TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Նա աշխարհի լավագույն մարզիչն է. Մեսսին՝ Գվարդիոլայի մասին

16:44 14.06.2023

Լիոնել Մեսսին հայտնել է, որ կապի մեջ է Պեպ Գվարդիոլայի հետ։ «Այո, մենք շփվում ենք: Նա արժանի էր Չեմպիոնների լիգայում հաղթելուն: Նա աշխարհի լավագույն մարզիչն է»,- ասել է արգենտինացին Titan Sports-ին տված հարցազրույցում։ Մեսսին Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնայում» խաղացել է 2008-ից 2012 թվականներին:

̰
«Ռեալ Սոսյեդադը» պատրաստ է գնել Նաիր Թիկնիզյանին. Metaratings.ru

16:17 14.06.2023

«Ռեալ Սոսյեդադը» պատրաստ է գնել Նաիր Թիկնիզյանին։ Իսպանական ակումբը կարող է 2 միլիոն եվրո առաջարկել «Լոկոմոտիվի» պաշտպանի տրանսֆերի համար, հայտնում է Metaratings.ru-ն։ Երկաթուղայինները սակայն դեռ պաշտոնական առաջարկներ չեն ստացել և պատրաստ չեն խաղացողին բաց թողնել նման գումարի դիմաց։ Թիկնիզյանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը անցկացրել […]

̰
Հայաստանի հավաքականում վնասվածք ունեցող մի քանի ֆուտբոլիստ կա

15:33 14.06.2023

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տարոն Ոսկանյանը մարզական հավաքի ժամանակ վնասվածք է ստացել և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը։ Այս մասին հայտնում է Armenian Football Group-ը: Հարցականի տակ է նաև Վարազդատ Հարոյանի և Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը առաջիկա խաղերին, որոնք նույնպես խնդիրներ ունեն: Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Ուելս-Հայաստան խաղը կկայանա հունիսի 16-ին, […]

̰
Երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

15:20 14.06.2023

Օգոստոսի 12-ին երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ: Մրցաշարին […]

̰
42-ամյա Վենուս Ուիլյամսը պարտվել է 17-ամյա թենիսիստուհուն

14:40 14.06.2023

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող, ամերիկուհի Վենուս Ուիլյամսը, ով այժմ 696-րդ ռակետն է, Հերտոգենբոսում մեկնարկած WTA-250 շարքի մրցաշարի առաջին շրջանում պարտվել է 17-ամյա շվեյցարուհի Սելին Նեֆին: 42-ամյա Ուիլյամսը զիջել է 6-3, 6-7, 2-6 հաշվով: Մրցախաղը տևել է 2 ժամ 20 րոպե: Նեֆը մրցաշարի երկրորդ շրջանում կհանդիպի ամերիկուհի Քեթի Մաքնելիի հետ:

̰
Մեսսին ասել է, որ չի մասնակցի 2026-ի Աշխարհի առաջնությանը

13:48 14.06.2023

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի մասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը: «Չեմ կարծում, որ կխաղամ 2026 թվականի աշխարհի առաջնությունում: Իմ կարծիքը չի փոխվել։ Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո գոհ եմ իմ կարիերայից»,- 2022թ. աշխարհի չեմպիոնի խոսքերը մեջբերում է All About Argentina-ն: ԱԱ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, առաջին անգամ Մունդիալին կմասնակցեն 48 երկրների […]

̰
Տիկնիզյանի գործակալը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» տրանսֆերային ցուցակում է

13:07 14.06.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հաստատել է, որ ֆուտբոլիստն իսպանական «Ռեալ Սոսյեդադի» տրանսֆերային թիրախում է: «Մինչև այժմ մեզ մոտ ոչ ոք չի եկել, սակայն հայտնի է, որ Նաիրը նրանց տրանսֆերային կարճ ցուցակում է»,- Կլյուևի խոսքերը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը: Metaratings.ru-ի հաղորդմամբ՝ Լա լիգայի ակումբը պատրաստ է երկու միլիոն եվրո առաջարկել Հայաստանի հավաքականի […]

̰
5 հայ ըմբիշներ այսօր կպայքարեն մեդալների համար. պատանեկան ԵԱ

11:45 14.06.2023

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր 5 հայ ըմբիշներ կպայքարեն մեդալի համար: Քառորդ եզրափակիչում հաղթանակներ տարած Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) կիսաեզրափակիչներում պարտվել են և պայքարելու են բրոնզե մեդալների համար: Իսկ 51 կգ. քաշային Էդգար Ջուհարյանը կանցկացնի սփոփիչ […]

̰
Ինչ մանրամասներ է պարունակում Ռոնալդուի և Ջորջինայի ամուսնական պայմանագիրը

11:30 14.06.2023

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնական պայմանագիր է կնքել իր ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Sport.es-ի հաղորդմամբ՝ զույգն ամուսնական պայմանագիրը կնքել է Ջորջինայի առաջին հղիության ընթացքում: Դրանով պաշտպանվում են կողմերի իրավունքները հարաբերությունների դադարեցման պարագայում: Այդ դեպքում Ռոդրիգեսը կստանա Իսպանիայում գտնվող տունն ու մինչև կյանքի վերջ՝ ամսական 100000 դոլար: Նա նաև պաշտոնապես կհամարվի 2017 […]

̰
Սելարայանը՝ «Բոկա Խունիորսի»  առաջնային տրանսֆերային նպատակներից է

00:01 14.06.2023

Արգենտինական «Բոկա Խունիորսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, արդեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բոկայի» դիտակետում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի և «Կոլամբուսի» հարձակվող Լուկաս Սելարայանը։ Լուկասի նկատմամբ արգենտինական ակումբի հետաքրքրության մասին հայտնել էին արգենտինական El Crack Deportivo-ն ու Bolavip-ը։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանի […]

̰
Ինձագին  կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ

23:35 13.06.2023

«Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը նոր պայմանագիր կկնքի, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Թիմի ղեկավարությունը նաև որոշել է բարձրացնել Ինձագիի աշխատավարձը։ Ինձագին «Ինտերը» գլխավորել է 2021 թվականի ամռանը։ Այս ժամանակահատվածում մասնագետը երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը և ակումբի հետ […]

̰
Ըմբիշ Պետրոս Աշկարյանը՝ Եվրոպայի պատանիների չեմպիոն

22:15 13.06.2023

Ալբանիայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 65 կգ քաշային Պետրոս Աշկարյանը փայլուն հաղթանակ է տոնել եզրափակչում՝ հռչակվելով չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Աշկարյանը վճռորոշ գոտեմարտում 5։3 հաշվով հաղթանակ է տոնել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չիկաիձեի նկատմամբ։ 55 կգ քաշային Յուրի Կարապետյանը 2։5 հաշվով զիջել է մրցակցին բրոնզե մեդալի համար պայքարում։ 80 կգ քաշային […]

̰
Հայտնի է NBA-ի նոր չեմպիոնը

20:21 13.06.2023

Կայացել է NBA-ի եզրափակչի «Դենվեր Նագեթս» – «Մայամի Հիթ» հինգերորդ հանդիպումը։ Այն ավարտվել է «Նագեթսի» հաղթանակով՝ 94։89 հաշվով։ Սերիայում հաշիվը դարձավ 4-1՝ հօգուտ Դենվերի ակումբի։ «Դենվեր Նագեթսը» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ NBA-ի չեմպիոն։ Հաղթող թիմի կազմում լավագույնը Նիկոլա Յոկիչն էր, ով 28 միավոր վաստակեց այսօրվա խաղում։ Ջիմի Բաթլերը 21 միավորով լավագույնն էր Մայամիի […]

̰
Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

20:00 13.06.2023

Կիլիան Մբապեն հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որի կազմում հանդես է գալիս 2017 թվականից, հայտնում է L’Equipe-ը։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։ Ֆուտբոլիստի ակումբի հետ գործող համաձայնագրում կա պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ, սակայն Մբապեն չի ցանկանում օգտվել այդ հնարավորությունից: Ֆուտբոլիստն այսօր պաշտոնական նամակ է հղել ակումբին և հայտնել, որ […]

̰
Ռոնալդուի տրանսֆերային արժեքը նվազել է 15 մլն եվրոյով

19:45 13.06.2023

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը նվազել է 15 միլիոն եվրոյով: Transfermarkt-ը հրապարակել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի խաղացողների արժեքների վերջին փոփոխությունները: 38-ամյա Ռոնալդուն պահպանում է առաջնության ամենաթանկ խաղացողի կարգավիճակը, սակայն այժմ արժեքով առաջին տեղը կիսում է թիմակից բրազիլացի Տալիսկայի հետ։ Վերջին վարկանիշի հրապարակումից ի վեր Կրիշտիանուն կորցրել է իր տրանսֆերային արժեքը, որը նվազել է […]

̰
Թուրքիան Հայաստանի հավաքականին կընդունի սեպտեմբերի 8-ին

19:02 13.06.2023

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ սեպտեմբերի 8-ին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հավաքականների առաջին դիմակայությունը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1։2 հաշվով։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի  Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում։ Նշենք, որ Էսքիշեհիր քաղաքը գտնվում է […]

̰
Արման Մրտեյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի բազկամարտի առաջնությունում

18:08 13.06.2023

Քիշնևում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը երկու ոսկե մեդալ է նվաճել՝ 60 կգ քաշային կարգում դառնալով Եվրոպայի 2023 թ․ կրկնակի չեմպիոն՝ աջ և ձախ բազուկներով մրցումներում։ Մինչ այդ պատանի մարզիկը դարձել էր Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 31 երկրի ավելի քան 900 մարզիկ։ Հիշեցնենք, որ Եվրոպայի […]

̰
Դրոշի հետ կապված միջադեպը ճակատագրական եղավ մեզ համար. Կարեն Գիլոյան

17:58 13.06.2023

ArmSport-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պարզաբանել է, թե ինչու 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը չի անցկացվի Հայաստանում: Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանից բացի հայտ էին ներկայացրել Բահրեյնը և Ալբանիան, և բավարարվել է Բահրեյնի հայտը: «Ինչո՞ւ մերժեցին. որովհետև դրոշի հետ կապված հայտնի միջադեպը մեզ համար ճակատագրական եղավ: Եթե […]

̰
Ստամբուլում սպանվել է 40-ամյա ռուս երկրպագու

17:46 13.06.2023

Չեմպիոնների լիգայի եզրափակչի հաջորդ օրը ողբերգություն է տեղի ունեցել։ Ստամբուլի կենտրոնում սպանվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի 40-ամյա երկրպագու Վյաչեսլավ Նեչիպորչուկը։ Այս մասին հայտնում է Haberturk հեռուստաալիքը։ Նա Թուրքիա էր ժամանել աշխատանքային հարցերով և ընկերների հետ պայմանավորվել էր ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակիչ հանդիպմանը։ Խաղից հետո ընկերները գնացել են լիցքաթափվելու։ Նեչիպորչուկը վերադարձել է հյուրանոց կիրակի […]

̰
Օձը խայթել է աշխարհի 17-ակի չեմպիոնին

17:25 13.06.2023

Նորվեգացի բիաթլոնիստ, աշխարհի 17-ակի չեմպիոն Յոհաննես Բյոն հայտնել է, որ իրեն իժ է խայթել։ Դա տեղի է ունեցել Կոնգսվինգերում գտնվող մարզիկի տանը, երբ նա աշխատելիս է եղել այգում։ «Երբ գնացի տուն, տեսա, որ արյուն է հոսում ոտքիս վրայով։ Ես տեսա երկու խայթոցի տեղ: Հեշտ էր կռահել, թե ինչ է տեղի ունեցել։ Հուսով եմ, որ այս […]

̰
«Ալ-Ահլին»՝ Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող

17:10 13.06.2023

Կասաբլանկայում ավարտվեց Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ հանդիպումը, որում տեղի «Վիդադը» ոչ-ոքի խաղաց եգիպտական ​​«Ալ-Ահլիի» հետ՝ 1-1։ Ընդհանուր դիմակայության առաջին խաղն ավարտվել էր եգիպտական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Այսպիսով, «Ալ-Ահլին» հաղթեց ընդհանուր 3-2 հաշվով և դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։ Եգիպտական ​​ակումբի համար այս հաղթանակը 11-րդն է մրցաշարի պատմության մեջ։

̰
Քոնոր Էսսեջյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

16:45 13.06.2023

ԱՄՆ-ի NCAA լիգայի ամենահեռանկարային բասկետբոլիստներից մեկը՝ Քոնոր Էսսեջյանը, ելույթ կունենա Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Քոնոր Էսսեջյանը NCAA ուսանողական լիգայի 22/23 մրցաշրջանի հայտնությունն է: «Wisconsin Badgers»-ի սանը հիանալի մրցաշրջան անցկացրեց աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում: Մրցաշրջանի վերջում Էսսեջյանը դասվել է NCAA նորեկների լավագույն հնգյակում: Հայ երիտասարդը նաև առաջին […]

̰
Արդյո՞ք Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

16:12 13.06.2023

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի Լա Լիգայում, հայտնում է Metaratings-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Տիկնիզյանով լրջորեն հետաքրքրված է Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադը»։ Իսպանացիներն արդեն հայ պաշտպանին ընդգրկել են իրենց տրանսֆերային կարճ ցուցակում։ «Ռեալ Սոսյեդադ»-ի մամուլի քարտուղար Լուիս Արկոնադան արձագանքել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։ […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը 13 տարվա մեջ առաջին անգամ ներկա է եղել թիմի խաղին

15:53 13.06.2023

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը 13 տարվա մեջ առաջին անգամ ներկա է եղել թիմի պաշտոնական խաղին։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, արաբ շեյխը ներկա է եղել Ստամբուլում կայանացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Նա վերջին անգամ «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական հանդիպմանը ներկա է եղել 2010 թվականին, երբ թիմը Պրեմիեր լիգայում 3:0 հաշվով հաղթել էր […]

̰
Ինչո՞ւ էր Գվարդիոլան վրդովվել իր  աշխարհահռչակ կուռքից

15:11 13.06.2023

Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսը շնորհավորել է Պեպ Գվարդիոլային՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Պեպ Գվարդիոլային՝ իր թիմին Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»,- Instagram-ում գրել է դերասանուհին։ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչն ասել էր, որ օսկարակիր դերասանուհին իր կուռքն է։ Գվարդիոլան Ջուլիա Ռոբերթսի երկրպագուն է և ավելի վաղ նա ասել էր, որ վրդովվել էր, երբ դերասանուհին ներկա է […]

̰
Ինձ դուր է գալիս Հայաստանում․ եղանակը, մարդիկ, ուտելիքը․․ ամեն ինչ հիանալի է. Հրանտ Ռանոս

14:17 13.06.2023

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է անցած մրցաշրջանի, իր տրանսֆերի և ազգային հավաքականի մարզական հավաքի մասին։ «Ես լավ մրցաշրջան անցկացրեցի Ռեգիոնալլիգայի իմ ակումբում՝ «Բավարիա 2»-ում։ 2 գոլ խփեցի Հայաստանի հավաքականի կազմում։ Կարծում եմ՝ այդ պատճառով էլ Բունդեսլիգայի ակումբը սկսեց հետաքրքրվել ինձնով։ Նրանք ինձ նախկինում էլ էին […]

̰
Ես չեմ դիտարկել ու չեմ դիտարկելու ռուսական ակումբների առաջարկները. Սպերցյան

13:35 13.06.2023

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» կամ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին։ «Ես չեմ դիտարկել ու չեմ դիտարկելու ռուսական ակումբների առաջարկները։ Եթե առաջարկ լինի «Զենիթի՞ց» կամ «Սպարտակի՞ց»: Ես նրանց կասեմ՝ ոչ, իհարկե։ Իմ տեղափոխությունն այդ ակումբներ հնարավոր չէ։ Սա իմ վերաբերմունքն է «Կրասնոդարի» նկատմամբ, երախտագիտությունն այն բանի համար, ինչ […]

̰
Ռյուդիգերը օդանավակայանում կոնֆլիկտ է ունեցել ինքնագիր խնդրած երկրպագուի հետ

12:41 13.06.2023

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Ֆրանկֆուրտի օդանավակայանում վիրավորել է երկրպագուին։ Ռյուդիգերը վիճաբանություն է ունեցել օդանավակայանում: Երկրպագուն մի քանի ինքնագիր է խնդրել, ինչը դուր չի եկել ֆուտբոլիստին։ «Դու երկրպագու չես, դու վաճառական ես։ «Լավ տղա», ես վախենում եմ քեզանից», – Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Goal-ը։ Որոշ ժամանակ անց Ռյուդիգերը հրապարակավ ներողություն է խնդրել երկրպագուից։ Գերմանացի պաշտպանը […]

̰
Չավին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, եթե մարզչական խմբի աշխատավարձը հասցվի 12 միլիոն եվրոյի

11:47 13.06.2023

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, որը նախորդ մրցաշրջանում թիմի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, բարձրացրել է աշխատավարձի պահանջները։ Մասնագետը նոր պայմանագրով իր և օգնականների համար 12 միլիոն եվրո աշխատավարձ է խնդրել, որի շուրջ կողմերը բանակցություններ կվարեն այս շաբաթ: Այս մասին հայտնում է AS-ը: Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ այժմ մարզչի ու «Բարսելոնայի» ղեկավարության դիրքորոշումները շատ հեռու են։ Բացի […]

̰
«Բարսելոնան»  չի կնքի պայմանագիր Նեյմարի հետ նրա ապրելակերպի պատճառով

11:31 13.06.2023

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա»։ Sport-ի տեղեկություններով, կատալոնական ակումբին չի գոհացնում ֆուտբոլիստի ապրելակերպը։ Երկրորդ գործոնը, որը դժվարացնում է Նեյմարի տեղափոխությունը, նրա հաճախակի վնասվածքներն են։ «Բարսելոնան» նաև չի կարող որևէ երաշխիք տալ, որ բրազիլացին կկարողանա գրանցվել՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նեյմարը տրանսֆերի է հանվել, և […]

̰
BACK_TO_TOP