21:53 11.06.2023
Ստամբուլում կայացած ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Թուրքիային ապահովել է 200 միլիոն դոլարի արտարժույթի ներհոսք, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհմեթ Բույուկաքսին։ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց Միլանի «Ինտերին»՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգան։ Եվրագավաթների գլխավոր խաղարկության եզրափակիչ հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։ Միակ գոլը 68-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան […]
21:20 11.06.2023
Չեխիայում ավարտվել է միջազգային պարաաթլետիկայի առաջնությունը, որին մասնկցում էին 15 երկրներից 163 մարզիկներ։ Այս մասին հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան Ֆեդերացիայից նշում են, Հայաստանը ներկայացրել է Սարգիս Ստեփանյանը` մասնակցելով F55 դասակարգումում, գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում։ Սարգիսը երկու մրցաձևերով էլ հաղթանակ է տարել բոլոր մրցակիցների նկատմամբ։ «9,65 սմ արդյունք գնդի հրում և 23,89սմ` […]
20:06 11.06.2023
Հայ մարմնամարզիկ, մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալն է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի մրցումների ժամանակ: Հայ մարզիկը հենացատկում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը: Հիշեցնենք՝ Դավթյանը նժույգ թափեր վարժությունում հավաքել է 14.000 միավորև դարձել վարժության արծաթե մեդալակիր: Այսօր մրցահարթակ են դուրս գալու նաև Արթուր Ավետիսյանը և Արթուր […]
11:38 11.06.2023
Հայաստանի ֆուռբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Խորեն Բայրամյանն ազգային հավաքականի մարզման ժամանակ վնասվածք է ստացել։ 31-ամյա կիսապաշտպանն արդեն լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել Ռոստով:
01:01 11.06.2023
Ստամբուլում ընթացող Չեմպիոնների լիգայի 2022/23թթ․ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթի»-ն 1։0 հաշվով հաղթեց «Ինտեր»-ին։ Առաջին խաղակեսից հետո գոլեր չգրանցվեցին։ Հանդիպման 68-րդ րոպեին հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի ֆուտբոլիստ Ռոդրին։ 83-րդ րոպեին «Ինտեր»-ի կազմում խաղադաշտ մտավ նաև Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է ՉԼ եզրափակիչում։
00:01 11.06.2023
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իտալական «Ինտերի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսում միմյանց գոլեր չխփեցին։ Հանդիպումը տեղի է ունենում Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում, խաղի 45 րոպեից հետո հաշիվը 0:0 է։ Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ստիպված է եղել փոխարինում կատարել կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի վնասվածքից հետո։ 35-րդ րոպեին բելգիացուն փոխարինեց […]
23:55 10.06.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ժամանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, թուրք առաջնորդը նախկինում ակտիվորեն զբաղվել է ֆուտբոլով՝ խաղալով կիսապրոֆեսիոնալ ակումբների համար։ Ժամը 23:00-ին Աթաթուրքի անվան մարզադաշտում մեկնարկեց իտալական «Ինտերի» և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եզրափակիչ հանդիպումը։ «Էրդողանը ժամանել է մարզադաշտ, ողջունել երկրպագուներին»,- գրում է Hűrriyet թերթը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ևս «Ինտեր»-ի կազմում գտնվում […]
23:10 10.06.2023
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` «Ինտեր»-ը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով` Օնանա, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Դյումֆրիս, Չալհանօղլու, Բրոզովիչ, Բարելա, Մարտինես, Դիմարկո, Ջեկո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների նստարանին է: «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խաղադաշտ դուրս կբերի հետևյալ ֆուտբոլիստներին` Էդերսոն, […]
19:58 10.06.2023
Անխել Դի Մարիան կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»: Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, MLS-ի ակումբը դիտարկում է 35-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը: Ֆուտբոլիստի համար սակայն առաջնայինը մնում է եվրոպական ակումբ տեղափոխվելը։ Ներկայում «Բենֆիկան» է փորձում ձեռք բերել Դի Մարիային։ Հունիսի 6-ին կիսապաշտպանը հայտարարել էր «Յուվենտուսից» հեռանալու մասին։ Դի Մարիան ակումբում էր 2022 թվականից։ […]
19:43 10.06.2023
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյն ասել է, որ Էդուարդ Սպերցյանը պետք է անպայման տեղափոխվի «Այաքս»։ «Սպերցյանն անպայման պետք է տեղափոխվի «Այաքս»: Այնտեղ սիրում են երիտասարդ ֆուտբոլիստներին։ «Այաքսը» կրթում է երիտասարդ խաղացողներին, հետո վաճառում նրանց։ Հետևաբար, դա կլինի խելահեղ ցատկահարթակ, դրա մասին նույնիսկ մտածելու կարիք չկա։ Պատրաստ է Էդիկը, թե ոչ, դժվար է ասել։ «Այաքսում» […]
19:03 10.06.2023
«Ինտեր Մայամին», Լիոնել Մեսսիի տրանսֆերի մասին հայտնի դառնալուց մեկ օր անց, վաճառել է բոլոր հանդիպումների տոմսերը՝ մինչև MLS-ի մրցաշրջանի ավարտը, այդ թվում՝ արտագնա խաղերի համար նախատեսված տոմսերը։ Հաղորդվում է, որ ակումբը մտածում է ավելի մեծ մարզադաշտ տեղափոխվելու մասին։ Ակումբն այժմ խաղում է «Դրայվ Փինք» մարզադաշտում, որն ունի 18 000 հանդիսական ընդունելու հնարավորություն։ Մեսսին ՊՍԺ-ի կազմում […]
18:18 10.06.2023
Լեհաստանում մի քանի օր հետո կմեկնարկեն Եվրոպայի ամառային երրորդ խաղերը: Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով՝ Տղամարդիկ՝ Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան (+92 կգ) ։ Կանայք՝ Անուշ Գրիգորյան […]
17:40 10.06.2023
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 10 համարի մարզաշապիկով հանդես կգա Մայամիի «Ինտերում»։ Մեսսին «10» համարով հանդես էր գալիս նաև կատալոնական «Բարսելոնայում», սակայն «Պարի Սեն Ժերմենում» այս համարը զբաղեցրել էր Նեյմարը, և Լիոնելը ստիպված էր խաղալ «30» համարի ներքո։ «Ինտեր Մայամի»-ն «10» համարը վերապահել է Մեսսիին, որպեսզի արգենտինացուն հարմարավետ լինի նոր թիմում:
16:53 10.06.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍժ-ն ծրագրում է ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի հարձակվող Բերնարդու Սիլվային: GFFN-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբում վստահ են, որ 28-ամյա ֆուտբոլիստը կկարողանա փոխարինել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը տեղափոխվել է ամերիկյան «Ինտեր Մայամի»: Ավելի վաղ տեղեկություն կար, որ Սիլվայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: Ընթացիկ մրցաշրջանում Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի […]
16:32 10.06.2023
Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջիկա խաղի մասին: «Կարծես ասեղների վրա լինենք, քանի որ ամեն օր չի կայանում նման մեծ կարևորություն ունեցող խաղ: Մենք կցուցադրենք մեր ֆուտբոլը: Սա մրցաշրջանի կարևորագույն իրադարձությունն է: Նման զգացողություններ չենք ունեցել 13 տարի: Այս եզրափակիչը 6-րդն է […]
16:00 10.06.2023
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ «Ինտերի» առաջիկա հանդիպման մասին։ «Ինչպե՞ս կարող է «Ինտերը» կանգնեցնել Հոլանդին․․․ Որսորդական հրացանով… Կատակը մի կողմ, «Ինտերի» եզրային պաշտպանները կկցվեն մրցակցի եզրայիններին, ինչը նշանակում է, որ Հոլանդը մենակ կմնա երեք կենտրոնական պաշտպանների առջև: Եթե եռյակից մեկը չծածկի Դե Բրույնեին կամ միանա մեկ […]
15:44 10.06.2023
Լիոնել Մեսսին խոսել է 2021 թվականի ամռանը «Բարսելոնայից» հեռանալուց հետո ապրած դժվարությունների մասին։ «Իհարկե, ես կարոտել եմ ակումբը։ Հեռանալուց հետո առաջին տարին ինձ համար շատ դժվար էր։ Ես հետևում էի թիմին, դիտում հանդիպումները և անընդհատ փափագում էի այնտեղ լինելու հնարավորության համար: Շատ ուրախացա, երբ թիմը հաղթեց առաջնությունը: Ես ամբողջ տարի հետևում էի և, ինչպես բոլոր […]
15:16 10.06.2023
ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոյի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Ֆուտբոլիստը, ինչպես հայտնի է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հաղորդվում է Սևիլիայի «Վիրջեն դել Ռոսիո» հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ: 29-ամյա ֆուտբոլիստին այլևս հանգստացնող հաբեր չեն տալիս, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ռիկոն ուղղաթիռով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 28-ին, երբ գլխին ձիու հարված […]
14:23 10.06.2023
Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» ակումբին միանալուց հետո կտրուկ ավելացել է թիմի հետևորդների թիվը: Մեսսիի տեղափոխության մասին հայտարարությունից 12 րոպե անց 1 միլիոնով ավելացել է հետևորդների թիվը ակումբի Instagram-ում, հայտնում է Sportskeeda-ն։ Իսկ արդեն տեսանյութը հրապարակելու պահին այդ թիվը հասել է 4,5 միլիոնի և դեռ շարունակում է ավելանալ: Նշենք, որ մինչ այդ հայտարարությունը ակումբի ինստագրամյան հետևորդների թիվը […]
13:45 10.06.2023
Հոլանդական «Վիտեսի» նախկին հարձակվող Վալերի Մասալիտինը մեկնաբանել է Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխությունն Ամստերդամի «Այաքս»: «Սպերցյանի զարգացման համար «Այաքսը» լավ տարբերակ է: Նիդերլանդներում միշտ խաղացել են հարձակողական ֆուտբոլ: Նա համապատասխանում է «Այաքսի» խաղամակարդակին: Բացի դրանից, 9 միլիոն եվրոն մեր օրերում լավ գումար է Սպերցյանի համար: Պետք է միայն մտածել, թե ինչպես է «Այաքսը» գումարը փոխանցելու «Կրասնոդարին», […]
13:09 10.06.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում է անցկացրել ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նաև ինքնագրեր են բաժանել երկրպագուներին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է մարզման տեսանյութը և լուսանկարները: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը դեռ չի մարզվում ամբողջական կազմով։ Հունիսի 11-ին ազգային թիմին կմիանա շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան […]
12:50 10.06.2023
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ խաղադաշտ դուրս գալու հավանականության մասին։ «Տղաները նորմալ մարզվում են, տրամադրությունը մարտական է: Մխիթարյանը և Կորեան մի քանի մարզում են անցկացրել թիմի հետ և մոտ են ամբողջովին վերականգնվելուն: Վերջին մարզմանը մենք կտեսնենք, թե նրանք […]
12:22 10.06.2023
Աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակիչում նորվեգացին երեք սեթերում 6-3, 6-4, 6-0 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ (22-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 9 րոպե: Եզրափակիչում 24-ամյա Ռուդը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ, […]
12:05 10.06.2023
Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը գրառում է կատարել Թվիթերում՝ նշելով, որ կանգնած է երկընտրանքի առաջ: «Երկընտրանքի առաջ եմ: Որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել 2023-ի մրցաշարին, բայց որպես հայ ես ինձ ապահով չեմ զգա Բաքու, Ադրբեջան մեկնելիս: Քանի որ ՖԻԴԵ-ն խրախուսում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ […]
11:41 10.06.2023
Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ վերջին մարզումն է անցկացրել Ստամբուլում: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է նախախաղային մարզմանը: ՉԼ եզրափակիչը՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Ինտերի» միջև կկայանա այսօր հուլիսի 10-ին, և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին:
23:47 09.06.2023
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Diario Sport-ը: 32-ամյա ֆուտբոլիստը և կատալոնացիները մի քանի շաբաթ առաջ համաձայնեցրել են երեք տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի, երբ Գյունդողանի պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ ավարտվի: Հավանական տեղափոխության հարցում մեծ դեր է ունեցել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին: Նա համոզել […]
23:32 09.06.2023
Transfermarkt-ը կազմել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Լավագույնների թիմում է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Դարպասապահներ. Իգոր Ակինֆև (ԲԿՄԱ), Իլյա Լանտրատով («Լոկոմոտիվ»), Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»): Պաշտպաններ. Վիլիան Ռոշա, Մոզես (ԲԿՄԱ), Գեորգի Ջիկիյա, Վիկտոր Մոզես (երկուսն էլ` «Սպարտակ»), Մաքսիմ Օսիպենկո, Ալեքսանդր Սիլյանով (երկուսն էլ՝ «Ռոստով), Ռոդրիգաո, Դուգլաս Սանթոս (երկուսն […]
22:22 09.06.2023
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարի երկրորդ մրցումային օրը ևս հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար։ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նվաճեց հենացատկի վարժության եզրափակիչի ուղեգիր: Արթուր Ավետիսյանը և Արթուր Թովմասյանը հաղթահարեցին օղակներ վարժության որակավորման փուլի արգելքը: Դավթյանը հենացատկում հավաքեց 14.675 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը […]
21:55 09.06.2023
Աշխարհի երրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում 36-ամյա Ջոկովիչը 6-3, 5-7, 6-1, 6-1 հաշվով առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի նկատմամբ (առաջին ռակետ): Մրցախաղը տևեց 3 ժամ 15 րոպե: Երրորդ սեթի սկզբնամասում 20-ամյա Ալկարասը ստացավ վնասվածք, ինչի պատճառով չկարողացավ լուրջ դիմադրություն […]
21:27 09.06.2023
Պատանի հայ շախմատիստներ Մարիամ Խաչատրյանը և Ալեքս Սահակյանը հաջող ելույթներ են ունեցել արագ շախմատի աշխարհի առաջնությունում: Մարիամ Խաչատրյանը (Մ16 աղջիկներ) 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել 4-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստուհին գրավել է չորրորդ տեղը: Ալեքս Սահակյանը (Մ18 տղաներ) վաստակել է 8.5 միավոր և բաժանել 3-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել […]