21:33 27.06.2023
Իսպանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 63 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած Գյումրի համայնքի Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի սան Յուրիկ Հովեյանը, անձնական մարզիչ՝ Սարիկ Սարգսյան, դարձել է ոսկե մեդալակիր։
20:50 27.06.2023
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչի հետ հնարավոր ռևանշ մենամարտի մասին: «Թեթև քաշային կարգում միայն ես կարող եմ հաղթել Մախաչևին: Իհարկե, դա կլինի ամենաբարդ մենամարտն ինձ համար: Ես կպաշտպանվեմ ըմբշամարտից ու առավելություն կունենամ կանգնած դիրքում: Հավատում եմ, որ իմ բռնցքամարտն ավելի լավն է»,- հայ մարտիկի […]
20:30 27.06.2023
Կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան պատմել է, թե ինչպես է իմացել Ժերար Պիկեի դավաճանության մասին: «Դավաճանության մասին իմացա մամուլից, իսկ այդ ժամանակ հայրս վերակենդանացման բաժանմունքում էր: Հորս սիրում եմ բոլորից շատ. նա վարակվել էր կորոնավիրուսով , ու չէի կարողանում այդ ժամանակ խոսել ու խորհուրդ հարցնել: Մայրս ամբողջ օրն անցկացնում էր հորս հետ: Նրանց հարաբերություններն իսկական սիրո […]
19:23 27.06.2023
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ՝ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը և 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ երեկ Վիգեն Նազարյանը (87 կգ) և Յուրիկ Հովեյանը (63 կգ) դուրս էին եկել եզրափակիչ և այսօր կգոտեմարտեն ոսկե մեդալի համար։ 55 կգ քաշային Հոմերոս […]
19:17 27.06.2023
Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ) Լեհաստանում շարունակվող երրորդ Եվրոպական խաղերում դուրս եկան քառորդ եզրափակիչ: Եվրոպայի փոխչեմպիոն Բազեյանը 1/8 եզրափակիչում 4-0 հաշվով հաղթեց լատվիացի Մաթվեյս Պրոկուդինսին, իսկ Մադոյանը 5-0 հաշվով առավելության հասավ էստոնացի Պավել Կամանինի նկատմամբ: Երեկ քառորդ եզրափակիչ էր դուրս եկել նաև Համբարձում Հակոբյանը (80 կգ): Երեկոյան մրցահերթում քառորդ եզրափակիչի […]
19:08 27.06.2023
Ուելս – Հայաստան Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին հետևել են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» սկաուտները, հայտնում է Metaratings-ը: Նրանց հրավիրել է Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի հետ համագործակցող CAA Stelar գործակալությունը։ Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակրի ներկայացուցիչները տպավորվել են 2022թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի խաղով։ Այժմ բանակցություններ են ընթանում, սակայն […]
18:40 27.06.2023
Լեհաստանում անցկացվող երրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը։ Մուայթայի մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Խաչիկյանը, որը 60 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 27։30 հաշվով պարտվեց բելգիացի մարզիկին և գրավեց երրորդ տեղը։ Նախորդ մրցումային օրերի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներից կարատեիստ Անիտա Մակյանը (68 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը երկրորդ տեղն էին […]
18:09 27.06.2023
Լեգենդար հրաձիգ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Նինո Սալուկվաձեն Լեհաստանում կայացած մրցաշարից հետո Օլիմպիական խաղերին տասներորդ անգամ մասնակցելու արտոնագիր է ստացել: Հաղորդում է Aliq Media-ն։ 2020 թվականին Սալուկվաձեն դարձել է առաջին կինը, որը մասնակցել է 9 Օլիմպիական խաղերի։ Այնուհետեւ մարզուհին ասել է, որ կարիերան կավարտի Տոկիոյի խաղերից հետո, իսկ հիմա սպասում է Փարիզում անցկացվելիք Օլիմպիական […]
14:07 27.06.2023
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ 82 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Ռուբեն Գևորգյանը բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը՝ Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատան աշխատելաոճի հետևանքով: «Հայաստանի հավաքականները վիզայի դիմում են ներկայացրել Հայաստանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոն (BLS) մայիսի 18-ին, հավաքականների բոլոր մարզիկների և մարզիչների անձնագրերը ժամանակին հասել են Երևան` բացառությամբ Ռուբեն Գևորգյանի անձնագրի: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան […]
12:55 27.06.2023
Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով շարունակվում են բռնցքամարտի, սուսերամարտի և ջրացատկի մրցումները: Հայ բռնցքամարտիկներից հունիսի 26-ին երկրորդ հաղթանակն է տարել ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Վերջինս Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում մենամարտել է սերբ Վլադիմիր Միրոնչիկովի հետ և տեխնիկական նոկաուտով կամային հաղթանակ է տարել մենամարտի վերջին րոպեներին: Հիշեցնենք՝ Հակոբյանը […]
11:10 27.06.2023
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը մրցումային առաջին օրվա արդյունքներով եզրափակչի երկու մասնակից ունի: Հին աշխարհամասի առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարեն 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանն ու 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: Յուրիկ Հովեյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել չեխ Մաթուս […]
21:45 26.06.2023
Բասկետբոլի կանանց Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն: Բելգիայի հավաքականը եզրափակչում 64-58 հաշվով հաղթել է Իսպանիայի ընտրանուն: Բելգիայի հավաքականը Սլովենիայում և Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնությունն ավարտել է առանց պարտության: Եվրոպայի առաջնություններում Բելգիայի ընտրանին նախկինում երկու անգամ դարձել էր բրոնզե մեդալակիր:
21:22 26.06.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կատալոնական ակումբի հետ դեռևս նոր պայմանագիր չի կնքում՝ իր մարզչական շտաբի անդամների աշխատավարձերի հետ կապված տարաձայնությունների պատճառով: Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆերնանդո Պոլոն։ Իսպանացի մասնագետը պնդում է, որ իր անձնակազմի յուրաքանչյուր անդամի աշխատավարձը պետք է բարձրանա: Լա լիգայի նոր չեմպիոնի ղեկավարությունը պատրաստ չէ քննարկել այս թեման։ Չավին «Բարսելոնան» գլխավորում […]
20:50 26.06.2023
Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել է արգելել ալկոհոլային խմիչքների օգտագործումը բոլոր ստադիոններում և այն վայրերում, որտեղ կանցկացվեն մրցումներ։ Այս մասղին հայտնում է Le Parisien-ը։ Սահմանափակումը չի վերաբերի միայն VIP հատվածում մրցումներին հետևողներին։ Բայց այստեղ կլինեն տեսականու սահմանափակումներ։ Կազմակերպիչները նրանց կառաջարկեն շամպայն, գինի և գարեջուր։ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
20:20 26.06.2023
Լույս աշխարհ է եկել սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի երկրորդ երեխան: 30-ամյա մարզիկի կինը՝ Անահիտ Շեգունցը երկրորդ դուստրն է ունեցել։ Արթուր Դավթյանն ամուսնացել էր 2016 թվականի հոկտեմբերին: Զույգի առաջնեկը՝ Ալիսան, ծնվել էր 2019 թվականին:
20:00 26.06.2023
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնել է, որ հանգստանալու նպատակով էր ժամանել Հայաստան: «Հանգստանալու նպատակով էի մեկնել Հայաստան, ամեն ինչ լավ է, թարմացա: Չեմ հանդիպել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, պարզապես հանգստացա, առաջին անգամ էի այնտեղ, տեսա հետաքրքիր վայրեր։ Հայաստանի հավաքականի հանդիպմանը ներկա չեմ եղել»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport24.ru-ն: […]
19:50 26.06.2023
Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը բարձրացել է 17 աստիճանով և այժմ 64-րդն է դասակարգման աղյուսակում: Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Սվյոնտեկը: WTA-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հունիսի 26-ի դրությամբ․ 1 (1). Իգա Սվյոնտեկ (Լեհաստան)՝ 8940 միավոր 2 (2). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 8066 3 […]
19:42 26.06.2023
Ռուսական «Կրասնոդարի» երկրպագուները երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Էդուարդ Սպերցյանին ճանաչել են թիմի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Քվեարկության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների 48,78 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է կոլումբիացի ռմբարկու Ջոն Կորդոբան (19 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը: Հիշեցնենք, որ 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» […]
19:17 26.06.2023
Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) հաղթանակով է մեկնարկել Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում: Գյումրեցի բռնցքամարտիկը 1/16 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել է սերբ Վլադան Բաբիչին: Չալոյանը քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի չեխ Մարտին Պինցի հետ: Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) 1/8 եզրափակիչում 1-4 հաշվով պարտվել է Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կովաչին: Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/16 եզրափակիչից, որտեղ […]
19:09 26.06.2023
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի երեք ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ: Հոմերոս Առաքելյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում 8-0 հաշվով առավելության է հասել իսրայելցի Ամարե Ֆետենեի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում տուշեով հաղթել է վրացի Թամազի Գլոնտիին: Երեկոյան մրցահերթում Առաքելյանը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ադրբեջանցի Էլմիր […]
14:11 26.06.2023
Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով մուայթայի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Խաչիկյանը քառորդ եզրափակչի իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Լեոն Բալբաչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժերը կչափի բելգիացի մարզիկի հետ: Այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Լյուսի Տեր-Դավթյանը, Գոռ Սարգսյանը […]
22:42 25.06.2023
Մուայթայի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպական ամառային երրորդ խաղերում, տեղեկացնում է armsport.am-ը: Մեկնարկում հայ մարզիկը նոկաուտի է ենթարկել Գերմանիան ներկայացնող մարզիկին և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Նարեկը մրցումներին մասնակցում է մարզիչներ Գոռ Գևորգյանի և Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Կիսաեզրափակչում Նարեկ Խաչիկյանի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչը: Հայաստանի թիմից այսօր […]
20:00 25.06.2023
«Նոա» ֆուտբոլային ակումբից տեղեկացնում են, որ սպառվել է կիսապաշտպան Արսեն Հայրապետյանի, պաշտպաններ Հայկ Մուսախանյանի և Արթուր Դանիելյանի պայմանագրի ժամկետը, և նրանք ավարտում են ելույթները «Նոա»-ի կազմում: «Շնորհակալություն ենք հայտնում նրանց ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում»,-ասվում է հաղորդագրությունում:
16:50 25.06.2023
Լեհաստանում շարունակվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու երեք ռաունդներում ունենալով վստահ առավելություն՝ մրցավարների որոշմամբ հաղթել 5-0 հաշվով: Այս մասին հայտնում է armsport.am-ը: Մադոյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմենամարտի էստոնացի բռնցքամարտիկի հետ: Երեկոյան մրցահերթում՝ Երևանի ժամանակով 20:00-ից, այսօր ռինգ դուրս կգա կանանց Եվրոպայի չեմպիոն, […]
16:07 25.06.2023
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գնահատել է իր ներկայիս մարզավիճակը։ «Իհարկե, ես արդեն 36 տարեկան եմ, ես այլևս այնպիսին չեմ, ինչպիսին «Բարսելոնայում» էի մի քանի տարի առաջ։ Փարիզում առաջին տարին ինձ համար շատ դժվար էր տարբեր պատճառներով։ Բայց նախորդ մրցաշրջանում ես ինձ շատ ավելի լավ էի զգում, ավելի հանգիստ: Աշխարհի առաջնությունը կարևոր դեր խաղաց։ Այն, […]
15:43 23.06.2023
Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և գրավել երրորդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կայծակնային և արագ շախմատի մրցապայքարներում Սարգսյանը զբաղեցրել է երկրորդ և երրորդ տեղերը:
14:56 23.06.2023
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբրոյանը […]
14:38 23.06.2023
Սաուդյան Արաբիան չի հավակնի 2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելուն: Ըստ Marca-ի արաբական երկրի կառավարությունը հրաժարվել է այդ մտքից՝ վստահ լինելով, որ հնարավոր չէր լինի մրցակցել Իսպանիայի, Պորտուգալիայի և Մարոկկոյի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան միացյալ հայտ է պատրաստում Եգիպտոսի և Հունաստանի հետ: Մունդիալ-2030-ն ընդունող երկրի անունը հայտնի կդառնա 2024 թվականին:
14:07 23.06.2023
Ռուսական «Կրասնորդարը» պատրաստ է 18 միլիոն եվրոյով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Sport Italia-ն: 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են իտալական «Ինտերը», «Սասուոլոն» և «Ֆիորենտինան», սակայն գլխավոր հավակնորդն Ամստերդամի «Այաքսն է»: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: Հայ կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրած 41 խաղում […]
13:35 23.06.2023
Լեհաստանում ընթացող Եվրոպական երրորդ խաղերում հունիսի 22-ին պայքարը սկսեցին ջրացատկորդները։ Առաջին մեդալները խաղարկվեցին 3 մետր բարձրության ոստնակից և 10 մետրանոց աշտարակից խառը կազմով թիմային մրցումներում։ Ալիսա Զաքարյան, Վլադիմիր Հարությունյան, Արման Ենոքյան, Մարատ Գրիգորյան կազմով ելույթ ունեցած Հայաստանի քառյակը գրավեց նախավերջին՝ 8-րդ տեղը։ Հայ մարզիկները շրջանցեցին միայն Հունաստանի ներկայացուցիչներին։ Չեմպիոնի կոչումը նվաճեց Ուկրաինայի թիմը։ Երկրորդը իտալացիներն […]