TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Եվրոպական խաղեր. Հայաստանի աթլետիկայի հավաքականը 10-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

13:28 23.06.2023

Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի շրջանակում ավարտվել է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը, հանդես գալով երրորդ դիվիզիոնում, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: 4×400 մետր փոխանցավազքում Հայաստանը ներկայացնող քառյակը 3։29.99 արդյունքով առաջին տեղն է զբաղեցրել երկրորդ խմբում՝ 3 վայրկյանով առաջ անցնելով Ադրբեջանի թիմից։ ՀՀ հավաքականը վերջնարդյունքում գրավել է 5-րդ հորիզոնականը: Մինչ այդ Հայաստանի […]

̰
Մոուրինյոն հեռացել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային խորհրդի կազմից

12:59 23.06.2023

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային խորհրդի կազմից հեռանալու մասին։ Նա այդ հարցով արդեն դիմել է խորհրդի ղեկավար Զվոնիմիր Բոբանին, հայտնում է ANSA-ն: «Հարգելի պարոն Բոբան, ես երախտապարտ եմ ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային խորհրդին միանալու հրավերի համար, բայց միևնույն ժամանակ ափսոսանքով հայտնում եմ, որ հրաժարվում եմ անդամակցությունից։ Այն պայմանները, որոնց ես այդքան հավատում […]

̰
Այսօր պայքարը կսկսեն բռնցքամարտիկները. ԵԽ

12:28 23.06.2023

Լեհաստանում ընթացող Եվրոպական երրորդ խաղերում այսօր պայքարը կսկսվի բռնցքամարտի մրցաշարում: Մրցումային առաջին օրը հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ): Եվրոպայի փոխչեմպիոն Բազեյանը մեկնարկային մենամարտում կմրցի չեխ Վլադիմիր Տրակալի հետ, իսկ Հովհաննիսյանը կմենամարտի Իսրայելը ներկայացնող Ահմադ Շտվիի հետ: Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի տղամարդկանց պայքարում […]

̰
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանում

11:55 23.06.2023

Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցաների լիգայի որակավորման երկու փուլի տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում` ելնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից: Առաջին տնային խաղն այս ստադիոնում երևանյան թիմը կանցկացնի հուլիսի 13-ին` էստոնական «Նարվա Տրանսի» դեմ: Իսկ առաջին փուլը հաղթահարելու դեպքում, հաջորդ տնային հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին` շվեդական «Կալմարի» հետ: Աբովյանի քաղաքային մարզադաշտը տեղավորում է […]

̰
Մեսսին խորհուրդ է տվել Մբապեին գնալ «Բարսելոնա»

23:11 22.06.2023

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խորհուրդ է տվել ՊՍԺ-ի իր նախկին թիմակից Կիլիան Մբապեին՝ խաղալ «Բարսելոնայում»։ Նրա խոսքերը մեջբերում է Defensa Central-ը։ «Ես կնախընտրեի, որ դու գնաս «Բարսելոնա», բայց եթե ուզում ես գնալ «Ռեալ», ուրեմն այդպես արա, դու արժանի ես իսկապես լավ նախագծի: Դու հաղթող ես»,- ասել է Մեսսին։ Անցած մայիսին լրատվամիջոցները հայտնել էին, […]

̰
«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է Էրլինգ Հոլանդի բոլոր գոլերը

22:40 22.06.2023

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում առաջին մրցաշրջանն անցկացրած Էրլինգ Հոլանդի բոլոր գոլերը։ 22-ամյա ֆուտբոլիստն ավարտված ակումբային մրցաշրջանում խփել է 52 գոլ։

̰
ՄՕԿ-ը Ռուսաստանին մեղադրում է քաղաքականացված մրցումներ պլանավորելու մեջ

21:40 22.06.2023

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը խոսել է Ռուսաստանի մասնակցությամբ միջազգային մրցումների անցկացման մասին, որոնք չեն գտնվում կազմակերպության հովանու ներքո։ Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։ «Ռուսաստանի կառավարությունը մեզ մեղադրում է քաղաքական չեզոքություն չպահպանելու մեջ։ Միևնույն ժամանակ, այս նույն կառավարությունը փորձում է կազմակերպել ամբողջովին քաղաքականացված սպորտային միջոցառում»,- ասել է Բախը։ Հունիսի կեսերին Ռուսաստանի նախագահ […]

̰
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը երրորդ հաղթանակն է տարել. Աշխարհի գավաթ

21:05 22.06.2023

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող աշխարհի գավաթի թիմային խաղարկության (WTA Billie Jean King Cup) եվրոպական գոտու երրորդ դիվիզիոնի A ենթախմբի մրցաշարում: Հայաստանի թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի հավաքականին։ Մենախաղում Նաիրա Գեւորգյանը պարտվեց իսկ Իռենա Մուրադյանը հաղթանակ տարավ: Հայաստանին թիմային առավելություն բերեց զուգախաղում Մարիա Դավթյանի և Իռենա Մուրադյանի […]

̰
Մբապեն կարող է արդեն այս ամռանը տեղափոխվել «Ռեալ»

20:22 22.06.2023

«Ռեալը» ծրագրում է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է լրագրող Պակո Բույոն։ Ըստ աղբյուրի՝ փարիզցիները ցանկանում են հարձակվողի համար ստանալ առնվազն 200 մլն եվրո։ Մադրիդյան ակումբը համաձայն չէ այդ թվի հետ և պատրաստ է 120 մլն եվրո առաջարկել հարձակվողին ձեռք բերելու համար։ Փարիզում չեն ցանկանա խաղացողին անվճար բաց […]

̰
Հայաստանի թիմը գրավել է առաջին տեղը երրորդ դիվիզիոնի 2-րդ խմբում՝ հետ թողնելով ադրբեջանցիներին. ԵԽ

20:00 22.06.2023

Լեհաստանում անցկացվող Եվրոպական խաղերում երրորդ դիվիզիոնի թիմային մրցաշարում պայքարը շարունակում են աթլետները։ Հայաստանի թիմից հունիսի 22-ին մեկնարկ են դուրս եկել 7 աթլետներ և փոխանցավազքի քառյակը։ Տղամարդկանց 4×400 մետր փոխանցավազքում Հայաստանի թիմը 3։29.99 արդյունքով առաջին տեղն է գրավել երկրորդ խմբում՝ 3 վայրկյանով հետ թողնելով Ադրբեջանի թիմին, որն այս խմբում երկրորդ տեղն է զբաղեցրել։ Գայանե Չիլոյանը կանանց […]

̰
Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի կոչման հավակնորդները. ՀՊԼ

19:44 22.06.2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի «լավագույն ֆուտբոլիստ» և «լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը, հաղորդում է premierleague.ffa.am-ը: Lավագույն ֆուտբոլիստին և մարզիչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները (1-ական ձայն): Քվեարկությունը կտևի մինչև հունիսի 30-ը, ժամը 18:00-ն: Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները՝ Ալեքսանդր Մելիխով, […]

̰
Լևանդովսկին մերժել է 100 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը Սաուդյան Արաբիայից

18:40 22.06.2023

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի խոշոր առաջարկը: Այս մասին հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան: Արաբական ակումբը 34-ամյա ֆոււտբոլիստին առաջարկվել է տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով երեք տարվա պայմանագիր: Լևանդովսկին նախընտրել է մնալ «Բարսելոնայում»: Ինսայդերը չի նշել այդ ակումբի անունը: Լեհաստանի հավաքականի առաջատարը նախորդ տարվա հուլիսից է խաղում […]

̰
ՄՕԿ-ը զրկել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային ճանաչման կարգավիճակից

18:12 22.06.2023

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) զրկել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA) ճանաչման կարգավիճակից, հայտարարել է ՄՕԿ-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ դե Կոպերը ՄՕԿ-ի արտահերթ նիստի ժամանակ։ «Մենք հաստատում ենք IBA-ի ճանաչումը չեղարկելու անհրաժեշտության մասին զեկույցը և որոշումը։ Սա միակ տրամաբանական լուծումն է։ Հասկանալի է նաև, որ IBA-ն ներկա պայմաններում չի կարող 2024 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար […]

̰
19 հայ ըմբիշ կմասնակցի երիտասարդական ԵԱ-ին

17:57 22.06.2023

Հունիսի 26-ից հուլիսի 2-ը Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը ԵԱ-ի համար. 57 կգ Հարություն Հովհաննիսյան 61 կգ Լևիկ Միքայելյան 65 կգ Անդրանիկ Ավետիսյան 70 կգ Դավիթ Մարգարյան 74 կգ Հայկ Պապիկյան 79 կգ Նարեկ […]

̰
«Կրասնոդարը» Սպերցյանի համար դեռևս ոչ մի տրանսֆերային առաջարկ չի ստացել. РБ Спорт

16:07 22.06.2023

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ամենայն հավանականությամբ, ռուսական թիմի հետ կսկսի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին, հայտնում է «РБ Спорт»-ը։ Ռուսական ակումբը ֆուտբոլիստի համար դեռևս ոչ մի տրանսֆերային առաջարկ չի ստացել: 23-ամյա ֆուտբոլիստն ու «Կրասնոդարն» ունեն պայմանավորվածություն, ըստ որի, շահավետ առաջարկի դեպքում կիսապաշտպանը կհեռանա թիմից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են […]

̰
Նեյմարը ներողություն է խնդրել փոքրիկի սպասող ընկերուհուց

15:49 22.06.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցերում արած գրառումով ներողություն է խնդրել իր ընկերուհի Բրունա Բյանկարդիից դավաճանությունների համար։ Բրունա ներկայումս սպասում է փոքրիկի: «Անում եմ ամեն ինչ՝ հանուր մեր ընտանիքի։ Արդարանում եմ արդարացում չունեցող երևույթի համար։ Դու ինձ պետք ես մեր համատեղ կյանքում։ Ես տեսնում էի, թե ինչքան ես տառապել՝ ցանկանալով լինել […]

̰
Արդյո՞ք նա գիշերները հանգիստ քնում է․․․ բայց ես ներում եմ նրան. Դանի Ալվեշը՝ իրեն մեղադրող կնոջ մասին

14:51 22.06.2023

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշն անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին: «Այդ կնոջ ասածներից ոչ մեկը ճիշտ չէ: Մտքովս անցնում է, որ ինչ-որ մեկը նրան խորհուրդ է տվել միտումնավոր ինձ մեղադրել։ Դա անելուց հետո նա ամաչեց, բայց այլևս չգիտեր, թե ինչպես դուրս գալ խառնաշփոթից: Հետդարձի ճանապարհ չկար։ Գիշեր չի եղել, որ հանգիստ […]

̰
Մխիթարյանի խաղընկերը տեղափոխվեց թուրքական ակումբ

14:24 22.06.2023

37-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն «Ինտերից» տեղափոխվեց թուրքական «Ֆեներբահչե»։ Ջեկոն ժամանել է Ստամբուլ և բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի «Ֆեներբահչեի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հունիսի 30-ին կավարտվի Ջեկոյի պայմանագիրն «Ինտերի» հետ, և նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Թուրքական մամուլը գրել էր, որ Ջեկոյի պայմանագիրը ստամբուլյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։ Ֆուտբոլիստը […]

̰
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը հաղթել է Չեռնոգորիայի և Սան Մարինոյի թիմերին

14:03 22.06.2023

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երկու հաղթանակով է մեկնարկել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող աշխարհի գավաթի թիմային խաղարկության (WTA Billie Jean King Cup) եվրոպական գոտու երրորդ դիվիզիոնի A ենթախմբի մրցաշարում: Հայաստանի հավաքականը հաղթել է Չեռնոգորիայի և Սան Մարինոյի թիմերին։ Չեռնոգորիայի ընտարնու հետ դիմակայությունում Մարինա Դավթյանը և Իռենա Մուրադյանը անհատական մրցախաղերում հաղթել են, իսկ զուգախաղում Նաիրա Գևորգյանն […]

̰
Արդյո՞ք Արցախի հավաքականը կկարողանա մասնակցել չճանաչված երկրների ԱԱ-ին

13:43 22.06.2023

Ֆուտբոլի Արցախի հավաքականն Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CONIFA) աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլին մասնակցելու իրավունք է ստացել, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Արցախի թիմը հուլիսի 10-ին Սուխումի «Դինամո» ստադիոնում պետք է մրցի Աբխազիայի հավաքականի հետ: Սակայն Արցախի հավաքականի մասնակցությունն այդ խաղին հարցականի տակ է, քանի որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի շրջափակումը: Չճանաչված երկրների աշխարհի […]

̰
ՊՍԺ-ի դարպասապահը դուրս է եկել կոմայից

12:21 22.06.2023

ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն դուրս է եկել կոմայից։ Այս մասին պատմել է ֆուտբոլիստի կինը։ Մայիսին Ռիկոն գլխի ծանր վնասվածք էր ստացել ձիուց ընկնելուց հետո։ 29-ամյա դարպասապահի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի արյունազեղում։ Բժիշկները որոշել են դադարեցնել հանգստացնող դեղամիջոցների օգտագործումը։ Ռիկոն դուրս է եկել արհեստական ​​կոմայից։ «Մենք փոքր քայլերով առաջ ենք գնում, մենք արդեն տեսնում ենք լույսը… […]

̰
Եռացատկորդ Յանա Սարգսյանը  երկրորդն է երրորդ դիվիզիոնում. ԵԽ

12:12 22.06.2023

Լեհաստանում մեկնարկած Եվրոպական երրորդ խաղերի աթլետիկայի թիմային մրցաշարում երկրորդ մրցումային օրվա ցերեկային մրցահերթին մասնակցել է Հայաատանի 9 ներկայացուցիչ: Երրորդ դիվիզիոնում տարբեր մրցաձևերում մասնակցած Հայաստանի աթլետներից բարձր արդյունք է գրանցել եռացատկորդ Յանա Սարգսյանը։ Նա 13,06 մետր արդյունքով երկրորդն է։ Կանանց 400 մետր վազքում Հայաստանի ներկայացուցիչ Ալիսոն Հալվերսոնը 1:02:38 րոպե արդյունքով 6-րդն է, կանանց 800 մետր վազքում […]

̰
Հայտնի են տարվա լավագույն մարզիկի կոչման հավակնորդները. ESPY

11:51 22.06.2023

Հայտնի են Excellence in Sports Performance Yearly Award (ESPY) ամենամյա մրցանակաբաշխության վարկածով՝ տարվա լավագույն մարզիկի կոչման հավակնորդները, հաղորդում է USA TODAY-ը։ ESPY 2023 լավագույն մարզիկի կոչման հավակնորդներն են՝ 1. Նիկոլա Յոկիչը-«Դենվեր Նագեթս», բասկետբոլ 2. Աարոն Ջաջը-«Նյու Յորք Յանկիզ», բեյսբոլ 3. Պատրիկ Մահոումսը-«Կանզաս Սիթի Չիֆս», ամերիկյան ֆուտբոլ 4. Լիոնել Մեսսին, Արգենտինայի հավաքական, ֆուտբոլ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի […]

̰
Նեյմարը ուզում է վերադառնալ «Բարսելոնա»

11:29 22.06.2023

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։ Նա իր ցանկության մասին գործակալի միջոցով հայտնել է ակումբին: 31-ամյա բրազիլացին հույս ունի վերադառնալ «Բարսելոնա» և պատրաստ է դրա համար աշխատավարձի կրճատման գնալ, չնայած այն բանին, որ ավելի վաղ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերը ներառված չէ ակումբի ծրագրերում: Նեյմարը «Բարսելոնայից» […]

̰
Լևոն Աղասյանը  դարձել է եռացատկի երրորդ դիվիզիոնի հաղթող. ԵԽ

10:40 22.06.2023

Լեհաստանում մեկնարկած Եվրոպական երրորդ խաղերում Հայաստանից առաջինը պայքարի մեջ են մտել աթլետները, որոնք մասնակցում են թիմային պայքարին երրորդ դիվիզինում։ Մեր թիմում է նաև Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը, ով դարձել է եռացատկի երրորդ դիվիզիոնի հաղթող։ Նա գրանցել է 16, 36 մ արդյունք։ Հունիսի 21-ին մրցումներին մասնակցել նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը: 1500 մետր մրցատարածությունում նա 3:44:11 […]

̰
Մխիթարյանը հայտնվել է Սաուդյան Արաբիայի ակումբների տրանսֆերային թիրախում

10:18 22.06.2023

Իտալական «Ինտերի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Մարսելո Բրոզովիչը հայտնվել են Սաուդյան Արաբիայի առաջնության մի շարք ակումբների տրանսֆերային թիրախում, հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրը չի նշել այդ ակումբներին: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի նախկին ավագի գործակալ Ռաֆայելա Պիմենտան հայտնել էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ: Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 […]

̰
Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. Հայաստանը 57 մարզիկ է ներկայացնում` 9 մարզաձևերում

08:09 22.06.2023

Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. խաղերի ընթացքում 49 երկրի ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձևերում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար: Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողության ժամանակ լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է երկրի պատմությունը, ապա անդրադարձ է կատարվել լեհ անվանի գործիչներին՝ […]

̰
Միգուցե նա ցանկանում է կրկնել Կվարացխելիայի ուղին. Վարդան Մինասյանը՝ Արսեն Զախարյանի մասին

23:59 21.06.2023

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տրանսֆերը հայկական ակումբ: «Զախարյանի տեղափոխությունը Հայաստանի առաջնություն կարող է առաջ քայլ լինել նրա ապագայի համար: Նրա համար Հայաստանում խաղալն ուղղակի անիմաստ է։ Միգուցե նա ցանկանում է կրկնել վրացական ակումբի միջոցով «Նապոլի» տեղափոխված Խվիչա Կվարացխելիայի ուղին»,- Մինասյանի խոսքերը մեջբերում է […]

̰
Հարմար մրցակից է, շանս ունենք առաջ գնալու. Եղիշե Մելիքյանը՝ Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության մասին

23:27 21.06.2023

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման 1-ին փուլի վիճակահանության մասին։ Հիշեցնենք՝ երևանյան ակումբը կմրցի էստոնական «Նարվա Տրանսի» հետ։ «Հարմար մրցակից է, շանս ունենք առաջ գնալու, եթե իհարկե լուրջ մոտեցում ունենանք ու լավ պատրաստվենք։ Ամենակարևորը գիտենք՝ ով է մեր մրցակիցը։ Հիմա սկսվում է աշխատանքը»,- ասել է Մելիքյանն ակումբի մամուլի […]

̰
Մենք վերադառնում ենք, մեզ հետ ցավ ենք բերելու. Թայսոն Ֆյուրի

22:59 21.06.2023

Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ կվերադառնա ռինգ: «Մենք վերադառնում ենք, մեզ հետ ցավ ենք բերելու: Ես այնքան հուզված եմ։ Ամեն ինչ արդեն քննարկված ու որոշված ​​է»,- հայտարարել է 34-ամյա բռնցքամարտիկն ինստագրամյան էջի Story բաժնում հրապարակած տեսանյութում: Ծանր քաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոնը նաախորդ մենամարտն անցկացրել էր 2022 թվականի դեկտեմբերի 3-ին և […]

̰
BACK_TO_TOP