17:20 29.06.2023
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հաստատել է 2024թ․ Փարիզի ամառային Oլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերն ընդունող երկրների անունները, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Համաամերիկյան վարկանիշային մրցաշարը կկայանա Մեքսիկայում, որից հետո նույն տեղում կանցկացվի պանամերիկյան առաջնությունը: Աֆրիկայի և Օվկիանիայի վարկանիշային մրցաշարը կանցկացվի Եգիպտոսի մայրաքաղաքում: Եվրոպայի վարկանիշային մրցաշարը նշանակված է Բաքվում, իսկ Բիշքեկը կընդունի Ասիայի վարկանիշայինը, որից հետո նույն […]
16:30 29.06.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» որակավորման փուլի եզրափակիչ: Կիսաեզրափակչում աշխարհի 64-րդ ռակետը երկու սեթում 6-7, 6-7 հաշվով պարտվել է ավստրալացի Սթորմ Սանդերսին (162-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 47 րոպե: 20-ամյա Ավանեսյանն «Ուիմբլդոնի» որակավորման փուլի առաջին մրցախաղում 6-3, 6-0 հաշվով հաղթել էր մեքսիկացի Ֆերնանդա […]
16:00 29.06.2023
Պորտուգալացի գործակալ Պաուլու Բարբոզան գնահատել է Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական առաջնություն տեղափոխվելու շանսերը։ «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն կարող է լինել, բայց մենք չգիտենք, թե դա որքանով կարող է իրականանալ և կլինի արդյոք կոնկրետ առաջարկ։ Շուկան նոր է սկսել գործել, դժվար է կոնկրետ խոսել։ Ռուսաստանից ցանկացած խաղացող կարող է տեղափոխվել եվրոպական ակումբ, նույնիսկ ներկայիս քաղաքական պայմաններում։ Դա սպորտային […]
15:35 29.06.2023
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 7 աստիճանով։ Այժմ մեր ընտրանին 1252.6 վարկանիշային միավորով զբաղեցնում է 90-րդ տեղը։ Լավագույն եռյակում փոփոխություններ չկան։ Առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, որին հաջորդում են Ֆրանսիայի ու Բրազիլիայի հավաքականները։ Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Իտալիան, Պորտուգալիան ու Իսպանիան։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից […]
14:40 29.06.2023
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությանը թիմային հաշվարկում գրավել է չորրորդ տեղը: Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել 5 մեդալ: Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, […]
14:03 29.06.2023
Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը: Ցուցակի 1-2-րդ տեղերը բաժանում են Էրլինգ Հոլանդն ու Կիլիան Մբապեն, որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 150 միլիոն եվրո: 1. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)՝ 180 միլիոն եվրո 2. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ […]
13:26 29.06.2023
UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող և Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը համեմատել է իր քաշային կարգում նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին և գործող չեմպիոն Իսլամ Մախաչևին: «Իմ կարծիքով՝ և՛ Հաբիբը, և՛ Իսլամը գերիշխող չեմպիոններ են: Դժվար է նրանց համեմատել: Նուրմագոմեդովը շատ ավելի կոշտ պայքար է մղում օկտագոնում։ Իսլամն ունի բազմակողմանիություն, նրա հարվածային զինանոցն ավելի […]
12:35 29.06.2023
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը ևս ավարտեց իր ելույթները Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում մեդալ նվաճելուն մոտ էին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը, որոնք, սակայն, պարտվեցին քառորդ […]
11:50 29.06.2023
ՈւԵՖԱ-ն հաստատել է 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 16 եվրոպական հավաքականներ։ Որակավորման փուլի մասնակիցները կբաժանվեն 12 խմբերի, որոնցում կլինեն չորս կամ 5 հավաքականներ: Խմբերի հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։ Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները որակավորման փուլի փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս ուղեգրերի համար: […]
10:09 29.06.2023
Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ամուսնացել է իսրայելցի մոդել Միշել Հերցիգի հետ, հաղորդում է Daily Mail-ը: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի Կան քաղաքում: Հարսանիքի երաժշտական մասը վստահվել է Մարտին Գարիքսին, ով 4 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն դիջեյ:
23:00 28.06.2023
Փախստականների Հայաստանի հավաքականը մասնակցում է UEFA Unity Euro Cup 2023 մրցաշարին, որն անցկացվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Դա փասխտականներից կազմված հավաքականների միջև ավանդական մրցաշար է, որն ՈւԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փասխտականների գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է: Ինչպես Հավաքականները բաղկացած են 8-ական փախստական և երեքական տեղացի ֆուտբոլիստներից, ընդորում 11-ից 2-ը կին խաղացողներ են: […]
22:30 28.06.2023
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) ներկայացրել է հուլիսի 1-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցող հավաքականների կազմերը: Տղաների Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Վոլոդյա Սարգսյանը (49 կգ), Ժորա Գրիգորյանը և Սամվել Մարտիրոսյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Հովհաննես Ղահրամանյանն ու Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), […]
21:59 28.06.2023
Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը (80 կգ) Լեհաստանում շարունակվող երրորդ Եվրոպական խաղերում չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում նա 0-5 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Ալախվերդիևին: Հակոբյանը մեկնարկային մենամարտում 4-1 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պետեր Մարչիչին, իսկ 1/8 եզրափակչում 3-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Սերբիան ներկայացնող ռուս բռնցքամարտիկ Վլադիմիր Միրոնչիկովի նկատմամբ: Այսօր ուշ երեկոյան կիսաեզրափակիչ […]
21:44 28.06.2023
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: 3-րդ տեղի համար գոտեմարտում նա 5-4 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Մագոմեդ Գատագաջևին: Կիսաեզրափակիչում Գասպարը 2-3 հաշվով պարտվել էր թուրք Ազատ Սարիյարին: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5-0 հաշվով հաղթել էր ռումինացի […]
21:05 28.06.2023
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը (60 կգ) ոսկե մեդալի համար պայքարում 1-6 հաշվով պարտվեց վրացի Անրի Խոզրեվանիձեն: Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել էր լեհ Տոմաշ Սկրիպչակային: Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր իսրայելցի Մելկամ Ֆետենեին, իսկ քառորդ եզրափակչում 8-3 հաշվով […]
20:20 28.06.2023
Մոսկվայի «Դինամոն» ցանկանում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, հաղորդում է«Спорт-Экспресс»-ը: Առաջիկայում ռուսական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի նոր՝ երկարաժամկետ պայմանագիր: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարյանը հայկական ակումբի տրանսֆերի միջոցով կարող է կարիերան շարունակել Եվրոպայում: Նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր նրա […]
19:50 28.06.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ տարին անընդմեջ չի մասնակցի «Ուիմբլդոնին»: «Ընդհանուր առմամբ, սա ինձ համար յուրահատուկ մրցաշար է, քանի որ կայուն եմ ելույթ ունենում: Միշտ, երբ ժամանել եմ Ուիմբլդոն, յուրահատուկ թենիսային մթնոլորտ եմ զգացել: Այնպես որ, ցավալի է, որ երկրորդ տարին անընդմեջ բաց եմ թողնում այս մրցաշարը: Այս անհաջողությունը կօգտագործեմ որպես մոտիվացիա՝ վերադառնալու […]
18:30 28.06.2023
Բրազիլական «Կոմերսիալի» երիտասարդական թիմի հայ կիսապաշտպան Բրունո Ֆեյխո Բողոսյանը պայմանագիր է կնքել հայկական Bucket Group գործակալության հետ, հաղորդում է Transfermarkt-ը։ Bucket Group-ի գրասենյակը գտնվում է Սաուդյան Արաբիայում և ներկայացնում է նաև հայ պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանի, Վարազդատ Հարոյանի և բրազիլացի եզրային հարձակվող Ռիլդոյի շահերը: 18-ամյա Բրունոն «Կոմերսիալի» սան է և 2022/23 մրցաշրջանում երիտասարդական թիմում մասնակցել է […]
18:10 28.06.2023
Ինքնասպան է եղել ղազախ հայտնի ծանրորդ Վլադիմիր Սեդովը, հայտնում է Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մարզիկի մարմինը հայտնաբերվել է գյուղում, որտեղ նա ապրում էր։ Սեդովը 35 տարեկան էր: Ծանրորդը 2009 թվականին դարձել էր աշխարհի չեմպիոն: Սեդովը 2009 և 2016 թվականներին նվաճել էր նաև Ասիայի առաջնության ոսկե մեդալը, սակայն այդ մեդալները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) վերցրել […]
17:27 28.06.2023
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն խոսել է Էդուարդ Սպերցյանի՝ Անգլիա հնարավոր տեղափոխության մասին: «Ես քիչ եմ հավատում այս նորությանը: Այո, նա լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը, բայց մեր ակումբները չեն խաղում եվրոպական մրցաշարերում: Իսկ ո՞վ է դիտում մեր առաջնությունը։ Բայց եթե այդ հետաքրքրությունն իրական է, նա չպետք է կասկածի դրան։ Նման առաջարկները չեն կարող մերժվել։ […]
16:58 28.06.2023
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն սոցցանցերում շնորհավորել է տարբեր երկրների չեմպիոններին։ Շնորհավորանքի է արժանացել նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն»։ «Շնորհավորում եմ «Ուրարտուին» 2022/2023 մրցաշրջանում Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ»,- գրել է Ինֆանտինոն ինստագրամյան էջի Story բաժնում հրապարակած լուսանկարին կից: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ:
15:59 28.06.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է սկսել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» որակավորման փուլը: Աշխարհի 64-րդ ռակետը երկու սեթում 6-3, 6-0 հաշվով հաղթել է մեքսիկացի Ֆերնանդա Կոնտրերասին (288-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 5 րոպե: 20-ամյա թենիսիստուհին հունիսի 29-ին որակավորման փուլի երկրորդ մրցախաղում կհանդիպի ավստրալուհի Սթորմ Սանդերսի հետ:
15:32 28.06.2023
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը (60 կգ) այսօր կգոտեմարտի ոսկե մեդալի համար: Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է լեհ Տոմաշ Սկրիպչակային: Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր իսրայելցի Մելկամ Ֆետենեին, իսկ քառորդ եզրափակիչում 8-3 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Դանիիլ […]
14:08 28.06.2023
Ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը «MLS-ի բոլոր աստղեր» թիմի կազմում կմասնակցի Լոնդոնի «Արսենալի» դեմ ցուցադրական խաղին, հաղորդում է MLS-ի պաշտոնական կայքը: «MLS-ի բոլոր աստղեր» թիմի կազմն ընտրվել է երկրպագուների, ֆուտբոլիստների և ԶԼՄ-ների քվեարկության, ինչպես նաև խաղն ընդունող ակումբի՝ «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունիի ընտրության արդյունքում: Լուկաս Սելարայանին ընտրել […]
13:41 28.06.2023
Թուրինի «Յուվենտուսը» կարող է հեռացվել եվրագավաթներից: Gzzetta dello Sport-ի տեղեկություններով, իտալական ակումբը, ամենայն հավանականությամբ, կհեռացվի մեկ տարով ու չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայի գալիք խաղարկությանը: Ավելի վաղ «Յուվենտուսն» Ա Սերիայում զրկվել էր 10 միավորից ֆինանսական զեղծարարությունների պատճառով: Եթե այս որոշումը չլիներ, թիմը կնվաճեր Չեմպիոնների լիգային ուղեգիր:
10:57 28.06.2023
Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով այսօր «Նովի Տարգ» արենայում կկայանան բռնցքամարտի քառորդ եզրափակչի մենամարտերը, որտեղ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա: 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը կմենամարտի ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ, Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչ Խավիեր Իբանեսի հետ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կմենամարտի սերբ Վախիդ Աբասովի հետ, իսկ աշխարհի […]
21:33 27.06.2023
Իսպանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 63 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած Գյումրի համայնքի Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի սան Յուրիկ Հովեյանը, անձնական մարզիչ՝ Սարիկ Սարգսյան, դարձել է ոսկե մեդալակիր։
20:50 27.06.2023
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչի հետ հնարավոր ռևանշ մենամարտի մասին: «Թեթև քաշային կարգում միայն ես կարող եմ հաղթել Մախաչևին: Իհարկե, դա կլինի ամենաբարդ մենամարտն ինձ համար: Ես կպաշտպանվեմ ըմբշամարտից ու առավելություն կունենամ կանգնած դիրքում: Հավատում եմ, որ իմ բռնցքամարտն ավելի լավն է»,- հայ մարտիկի […]
20:30 27.06.2023
Կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան պատմել է, թե ինչպես է իմացել Ժերար Պիկեի դավաճանության մասին: «Դավաճանության մասին իմացա մամուլից, իսկ այդ ժամանակ հայրս վերակենդանացման բաժանմունքում էր: Հորս սիրում եմ բոլորից շատ. նա վարակվել էր կորոնավիրուսով , ու չէի կարողանում այդ ժամանակ խոսել ու խորհուրդ հարցնել: Մայրս ամբողջ օրն անցկացնում էր հորս հետ: Նրանց հարաբերություններն իսկական սիրո […]
19:23 27.06.2023
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ՝ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը և 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ երեկ Վիգեն Նազարյանը (87 կգ) և Յուրիկ Հովեյանը (63 կգ) դուրս էին եկել եզրափակիչ և այսօր կգոտեմարտեն ոսկե մեդալի համար։ 55 կգ քաշային Հոմերոս […]