TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

«Վեսթ Հեմի» պաշտպանը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվաճել է բոլոր երեք եվրագավաթները

20:12 08.06.2023

Կոնֆերենցիաների լիգայի նորընծա գավաթակիր անգլիական «Վեսթ Հեմի» պաշտպան Էմերսոնը պատմական նվաճման է հասել: Էմերսոնը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվաճել է բոլոր երեք եվրագավաթները: 28-ամյա ֆուտբոլիստը 2018/2019 մրցաշրջանում «Չելսիի» կազմում դարձել էր Եվրոպա լիգայի հաղթող, իսկ 2020/2021 մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախօրեին «Վեսթ Հեմի» կազմում նվաճեց նաը Կոնֆերենցիաների լիգայի գավաթը: […]

̰
Սպերցյանը պետք է տեղափոխվի Մյոնխենգլադբախի «Բորուսիա». Օզբիլիս

19:59 08.06.2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոսել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին: «Ես բազմիցս ասել եմ, որ Սպերցյանի համար կարևոր է առաջին քայլը կատարել դեպի Եվրոպա։ Միայն եվրոպական առաջնությունում առաջին փորձից հետո հնարավոր կլինի գնահատել նրա խաղը։ Իմ կարծիքով՝ Էդուարդը պետք է տեղափոխվի Մյոնխենգլադբախի […]

̰
Մեսսիի ամերիկյան «Ինտեր Մայամիում» նորամուտի խաղի տոմսերի նվազագույն արժեքը ռեկորդային է

19:51 08.06.2023

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ամերիկյան «Ինտեր Մայամիում» նորամուտի խաղի տոմսերի նվազագույն արժեքը ռեկորդային է, հայտնում է The Athletic-ը: ԱՄՆ-ում տրանսֆերային պատուհանը կբացվի հուլիսի 5-ին, միայն այդ օրը 35-ամյա ֆուտբոլիստը կարող է պաշտոնապես տեղափոխվել MLS-ի կանոնավոր առաջնությունում ելույթ ունեցող ակումբ: Մեսսիի նորամուտն «Ինտերում» սպասվում է «Շառլոտի» դեմ հուլիսի 21-ին նախատեսված տնային խաղում: Եթե մինչև «Ոսկե գնդակի» […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամներին

19:46 08.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամների հետ: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանն ընդգծել է նման հանդիպումների դրական դերը՝ նշանակալի համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: Նախագահ Վահագն […]

̰
Ռոնալդուն չի ընդգրկվել Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականում

19:27 08.06.2023

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Opta վիճակագրական ռեսուրսի կողմից չի ընդգրկվել Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականում: Այս տարվա հունվարից է նա խաղում «Ալ Նասրում»: 38-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնությունում մասնակցել էր 16 հանդիպման, դարձել 14 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: «Ալ Նասրը» դարձել էր փոխչեմպիոն: Սաուդյան Արաբիայի առաջնության 2022/2023 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը […]

̰
Հայ մարզիկները Կրակովում կմասնակցեն Եվրոպական ամառային երրորդ խաղերին

17:10 08.06.2023

Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ին կմեկնարկեն Եվրոպական ամառային երրորդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: Հայ մարզիկներն ուժերը կչափեն բռնցքամարտ, աթլետիկա, հրաձգություն, կարատե և մի շարք այլ մարզաձևերում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպական ամառային երրորդ խաղերի ուղեգիրն առաջինը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ապա մասնակցության իրավունք են ձեռք բերել ստենդային հրաձգության ներկայացուցիչ Երջանիկ […]

̰
Մոուրինյուն, չնայած գայթակղիչ առաջարկին, մտադիր չէ աշխատել Սաուդյան Արաբիայում

16:23 08.06.2023

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շատ շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնությունից: Սակայն, չնայած գայթակղիչ պայմաններին, այնուամենայնիվ, մտադիր է մնալ «Ռոմայում»: Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021/2022 մրցաշրջանից։ Այս տարի նա «Ռոմային» դուրս է բերել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ թիմը մրցել է «Սևիլիայի» հետ, սակայն պարտություն է կրել: ՈւԵՖԱ-ն վերջերս հետաքննություն է սկսել Եվրոպա լիգայի […]

̰
Նույնիսկ դժվար է դա անվանել լճացում, նա օբյեկտիվորեն հետընթաց է ապրում. Սմոլովը՝ Զախարյանի մասին

15:56 08.06.2023

Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ֆեդոր Սմոլովը կիսվել է իր ակումբակցի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ իր կարծիքով, խաղի անկման մասին ։ «Նույնիսկ դժվար է դա անվանել լճացում, նա օբյեկտիվորեն հետընթաց է ապրում, ցավոք սրտի։ Նա մի փոքր գերագնահատեց իրեն։ Ավելի քիչ ցանկություն կար, ավելի քիչ նվիրում: Եվ, ցավոք, թիմը նույնպես չաջակցեց նրան։ Անցած […]

̰
Կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում  է հատկացրել 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային

15:31 08.06.2023

ՀՀ կառավարությունը հունիսի 8-ի նիստում հավանության է արժանացրել ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն 358 մլն 353 հազար դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ ՀՀ 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նրա խոսքով՝ լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունը […]

̰
Կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են. Ջուզեպե Մարոտան՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղի մասին

15:18 08.06.2023

Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին։ «Մանչեսթեր Սիթին» արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ, այն ֆինանսական առումով ամենաուժեղ ակումբներից մեկն է։ Բայց «Ինտերը» պայքարելու է հաղթանակի համար։ Կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են ֆուտբոլում։ Բոլորը գիտեն, թե ով է այս հանդիպման ֆավորիտը, բայց մենք վճռական ենք տրամադրված […]

̰
«Մանչեսթեր Սիթին»՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ապրանքանիշ

14:52 08.06.2023

Brand Finance խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ապրանքանիշերի վարկանիշը։ «Մանչեսթեր Սիթին» առաջին տեղում է․ մեկ տարվա ընթացքում ապրանքանիշի արժեքը 13 տոկոս աճ է գրանցել և հասել 1,51 միլիարդ եվրո: Մադրիդի «Ռեալը» 4 տարվա մեջ առաջին անգամ զիջել է առաջին տեղը։ Թոփ 10 ամենաթանկարժեք ֆուտբոլային ապրանքանիշերը հետևյալն են. 1. «Մանչեսթեր Սիթի»՝ 1,51 մլրդ եվրո […]

̰
Անգլիական «Վեսթ Հեմը»՝ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

14:29 08.06.2023

Անգլիական «Վեսթ Հեմը» 2-1 հաշվով հաղթել է իտալական «Ֆիորենտինային» և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի գավաթը: «Ֆիորենտինայի» հարձակվող Լուկա Յովիչն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում գոլ է խփել, սակայն մրցավարը դարպասի գրավումը չի արձանագրել, քանի որ սերբ ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում է եղել: 62-րդ րոպեին «Ֆիորենտինայի» դարպասին նշանակվել է 11-մետրանոց, որը դիպուկ իրացրել է լոնդոնյան թիմի հարձակվող Սաիդ […]

̰
Մայամիի «Ինտերը» տեսանյութ է հրապարակել  Մեսսիի մասին

14:05 08.06.2023

Մայամիի «Ինտերն» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: Ավելի վաղ Մեսսին հաստատել էր, որ տեղափոխվում է ամերիկյան ակումբ, որի համասեփականատերն է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը: 35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա MLS-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող թիմին: Մեսսին 2005-2021 թվականներինխաղացել է «Բարսելոնայում», իսկ 2021-2023 թվականներին ֆրանսիական ՊՍԺ-ում: Նա «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն […]

̰
Լա լիգայի ակումբը մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ

13:48 08.06.2023

Իսպանական «Օսասունա» ակումբը մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, հայտնում է Mundo Deportivo-ն։ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել այս գործով: Հունվարին Իսպանիայի Գերագույն դատարանը «Օսասունայի» նախկին ղեկավարներին դատապարտել էր ազատազրկման: 2012/13 և 2013/14 մրցաշրջաններում երկու պայմանավորված խաղեր կազմակերպելու համար ակումբի ղեկավարները վճարել էին ավելի քան 600 հազար եվրո: Այդ խաղերում «Օսասունան» հաղթել էր «Բետիսին» ու «Վալյադոլիդին» […]

̰
Ցանկանում եմ խաղալ ևս 2-3 տարի. Ռոնալդու

13:30 08.06.2023

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ ցանկանում է ևս մի քանի տարի խաղալ: «Ցանկանում եմ խաղալ ևս 2-3 տարի: Հետո կուզենայի ֆուտբոլային ակումբի սեփականատեր դառնալ։ Չեմ բացառում նման սցենարը»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքերը մեջբերում է Relevo-ն: Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողն այս տարվա հունվարից է խաղում արաբական թիմում, որի կազմում […]

̰
Կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են. Roland-Garros

12:00 08.06.2023

Աշխարհի չորրորդ ռակետ Կասպեր Ռուդը դարձել է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի 4-րդ մասնակիցը: Նորվեգացին քառորդ եզրափակիչում չորս սեթում 6-1, 6-2, 3-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 6-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին: Մրցախաղը տևել է 2 ժամ 19 րոպե: Ռուդը կիսաեզրափակիչում կմրցի Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգն […]

̰
Մեսսին հաստատել է, որ տեղափոխվում է Մայամիի «Ինտեր»

11:40 08.06.2023

Լիոնել Մեսսին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մայամիի «Ինտեր»: Այս մասին սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հաղորդվում է, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը վերջնական որոշում է կայացրել: Կատալոնական «Բարսելոնան» փորձեր կատարել է 35-ամյա ֆուտբոլիստին վերադարձնելու համար, սակայն այլևս շանսեր չունի: «Ինտերը» ներկայացնում է MLS-ի կանոնավոր առաջնությունը: Ամերիկյան ակումբի համասեփականատերն է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ […]

̰
Մենք ֆավորիտ չենք․ Ինձագին՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղի մասին

22:05 07.06.2023

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին: «Փայլուն հաջողություն էր, մենք նվաճեցինք եզրափակիչի ուղեգիր, ես շատ էի երազել այդ մասին: Մենք այս հաջողությանը հասանք մեր երկրպագուների հետ միասին: Մենք ապացուցեցինք, որ անհնարին ոչինչ չկա: Դժվար հանդիպում է լինելու, մենք ֆավորիտ չենք, բայց ֆուտբոլը դրանով է […]

̰
Լեգենդար Մալդինին հեռանում է «Միլանից»

20:42 07.06.2023

Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է տնօրենի պաշտոնից Պաոլո Մալդինիի հեռանալու մասին: «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստը պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից: Իտալացին մարզական կարիերան ամբողջությամբ անցկացրել է «Միլանում», որի կազմում խաղացել է 1985-2009 թվականներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալդինիի հետ ակումբից կհեռանա նաև մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան:

̰
«Յուվենտուսը» հրաժարվել է Սուպերլիգային մասնակցելու գաղափարից

20:19 07.06.2023

«Յուվենտուսը» տեղեկացրել է «Բարսելոնային» և «Ռեալին», որ նրանք սկսել են Սուպերլիգայից դուրս գալու գործընթացը, հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը, որը հայտնվել է ՈւԵՖԱ-ի հետաքննության տակ, գիտի, որ կազմակերպության հետ ցանկացած համաձայնության հասնելու համար պետք է հրաժարվի Սուպերլիգայի պաշտպանության դիրքերից։ Նախագծից հրաժարվելու որոշումը 100 տոկոսով ընդունված է։ «Յուվենտուսը» այն 12 ակումբների թվում էր, որոնք […]

̰
Ռուս գեղասահորդները հաստատել են Վրաստանի հավաքականում հանդես գալու լուրը

20:11 07.06.2023

Ռուս գեղասահորդներ Գլեբ Սմոլկինը և Դիանա Դևիսը հաստատել են Վրաստանի հավաքականում հանդես գալու լուրը: Aliq Media-ի փոխանցմամբ՝ Սմոլկինը Instagram-յան գրառման մեջ նշել է՝ ակնկալում է իր գործընկերոջ հետ մրցել Վրաստանի անունից։ «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր երկրպագուներին, ովքեր միշտ աջակցել են մեզ, շարունակում են աջակցել։ Բոլորովին նոր փուլ է սկսվում մեր մարզական կյանքում»,- նշված է Սմոլկինի […]

̰
«Օրենբուրգը» գնել է Ստեփան Հովհաննիսյանի տրանսֆերային իրավունքը

19:57 07.06.2023

Ռուսական «Օրենբուրգը» գնել է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանի տրանսֆերային իրավունքը։ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն: «Ստեփանը մերն է, արդեն ոչ վարձավճարով: Ստեփան Հովհաննիսյանն «Օրենբուրգի» հետ պայմանագիր է կնքել և կշարունակի ելույթ ունենալ մեր թիմում»,- հայտնում է օրենբուրգցիների մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հովհաննիսյանը վարձավճարով էր խաղում «Օրենբուրգում», որի կազմում 2022/23 մրցաշրջանում […]

̰
8 ակումբներ պաշտոնապես ստացել են Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու արտոնագիր

19:31 07.06.2023

ՀՖՖ-ի գրասենյակում կայացել է Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 8 թեկնածուների՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, […]

̰
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից

19:06 07.06.2023

Ֆրանսիացի Քրիստոֆ Գալտիեն հեռացվել է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Le Parisien-ը: Այդ մասին 56-ամյա մասնագետը տեղեկացել է ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպոսից, հայտնում է աղբյուրը: Գալտյեն ՊՍԺ-ն գլխավորում է անցած ամառվանից, նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսը։ Ամենայն հավանականությամբ, Գալտիեին այս պաշտոնում կփոխարինի Յուլիան Նագելսմանը, ով հեռացվել էր Մյունխենի «Բավարիայից» 2022/2023 […]

̰
Արսեն Հարությունյանը լավագույնն է աշխարհում 61 կգ քաշային կարգում․ UWW

18:44 07.06.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է ազատ ոճի ըմբիշների տարբեր քաշային կարգերի լավագույններին: Մինչև 61 կգ քաշային կարգում առաջատարը Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն է։ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը մինչև 65 կգ քաշային կարգում 6-րդն է, Արման Անդրեասյանը (70 կգ) 4-րդ տեղում է, […]

̰
Մեսսին հետաձգել է բանակցությունները «Ալ-Հիլալի» հետ

18:30 07.06.2023

Լիոնել Մեսսին ցանկանում է հետաձգել իր հավանական տեղափոխությունը Սաուդյան Արաբիա։ Ինչպես հայտնում է Goal-ը, արգենտինացու ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել սաուդյան ակումբի ղեկավարության հետ և խնդրել «Ալ-Հիլալ» տեղափոխվելու հարցը հետաձգել մինչև 2024 թվականը։ Այնուամենայնիվ, ակումբի ներկայացուցիչները զարմացած են եղել այդ խնդրանքով և ասել են, որ հաջորդ տարի իրենց առաջարկը կտարբերվի ներկայումս քննարկվող տարեկան 500 միլիոն եվրո […]

̰
«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»․ Մխիթարյանը հայտացուցակում է

18:23 07.06.2023

«Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը» ներկայացրել են հայտացուցակները Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման համար։ Միլանյան ակումբի հայտացուցակում է նաև Հենրիխ Մխիթարյանը: «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ Դարպասապահներ. Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Սկոտ Կարսոն: Պաշտպաններ. Կայլ Ուոկեր, Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Էմերիկ Լյապորտ, Սերխիո Գոմես, Մանուել Ականջի, Ռիկո Լյուիս: Կիսապաշտպաններ. Քելվին Ֆիլիպս, Իլկայ Գյունդողան, Ջեկ Գրիլիշ, Ռոդրի, Կևին դե […]

̰
Ջոկովիչի հետ յուրաքանչյուր հանդիպում առանձին պատմություն է․ Կարեն Խաչանով

18:05 07.06.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչից կրած պարտության մասին: «Ջոկովիչի հետ յուրաքանչյուր հանդիպում առանձին պատմություն է: Տպավորություն կա, որ նա միշտ գտնում է քեզ խնդրի առջև կանգնեցնելու ձևը, և եթե չես կարողանում նրան խանգարել, ապա դա դառնում է ավելի ու […]

̰
Մխիթարյանը պատրաստ է ՉԼ եզրափակչին

17:53 07.06.2023

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդհանուր խմբի կազմում մարզում է անցկացրել: Նա ամբողջությամբ ավարտել է վերականգնողական գործընթացը և պատրաստ կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում և փոխարինվել 44-րդ րոպեին։ Ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն: Ընթացիկ […]

̰
Կարիմ Բենզեման պաշտոնապես դարձավ «Ալ Իթիհադի» ֆուտբոլիստ

17:18 07.06.2023

«Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Կարիմ Բենզեման ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆրանսիացի 35-ամյա հարձակվողն ու արաբական ակումբը կնքել են պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Բենզեման 2009 թվականի հուլիսից մինչև այս մրցաշրջանի ավարտը խաղում էր Մադրիդի «Ռեալում», որի կազմում անցկացրել է 648 […]

̰
BACK_TO_TOP