TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Ջոկովիչը հաղթեց վնասվածք ստացած աշխարհի առաջին ռակետին և դուրս եկավ եզրափակիչ. Roland-Garros

21:55 09.06.2023

Աշխարհի երրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում 36-ամյա Ջոկովիչը 6-3, 5-7, 6-1, 6-1 հաշվով առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի նկատմամբ (առաջին ռակետ): Մրցախաղը տևեց 3 ժամ 15 րոպե: Երրորդ սեթի սկզբնամասում 20-ամյա Ալկարասը ստացավ վնասվածք, ինչի պատճառով չկարողացավ լուրջ դիմադրություն […]

̰
Պատանի հայ շախմատիստները հաջող ելույթներ են ունեցել արագ շախմատի աշխարհի առաջնությունում

21:27 09.06.2023

Պատանի հայ շախմատիստներ Մարիամ Խաչատրյանը և Ալեքս Սահակյանը հաջող ելույթներ են ունեցել արագ շախմատի աշխարհի առաջնությունում: Մարիամ Խաչատրյանը (Մ16 աղջիկներ) 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել 4-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստուհին գրավել է չորրորդ տեղը: Ալեքս Սահակյանը (Մ18 տղաներ) վաստակել է 8.5 միավոր և բաժանել 3-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել […]

̰
Զախարյանի հայրը հերքել է թուրքական լրատվամիջոցների տեղեկությունը, թե որդին կարող է տեղափոխվել Թուրքիայի առաջնություն

21:01 09.06.2023

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը հերքել է թուրքական լրատվամիջոցների տեղեկությունը, թե 20-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Թուրքիայի առաջնություն: «Սուտ են այն տեղեկությունները, որ Զախարյանների ընտանիքն այլևս դեմ չէ Արսենի՝ Թուրքիայի առաջնություն տեղափոխությանը»,- Նորայր Զախարյանի խոսքերը մեջբերում է Sport-Express-ը: 2022/23 մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 5 գոլ, կատարել […]

̰
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի չորս ըմբիշներ իրենց քաշային կարգերի թոփ ութնյակում են. UWW

20:45 09.06.2023

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման թարմացված աղյուսակներն՝ ըստ քաշային կարգերի: Հայաստանի հավաքականի չորս ըմբիշներ իրենց քաշային կարգերում հայտնվել են թոփ-8-ում: 55 կգ քաշային կարգում 8-րդ տեղում է Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ քաշային կարգում չորրորդն է Հրաչյա Պողոսյանը, 77 կգ քաշային կարգում 4-րդն է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր […]

̰
«Այաքսը» Սպերցյանի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ է կատարել «Կրասնոդարին»

20:23 09.06.2023

Ամստերդամի «Այաքսը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկ է կատարել ռուսական «Կրասնոդարին», հայտնում է De Telegraaf-ը։ Հոլանդական ակումբի մարզական տնօրեն Սվեն Միսլինտատը կապ է հաստատել CAA Stellar գործակալության հետ, որը համագործակցում է Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի հետ։ Տրանսֆերը գնահատվում է 9 միլիոն եվրո: Ռուսաստանի ավարտված առաջնությունում 23-ամյա կիսապաշտպանը 28 […]

̰
Սպասում ենք Նաիրի առաջին գոլին ազգային հավաքականում. Ալեքսանդր Չելպանով

19:58 09.06.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի առաջին մարզիչ Ալեքսանդր Չելպանովը խոսել է 24-ամյա ֆուտբոլիստի անցկացրած տպավորիչ մրցաշրջանի և Հայաստանի ազգային հավաքականին միանալու մասին: «Նաիրն անցկացրեց մինչև այժմ կարիերայի լավագույն մրցաշրջանը: Ինչ վերաբերում է հավաքական հրավիրվելուն, ապա նա չափազանց ուրախ է դրա համար։ Մեր անձնական զրույցներում նա միշտ շեշտում է, որ անհամբերությամբ է սպասում ազգային թիմին միանալուն։ […]

̰
Հայտնի է «Ոսկե գնդակի» մրցանաբաշխության օրը

19:30 09.06.2023

France Football ամսագրի կողմից անցկացվող «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է միջոցառման պաշտոնական էջը: Մրցանակաբաշխությունը կրկին կանցկացվի Փարիզի «Շատլե» թատրոնում: Տղամարդկանց պայքարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի 30 հավակնորդների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 6-ին, նույն օրը հայտնի կդառնան նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհու կոչման 20 հավակնորդները, լավագույն դարպասապահի 10 հավակնորդները և մինչև 21 […]

̰
«Ալ Իթիհադը» շքեղ շնորհանդես է կազմակերպել Բենզեմայի համար

19:07 09.06.2023

Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Իթիհադ»-ը երկրպագուներին է ներկայացրել թիմի աստղային նորեկ Կարիմ Բենզեմային: 35-ամյա ֆուտբոլիստը լեփ-լեցուն ստադիոնում երկրպագուներին ցուցադրել է նախորդ տարի նվաճած «Ոսկե գնդակը»: Բենզեման ազատ գործակալի կարգավիճակում էր տեղափոխվել արաբական ակումբ: Կողմերը ստորագրել էին երեք տարվա պայմանագիր: Հիշեցնենք, որ Բենզեման 2009 թվականի հուլիսից մինչև այս մրցաշրջանի ավարտը խաղում էր Մադրիդի «Ռեալ»-ում, որի […]

̰
Մեսսին կդառնա Մայամիի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

18:50 09.06.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ից հեռացած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի», կդառնա Մայամիի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը MLS-ը ներկայացնող ակումբում տարեկան կստանա 43 միլիոն ֆունտ սթերլինգ աշխատավարձ։ Երկրորդ տեղում «Մայամի Հիթի» առաջատար բասկետբոլիստ Ջիմի Բաթլերն է (30 միլիոն ֆունտ), իսկ երրորդ տեղում՝ ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ […]

̰
Հայտնի են եզրափակչի մասնակիցները. Մ20 ԱԱ

18:30 09.06.2023

Արգենտինայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում հայտնի են եզրափակչի մասնակիցները: Չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն Ուրուգվայի և Իտալիայի հավաքականները: Ուրուգվայցիները կիսաեզրափակչում 1-0 հաշվով հաղթել են Իսրայելի թիմին, իսկ Իտալիայի թիմը 2-1 հաշվով առավելությաան է հասել նախորդ Մունդիալի փոխչեմպիոն Հարավային Կորեայի հավաքականի նկատմամբ: Իսրայելն ու Հարավային Կորեան հունիսի 11-ին կմրցեն երրորդ տեղի համար խաղում, […]

̰
Ստեփան Սարգսյանի մրցաշարին կմասնակցեն ավելի քան 15 երկրի ըմբիշներ

18:14 09.06.2023

Երևանում հունիսի 15-17-ը կանցկացվի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ազատ ոճի ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցելու են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Հաղթողները կստանան 3000 դոլար պարգևավճար, փոխչեմպիոնները` 2000 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 1000 դոլար: […]

̰
Լեգենդար չեխ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել հոկեյի թիմի հետ

17:54 09.06.2023

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի, Լոնդոնի «Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը պայմանագիր է կնքել «Օքսֆորդ» հոկեյի թիմի հետ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: «Շատ ուրախ եմ ընդունել այս մարտահրավերը: Դրական բաներ եմ լսել «Օքսֆորդի» մասին»,- պայմանագիր կնքելուց հետո ասել է Չեխը: «Օքսֆորդը» երրորդ հոկեյի թիմն է նախկին ֆուտբոլիստի կարիերայում: 2019-2020-ին նա ելույթ է ունեցել […]

̰
«Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» արդեն Ստամբուլում են

17:33 09.06.2023

Իտալական «Ինտերն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակչին մասնակցելու համար ժամանել են Ստամբուլ: «Ինտերի» կազմում Ստամբուլ է մեկնել նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում: 34-ամյա կիսապաշտպանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել գլխավոր եվրագավաթի եզրափակիչ: «Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» եզրափակիչը տեղի […]

̰
UFC-ին պաշտոնապես ներկայացրել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը

17:21 09.06.2023

UFC-ին պաշտոնապես ներկայացրել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը: Լաս Վեգասում հունիսի 18-ին կայանալիք UFC Vegas 75 մրցաշարում Ծառուկյանը կմենամարտի բրազիլացի Ժոակիմ Սիլվայի հետ։ Հիշեցնենք, որ հայ մարտիկը 2023 թվականի առաջին մենամարտը պետք է անցկացներ ապրիլի 30-ին՝ մրցելով բրազիլացի Ռենատո Մոյկանոյի հետ, սակայն վերջինս վնասվածք էր ստացել, ու մենամարտը չեղարկվել էր: Արման […]

̰
Մխիթարյանի համաստեղություն. «Ինտերը» յուրօրինակ տեսանյութ է հրապարակել Հենոյի մասին

17:12 09.06.2023

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից Միլանի «Ինտերը» Թվիթերում Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որտեղ հայ կիսապաշտպանի մարմնի դիրքը իտալական «Միլանի» դեմ ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում խփած գոլի դրվագում պատկերված է համաստեղության տեսքով: «Մխիթարյանի համաստեղություն: Ճանապարհը շարունակվում է. հայ ֆուտբոլիստը ժամանել է»,- գրված է տեսանյութին կից: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել «Միլանի» […]

̰
Կարծում եմ՝ հնարավորությունները հավասար են. Քևին դե Բրույնեն՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպման մասին

15:57 09.06.2023

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն հավասար է գնահատում թիմերի շանսերը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: «Անհնար է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հայտնվելը՝ լավագույնների թվում չլինելով: «Ինտերը» նվաճել է Իտալիայի գավաթն ու վերջին շրջանում հաղթել գրեթե բոլոր խաղերում: Նրանք յուրատեսակ խաղաոճ ունեն, ու մենք չպետք է ցուցաբերենք չափից շատ ինքնավստահություն: Կարծում եմ՝ հնարավորությունները հավասար են: […]

̰
Էլինա Ավանեսյանին հաղթած թենիսիստուհին դուրս է եկել Roland-Garros-ի եզրափակիչ

12:42 09.06.2023

Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չկարողացավ դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝  Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ: Կիսաեզափակիչում 25-ամյա թենիսիստուհին 6-7, 7-6, 5-7 հաշվով պարտվեց չեխ Կառոլինա Մուխովային (43-րդ ռակետ): Հանդիպումը տևեց 3 ժամ 17 րոպե: Հիշեցնենք, որ Մուխովան 1/8 եզրափակչում 6-3, 6-4 հաշվով հաղթել էր ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին: Եզրափակիչում […]

̰
49 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի անցկացման համար

12:09 09.06.2023

ՀՀ կառավարության որոշմամբ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով ավելի քան 49 մլն 460 հազար դրամ կհատկացվի: Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկրի 140 ներկայացուցչի մասնակցություն: Մրցաշարն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի […]

̰
«Արարատ-Արմենիան» և Վարդան Բիչախչյանը չեն երկարաձգի պայմանագիրը

11:56 09.06.2023

«Արարատ-Արմենիայի» և գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը չեն երկարաձգել այն, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: «Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բիչախչյանին և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի, գեղեցիկ ֆուտբոլի և բազմաթիվ լավ հիշողությունների համար ու մաղթում ենք հաջողություն»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: Վարդան Բիչախչյանը երևանյան թիմը գլխավորում էր […]

̰
«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր». Մխիթարյանը հավանական մեկնարկային կազմում է՝ ըստ ՈՒԵՖԱ-ի կայքի

11:38 09.06.2023

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում վաղը կմրցեն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիաի գավաթակիր «Ինտերը»: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի կազմում խաղը կսկսի մեկնարկային րոպեներից: «Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Կայլ Ուոկեր, Ռուբեն Դիաշ, Նաթան Ակե, Ջոն Սթոունզ, Ռոդրի, Բերնարդու Սիլվա, Կևին դե Բրույնե, Իլկայ Գյունդողան, Ջեք Գրիլիշ, Էրլինգ Հոլանդ: «Ինտեր». Անդրե Օնանա, Մատեո Դարմիան, Ֆրանչեսկո […]

̰
Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը եզրափակիչում են. World Challenge Cup

11:27 09.06.2023

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նվաճել է նժույգ թափեր և զուգափայտ վարժությունների եզրափակիչի ուղեգիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել է նժույգ թափեր վարժության որոկավորման փուլի արգելքը: Դավթյանը նժույգ թափեր վարժությունում հավաքել է 14.000 միավոր, զուգափայտում՝ 13.750: Ազատ […]

̰
Հայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում

11:15 09.06.2023

Պատանի հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: 46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 63 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանն ու գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալ։ Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի բռնցքամարտիկները։

̰
Հայտնի դարձան ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցներն էլիտ-ռաունդում. ԱԱ-2024

23:57 08.06.2023

Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր կայացել է ֆուտզալի 2024թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ-ռաունդի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Վրաստանի և Ֆինլանդիայի թիմերի հետ: Հանդիպումները կանցկացվեն սեպտեմբերի 11-20-ը, հոկտեմբերի 2-11-ը և դեկտեմբերի 11-20-ը: Խաղացանկը կհրապարակվի ավելի ուշ: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի հիմնական […]

̰
Ֆանտաստիկ գեղեցիկ գոլ սեփական կիսադաշտից` Հարավային Ամերիկայի 2023 թ-ի գավաթի խաղարկությունում

23:44 08.06.2023

Չիլիական «Աուդակս Իտալիանո» ակումբի կիսապաշտպան Մատիաս Սեպուլվեդան սեփական կիսադաշտից գոլ է խփել բոլիվական «Բլումինգի» դարպասը: Այս գոլը դարձել է հաղթական: Խաղը տեղի է ունեցել Հարավային Ամերիկայի 2023 թ-ի գավաթի խաղարկության շրջանակներում: Մրցաշարի E խմբի 5-րդ տուրում «Աուդակս Իտալիանոն» հաղթել է 2-1 հաշվով, իսկ 24-ամյա Սեպուվելդան դարձել է դուբլի հեղինակ: «Աուդակսը» 5 խաղից հետո 10 միավորով […]

̰
Եթե ​​հնարավորություն ունենամ խաղալ Հայաստանի հավաքականում, շատ գոհ կլինեմ. Էդգար Սևիկյան

23:07 08.06.2023

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու ցանկության մասին: «Շփվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, բայց հիմա բանակցություններ չկան: Ես միշտ ասել եմ, որ ինձ հայ եմ համարում, հետևաբար եթե մարզական քաղաքացիությունը փոխելու առաջարկ լինի, ուրախ կլինեմ։ Եթե ​​հնարավորություն ունենամ խաղալ Հայաստանի հավաքականում, շատ գոհ կլինեմ»,- 21-ամյա ֆուտբոլիստի […]

̰
Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցները կստանան ռեկորդային պարգևավճարներ

22:37 08.06.2023

Ֆուտբոլի կանանց 2023թ, աշխարհի առաջնության մասնակիցներն առաջին անգամ պարգևավճարներ կստանան ՖԻՖԱ-ից։ Խմբային փուլին մասնակցելու համար հավաքականների յուրաքանչյուր ֆուտբոլիստուհի կստանա 30 հազար դոլար, 1/8 եզրափակիչ դուրս գալու համար կստանա 60 հազարական դոլար, իսկ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելու դեպքում՝ 90 հազարական դոլար: Չորրորդ տեղը գրաված հավաքականի ֆուտբոլիստուհիները կստանան 165 հազարական դոլար, բրոնզե մեդալակիրները՝ 180 հազարական դոլար: Եզրափակիչում […]

̰
Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն

22:21 08.06.2023

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն, հաղորդում է Le Parisien-ը: Փարիզյան ակումբը առաջարկել է 50-ամյա մասնագետին գլխավորել թիմը, սակայն մերժում է ստացել՝ չնայած բարձր աշխատավարձի երաշխիքներին: Այժմ ՊՍԺ-ն դիտարկում է Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և Լևերկուզենի «Բայերի» ներկայացուցիչ Խաբի Ալոնսոյի տարբերակները: Ավելի վաղ հայտնի […]

̰
«Այաքսը» ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին. Чемпионат

21:34 08.06.2023

Ամստերդամի «Այաքսը» ցանկանում է ձեռք բերել ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը: Այս մասին գրել է «Чемпионат»-ը: «Հայ կիսապաշտպանը հոլանդական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Ամստերդամյան ակումբը նախատեսում է բանակցություններ սկսել Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո։ «Կրասնոդարը» պատրաստ կլինի վաճառել Սպերցյանի տրանսֆերային իրավունքը 10 միլիոն եվրոյից մի փոքր ավելի գումարով՝ […]

̰
ՀՀ ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

21:00 08.06.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր սկսում է մարզական հավաքը ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքի առաջին մարզմանը կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ՝ «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան՝ «Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև՝ «Փյունիկ» Պաշտպաններ Ժիրայր Մարգարյան՝ «Ուրարտու» Էրիկ Փիլոյան՝ «Ուրարտու» Սերգեյ Մուրադյան՝ «Նոա» Տարոն Ոսկանյան՝ «Ալաշկերտ» Ստյոպա Մկրտչյան՝ ԲԿՄԱ Նաիր Տիկնիզյան՝ «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) Կիսապաշտպաններ Արտակ […]

̰
«Բարսելոնան» Մեսսիին վերադարձնելու անհաջող փորձերից հետո մտադիր է իրականացնել Նեյմարի տրանսֆերը

20:30 08.06.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։ Լա լիգայի նոր չեմպիոնը Մեսսիին վերադարձնելու անհաջող փորձերից հետո մտադիր է իրականացնել Նեյմարի տրանսֆերը: 31-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է ցածր աշխտավարձով վերադառնալ «Բարսելոնա»: Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի առաջատարը «Բարսելոնայում» խաղացել էր 2013-2017 թվականներին, իսկ հետո ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյով տեղափոխվել էր ՊՍԺ: Նեյմարը […]

̰
BACK_TO_TOP