TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Արդյո՞ք Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

16:12 13.06.2023

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի Լա Լիգայում, հայտնում է Metaratings-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Տիկնիզյանով լրջորեն հետաքրքրված է Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադը»։ Իսպանացիներն արդեն հայ պաշտպանին ընդգրկել են իրենց տրանսֆերային կարճ ցուցակում։ «Ռեալ Սոսյեդադ»-ի մամուլի քարտուղար Լուիս Արկոնադան արձագանքել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։ […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը 13 տարվա մեջ առաջին անգամ ներկա է եղել թիմի խաղին

15:53 13.06.2023

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը 13 տարվա մեջ առաջին անգամ ներկա է եղել թիմի պաշտոնական խաղին։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, արաբ շեյխը ներկա է եղել Ստամբուլում կայանացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Նա վերջին անգամ «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական հանդիպմանը ներկա է եղել 2010 թվականին, երբ թիմը Պրեմիեր լիգայում 3:0 հաշվով հաղթել էր […]

̰
Ինչո՞ւ էր Գվարդիոլան վրդովվել իր  աշխարհահռչակ կուռքից

15:11 13.06.2023

Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսը շնորհավորել է Պեպ Գվարդիոլային՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Պեպ Գվարդիոլային՝ իր թիմին Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»,- Instagram-ում գրել է դերասանուհին։ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչն ասել էր, որ օսկարակիր դերասանուհին իր կուռքն է։ Գվարդիոլան Ջուլիա Ռոբերթսի երկրպագուն է և ավելի վաղ նա ասել էր, որ վրդովվել էր, երբ դերասանուհին ներկա է […]

̰
Ինձ դուր է գալիս Հայաստանում․ եղանակը, մարդիկ, ուտելիքը․․ ամեն ինչ հիանալի է. Հրանտ Ռանոս

14:17 13.06.2023

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է անցած մրցաշրջանի, իր տրանսֆերի և ազգային հավաքականի մարզական հավաքի մասին։ «Ես լավ մրցաշրջան անցկացրեցի Ռեգիոնալլիգայի իմ ակումբում՝ «Բավարիա 2»-ում։ 2 գոլ խփեցի Հայաստանի հավաքականի կազմում։ Կարծում եմ՝ այդ պատճառով էլ Բունդեսլիգայի ակումբը սկսեց հետաքրքրվել ինձնով։ Նրանք ինձ նախկինում էլ էին […]

̰
Ես չեմ դիտարկել ու չեմ դիտարկելու ռուսական ակումբների առաջարկները. Սպերցյան

13:35 13.06.2023

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» կամ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին։ «Ես չեմ դիտարկել ու չեմ դիտարկելու ռուսական ակումբների առաջարկները։ Եթե առաջարկ լինի «Զենիթի՞ց» կամ «Սպարտակի՞ց»: Ես նրանց կասեմ՝ ոչ, իհարկե։ Իմ տեղափոխությունն այդ ակումբներ հնարավոր չէ։ Սա իմ վերաբերմունքն է «Կրասնոդարի» նկատմամբ, երախտագիտությունն այն բանի համար, ինչ […]

̰
Ռյուդիգերը օդանավակայանում կոնֆլիկտ է ունեցել ինքնագիր խնդրած երկրպագուի հետ

12:41 13.06.2023

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Ֆրանկֆուրտի օդանավակայանում վիրավորել է երկրպագուին։ Ռյուդիգերը վիճաբանություն է ունեցել օդանավակայանում: Երկրպագուն մի քանի ինքնագիր է խնդրել, ինչը դուր չի եկել ֆուտբոլիստին։ «Դու երկրպագու չես, դու վաճառական ես։ «Լավ տղա», ես վախենում եմ քեզանից», – Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Goal-ը։ Որոշ ժամանակ անց Ռյուդիգերը հրապարակավ ներողություն է խնդրել երկրպագուից։ Գերմանացի պաշտպանը […]

̰
Չավին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, եթե մարզչական խմբի աշխատավարձը հասցվի 12 միլիոն եվրոյի

11:47 13.06.2023

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, որը նախորդ մրցաշրջանում թիմի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, բարձրացրել է աշխատավարձի պահանջները։ Մասնագետը նոր պայմանագրով իր և օգնականների համար 12 միլիոն եվրո աշխատավարձ է խնդրել, որի շուրջ կողմերը բանակցություններ կվարեն այս շաբաթ: Այս մասին հայտնում է AS-ը: Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ այժմ մարզչի ու «Բարսելոնայի» ղեկավարության դիրքորոշումները շատ հեռու են։ Բացի […]

̰
«Բարսելոնան»  չի կնքի պայմանագիր Նեյմարի հետ նրա ապրելակերպի պատճառով

11:31 13.06.2023

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա»։ Sport-ի տեղեկություններով, կատալոնական ակումբին չի գոհացնում ֆուտբոլիստի ապրելակերպը։ Երկրորդ գործոնը, որը դժվարացնում է Նեյմարի տեղափոխությունը, նրա հաճախակի վնասվածքներն են։ «Բարսելոնան» նաև չի կարող որևէ երաշխիք տալ, որ բրազիլացին կկարողանա գրանցվել՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նեյմարը տրանսֆերի է հանվել, և […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» մարզիչը կարող է հավաքական գլխավորել

23:20 12.06.2023

Պեպ Գվարդիոլան կարող է հավաքական գլխավորել «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 52-ամյա մարզիչը ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» մնալ մինչև 2025 թվականը։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, իսպանացի մասնագետը նախապես ծրագրել էր գլխավորել ակումբ Սերիա Ա-ից՝ եվրոպական չորս խոշոր առաջնություններում հաջողության հասնելու համար: Սակայն Գվարդիոլայի ծրագրերը փոխվել են։ Կարիերան շարունակելու տարբերակներից […]

̰
«Մանչեսթեր Սիթին» 2022/2023 մրցաշրջանում վաստակել է 294 միլիոն ֆունտ սթերլինգ

22:41 12.06.2023

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» 2022/2023 մրցաշրջանում վաստակել է 294 միլիոն ֆունտ սթերլինգ մրցանակային գումար, հայտնում է The Telegraph-ը։ Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելու համար «Մանչեսթեր Սիթին» ստացել է 180 միլիոն ֆունտ սթերլինգ պարգևավճար: Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ստացել է 110 միլիոն ֆունտ, իսկ Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար՝ 4 միլիոն ֆունտ: «Մանչեսթեր […]

̰
Խաչանովն ընդգրկվեց լավագույն տասնյակում, Ջոկովիչը դարձավ առաջին ռակետ

22:07 12.06.2023

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը: Ֆրանսիայի բաց առաջնությունում երրորդ անգամ հաղթած սերբ Նովակ Ջոկովիչը բարձրացել է երկու աստիճանով և վերադարձրել աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը: Երկրորդ տեղ է նահանջել իսպանացի Կառլոս Ալկարասը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկ աստիճանով բարձրացել է և […]

̰
Հոլանդն իր ընկերուհու հետ լուսանկարվել է ՉԼ գավաթով

21:17 12.06.2023

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և իր ընկերուհին՝ Իզաբել Յոհանսենը լուսանկարվել են Չեմպիոնների լիգայի գավաթի հետ։ Էրլինգ Հոլանդն իր կարիերան սկսել է նորվեգական «Բրունե» ակումբում, որտեղ էլ հարձակվողը ծանոթացել է Իզաբելի հետ։ Յոհանսենը, ինչպես Հոլանդը, նույնպես այս ակումբի ակադեմիայի սան է, նա խաղացել է ակումբի մեծահասակների թիմում և ժամանակին համարվում էր Նորվեգիայի ամենախոստումնալից ֆուտբոլիստուհիներից մեկը։

̰
Կևին դե Բրույնեի ապաքինման համար կպահանջվի մոտ 2 ամիս

21:00 12.06.2023

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի մեկնարկը, որը նախատեսված է օգոստոսի 12-ին: Evening Standard-ի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք: Հիշեցնենք, որ Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը չէր կարողացել շարունակել Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղն ու փոխարինվել էր 35-րդ […]

̰
Մեսսին խնդիրներ է ունեցել Պեկինի օդանավակայանում

20:49 12.06.2023

Լիոնել Մեսսին Չինաստանում սահմանային հսկողության հետ կապված խնդիրներ է ունեցել, հայտնում է Diario Sport-ը: Արգենտինայի հավաքականի կազմում Ավստրալիայի թիմի դեմ հունիսի 15-ին կայանալիք ընկերական խաղին մասնակցելու համար նա ժամանել է Չինաստանի մայրաքաղաք: Պեկինի օդանավակայանի աշխատակիցներն անձնագրային հսկողության հետ կապված խնդիրների պատճառով կանգնեցրել են արգենտինացուն։ Պարզվել է, որ Մեսսին Չինաստան է ժամանել իսպանական անձնագրով, բայց առանց […]

̰
Սելարայանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել «Չիկագոյի» դեմ խաղում

20:14 12.06.2023

MLS-ի առաջնության 18-րդ տուրում «Չիկագոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Կոլամբուսին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ «Կոլամբուսի» կազմում 93-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Նա դարձել է ֆանտաստիկ գեղեցիկ գոլի հեղինակ՝ սեփական կիսադաշտից գրավելով մրցակցի դարպասը։ Այս հաղթանակից հետո «Կոլամբուսը» 27 միավորով 7-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։

̰
Էլինայի մեծ վերելքը․ հայազգի թենիսիստուհին դասակարգման աղյուսակում բարձրացել է 54 աստիճան

20:00 12.06.2023

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը Ֆրանսիայի բաց առաջնությունում տարել էր երեք հաղթանակ և հասել էր 1/8 եզրափակիչ, դասակարգման ցուցակում բարձրացել է 54 աստիճանով և այժմ 80-րդն է: Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Սվյոնտեկը, որը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է «Ռոլան Գարոսում»: WTA-ի […]

̰
Հայտնի են ՉԼ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը

19:44 12.06.2023

Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին, լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Ներկայացվել է նաև Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Կազմում ընդգրկվել են միայն անգլիական «Մանչեսթեր Սիթիի», Միլանի «Ինտերի» և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ: Դարպասապահ. Տիբո Կուրտուա […]

̰
Ուրուգվայի Մ20 հավաքականը՝ աշխարհի չեմպիոն

19:17 12.06.2023

Ֆուտբոլի Ուրուգվայի մինչև 20 տարեկանների հավաքականը նվաճել է Արգենտինայում ավարտված աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում ուրուգվայցիները 1-0 հաշվով հաղթել են Իտալիայի հավաքականին: Ուրուգվայի Մ20 հավաքականի կազմում 86-րդ րոպեին գոլը խփել է «Լիվերպուլ Մոնտեվիդեոյի» եզրային հարձակվող Լուսիանո Ռոդրիգեսը: Ուրուգվայցիներն առաջին անգամ են դարձել աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն: Հիշեցնենք, որ 2019 թվականին աշխարհի չեմպիոն էր դարձել […]

̰
Կցանկանայի ուժերս փորձել Եվրոպայում. տեսնենք՝ ինչ կստացվի․ Սպերցյան

19:02 12.06.2023

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո մեկնաբանել է Ամստերդամի «Այաքս» հնարավոր տեղափոխության մասին լուրերը: «Ինձ ոչինչ դեռևս հայտնի չէ: Ես պատրաստվում էի ԲԿՄԱ-ի դեմ խաղին: Կցանկանայի ուժերս փորձել Եվրոպայում. տեսնենք՝ ինչ կստացվի»,- Հայաստանի 2022 թ-ի լավագույն ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport24-ը։ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Կրասնոդարը» հետխաղյա 11-մետրանոցներով […]

̰
Լատվիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Թուրքիայի ընտրանիների դեմ խաղերի համար

18:39 12.06.2023

Ֆուտբոլի Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ներկայացրել է թիմի հայտացուցակը Թուրքիայի և Հայաստանի դեմ խաղերի համար: Դարպասապահներ՝ Ռոբերտս Օզոլս («Աուդա»), Նիլս Թոմս Պուրինշ («Ռիգա»), Յանիս Բեկշ («Մետա»): Պաշտպաններ՝ Ռոբերտս Սավալնիկս (ՌՖՇ), Անդրիս Յուրկովսկիս, Անտոնիս Չեռնոմորդինս (երկուսն էլ՝ «Ռիգա»), Մարչիս Օշս, Էլվիս Ստուգլիս, Վլադիսլավ Սորոկինս (բոլորը՝ ՌՖՇ), Դանիելս Բալոդիս, Մաքսիմս Տոնիշևս (երկուսն էլ՝ «Վալմիերա»): Կիսապաշտպաններ՝ Յանիս […]

̰
Նեյմարին Սաուդյան Արաբիայում տարեկան 200 միլիոն եվրո են առաջարկել

18:08 12.06.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում: CBS Sports-ի հաղորդմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստին տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ալ Հիլալը»: Արաբական ակումբը գործարքի համար փարիզյան կողմին պատրաստ է վճարել 45 միլիոն եվրո: Ավարտված մրցաշրջանում Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ֆրանսիական թիմի կազմում 29 խաղում խփել է 18 գոլ ու կատարել […]

̰
Մեսսին մնում է «Ոսկե գնդակի» հաղթողի գլխավոր հավակնորդը

17:56 12.06.2023

Goal.com-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» հաղթողի գլխավոր հավակնորդների ցանկը: Առաջատարը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամի» տեղափոխված Լիոնել Մեսսին է, որն այս մրցանակը հաղթել է ռեկորդային՝ 7 անգամ: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի․ 1. Լիոնել Մեսսի (ՊՍԺ/«Ինտեր Մայամի») 2. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») 3. Կիլիան Մբապե (ՊՍԺ) 4. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») 5. […]

̰
Մենք արժանի չէինք պարտության․ Մխիթարյան

17:43 12.06.2023

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակչում նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո: «Մենք, անշուշտ, արժանի չէինք պարտության, և դեռևս կա դառնության զգացողությունը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքը Չեմպիոնների լիգայում հաղթելն է, և մենք մեծ ջանքեր գործադրինք: Շնորհակալություն բոլորիդ՝ ձեր անվերապահ սիրո համար»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ  Չեմպիոնների լիգայի եզրափակչի խաղը […]

̰
Նովակ Ջոկովիչը` Roland-Garros-ի հաղթող

17:26 12.06.2023

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ռեկորդային՝ 23-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Աշխարհի երրորդ ռակետը կարիերայում երրորդ անգամ հաղթեց Ֆրանսիայի բաց առաջնությունում: «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոսի» եզրափակչում 36-ամյա Ջոկովիչը 7-6, 6-3, 7-5 հաշվով առավելության հասավ Նորվեգիայի ներկայացուցիչ, աշխարհի չորրորդ ռակետ Կասպեր Ռուդի նկատմամբ: Մրցախաղը տևեց 3 ժամ 16 րոպե: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նվաճած […]

̰
Հայաստանի 3 ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում

16:42 12.06.2023

Պատանի հայ շախմատիստներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Ալեքս Սահակյանն ու Բենիկ Ագասարովը բրոնզե մեդալներ են նվաճել Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Ագասարովը 11 հնարավորից 8 միավորով երրորդ տեղն է գրավել Մ14 տարիքային խմբում, Փիլիպոսյանը նույնքան միավորով՝ Մ16 խմբում, Սահակյանը 7 միավորով՝ Մ18 խմբում:

̰
«Ռեալը» կգնի Մբապեի տրանսֆերը, բայց ոչ այս ամառ․ Պերես

16:22 12.06.2023

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հավանական տեղափոխության մասին: Պերեսին հարցրել են, թե արդյոք «Ռեալը» պատրաստվում է թիմ հրավիրել Մբապեին, պաշտոնյան պատասխանել է՝ այո, բայց ոչ այս ամառ: 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: 2022/23 մրցաշրջանում Մբապեն փարիզյան ակումբի կազմում […]

̰
Հայկական ակումբների դիրքը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

16:00 12.06.2023

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ակումբների նոր վարկանիշային աղյուսակը՝ հաշվի առնելով վերջին 5 մրցաշրջանի արդյունքները: Անգլիայի չեմպիոն և գավաթակիր, Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող «Մանչեսթեր Սիթին» առաջատարն է: Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է: Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»: Հայկական ակումբներից նորընծա չեմպիոն «Ուրարտուն» 345-րդ տեղում է: Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» 167-րդն է, իսկ բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան»՝ 200-րդը: Հիշեցնենք, […]

̰
Ծանրամարտի ԱԱ-2024-ը չի անցկացվի Հայաստանում

15:38 12.06.2023

Ծանրամարտի 2024 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը: Մրցաշարն անցկացնելու հայտ էին ներկայացրել նաև Հայաստանն ու Ալբանիան, սակայն IWF-ի գործադիր խորհրդի քվեարկությամբ աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ստացել է Բահրեյնը: Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի տարում կանցկացվի աշխարհի առաջնություն: ԱԱ-2024-ը կկայանա նոյեմբեր/դեկտեմբերին: Հիշեցնենք, որ այս տարի […]

̰
3 ոսկե և 1 արծաթե մեդալ մարմնամարզության «World Challenge Cup» մրցաշարի հերթական փուլից

10:53 12.06.2023

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Խորվաթիայում անցկացված «World Challenge Cup» մրցաշարում: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նաև մեկ արծաթե մեդալ է նվաճել: Դավթյանը ոսկե մեդալին արժանացել է հենացատկի […]

̰
Ամերիկացի ֆուտբոլիստը գնդակով հարվածել է թռչող ԱԹՍ-ին

08:33 12.06.2023

Super Bowl-ի յոթակի հաղթող ամերիկացի Թոմ Բրեյդին գնդակով  թռչող անօդաչու թռչող սարք է խփել, հայտնում է TMZ-ը: Բրեդին իր ընկերների հետ հանգստանում էր զբոսանավով։ Հրապարակված տեսանյութում նախկին խաղացողը գնդակը նետել է զբոսանավից մի քանի մետր հեռավորության վրա թռչող դրոնի մեջ և տապալել այն։ Ավելի ուշ նա սպորտային արկով հարվածել է ռեակտիվ դահուկ վարող տղամարդուն։ Կիրակի […]

̰
BACK_TO_TOP