TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի թիմը մասնակցել է Համաշխարհային ուսանողական խաղերի բացմանը

22:27 31.07.2023

Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Dongan Lake Sports Park» ստադիոնում տեղի ունեցած միջոցառմանը 139 երկրի շուրջ 7000 պատվիրակ է մասնակցել: Հայաստանի թիմի դրոշակակիրներն են եղել աթլետներ Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը: Միջոցառմանը տրիբունաներից հետևել է ավելի քան 40 հազար հանդիսական: Հիշեցնենք, որ Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը մասնակցում […]

̰
Նաիր Տիկնիզյանը հրաշալի արդյունք է ցուցադրում. Ալեքսանդր Չելպանով

22:05 31.07.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի առաջին մարզիչ Ալեքսանդր Չելպանովն անդրադարձել է 24-ամյա ֆուտբոլիստի տպավորիչ խաղին։ Նոր մրցաշրջանի մեկնարկում Տիկնիզյանն աչք է ընկել երեք խաղում անընդմեջ ու դարձել 4 գոլի հեղինակ։ «Նաիրը հրաշալի արդյունք է ցուցադրում, այն էլ՝ պաշտպանի համար։ Դա քրտնաջան աշխատանքի ու խելահեղ նվիրվածության արդյունք է։ Ինձ մոտ երկար տարիներ […]

̰
«Փյունիկը» հյուրընկալվելիս հաղթել է «Ալաշկերտին»

21:45 31.07.2023

ՀՊԼ մեկնարկային տուրի վերջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»։ Հանդիպումն ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Առաջին կեսում աչքի է ընկել Էդգար Մալաքյանը՝ 37-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 76-րդ րոպեին տանտերերը մնացել են 10 հոգով, խաղադաշտից հեռացվել է Միմիտո Բիայը։ 2 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկել է Հովհաննես Հարությունյանը։ Հիշեցնենք՝ ՀՊԼ-ի առաջին տուրի նախորդ […]

̰
Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

21:21 31.07.2023

Պատանի մարզուհի Էմմա Պողոսյանը, որը հանդես է գալիս 81 կգ քաշայինների կարգում Հայաստանի հերթական մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտի 211 կգ (90+121) արդյունքով գրավեց երկրորդ տեղը։ Էմմա Պողոսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություներում։ Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում 8 […]

̰
Լեգենդար Էդուարդ Մարկարովը պաշտոն է ստացել «Ուրարտուում»

21:00 31.07.2023

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» Ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Էդուարդ Մարկարովը «Արարատ»-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ էլ՝ գավաթակիր: 2021 թվականի ապրիլից նա զբաղեցրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը։ 2022 թվականի գարնանը «Ուրարտու» ֆուտբոլային […]

̰
Էդգար Պետրոսյանը կիսաեզրափակչում է. ըմբշամարտի պատանեկան ԱԱ

20:48 31.07.2023

Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում: Էդգար Պետրոսյանը (48 կգ) տարել է երեք հաղթանակ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հայ ըմբիշը որակավորման փուլում 8-0 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին, 1/8 եզրափակիչում 7-0 հաշվով առավելության է հասել թուրք մարզիկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 8-0 հաշվով պարտության է մատնել […]

̰
Սուրեն Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն

20:39 31.07.2023

Հայաստանը երրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սուրեն Գրիգորյանը (89 կգ): Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 341 կգ արդյունք (150+191): Գրիգորյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր: Հիշեցնենք, որ նախորդ օրերին Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, […]

̰
Ոչ ոք չէր մտածում, որ այսքան բարձրակարգ ֆուտբոլիստներ կխաղան Սաուդյան Արաբիայի առաջնությունում․ Գվարդիոլա

20:02 31.07.2023

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ Սաուդյան Արաբիան փոխել է տրանսֆերային շուկան: «Սաուդյան Արաբիան փոխել է տրանսֆերային շուկան։ Մի քանի ամիս առաջ, երբ Կրիշտիանու Ռոնալդուն միակն էր, ով գնաց այնտեղ, ոչ ոք չէր մտածում, որ այսքան բարձրակարգ ֆուտբոլիստներ կխաղան Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Ապագայում նրանք ավելի շատ կլինեն, և այդ պատճառով ակումբները պետք […]

̰
«Արսենալը» կփորձի ձեռք բերել Կվարացխելիային

19:55 31.07.2023

«Արսենալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» և «Նապոլիի» մարզական տնօրեն Մաուրո Մելուզոյի միջև լավ հարաբերությունները խոսում են հավանական տեղափոխության օգտին: Նշվում է, որ Կվարացխելիային ձեռք բերելու համար «Արսենալը» պետք է լուրջ ֆինանսական առաջարկ անի, ինչպես նաև բաժանվի իր խաղացողներից մեկից։ Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Կվարացխելիան […]

̰
Չեմ ցանկանում մենամարտել Մաքգրեգորի հետ․ Ջասթին Գեթջի

19:33 31.07.2023

UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող ամերիկացի Ջասթին Գեթջին նշել է, թե ինչու չի ցանկանում մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: «Հաճելի է, որ Քոնորն ուզում է մենամարտել ինձ հետ: Այնուամենայնիվ, ես սիրում եմ անցկացնել բարձր մակարդակի մենամարտեր: Չեմ ցանկանում մենամարտել Մաքգրեգորի հետ, քանի որ նա ստերոիդներ է ընդունում: Ես երբեք ստերոիդներ չեմ ընդունել»,- 34-ամյա մարտիկի […]

̰
Տիկնիզյանը հիանալի տղա է․ Դմիտրի Ռադչենկո

18:43 31.07.2023

«Զենիթի» նախկին հարձակվող Դմիտրի Ռադչենկոն ասել է, որ «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է հետաքրքրել Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմին, եթե նա շարունակի խաղալ նույն մակարդակով, ինչը ցույց է տվել վերջին մի քանի հանդիպումներում։ «Տիկնիզյանը հիանալի տղա է։ Անցած մրցաշրջանում նա լավ խաղ ցուցադրեց ու իրավամբ տեղ գրավեց հիմնական կազմում։ Երևում է, որ […]

̰
Ո՞ր ակումբը կփոխարինի «Յուվենտուսին» Կոնֆերենցիաների լիգայում

18:18 31.07.2023

Իտալիան Կոնֆերենցիաների լիգայի 2023/2024թթ. խաղարկությունում կներկայացնի «Ֆիորենտինան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ֆիորենտինան» Ա Սերիայի 2022/2023 մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը, բայց քանի որ 7-րդ տեղը զբաղեցրած «Յուվենտուսը» ֆինանսական խարդախությունների պատճառով հեռացվել է եվրագավաթներից, թուրինյան ակումբին Կոնֆերենցիաների լիգայում կփոխարինի «Ֆիորենտինան»: Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2022/2023թթ. խաղարկությունում «Ֆիորենտինան» հասել էր եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվել էր […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը հրաժարվել են վաճառել ակումբը 6 մլրդ ֆունտով

17:52 31.07.2023

Գլեյզերների ընտանիքը, որին պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», մերժել է ակումբը 6 միլիարդ ֆունտով վաճառելու երկու առաջարկ։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ Գլեյզերները ցանկանում են զգալիորեն ավելի մեծ գումար ստանալ։ Ամերիկացիները ուզում են վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միլիարդ ֆունտով։ Այսօրվա դրությամբ սպորտային շուկայում ռեկորդային գործարքը NFL թիմի (ամերիկյան ֆուտբոլ) «Washington Commanders»-ի վաճառքն է։ […]

̰
Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումը «Պոգոնին» օգնել է կամային հաղթանակ տանել

17:30 31.07.2023

Հայաստանի ազգային հավաքականի և Շեցինի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լոձի «Վիձևի» դեմ Լեհաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում (2-1): 24-ամյա ֆուտբոլիստը, խաղադաշտ է դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում, 47-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Լուկա Զահովիչին, ով հավասարեցրել է հաշիվը, իսկ հետո «Պոգոնը» խփել է նաև հաղթական գոլը: 63-րդ րոպեին հայ […]

̰
Մեկնարկել է «Ուրարտու» – «Ֆարուլ» խաղի տոմսերի վաճառքը

17:13 31.07.2023

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» օգոստոսի 3-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կընդունի ռումինական «Ֆարուլին»: «Ուրարտու» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերն առցանց ձեռք բերելու համար, կարելի է օգտվել  https://tkt.am/web/event/event_id/636  կայքից, իսկ հանդիպման օրը՝ ժամը 12։00-ից տոմսերը կվաճառվեն նաև մարզադաշտի տոմսարկղում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Տոմսերի արժեքը Սեկտոր 1-4՝ 2000 դրամ Սեկտոր 6-9՝ […]

̰
«Ռեալը» պատրաստ է այս ամառ ձևակերպել Մբապեի տրանսֆերը

16:40 31.07.2023

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ավարտին հասցնել Կիլիան Մբապեի տրանսֆերը Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է ESPN-ը: Մադրիդի «Ռեալն» արդեն պատրաստ է ձևակերպել Մբապեի տրանսֆերը, սակայն սպասում է, որ փարիզցիները բանակցելու իրենց պատրաստակամությունը դրսևորեն։ «Ռեալը» հասկանում է, որ տրանսֆերի գումարը կկազմի ավելի քան 200 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոլոր հավելավճարները։ Մադրիդցիները պատրաստ […]

̰
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

16:20 31.07.2023

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մնացել է 68-րդ տեղում: Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Շվյոնտեկը: Լավագույն տասնյակում եղել է մեկ փոփոխություն, թունիսցի Օնս Ժաբերը մեկ աստիճանով բարձրացել է և այժմ 5-րդն է, այնտեղից մեկ աստիճան նահանջել է ֆրանսուհի Կառոլին Գարսիան: WTA-ի դասակարգման աղյուսակի […]

̰
Ֆրանկոֆոնիայի 9-րդ խաղերում հայ ազատ ոճային ըմբիշները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

16:00 31.07.2023

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 5 անդամներն էլ մեդալներ են նվաճել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ են նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել են արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե […]

̰
Կարեն Խաչանովի դիրքը անփոփոխ է

15:42 31.07.2023

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որի առաջատարի դիրքը պահպանել է իսպանացի Կառլոս Ալկարասը: Դասակարգման աղյուսակի թոփ-10-ում որևէ փոփոխություն չի եղել: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է 11-րդ տեղում: 27-ամյա թենիսիստը շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր «Ռոլան Գարոսում»: ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հուլիսի 31-ի դրությամբ․ 1 (1). […]

̰
«Բորուսիան» հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»

14:30 31.07.2023

Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղում 3-2 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Դորտմունդցիների կազմում մեկ րոպեում դուբլ է գրանցել հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը, հաղթական գոլը խփել է Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Յուսուֆա Մուկոկոն: Անգլիական ակումբի գոլերը խփել են Դիոգու Դալոտը և Անտոնին:

̰
«Բարսելոնան» փորձել է 2 աստղային խաղացողի փոխանակել Մբապեի հետ

13:58 31.07.2023

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ տեղափոխվելու համար ակումբը լքելու որոշման մանրամասները։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» փորձում էր Դեմբելեին և կիսապաշտպան Գավիին ներառել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ կատալոնական ակումբ հավանական տեղափոխության գործարքում: Ֆրանսիացի խաղացողը չի հասկացել, թե ինչ է կատարվում և դժգոհ է մնացել դրանից։ Ավելի վաղ հաղորդվում էր, […]

̰
Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

13:05 31.07.2023

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում: Մինչև 23 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում երեկ նվաճել է հաղթողի տիտղոսը՝ երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Հարությունյանը լավագույնն է ճանաչվել նաև պոկում ու հրում վարժություններում: Այս քաշային կարգում Հայաստանի […]

̰
Նաիր Տիկնիզյանը արդյունավետության յուրատեսակ ռեկորդ է սահմանել

12:43 31.07.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, դուբլ գրանցելով «Ֆակելի» արտագնա խաղում (4-1), յուրատեսակ ռեկորդ է սահմանել: Opta-ի հաղորդմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստը 21-րդ դարում առաջին պաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորս խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ: Տիկնիզյանը գոլ էր խփել նաև Կազանի «Ռուբինի» դեմ նոր մրցաշրջանի առաջին տուրի մրցավեճում, Մոսկվայի «Տորպեդոյի» և […]

̰
Ֆրանկոֆոնիայի 9-րդ խաղեր. ըմբիշները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

11:34 31.07.2023

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 5 անդամներն էլ մեդալներ են նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ են նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել են արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 […]

̰
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի ֆուտբոլիստի հետ

10:52 31.07.2023

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ժոաո Վիլյամ Ալվես դե Ժեզուսի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը, մի շարք բրազիլական ակումբներից բացի, խաղացել է նաև Ուկրաինայում և Բելառուսում: Վիլյամն իր ամբողջ կարիերայի ընթացքում մասնակցել է 74 խաղի, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 100 հազար եվրո է գնահատում նրա […]

̰
Սպերցյանի գոլային փոխանցումն ու «Կրասնոդարի» հերթական հաղթանակը

10:13 31.07.2023

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը նպաստել է «Կրասնոդարի» տնային հաղթանակին «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղում: Այն ավարտվել է 2-0 հաշվով: 45-րդ րոպեին Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի փոխանցումից հետո աչքի է ընկնել բրազիլացի կիսապաշտպան Կաիոն: Սպերցյանն անցկացրել է ամբողջական հանդիպում: Տանտերերի կազմում հայտավորված էր Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը […]

̰
Հայտնի ռեփերը ցանկանում է գնել «Տոտենհեմը»

09:21 31.07.2023

Ռեփեր Jay-Z-ն պատրաստ է գլխավորել ամերիկյան ներդրողների խումբը, որը համատեղ հայտ կներկայացնի Լոնդոնի «Տոտենհեմը» գնելու համար, հաղորդում է Daily Express-ը: Լոնդոնցիների ներկայիս սեփականատեր Ջո Լյուիսը քրեական մեղադրանքների պատճառով կարող է հրաժեշտ տալ ակումբին: Նրան սպառնում է մինչև 45 տարվա ազատազրկում: Մյուս ներդրողների աջակցությամբ, Jay-Z-ն պատրաստ է վճարել ավելի քան 2 միլիարդ եվրո: Ավելի վաղ երաժիշտը […]

̰
Ռաֆիկ Հարությունյանը՝ ոսկե մեդալակիր, Կարեն Մարգարյանը՝ փոխչեմպիոն. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

08:50 31.07.2023

Հայաստանը հերթական մեդալները նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 23 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ լավագույնը ճանաչվելով նաև պոկում ու հրում վարժություններում: Կարեն Մարգարյանը նվաճեց արծաթե մեդալ՝ գրանցելով երկամարտի 323 կգ (145+178) արդյունք:

̰
Տիկնիզյանի դուբլը նպաստել է «Լոկոմոտիվի»՝ խոշոր հաշվով հաղթանակին

08:27 31.07.2023

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը երրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում: 24-ամյա ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի արտագնա խաղում (4-1)՝ աչքի ընկնելով 60-րդ և 89-րդ րոպեներին: Ավելի վաղ հայ պաշտպանը գոլ էր խփել Կազանի «Ռուբինին» և Եկատերինբուրգի «Ուրալին»:

̰
Օզբիլիսի դուբլը հաղթանակ է բերել գործող չեմպիոնին

08:05 31.07.2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Ուրարտուն» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել ԲԿՄԱ-ի նկատմամբ: 37-րդ րոպեին Հայաստանի գավաթակրին առաջ է մղել Արաս Օզբիլիսը: 78-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնել է տանտերերի պաշտպան Խարիտոն Այվազյանը: 88-րդ րոպեին Օզբիլիսը 11-մետրանոց հարվածով դարձել է հաղթական գոլի հեղինակ՝ ձևակերպելով դուբլ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյումրիի «Շիրակը» արտագնա խաղում […]

̰
BACK_TO_TOP