20:48 29.05.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (134-րդ ռակետ) սենսացիոն հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Առաջին շրջանում 20-ամյա թենիսիստուհին մրցեց 2020 թ-ի օլիմպիական չեմպիոն, Շվեյցարիայի ներկայացուցիչ, աշխարհի 12-րդ ռակետ Բելինդա Բենչիչի հետ ու հաղթեց երեք սեթում՝ 6-3, 3-6, 6-4։ Մրցախաղը տևեց 2 ժամ 21 րոպե։ Երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը կլինի ֆրանսիացի […]
20:40 29.05.2023
«Այաչոն» երեկ կայացած հանդիպումից հետո մոռացել է իր խաղացողին՝ ավտոբուսով մեկնելով մարզադաշտից առանց նրա։ Երբ հարձակվող Բեն Տուրեն դուրս է եկել կայանատեղի մի քանի րոպե ուշացումով, տեսել է, որ թիմը հեռացել է առանց իրեն: Տուրեն հայտնվել է մարզադաշտի մոտ գտնվող ավտոկայանատեղում՝ «Լանսի» երկրպագուների շրջանում։ «Նրանք ինձ մոռացել են»,- ասել է ֆուտբոլիստը իրեն լուսանկարած երկրպագուներից մեկին, […]
20:26 29.05.2023
Պորտուգալիայի առաջնության եզրափակիչ՝ 34-րդ տուրում «Բենֆիկան» 3-0 հաշվով հաղթեց «Սանտա Կլարային» և նվաճեց առաջնության չեմպիոնի տիտղոսը: Զուգահեռաբար ընթացող խաղում «Պորտուն» նույն հաշվով հաղթեց «Վիտորիա Գիմարեշին»: Մրցաշրջանի վերջում «Բենֆիկան» վաստակեց 87 միավոր։ «Պորտուն» վաստակեց 85 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Բրագան», իսկ «Սպորտինգը» 4-րդն է։ «Բենֆիկան» 2018/2019 մրցաշրջանից հետո առաջին անգամ […]
20:10 29.05.2023
Աթլետիկայի՝ գնդի հրում մրցաձևում կրկնակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Ռայան Քրաուզերը հայրենիքում կայացած մրցաշարում սահմանել է աշխարհի ռեկորդ: Աշխարհի գործող չեմպիոնը գրանցել է 23,56 մետր արդյունք: Նախորդ համաշխարհային ռեկորդը ևս պատկանում էր 30-ամյա Քրաուզերին և կազմում 23,37 մետր է: Ռայան Քրաուզերն օլիմպիական չեմպիոն է դարձել Ռիո-2016 և Տոկիո-2020 Խաղերում։
19:58 29.05.2023
Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարի հերթական փուլը, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցելու է հետևյալ կազմով. Արթուր Դավթյան Արթուր Ավետիսյան Արթուր Թովմասյան Գագիկ Խաչիկյան Մանե Պողոսյան Մրցաշարը կանցկացվի հունիսի 8-ից 11-ը: Հիշեցնենք, որ Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտված սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում աշխարհի չեմպիոն, […]
19:56 29.05.2023
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ խաղում կրած պարտությունից հետո չի ներկայացել մամուլի ասուլիսին, հայտնում է Football Italia-ն։ Հանդիպումը ավարտվել էր 2։1 հաշվով։ Այս պարտությունից հետո «Ռոման» կորցրել է ներքին առաջնության արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու շանսերը։ Այնուամենայնիվ, եթե «Ռոման» հաղթի «Սևիլիային» Եվրոպայի լիգայի եզրափակիչում, ապա կկարողանա հաջորդ տարի հանդես […]
19:42 29.05.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է չերկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Արգենտինացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան թիմից։ Նախկինում շատ էին խոսակցությունները Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին, ինչպես նաև, ըստ լրատվամիջոցների, Մեսսին առաջարկներ ունի MLS-ից և Սաուդյան Արաբիայից:
19:36 29.05.2023
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայում առաջին անգամ մնացել է առանց տիտղոսների՝ երկու մրցաշրջան անընդմեջ։ Ավելի վաղ «Ալ-Նասրը» կորցրել էր Սաուդյան Արաբիայի առաջնությունում չեմպիոն դառնալու հնարավորությունը՝ ոչ-ոքի խաղալով «Ալ-Իտթիֆակի» հետ։ Ռոնալդուն հանդիպմանը մասնակցել է առանց փոխարինման, բայց չի կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Անցած մրցաշրջանում Ռոնալդուն խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» և նույնպես չի կարողացել տիտղոսներ նվաճել: […]
19:20 29.05.2023
«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային մրցանակային գումար կստանա Պրեմիեր լիգայում հաղթելու համար։ Այս մրցաշրջանի վերջում թիմին կվճարվի մոտ 166 մլն ֆունտ, ինչը լավագույն ցուցանիշն է Անգլիայի առաջնության պատմության մեջ։ Նախորդ մրցաշրջանում Գվարդիոլայի թիմը վաստակել էր 153 մլն ֆունտ: Այս առաջնությունում գումարը կավելանա արտասահմանյան հեռուստաընկերությունների հետ բարելավված պայմանագրերի շնորհիվ։ Մրցաշրջանի ավարտին Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները միասին կստանան մոտավորապես […]
19:16 29.05.2023
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ Եվրոպայի թոփ լիգաների ռեկորդակիր՝ խփած գոլերի քանակով։ ՊՍԺ-ի հարձակվողը «Ստրասբուրգի» հետ խաղում բացել էր հաշիվը 59-րդ րոպեին։ Սա նրա 496-րդ գոլն էր թոփ-5 առաջնություններում՝ 577-րդ խաղում։ Նախկինում ռեկորդը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին, ով 626 խաղում խփել է 495 գոլ։
18:54 29.05.2023
ՈՒԵՖԱ-ում շատ զարմացած են «Յուվենտուսի» նոր ղեկավարության վերաբերմունքից և կարող են ակումբին պատժել՝ մեկ տարով կամ նույնիսկ մի քանի տարով դուրս թողնելով եվրոպական մրցաշարերից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Նիոնում ակնկալում էին, որ «Յուվենտուսը», նոր ղեկավարների հայտնվելով, ավելի ակտիվ կլինի Սուպերլիգայի նախագիծը սահմանափակելու հարցում, սակայն Թուրինում դանդաղում են, գուցե սպասում են ԵՄ […]
18:30 29.05.2023
Լեհաստանի առաջնության վերջին տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռադոմիակին»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի խոշոր՝ 4-0 հաշվով հաղթանակով։ «Պոգոնի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ փոխարինման դուրս գալով 65-րդ րոպեին։ Առաջնությունում «Պոգոնը» 60 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
18:23 29.05.2023
ՊՍԺ-ն 37-րդ տուրի արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ստրասբուրգի» հետ և դարձավ Ֆրանսիայի առաջնության հաղթող։ 59-րդ րոպեին հյուրերի հարձակվող Լիոնել Մեսսին բացեց խաղի հաշիվը՝ Կիլիան Մբապեի գոլային փոխանցումից հետո։ Տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը 20 րոպե անց: ՊՍԺ-ն վաստակեց 85 միավոր և անհասանելի դարձավ երկրորդ տեղը զբաղեցրած «Լանսի» համար, որը զուգահեռաբար ընթացող խաղում հաղթեց «Այաչոյին» (3:0): Այսպիսով, […]
17:57 29.05.2023
Իտալիայի առաջնության 37-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» հաղթել է «Ատալանտային» 3-2 հաշվով: Միլանյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ռոմելու Լուկակուն, Նիկոլո Բարելան և Լաուտարո Մարտինեսը։ Հյուրերի կազմում աչքի են ընկել Մարիո Պաշալիչն ու Լուիս Մուրիելը: Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին: «Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 69 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: «Ատալանտան» 61 […]
17:55 29.05.2023
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը ամփոփել է ՌՊԼ-ի 29-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ ոչ-ոքին (0-0)։ «Կրասնոդարը» ավելի լավ խաղաց: Այս խաղում մենք բնավորություն ցույց տվեցինք։ Ես շատ հպարտ եմ խաղացողներով։ Հարությունյանը խաղադաշտում լավագույններից էր: Դա նրա առաջին հանդիպումն էր հիմնական կազմում, նա իրեն հիանալի դրսևորեց։ Մենք ուժեղ մրցակցի դեմ խաղացինք ու ոչ մի սխալ թույլ չտվեցինք»,- […]
17:50 29.05.2023
«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության 29-րդ տուրի խաղում չկարողացավ հաղթել «Ալ-Իթիֆակին» և կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունը։ «Ալ Նասրը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց՝ 1-1 հաշվով։ Մրցակցի ֆուտբոլիստ Յուսուֆ Նիակատեի գոլին հյուրերը պատասխանեցին Լուիս Գուստավոյի դիպուկ հարվածով։ Այսպիսով՝ «Ալ Նասրը» կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունը: Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ առաջատար «Ալ Իթիհադից» տարբերությունը 5 […]
17:38 29.05.2023
Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիտեն շուտով կարող է գլխավորել «Ալ-Հիլալը»։ Ինչպես գրում է լրագրող Բրունո Անդրադեն Twitter-ում, Սաուդյան Արաբիայի ակումբը միակը չէ, ով հետաքրքրված է բրազիլացի մասնագետով։ Մայիսի սկզբին տեղեկություններ հայտնվեցին, որ «Ալ-Հիլալը» ամռանը կարող է պայմանագիր կնքել Մեսսիի հետ, ում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է։
17:04 29.05.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տարել Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկում։ Ռոլան Գարոսի 1-ին տուրում աշխարհի 11-րդ ռակետ Խաչանովի մրցակիցն էր ֆրանսիացի Կոնստան Լեստյենը։ Առաջին երկու սեթերում Խաչանովը պարտվել է 3:6, 1:6 հաշվով, սակայն վերջին երեք սեթերում հաղթել է՝ 6:2, 6:1, 6:3: «Ռոլան Գարոսի» հաջորդ տուրում Խաչանովը կխաղա մոլդովացի Ռադու Ալբոտի հետ։
15:50 29.05.2023
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացավ հոկեյի Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը։ Լատվիայի հավաքականը օվերթայմում 4-3 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ընտրանուն։ Լատվիան առաջին անգամ պատմության մեջ դարձավ հոկեյի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր։ Կիսաեզրափակչում լատվիացիները պարտվել էին Կանադայի հավաքականին, իսկ 1/4 եզրափակչում սենսացիոն հաղթանակ էին տարել աշխարհի չեմպիոն Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ:
11:51 29.05.2023
Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա)-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է մասնակցել: Կանանց առաջին տարիքային խմբի՝ 18-40 տարեկան մասնակիցների շրջանում 40 կմ մրցատարածությունը բոլորից արագ՝ 1 ժամ 20 […]
11:07 29.05.2023
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում: Դավթյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է հենացատկում՝ եզրափակչում հավաքելով 14,799 միավոր: Նա հանդես է եկել նաև նժույգթափերի և օղակների վարժությունների եզրափակչում ու զբաղեցրել է երրորդ տեղը՝ […]
16:42 28.05.2023
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Վառնայում անցկացվող World Challenge Cup մրցաշարում, տեղեկացնում է armsport.am-ը: Արթուրը եզրափակչում հենացատկ վարժությունում գրանցել է 14,799 արդյունք և դարձել մրցաշարի հաղթող։ Ավելի վաղ Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններում։ Դավթյանը աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական […]
23:51 27.05.2023
Just Stop Oil բնապահպանական շարժման անդամները խափանել են ռեգբիի Անգլիայի առաջնության եզրափակիչ հանդիպումը, գրում է Daily Mail թերթը։ Հրապարակման մեջ ասվում է, որ եզրափակիչ խաղը կայացել է Սարասենսների և Սեյլ Շարկսերի միջև Լոնդոնի մերձակայքում գտնվող Թվիկենհեմ մարզադաշտում։ Խաղի ընթացքում առաջին խաղակեսի միջնամասում երկու ակտիվիստներ վազել են խաղադաշտ և նարնջի փոշի ցողել, որն արդեն օգտագործել էին […]
20:00 27.05.2023
«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Քյոլնին» և դարձավ 2022/23 մրցաշրջանի չեմպիոն։ Վերջին տուրից առաջ «Բորուսիան» երկու միավորի առավելություն ուներ մյունխենյան թիմի նկատմամբ, բայց չեմպիոն դառնալու հնարավորությունը բաց թողեց՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ 2-2 հաշվով։ Արդյունքում թիմերը մրցաշրջանն ավարտեցին վաստակած 71-ական միավորով։ Լրացուցիչ ցուցանիշներով մյունխենյան ակումբը […]
19:40 27.05.2023
ՌՊԼ-ի 29-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Տանտերերի մեկնարկային կազմում են Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Հաղորդում է ArmSport.am-ը։
19:14 27.05.2023
Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները չեն կարողանում խաղացողի տրանսֆերն իրականցնել Ռուսաստանի դեմ Միացյալ Թագավորության պատժամիջոցների պատճառով: Հիշեցնենք, որ 20-ամյա կիսապաշտպանը անգլիական ակումբում կարող էր լինել 2022 թվականի ամռանը։ Լոնդոնցիները բանակցում էին «կապտանռնագույնների» հետ, սակայն անցումային փուլն ի վերջո ձախողվեց։
18:28 27.05.2023
Բուլղարիայի մայրաքաղաք Վառնայում անցկացվող World Challenge Cup մրցաշարում Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Նժույգ թափեր վարժությունում Արթուր Դավթյանը գրանցել է 14,233 արդյունք։
17:54 27.05.2023
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Հոլանդը մրցանակի դափնեկիր է դարձել երկրպագուների, Պրեմիեր լիգայի թիմերի ավագների և ֆուտբոլային փորձագետների քվեների հիման վրա։ Նորվեգացին առաջ է անցել Քևին Դե Բրույնեից (Մանչեսթեր Սիթի), Հարի Քեյնից (Տոտենհեմ), Մարտին Էդեգորից, Բուկայո Սակայից (երկուսն էլ՝ Արսենալ), Մարկուս Ռեշֆորդից (Մանչեսթեր Յունայթեդ) և Կիրան Տրիպյեից […]
16:58 27.05.2023
«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմմիխը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է 90min-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ «Սիթին» մտադիր է տրանսֆերի մեջ ներառել 28-ամյա գերմանացի պաշտպան Ժոաո Կանսելային, ով մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է մյունխենյան ակումբում։ Ինքը՝ Կիմմիխը, հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ «Բավարիայից»։ Այս մրցաշրջանում Կիմմիխն անցկացրել է 46 հանդիպում, որոնցում […]