10:12 27.05.2023
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում նվաճել է ևս երկու գործիքի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հենացատկի վարժությունում Դավթյանը վաստակել է 14.555 միավոր, զուգափայտում՝ 13.500 միավոր և դուրս եկել եզրափակիչ։ Նա չի հաղթահարել միայն պտտաձողի վարժության որակավորման փուլը: Մրցումային առաջին օրը […]
23:38 26.05.2023
Լիոնել Մեսսին Փարիզում ընթրել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ և իր մտերիմ ընկերներ Ժորդի Ալբայի, Սերխի Ռոբերտոյի և Սերխիո Բուսկետսի հետ։ Մեսսին նախկին ակումբակիցներին հայտնել է, որ «Բարսելոնայից» առաջարկ չի ստացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Բուսկետսն ու Ալբան հունիսին կհեռանան «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակում։ Նրանք Մեսսիի հետ գրավիչ առաջարկներ ունեն Սաուդյան Արաբիայից։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի […]
23:17 26.05.2023
Ֆրանսիայի Բրուզ քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Սալմոնը դեմ է արտահայտվել Փարիզից անօթևաններին տեղափոխելուն: Ըստ որոշ լրատվամիջոցների, իշխանությունները 2024 թ-ի. ամառային օլիմպիական խաղերի ժամանակ մտադիր են նրանց վտարել մայրաքաղաքից։ «Մենք չենք աջակցում մեր քաղաքում ադապտացիոն կենտրոնի ստեղծմանը», – ասված է հայտարարությունում: Անօթևանների համար նախատեսված կենտրոնը գտնվում է երկաթուղային գծերի մոտ ու անընդհատ քննադատության թիրախում է «ածխաջրածինով և […]
22:23 26.05.2023
Քոնոր Մաքգրեգորը սոցցանցերում ծեծկռտուքի մեջ է մտել բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսի հետ։ «Ալվարես, դու փոքրիկ կարմիր նրբերշիկ ես։ Ես քեզ կծեծեի առանց ձեռքերի։ Մի մոռացիր դա»,- գրել է Մաքգրեգորը։ 34-ամյա Մաքգրեգորի վերջին մենամարտը UFC 264 մրցաշարում ամերիկացի Դասթին Պորյեի հետ էր և ավարտվեց առաջին ռաունդում, իռլանդացին ոտքի կոտրվածք ստացավ։ 2022 թվականի հոկտեմբերի վերջին հաղորդվում էր, որ […]
22:15 26.05.2023
Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» այլևս չեն կարողանա «էլ կլասիկո» անվանել իրենց միջև կայանալիք հանդիպումները, հայտնում է Relevo-ն։ Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակը մերժել է Մադրիդի «Ռեալի»՝ այս արտահայտությունն օգտագործելու դիմումը, որպեսզի խուսափի ռիսկերից, որոնք կապված են իսպանական Լա Լիգայի հետ՝ նույն անվանումն օգտագործելու հետ։ «Ռեալն» ու «Բարսելոնան» այժմ ունեն մեկ ամիս՝ բողոքարկելու որոշումը, […]
21:25 26.05.2023
Անգլիայի նոր չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Գվարդիոլան հույս է հայտնել, որ կկարողանան նվաճել նաև Անգլիայի գավաթն ու Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ «Խաղացողները գիտեն, թե ինչ բացառիկ իրավիճակում ենք մենք գտնվում։ Կյանքում մեկ անգամ է այսպիսի բան պատահում՝ դառնալ Անգլիայի չեմպիոն առաջնության ավարտից երեք տուր առաջ եւ խաղալ երկու եզրափակիչում։ Պետք է թուլանալ, վայելել և […]
21:09 26.05.2023
«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ներողություն է խնդրել երկրպագուներից Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու համար։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում գրավել է 5-րդ տեղը չի կարող հանդես գալ Չեմպիոնների լիգայում, այլ հանդես կգա Եվրոպայի լիգայում։ «Ոչ մի արդարացում չկա մեր ձախողմանը։ Մենք ունեինք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորությունները, բայց անհաջողության մատնվեցինք։ Մենք «Լիվերպուլն» ենք […]
20:57 26.05.2023
«Բրենթֆորդի» անգլիացի հարձակվող Իվան Թոնին խաղադրույքներ է կատարել իր թիմի պարտության վրա, հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը: Ընդհանուր առմամբ՝ Թոնին 29 խաղադրույք է կատարել «Բրենթֆորդի» մասնակցությամբ խաղերի վրա: Հարձակվողը 13 անգամ՝ 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի մարտ, խաղադրույք է կատարել անգլիական ակումբի պարտության վրա։ Անգլիացին այդ խաղերին չի մասնակցել։ Թոնին նաև 15 […]
20:45 26.05.2023
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության է հասել Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել կոլումբացի պաշտպան Դանիել Սիֆուենտեսը և նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը, իսկ «Շիրակի» 18-ամյա կիսապաշտպան Մհեր Թառլոյանը ինքնագոլի հեղինակ է դարձել: Հանդիպման 73-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել են «Վանի» 32-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը […]
20:23 26.05.2023
Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում կլինի Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հայտացուցակում։ La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ 34-ամյա կիսապաշտպանը միլանյան գրանդի ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի հունիսի 10-ին՝ Ստամբուլում կայանալիք գլխավոր եվրագավաթի եզրափակիչից մեկ շաբաթ առաջ: Մխիթարյանը կարող է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը սկսել պահեստայինների նստարանից, բայց անպայման փոխարինման դուրս կգա: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայ ֆուտբոլիստն […]
20:09 26.05.2023
«Լիվերպուլն» Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից մեկ տուր առաջ 66 միավորով ապահովել է 5-րդ տեղն ու Եվրոպա լիգայի ուղեգիր: Կլոպի գլխավորած թիմը կորցրել է լավագույն քառյակում հայտնվելու բոլոր շանսերը: Պրեմիեր լիգայից Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր են նվաճել չեմպիոնությունը պաշտպանած «Մանչեսթեր Սիթին», փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը», լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Յունայթեդն» ու չորրորդ տեղում գտնվող «Նյուքասլը»: «Լիվերպուլը» […]
20:02 26.05.2023
Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 16-ին արտագնա խաղում կմրցի Ուելսի հավաքականի հետ, իսկ հունիսի 19-ին Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում կընդունի Լատվիայի ընտրանուն։
19:50 26.05.2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ինստագրամյան էջի Story բաժնում լուսանկար է հրապարակել ըմբշամարտի առաջին հայ օլիմպիական չեմպիոն Սուրեն Նալբանդյանի հետ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Նալբանդյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել 1976 թվականին: Նա նաև ԽՍՀՄ 5-ակի չեմպիոն է (1975, 1976, 1977, 1979, 1980), Եվրոպայի […]
18:22 26.05.2023
«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ասել է, որ չի ծրագրում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան մրցաշրջանի ավարտից հետո, երբ կհեռանա ճապոնական ակումբից։ «Մենք ենթադրում էինք, որ կարիերաս այստեղ կավարտեմ, բայց ես շատ եմ ցանկանում շարունակել խաղալ։ Ինչ-որ պահի պետք է հրաժեշտ տալ, բայց դա շատ դժվար է։ Իմ հարաբերությունները «Վիսել Կոբեի» հետ կշարունակվեն, երբ ես թոշակի անցնեմ»,- […]
17:23 26.05.2023
Լատվիայում և Ֆինլանդիայում ավարտին մոտեցող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը: Պատմության մեջ առաջին անգամ Լատվիայի հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ, սենսացիոն հաղթանակ տանելով Շվեդիայի հավաքականի նկատմամբ: Աշխարհի գործող չեմպիոն Ֆինլանդիայի հավաքականը քառորդ եզրափակիչում 1-4 հաշվով պարտվել է Կանադայի թիմին ու դուրս մնացել պայքարից: Քառորդ եզրափակիչի արդյունքները ԱՄՆ – Չեխիա՝ 3-0 Շվեյցարիա […]
17:00 26.05.2023
Մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ): Մրցաշարի մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Նրանց մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին՝ ժամը 07:45-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանից կմեկնի Շողակաթ՝ առանց կանգառի: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական […]
16:03 26.05.2023
Մայիսի 30-31-ը Երևանում կկայանա Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի հուշամրցաշարը: Միջազգային հուշամրցաշարին մասնակցելու են ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից: Մրցաշարը նախընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստաի հավաքականի համար: Այս արդյունքներով ձևավորվելու է մեր ընտրանին, որը սեպտեմբերին կմասնակցի Փարիզ 2024 ՕԽ-ի համար վարկանիշ տվող Աշխարհի առաջնությանը:
15:08 26.05.2023
ԱՄՆ-ի հավաքականի նախկին բասկետբոլիստ Կառլ Մելոունն աճուրդի է հանել 1992թ. Օլիմպիական խաղերի Լիտվայի թիմի դեմ կիսաեզրափակիչ մրցավեճի իր թիմակիցների մարզաշապիկներն ու մարզակոշիկները, հայտնում է NBC-ն։ Բոլոր խաղացողների մարզաշապիկների ու մարզակոշիկների վրա եղել են նրանց ստորագրությունները։ Լեգենդար Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է 3,03 մլն դոլարով, իսկ մարզակոշիկները՝ 420 հազար դոլարով։ Մելոունը վաճառել է նաև Լարի Բյորդի […]
14:43 26.05.2023
Մայիսի 20-24-ը Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները: Մեր տղաները շատ հաջող են հանդես եկել և նվաճել 11 մեդալ: Ոսկե մեդալակիրներ են դարձել Սարգիս Բեգոյանը, Էդիկ Հարությունյանը, Հայկ Աբրահամյանը և Խաչատուր Խաչատրյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Հայկո Գասպարյանը և Դավիթ Մարգարյանը: Բրոնզե մեդալներ են […]
13:56 26.05.2023
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է ստանձնել «Ալ-Նասրի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Foot Mercato-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը ֆրանսիացուն 150 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել երկու մրցաշրջանի համար։ Նշվում է, որ Զիդանի թեկնածությունը հաստատել է ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը կարող էր մասնակցել բանակցային գործընթացին։ Ապրիլին հայտի էր դարձել, որ 50-ամյա […]
13:35 26.05.2023
ՊՍԺ-ն վճռական քայլի կդիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին պահելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն իր Twitter-ում։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պատրաստ է Մեսսիին նոր պայմանագիր առաջարկել 1+1 ձևաչափով՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով։ Փարիզցիների քաթարյան ղեկավարությունը չի ցանկանում թույլ տալ արգենտինացու տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Նշվում է նաև, որ Մեսսիի վերադարձը կատալոնական «Բարսելոնա» […]
13:15 26.05.2023
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման յուրօրինակ նվաճման է հասել: Նա երրորդ մրցաշրջանն անընդմեջ ակումբի կազմում բոլոր մրցաշարերում խփել է 30 և ավելի գոլ: Ֆրանսիացին կարիերայում առաջին անգամ է այսպիսի ցուցանիշ գրանցում: Նախորդ մրցաշրջանում նա խփել է 44 գոլ, իսկ դրա նախորդ տարում դարձյալ 30 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։ Բենզեման այս մրցաշրջանում իր 30-րդ […]
12:17 26.05.2023
Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի դուստրը՝ Քելի Քրիստինա Նասիմենտոն, խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Քրիստինան ասել է, որ եթե ֆուտբոլային իշխանությունները պայքարեին ռասիզմի դեմ , այլ ոչ թե զբաղված լինեին իր հոր պատվին մարզադաշտեր անվանակոչելով, ապա Վինիսիուսը ստիպված չէր լինի անցնել այն ամենի միջով, ինչի միջով անցել է իր հայրը […]
11:50 26.05.2023
Ամերիկացի բռնցքամարտիկ Դևին Հեյնին ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոյին մեղադրել է մենամարտի արդյունքը բողոքարկելու համար: «Այս տղան պարտվել չգիտի: Հիվանդ անհաջողակը ստացավ արտոնություն, բայց հիմա նա արդարացումներ է փնտրում: Տղամարդու պես ընդունի՛ր քո պարտությունը և դադարի՛ր նվնվալ»,- գրել է Հեյնին սոցցանցում։ Թեթև քաշային կարգում բացարձակ չեմպիոնի կոչման համար տիտղոսային մենամարտում Հեյնին հաղթել էր Լոմաչենկոյին։ Մինչեւ 61,2 կգ […]
11:38 26.05.2023
ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է պայմանագիր առաջարկել Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին: Le Parisien-ի տեղեկություններով, մրցաշարջանի ավարտից հետո փարիզյան ակումբը չի շարունակի գործակցությունը Քրիստոֆ Գալտյեի հետ: Ֆրանսիական ակումբում կարծում են, որ 53-ամյա Էնրիկեի փորձը կօգնի թիմին հաղթել Չեմպիոնների լիգայում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական «Ռոման» գլխավորող Ժոզե Մոուրինյոն պատրաստ […]
11:17 26.05.2023
Ամստերդամի «Այաքսը» որոշել է չտոնել կանանց թիմի չեմպիոնությունը: NU.nl-ի տեղեկություններով, որոշման պատճառը տղամարդկանց թիմի ճգնաժամն է: Նիդերլանդների առաջնության վերջին տուրից առաջ Ջոնի Հեյտինգայի գլխավորած թիմը 69 միավորով երրորդն է: Երկրի չեմպիոնի տիտղոսը վաղաժամ նվաճել էր Ռոտերդամի «Ֆեյենորդը», որն ունի 82 միավոր: Ամստերդամյան թիմի պաշտոնական ֆան ակումբը համակարծիք չէ ակումբի որոշման հետ: Ի դեպ, «Այաքսի» կանանց […]
11:01 26.05.2023
Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» կմեկնարկի առաջին շրջանից: 26-ամյա թենիսիստն ուժերը կչափի աշխարհի 64-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Կոստան Լեստյենի հետ: Կարեն Խաչանով – Կոստան Լեստյեն հանդիպումը կկայանա մայիսի 28-ին:
10:45 26.05.2023
Շարժա քաղաքում ավարտվել է «6th Sharjah Masters 2023» մրցաշարը, որտեղ հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել: «Masters Section» խմբում Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանը 9 հնարավորից վաստակել են 6 միավոր և կիսել 2-8-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը զբաղեցրել է Սամուել Սևյանը, իսկ Հայկը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Այս խմբում Շանթ Սարգսյանը և […]
10:30 26.05.2023
Պորտուգալիայի հավաքականի, «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի՝ եվրոպական ֆուտբոլից հեռանալու և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում ելույթ ունենալու որոշումը: «Այլ երկրում ելույթ ունենալու որոշումը յուրաքանչյուր ֆուտբոլիստի անձնական նախընտրությունն է: Նման քայլը, որը ֆուտբոլիստներն անում են լուրջ տարիքում, ամբողջովին իրենց անձնական ընտրությունն է, և մենք պետք է հարգենք […]
10:17 26.05.2023
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվեց արագ և կայծակնային շախմատի մրցաշարը, որը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն էր: Մրցումային վերջին օրը կայացան կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ շրջանի հանդիպումները: Լևոն Արոնյանը 9 մրցախաղերում վաստակեց 4,5 միավոր: Այսպիսով արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում վաստակած 20,5 միավորով նա զբաղեցրեց 5-րդ տեղը և կստանա 15 հազար դոլար պարգևավճար: 24 միավորով մրցաշարի […]