TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Հայկ Պապիկյանը ևս արծաթե մեդալ նվաճեց. ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․

21:42 02.07.2023

Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը 0:4 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ստաս Դավիթ Վոլֆին: Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր լեհ Ֆաբիան Նիեժետսկիին, 1/4 եզրափակիչում 3:2 հաշվով առավելության էր հասել Ռաուլ Կասոյի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 6:2 հաշվով […]

̰
Լևիկ Միքայելյանը՝ արծաթե մեդալակիր․ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ

21:20 02.07.2023

Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը (61կգ) արծաթե մեդալ է նվաճել։ Հայ ըմբիշը գոտեմարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալահվերդիևի հետ ու պարտվեց 0:2 հաշվով: Լևիկ Միքայելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Գերմանիան ներկայացնող Դարիո Դիտրիխին: 1/4 եզրափակիչում նա ժամանակից շուտ հաղթանակի էր հասել սլովակ Ռոբերտ Մարտին Մեժառոսի […]

̰
Մինսկի փոխարեն «Ալաշկերտը» հավաք կանցկացնի Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում

20:45 02.07.2023

«Ալաշկերտի» նախապատրաստական ծրագրում տեղի է ունեցել փոփոխություն, հայտնում են ակումբի ծառայությունից։ «Մինսկի փոխարեն Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հավաք կանցկացնի Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ հուլիսի 4-ին կմրցենք «Վանի» հետ Հուլիսի 7-ին «Ալաշկերտ» մարզադաշտում կընդունենքԻրանի Բարձրագույն խումբը ներկայացնող Mes Rafsanjan թիմին։ Ստուգողական խաղերից հետո «Ալաշկերտը» սեփական ստադիոնում կշարունակի նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայում Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմի հետ դիմակայությանը: […]

̰
Մեսսիի շնորհիվ MLS-ը կարող է դառնալ աշխարհի երեք խոշորագույն լիգաներից մեկը․ Ինտեր Մայամիի համասեփականատեր

17:25 02.07.2023

Ամերիկացի գործարար, «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Խորխե Մասը պատմել է, թե ինչպես է առաջացել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին թիմ հրավիրելու գաղափարը։ «2019 թվականին մենք սկսեցինք մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք Մեսսիին բերել Մայամի: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մտածեն Մայամիի մասին, երբ մտածում են Ամերիկայում ֆուտբոլի մասին: Բոլորն ուզում են տեղափոխվել այստեղ։ […]

̰
Չորս ֆուտբոլիստ հեռացել է Միլանից

15:56 02.07.2023

«Միլանը» հայտարարել է իտալական ակումբից չորս ֆուտբոլիստի հեռանալու մասին: Իտալական թիմը լքել են դարպասապահ Չիպրիան Տետերուշանուն, պաշտպան Սերժինյո Դեստը, ինչպես նաև կիսապաշտպաններ Աստեր Վրանքսը և Տիեմուե Բակայոկոն։ Տետերուշանուն թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Մնացած 3 խաղացողները ռոսոներիների կազմում հանդես են եկել վարձավճարով։ Միաժամանակ, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը շարունակում է աշխատել կազմն ուժեղացնելու ուղղությամբ։

̰
Բուֆոնը հնարավոր է կարիերան շարունակի Սաուդյան Արաբիայում

13:15 02.07.2023

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը նախատեսված է երկու տարով, որի ընթացքում իտալացի դարպասապահը կվաստակի 30 մլն եվրո։ 45-ամյա իտալացին ժամանակ է խնդրել մտածելու համար։ Նախորդ մրցաշրջանում Բուֆոնն ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցից 5-ում անառիկ է պահել դարպասը։ […]

̰
Marca-ն ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

11:40 02.07.2023

Marca-ն ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Լավագույն եռյակում են «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և Վինիսիուսը Մադրիդի «Ռեալից»: Լավագույն հնգյակում ընդգրկվել են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն: ArnSport.am-ի փոխանցմամբ՝ քվերակությանը մասնակցել են լրագրողները, նախկին ֆուտբոլիստներն […]

̰
Մբապեն կոչ է արել դադարեցնել Ֆրանսիայում տիրող անկարգությունները

10:50 02.07.2023

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարություն է տարածել Ֆրանսիայում ոստիկանության կողմից 17-ամյա երիտասարդի սպանությունից հետո անկարգությունների ֆոնին։ «Ինչպես բոլոր ֆրանսիացիները, մենք էլ ցնցված ենք երիտասարդ Նաելի դաժան մահից: Մեր մտքերը նրա և նրա ընտանիքի հետ են, որոնց հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունները։ Ակնհայտ է, որ անհնար է անտարբեր մնալ այն հանգամանքների նկատմամբ, որոնցում տեղի է ունեցել […]

̰
ՖԻՖԱ-ն կփոխի «խաղից դուրս վիճակի» կանոնները․ Mundo Deportivo.

19:57 01.07.2023

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կփոխի «խաղից դուրս վիճակի կանոնները»։ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ ՖԻՖԱ-ի և IFAB-ի հանդիպումից հետո որոշվել է փոխել «խաղից դուրս վիճակ սահմանումը»։ Այժմ հարձակվող թիմի խաղացողը կլինի խաղից դուրս, եթե փոխանցման պահին նրա ամբողջ մարմինն ավելի մոտ լինի մրցակցի դարպասին, քան պաշտպանը։ Նշվում է, որ դա պետք է խաղն ավելի դինամիկ […]

̰
«Արարատ-Արմենիա»-ին է միացել պորտուգալացի հարձակվող Ադրիանո Կաստանեիրան

18:55 01.07.2023

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել պորտուգալացի 30-ամյա հարձակվող Ադրիանո Կաստանեիրան։ Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Կաստանեիրան իր կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել Պորտուգալիայում` «Կովիլյայի», «Պորտուի», «Նասիոնալի» պատանեկան տարբեր թիմերում, ինչպես նաև «Լեյրիայսում», «Կաստելո Բրանկոյում», «Չավեսում», «Պենաֆիլում» ու «Պասուշ դե Ֆերրեյրայում»: «Բարի գալուստ մեր ֆուտբոլային  ընտանիք, Ադրիանո»,-ֆեյսբուքյան էջում գրել է «Արարատ-Արմենիա» ակումբը։

̰
Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ. ըմբշամարտի երիտասարդական ԵԱ

17:55 01.07.2023

Իսպանիայում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (70կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և 92 կգ Կնյազ Իբոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Նարեկ Գրիգորյանն ու Գուրգեն Սիմոնյանը հաղթել են սփոփիչ գոտեմարտերում ու կպայքարեն բրոնզե մեդալի համար։

̰
ՈւԵՖԱ-ն փոփոխել է Եվրոպայի Սուպերգավաթի ձևաչափը

16:00 30.06.2023

ՈւԵՖԱ-ն փոփոխել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության ձևաչափը, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։ Ըստ նոր փոփոխության ոչ ոքիի դեպքում այլևս լրացուցիչ ժամանակ չի լինի և հաղթողը կորոշվի 11-մետրանոց հարվածաշարում։ Օգոստոսի 16-ին Աթենքում կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի եզրափակիչում կմրցեն Չեմպիոնների լիգայի հաղթող, անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Եվրոպա լիգայի հաղթող, իսպանական «Սևիլիան»:

̰
ՀՀ բասկետբոլի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլին

15:35 30.06.2023

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի 2027թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մասնակցության համար հայտ է ներկայացրել, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը: ԱԱ-ի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 8-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Ընտրական մրցաշարը կմեկնարկի 2024 թվականի փետրվարին: Ընտրական մրցաշարի երկրորդ փուլ դուրս գալու դեպքում Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը կշարունակի 2025 […]

̰
Հայաստանից ասպարեզում մնացել են միայն թեքբոլիստները․ Եվրոպայի խաղեր

14:18 30.06.2023

Լեհասատանում ավարտին են մոտենում Եվրոպայի ամառային երրորդ խաղերը: Հայաստանից ասպարեզում մնացել են միայն թեքբոլիստները: Անհատական մրցումներում պարտվել են Քրիստինե Մանգասարյանը և Գոռ Սարգսյանը: Նրանք այսօր կմասնակցեն խառը զույգերի մրցումներին, իսկ վաղը պայքարի կբռնվի Գոռ Սարգսյան-Ռաֆայել Վարդանյան տղամարդկանց երկյակը: Մարզչի խոսքերով՝ սպասելիքները մեծ են։ «Մեծ սպասելիքներ ունենք մեր զույգերից: Վիճակահանությունը լավն էր, կարծում եմ՝ քառորդ եզրափակչում […]

̰
Միայն երրորդ օրը հասկացա, որ առաջին գոլն եմ խփել Հայաստանի հավաքականի կազմում․ Նաիր Տիկնիզյան

13:20 30.06.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում խփած առաջին գոլից հետո ունեցած հույզերը: «Մթնոլորտը հիանալի էր, ինչպես բոլոր տնային խաղերում, որոնցում ես խաղացել եմ Հայաստանի ազգային հավաքականում։ Ինչ վերաբերում է էմոցիաներին, առաջին երկու օրը լիովին չէի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Միայն երրորդ օրը հասկացա, որ առաջին գոլն եմ խփել […]

̰
Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը պատրաստվում են «դարի մենամարտին»

12:50 30.06.2023

Միլիարդատերեր Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը պատրաստվում են «դարի մենամարտին», որը պետք է տեղի ունենա նրանց միջև Լաս Վեգասում խառը մենամարտերի (MMA) կանոնների համաձայն և UFC-ի հովանու ներքո։ Առաջիկա մենամարտի երկու մասնակիցներն էլ   հրապարակել են  իրենց մարզումների կադրերը։ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը  մարզվել է բրազիլական ջիու-ջիցուի վարպետ Լեքս Ֆրիդմանի հետ։ «Մենք Իլոն Մասկի հետ մի […]

̰
ՈւԵՖԱ-ն կփոխի Կոնֆերենցիաների լիգայի պաշտոնական անվանումը

12:41 30.06.2023

ՈւԵՖԱ-ն կփոխի իր նշանակությամբ կարևորագույն երրորդ ակումբային մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայի պաշտոնական անվանումը։ Մրցաշարը մեկնարկել է 2021 թվականին և կրում է ՈՒԵՖԱ-ի Եվրոպական Կոնֆերենցիաների լիգա (UEFA Europa Conference League) ամբողջական անվանումը։ Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, 2024/25 մրցաշրջանից մրցաշարը կկոչվի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգա։ Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Կոնֆերենցիաների Լիգայում հաղթել է անգլիական «Վեսթ Հեմը», եզրափակիչում […]

̰
Կարեն Գիլոյանն այցելել է Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց ֆուտբոլի ակադեմիա

12:10 30.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է հայկական ֆուտբոլի լեգենդ, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց ֆուտբոլի ակադեմիա: ԿԳՄՍ նախարարի տեղակալը լեգենդար ֆուտբոլիստի հետ շրջել է նոր կառուցվող ակադեմիայում, ծանոթացել ենթակառուցվածքներին ու իրականացվող աշխատանքներին: Ակադեմիայում գրեթե ավարտվել են խաղադաշտի, հանդերձարանների կառուցման, ինչպես նաև ենթակառուցվածքների ներքին հարդարման աշխատանքները: […]

̰
Փիրս Մորգանն արժանացել է «Տարվա լավագույն հարցազրույց» մրցանակին՝   Ռոնալդուի հետ հարցազրույցի համար

12:03 30.06.2023

Փիրս Մորգանն արժանացել է «Տարվա լավագույն հարցազրույց» մրցանակին՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարցազրույցի համար։ Բրիտանացի լրագրողն ու հաղորդավարն արժանացել է TRIC Awards մրցանակաբաշխության մրցանակին, որը հիմնադրվել է 1931 թվականին Բրիտանական հեռուստատեսության և ռադիոյի կողմից: Փիրս Մորգանը մրցանակը ստացել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարցազրույցի համար, ով այդ ժամանակ դեռ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող էր։ Սկանդալային այս հարցազրույցը տեղի […]

̰
Transfermarkt-ը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

11:26 30.06.2023

Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Կազմում ընդգրկված խաղացողների տրանսֆերային արժեքների գումարը կազմում է 1,25 միլիարդ եվրո: Դարպասապահ. Դիոգու Կոշտա (45 միլիոն, «Պորտու»): Պաշտպաններ. Յոշկո Գվարդիոլ (75 միլիոն, «Լայպցիգ»), Ռուբեն Դիաշ (80 միլիոն, «Մանչեսթեր Սիթի»), Մատեյս դե Լիխտ (75 միլիոն, «Բավարիա»): Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգեմ (120 միլիոն, «Ռեալ»), Ջամալ Մուսիալա (110 միլիոն, «Բավարիա»), Ֆիլ […]

̰
Լեգենդար Իբրահիմովիչը կարող է վերսկսել պրոֆեսիոնալ կարիերան

11:03 30.06.2023

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ կարող է վերսկսել պրոֆեսիոնալ կարիերան։ «Ես հպարտ եմ, որ մարդիկ ցանկանում են ինձ կրկին տեսնել «Միլանում», նույնիսկ եթե այլ դերում: «Միլանը» մնում է իմ սրտում: Այն, ինչի միջով անցա այս ակումբի հետ, հավերժ ինձ հետ է: Երկրպագուների կիրքն ինձ ուժ է տալիս։ Ես չեմ շտապում։ Տեսնենք, թե […]

̰
Ո՞վ է Բենզեմայի հեռանալուց հետո «Ռեալի» նոր ավագը

10:21 30.06.2023

Մադրիդի «Ռեալը» Կարիմ Բենզեմայի հեռանալուց հետո քվեարկություն է անցկացրել թիմի նոր ավագ ընտրելու համար։ Ֆրանսիացի հարձակվողն այս ամառ լքեց ակումբը և տեղափոխվեց Սաուդյան Արաբիա։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի նոր ավագ է դարձել պաշտպան Նաչո Ֆերնանդեսը։ Երկրորդ ավագը կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է։ Նրան հաջորդում են Դանի Կարվախալը և Տոնի Կրոսը։

̰
Զավեն Անդրիասյանը՝ Ֆիլադելֆիայի մրցաշարի հաղթող

22:50 29.06.2023

Զավեն Անդրիասյանը գերազանց է ելույթ ունեցել Ֆիլադելֆիայում անցկացված շախմատի միջազգային 16-րդ մրցաշարում: Ալժիրցի Բիլել Բելասենեի հետ նա ցույց է տվել լավագույն արդյունքը: Հայ գրոսմայստերը 9 մրցախաղերում վաստակել է 7 միավոր և լրացուցիչ գործակիցներով գերազանցելով ալժիրցուն, դարձել է մրցաշարի հաղթող՝ արժանանալով 5200 դոլար պարգևավճարի: Անդրիասյանը մրցաշարն անցկացրել է առանց պարտության՝ տանելով 5 հաղթանակ և 4 պարտիա […]

̰
Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է մոտ 3 անգամ

22:20 29.06.2023

Transfermarkt-ը թարմացրել է գերմանական Ռեգիոնալլիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է և այժմ կազմում է 1 մլն եվրո։ Ռանոսն ավելի վաղ պայմանագիր էր կնքել Բունդեսլիգայում հանդես եկող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, բայց նա պաշտոնապես նոր թիմը կներկայացնի հուլիսի 1-ից, երբ Գերմանիայում բացվի տրանսֆերային պատուհանը։ Մինչ թարմացումը, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային […]

̰
Ընդամենը մի քանի օրից Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»

21:50 29.06.2023

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» դառնում է ավելի հավանական։ Ֆրանսիացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն հայտնել է, որ ակումբը 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերը կիրականացնի հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում։ Ֆրանսիայի հավաքականի ավագը 2017-ի օգոստոսին է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։ Փարիզցիները նրա տրանսֆերի համար 2018-ին վճարել էին 180 միլիոն […]

̰
Իտալական երկու ակումբ հետաքրքրված է Տիկնիզյանի ծառայություններով

21:26 29.06.2023

Ինչպես հայտնի է դարձել Спорт-Экспресс-ին, «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկված է Ա Սերիայի երկու ակումբների՝ «Էմպոլիի» և «Բոլոնիայի» հնարավոր տրանսֆերների ցանկում։ Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Հայաստանի հավաքականի՝ Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) ընտրանիների դեմ հանդիպումներում։ Ուելսցիների հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում էր կատարել, իսկ լատվիացիների հետ խաղում դարձել գոլի […]

̰
Ռոնալդո՞ւ, թ՞ե Մեսսի. Մակրոնի ընտրությունը

20:54 29.06.2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընտրություն է կատարել ֆուտբոլային աստղեր Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև։ «Ես նախընտրում եմ Կրիշտիանու Ռոնալդուին»,- Մակրոնի խոսքն է մեջբերել Brut-ը։ Հիշեցնենք, որ Մեսսին 2021-2023 թվականններին խաղացել է ՊՍԺ-ում, իսկ այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Իսկ Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում»:

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանին

18:30 29.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար. «Մենք շատ ենք կարևորում հայազգի օլիմպիական չեմպիոնների անցած […]

̰
Մոուրինյուն որակազրկվել է Ա Սերիայի 10 խաղով

18:20 29.06.2023

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երկարաժամկետ որակազրկում կկրի իտալական Ա Սերիայի նոր մրցաշրջանի հենց մեկնարկից: Իտալիայի դաշնային դատարանը որոշել է 10 խաղով որակազրկել պորտուգալացի մասնագետին՝ «Մոնցա»-«Ռոմա» հանդիպման ժամանակ մրցավարի հասցեին հնչեցրած մեղադրանքների համար: Այսպիսով, Մոուրինյուն բաց կթողնի Իտալիայի առաջնության մեկնարկային 10 հանդիպումները՝ սկսած առաջին տուրից։ Բացի դրանից, պորտուգալացին պետք է վճարի 50 հազար եվրո տուգանք, […]

̰
«Լիվերպուլը» պատրաստ է Մբապեի համար վճարել 300 մլն եվրո

18:09 29.06.2023

«Լիվերպուլը» ցանկանում է մրցակցել Մադրիդի «Ռեալի» հետ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, հայտնում է Marca-ն։ Ակումբը պատրաստ է 24-ամյա ֆրանսիացու համար վճարել ավելի քան 300 միլիոն եվրո։ Հաղորդվում է նաև, որ Կատարի էմիր Թամիմ իբն Համադ Ալ Թանին, ում պատկանում է ՊՍԺ-ն, խիստ զայրացել է Մբապեի՝ ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառով, որն ուժի […]

̰
BACK_TO_TOP