TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

87 500 դոլարով վաճառվել է 1968թ. Գրենոբլի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը

19:23 02.08.2023

87 500 դոլարով առցանց վաճառվել է 1968թ. Գրենոբլի ձմեռային օլիմպիական խաղերի 33 ջահերից ևս մեկը: Ջահը պատրաստված է վարդագույն ոսկու բրոնզե համաձուլվածքից՝ փաթաթված կարմիր ֆետրե բռնակով: Բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը և 500 պատվավոր հյուրեր, այդ թվում՝ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Էյվերի Բրանդաժը, Իրանի կայսրուհի Ֆարահ Փահլավին, Դանիայի թագաժառանգ, արքայադուստր […]

̰
Մրցակիցը լավ թիմ է, պատասխան խաղը բարդ է լինելու․ «Կալմարի» գլխավոր մարզիչ

19:09 02.08.2023

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում կընդունի շվեդական «Կալմարին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին ու մեկնարկելու է 19։00-ին։ Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել շվեդական թիմի մարզիչ Հենրիկ Յենսենը։ «Մրցակիցը լավ թիմ է, պատասխան խաղը բարդ է լինելու։ Ուժեղ թիմ է, կոլեկտիվ ֆուտբոլ է ցուցադրում։ Մենք կփորձենք հաջորդ փուլ […]

̰
Փարիզի օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության ապահովումը բարդ  է լինելու

18:50 02.08.2023

2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության ապահովումը բարդ գործընթաց է լինելու, ասել է Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության ղեկավար Լորան Նունյեսը։ «Բացման բոլորովին նոր արարողություն է սպասվում: Մրցումներ կանցկացվեն տասնյակ մրցասպարեզներում: Դժվար կլինի ապահովել անվտանգությունը, քանի որ միջոցառումն աննախադեպ է: Մեր ծրագրերը պատրաստ են: Սեպտեմբերից կսկսենք դրանց իրականացումը և գործնական աշխատանքները», – նշել է Նունյեսը:

̰
Չինացի մարզիչը մրցավարին ապտակելու համար որակազրկվել է 8 ամսով

18:24 02.08.2023

Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ «Լյաոնին Շենյանի» մարզիչ Դուան Սինը որակազրկվել է 8 ամսով և տուգանվել 150 հազար յուանով՝ (19 հազար եվրո) մրցավարին ապտակելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին՝ առաջին լիգայի 15-րդ տուրի «Նյանցզին Սիթի» – «Լյաոնին Շենյան» (4:0) հանդիպման ժամանակ։ Մրցավար Չեն Հաոն կարմիր քարտ է ցույց տվել Դուան Սինին և […]

̰
«Ռեալի» ֆուտբոլիստը ցուցադրել է իր երաժշտական տաղանդը

18:06 02.08.2023

«Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյան Չուամենին թիմակիցներին ներկայացրել է իր երաժշտական տաղանդը: ԱՄՆ-ում ընթացող մարզական հավաքի ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը դաշնամուր է նվագել ու հիացրել է խաղընկերներին: Հիշեցնենք, որ մինչմրցաշրջանային պատրաստության վերջին խաղը «Ռեալը» կանցկացնի օգոստոսի 3-ին՝ մրցելով Թուրինի «Յուվենտուսի» հետ:

̰
Մարսելոն ծանրագույն վնասվածք է հասցրել մրցակցին և արցունքներն աչքերին հեռացել է դաշտից

17:48 02.08.2023

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն, ով այժմ խաղում է բրազիլական «Ֆլումինենսեում», արգենտինական «Արգենտինոս Խունիորսի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը ծանրագույն վնասվածք է հասցրել մրցակցի ֆուտբոլիստ Լուչիանո Սանչեսին: Երկրորդ խաղակեսում՝ Սանչեսի դրիբլինգից հետո, Մարսելոն փորձել է խլել գնդակը մրցակցից, սակայն պատահմամբ կոտրել է նրա ոտքը: Խախտումից հետո 35-ամյա բրազիլացին ուղիղ կարմիր քարտ է […]

̰
ՊՍԺ-ն Մբապեի լուսանկարը հեռացրել է ակումբի պաշտոնական կայքից

17:24 02.08.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Կիլիան Մբապեի լուսանկարը հեռացրել է ակումբի պաշտոնական կայքից: Այժմ հիմնական թիմը ներկայացվում է Նեյմարի, Մարկո Վերատիի, Մարկինյոսի, Լուկաս Էրնանդեսի ու Լի Կան Ինի լուսանկարներով: Ավելի վաղ Կիլիան Մբապեն դուրս էր մնացել ՊՍԺ-ի՝ Ճապոնիայի մարզական հավաքի հայտացուցակից: Փարիզյան ակումբը ցանկանում է ամեն կերպ վաճառել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքն այս ամռանը, որպեսզի նրան հաջորդ […]

̰
Բարսեղյանի «Սլովանը» պայքարից դուրս թողեց «Ուրարտուին» հաղթած «Զրինսկիին»․ ՉԼ

17:11 02.08.2023

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր: Պատասխան խաղում Բրատիսլավայի թիմը 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ, որին առաջին մրցավեճում հաղթել էր հյուրընկալվելիս 1-0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման է մտել 77-րդ րոպեին: Հիշեցնենք, որ «Զրինսկին» որակավորման առաջին փուլում հաղթահարել էր Հայաստանի չեմպիոն […]

̰
Էդուարդ Սպերցյանը որակազրկվել է 2 խաղով

17:00 02.08.2023

Ռուսաստանի ֆուտբոլի միության Կարգապահական կոմիտեն Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին որակազրկել է Ռուսաստանի գավաթի խաղարկության երկու խաղով, հաղորդում է Sport24-ը: Հուլիսի 27-ին «Կրասնոդարը» տնային խաղում 1-2 հաշվով պարտվել էր «Սպարտակին», իսկ 44-րդ րոպեին Սպերցյանը կանոնների կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտ էր ստացել: Ռուսաստանի գավաթի խաղարկության հաջորդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում կմրցի […]

̰
Յուրա Մովսիսյանն այսօր նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը

16:40 02.08.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը այսօր նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Յուրային։ Յուրա Մովսիսյանը ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին պաշտոնապես հայտարարել էր 2021 թվականի փետրվարին։ Նա Հայաստանի հավաքականի կազմում 2010-2018-ին անցկացրել է 38 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ: Ակումբային կարիերայի ընթացքում նա խաղացել է ամերիկյան «Կանզաս Սիթիում», […]

̰
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային

16:16 02.08.2023

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Ճապոնիայում կայացած նախամրցաշրջանային հավաքը։ «Շնորհակալությո՛ւն, Ճապոնիա ջերմ ընդունելության ու հավաքի համար։ Arigatō Nihon»,- սոցցանցերում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։ Ճապոնիայում Սիմոնե Ինձագիի թիմն անցկացրել է երկու ընկերական հանդիպում՝ հաղթելով Փարիզի ՊՍԺ-ին ու ոչ-ոքի խաղալով Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ։ Մխիթարյանը «Ալ […]

̰
«Բարսելոնան» հաղթել է «Միլանին»

15:50 02.08.2023

«Բարսելոնան» ու «Միլանն» ընկերական հանդիպում են անցկացրել ամերիկյան Լաս Վեգասում։ Իսպանիայի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով։ Գոլը 55-րդ րոպեին խփել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։ Երկու թիմերն էլ հաջորդ ընկերական խաղերը կանցկացնեն օգոստոսի 8-ին։ «Բարսելոնան» կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ, իսկ «Միլանի» մրցակիցը կլինի իտալական «Մոնցան»։

̰
Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ18 հավաքականը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ԵԱ

15:25 02.08.2023

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին տուրում Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը 75-45 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի հավաքականի նկատմամբ։ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի այսօր երեկոյան Կոսովոյի թիմի հետ: B ենթախմբում ընդգրկված է նաև Ալբանիայի հավաքականը:

̰
Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի Երևանում

14:20 02.08.2023

Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: «80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,- գրել է Արայիկ […]

̰
«Արթիկը»՝ բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթող

13:20 02.08.2023

Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է «Արթիկը»: Դիտարժան ու լարված պայքարում թիմը եզրափակչում կարողացել է 95:86 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ և նվաճել չեմպիոնությունը: Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Արթիկ» թիմի խաղացող Խավիեր Ուոմաքը: Նա վաստակել է 24 միավոր, 6 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և 22 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին: Երրորդ տեղի […]

̰
«Ռեալ Սոսյեդադը» կրկին հետաքրքրված է Տիկնիզյանի ծառայություններով

12:44 02.08.2023

Metaratings-ը հայտնում է, որ «Ռեալ Սոսյեդադը» կրկին հետաքրքրված է «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։ Իսպանական ակումբը հետևում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ելույթներին։ Հունիսի 10-ին Metaratings-ը հայտնել էր, որ Տիկնիզյանը հայտնվել է «Ռեալ Սոսյեդադի» դիտակետում: Այն ժամանակ ակումբը պատրաստ էր տրանսֆերի համար վճարել 2 միլիոն եվրո։ Նաև հունիսին ֆուտբոլիստի խաղը դիտել են «Բոլոնիայի» և «Էմպոլիի» սկաուտները, […]

̰
Երեք քաղաք հավակնում է ԱԱ-2026-ի եզրափակիչն ընդունելուն

11:36 02.08.2023

Դալլասը, Լոս Անջելեսը և Նյու Յորքը 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումն ընդունելու հիմնական հավակնորդներն են։ Այս մասին հայտնում է Global Tourism-ը։ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը կհյուրընկալեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան, հանդիպումները կանցկացվեն 16 քաղաքներում։ Աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի երեք երկրներում, իսկ մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 թիմ։ ՖԻՖԱ-ն եզրափակչի անցկացման վայրը […]

̰
Համահայկական խաղերին կմասնակցի բասկետբոլի 43 թիմ

11:26 02.08.2023

Համահայկական 8-րդ ամառային խաղերի ծրագրում ընդգրկված է նաև բասկետբոլը, որի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 7-18-ը։ Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 30 թիմեր, որոնք բաժանված են 5 ենթախմբի, կանանց պայքարում կմրցեն 13 թիմեր, որոնեք բաժանված են 2 ենթախմբի։ Ընդհանուր առմամբ, բասկետբոլի մրցաշարում մասնակցում են 28 երկրների թիմեր, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Հանդիպումները կանցկացվեն Երևանի «Միկա», «Արենա դե ՏԷՑ», […]

̰
Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը․ Transfermarkt

11:01 02.08.2023

Ֆուտբոլային ակումբները շարունակում են համալրել իրենց կազմերը նոր ֆուտբոլիստներով տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Բայց մի շարք հայտնի ֆուտբոլիստներ դեռևս ակումբային գրանցում չունեն։ Նրանցից ամենաթանկարժեք ֆուտբոլիստը ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադան է, ով այս ամառ հեռացել է գերմանական «Այնտրախտից»։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 միլիոն եվրո, երկրորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան է (13 մլն […]

̰
Արսեն Զախարյանը մոտ է ֆրանսիական «Ստրասբուր» տեղափոխվելուն

10:50 02.08.2023

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է ֆրանսիական «Ստրասբուր» տեղափոխվելուն, հաղորդում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։ Հռոմի «Լացիո» ձախողված տրանսֆերից հետո 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը ֆրանսիական ակումբ դարձել է ավելի հավանական։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լիգա 1-ը ներկայացնող ակումբը Զախարյանին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետի ավարտից հետո […]

̰
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող

09:50 02.08.2023

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Պոկում ու հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների: Հիշեցնենք՝ Գարիկ […]

̰
Լուկաս Սելարայանն ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է «Ալ Ֆաթեհի» կազմում

23:30 01.08.2023

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում, «Ալ Ֆաթեհի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է այսօրվա դրությամբ։ Ըստ Transfermarkt-ի՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 մլն եվրո։ Թիմում երկրորդն այս ցուցանիշով Բելգիայի հավաքականի և «Լիոնի» նախկին ֆուտբոլիստ Ջեյսոն Դենայերն է՝ 5 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ՝ «Ալ Ֆաթեհի» բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային […]

̰
Էրիկ Տեր-Մաթևոսյանը ևս դառնում է բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի պատանեկան ԱԱ

22:35 01.08.2023

Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) նույնպես բրոնզե մեդալակիր դարձավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում։ Էրիկ Տեր-Մաթևոսյանը սփոփիչ գոտեմարտում 8-4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլմին Ալիևին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում ուժեղ գտնվեց հույն Էլեֆտերիոս Պապասից` 8-2: Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել նաև Էդգար Պետրոսյանը:

̰
Արթուր Բրոյանը եզրափակչում է, Յուրիկ Մխիթարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի պատանեկան ԱԱ

21:58 01.08.2023

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող է հանդես եկել 51 կգ քաշային Արթուր Բրոյանը։ Հայ ըմբիշը նախ տուշեով հաղթել է իրանցի ըմբիշին, ապա ժամանակից շուտ, 8-0 հաշվով՝ թուրքմեն մարզիկին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ տուշեով հաղթել է հնդիկ ըմբիշին և դուրս է եկել եզրափակիչ։ Այսօր ավելի […]

̰
Լեգենդար Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայում»

21:30 01.08.2023

37-ամյա իսպանացի պաշտպան, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայում», հաղորդում է Haber Global-ը։ ՊՍԺ-ից հեռանալուց հետո Սերխիո Ռամոսն ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Անցած մրցաշրջանում Ռամոսը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Ռամոսը նախկինում հանդես է եկել նաև իսպանական «Սևիլիայում» և «Ռեալում»։

̰
Էդգար Պետրոսյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիր

21:12 01.08.2023

Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 48կգ քաշային Էդգար Պետրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել: 3-րդ տեղի համար պայքարում Էդգարը տուշե հնարքով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Իվան Սեյբելին: Սա մեր հավաքականի առաջին մեդալն էր Աշխարհի առաջնությունում:

̰
Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում

20:58 01.08.2023

Հայաստանի ազգային հավաքականի և Շեցինի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգրկվել է Լեհաստանի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Լոձի «Վիձևի» դեմ հաղթական խաղում 24-ամյա ֆուտբոլիստը խաղացել էր 63 րոպե և դարձել գոլային փոխանցման հեղինակ։ «Արդյունավետ գործողություններով աչքի ընկնող հայ ֆուտբոլիստն ապացուցեց, որ կարող է օգտակար լինել նաև մեկնարկային կազմում խաղալիս։ Տուգանայինից նա գոլային փոխանցում կատարեց Լուկա […]

̰
ԱՊՀ երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնեն 140-ից ավելի մարզիկներ

20:49 01.08.2023

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ խաղերին: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնեն 140-ից ավելի մարզիկներ: Նրանք ուժերը կչափեն 14 մարզաձևում` բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն, վոլեյբոլ: ԱՊՀ երկրորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում: Խաղերի փակման արարողությունը […]

̰
Լուկաս Սելարայանը հրաժեշտ է տվել «Քոլամբուս Քրյուի» երկրպագուներին

20:39 01.08.2023

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ակումբ տեղափոխությունից առաջ հրաժեշտ է տվել ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» երկրպագուներին: Մեքսիկական «Ամերիկայի» դեմ ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության հաղթական հանդիպումից (4-1) առաջ 31-ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել խաղադաշտ ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին ջերմ հրաժեշտի համար: Հիշեցնենք, որ Սելարայանը երեք տարվա պայմանագիր է […]

̰
100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ, կանանց հարյուրյակում՝ 4

20:27 01.08.2023

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Առաջատարի դիրքը պահպանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2835)։ Երկրորդ տեղում ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան է (2787), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ևս ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան (2782): Աշխարհի նորընծա չեմպիոն, չինացի Դին Լիժենը 4-րդ տեղում է։ ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Լևոն Արոնյանը 2742 վարկանիշով 14-րդ տեղում […]

̰
BACK_TO_TOP