00:15 26.05.2023
Ձյուդոիստներ Հայկ Դարբինյանը (50 կգ) և Լյովա Սրապյանը (55 կգ) ոսկե մեդալներ են նվաճել Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Նրանցից յուրաքանչյուրը 5-ական հաղթանակ է տարել և գրավել առաջին տեղը: Ձյուդոյի պատանեկան հավաքականը մայիսի 23-24-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ակտաու քաղաքում՝ մարզիչներ Հովհաննես Դավթյանի և Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ:
23:41 25.05.2023
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն, պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Կլարա Չիայի հետ, որի համար նա բաժանվել է Շակիրայից՝ երգչուհու հետ 12 տարվա համատեղ կյանքից հետո։ Vanitatis-ը հայտնել է, որ ուրբաթ օրը Պիկեին և Չիային տեսել են Բարսելոնայի կենտրոնում գտնվող Rabat ոսկերչական խանութում։ Աշխատակիցներից մեկը մոտեցել է զույգին և հարցրել նրանց գնած […]
23:20 25.05.2023
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sofascore-ի կողմից ընդգրկվել է Իտալիայի գավաթի խաղարկության խորհրդանշական հավաքականում: Նա հայտավորված էր եզրափակիչ խաղին, որում «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել էր «Ֆիորենտինային» և երկրորդ տարին անընդմեջ նվաճել Իտալիայի գավաթը: Մխիթարյանը սակայն վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չէր եկել: 34-ամյա կիսապաշտպանն ամիսներ առաջ «Ինտերի» կազմում դարձել էր նաև Իտալիայի սուպերգավաթակիր: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն Իտալիայի […]
23:07 25.05.2023
Ռուսաստանը ներկայացնող հայզգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (134-րդ ռակետ) չկարողացավ դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական փուլ: 20-ամյա թենիսիստուհին «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի եզրափակիչում երեք սեթում 7-5, 4-6, 6-7 հաշվով պարտվեց ամերիկուհի Կայլ Դեյին (138-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 3 ժամ 7 րոպե: Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» հիմնական փուլը կմեկնարկի մայիսի 28-ին:
22:45 25.05.2023
Բուլղարիայի Վառնա քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր: Որակավորման փուլում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում հավաքել է 14.350 միավոր, օղակների վարժությունում՝ 13.900 միավոր, իսկ ազատ վարժությունում՝ 13.350 միավոր: Արթուր Ավետիսյանն օղակների […]
22:15 25.05.2023
Անհայտ անձինք ներխուժել են իսպանական «Վալենսիայի» հոլանդացի հարձակվող Ջասթին Կլյույվերտի առանձնատուն, ծեծի ենթարկել նրա ընկերուհուն ու հափշտակել ավելի քան 200 000 եվրո արժողությամբ թանկարժեք իրեր: Այս մասին հայտնում է Marca-ն: Ֆուտբոլիստը եղել է Մալյորկայում, որտեղ պատրաստվել է համանուն թիմի դեմ հանդիպմանը: Կլյույվերտի ընկերուհին լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն երկար ժամանակ գտնվել է շոկային վիճակում: Ոստիկանությունը […]
21:44 25.05.2023
Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ փոփոխություններ կատարել կազմում: Football London-ի հաղորդմամբ՝ Արտետայի գլխավորած թիմից կարող են հեռանալ պաշտպաններ Ռոբ Հոլդինգը, Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը, Կիրան Թիրնին, Չարլի Պատինոն, Ալբերտ Սամբի Լոկոնգան, Նունու Տավարեշը, Սեդրիկ Սոարեշը, Պաբլո Մարին, կիսապաշտպաններ Գրանիտ Ջական, Թոմաս Պարտին, Էմիլ Սմիթ-Ռոուն և հարձակվողներ Ֆոլարին Բալոգանը, Ռիս Նելսոնն ու Նիկոլյա Պեպեն: […]
21:28 25.05.2023
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 17-21-ը Երևանի ԲԿՄԱ մարզադահլիճում կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ և վաստակավոր մարզիչ Խաչիկ Ասմարյանի անվան ՀՀ երիտասարդական առաջնությունը: Առաջնությանը տղաների և աղջիկների 5-ական թիմեր են մասնակցել: Կայացել է 20 հանդիպում: Առաջնության արդյունքներով կձևավորվի տղամարդկանց Հայաստանի Մ22 հավաքականը, որը կմասնակցի հուլիսի 21-23-ը […]
18:53 25.05.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է Վինիսիուս Ժունիորի՝ «Վալենսիայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը չեղարկելու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմանը: «Ռասիզմի դրսևորումներն ու վիրավորանքները պետք է պատժվեն, բայց հեռացումը դրա հետ ոչ մի առնչություն չունի: Վինիսիուսի կողմից եղել է գործողությունը, որը տեղի է ունեցել խաղադաշտում»,- Չավիի խոսքերն է փոխանցում COPE-ը: Ավելի վաղ՝ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի […]
18:30 25.05.2023
Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Ալ-Շաբաբին» (3:2) հաղթելուց հետո կարճ մեկնաբանություն է տվել իր ապագայի վերաբերյալ։ Պորտուգալացին այս խաղում խփել է հաղթական գոլը: «Ես շատ երջանիկ եմ «Ալ-Նասրում»: Հաջորդ մրցաշրջանն էլ ավելի լավը և ուժեղ կլինի»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում TCR-ը: Mundo Deportivo իսպանական հրատարակությունը մայիսի 23-ին հայտնել էր, որ Ռոնալդուն գոհ […]
18:08 25.05.2023
«Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանն արձագանքել է միլանյան ակումբի՝ Իտալիայի գավաթի եզրափակչում «Ֆիորենտինայի» հետ խաղում տարած հաղթանակին, ինչպես նաև ենթադրություններ է արել Չեմպիոնների լիգայի եզրափակչի վերաբերյալ: «Չեմ կարող արտահայտել, թե որքան հպարտ եմ իմ խաղացողներով և ողջ անձնակազմով: Այժմ այստեղ բոլորն ունեն հաղթողի մտածելակերպ, և այդ պատճառով մենք կարող ենք խաղալ շատ եզրափակիչներում և շատ գավաթներ […]
17:55 25.05.2023
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Ալ-Շաբաբի» նկատմամբ 3-2 հաշվով տարած հաղթանակից հետո նշել է, որ սա ուժեղ առաջնություն է: «Երկու գոլ բաց թողնելուց հետո հեշտ չէ վերադառնալ խաղ, բայց մենք վերադարձել ենք: Հեշտ չէր, սա ուժեղ առաջնություն է: Ապագայում Սաուդյան Արաբիայի առաջնությունը կլինի թոփ 5 լիգաների շարքում»,- պորտուգալացու խոսքերն […]
17:34 25.05.2023
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Էրիկ Իսրայելյանը, որը հրաժարվել էր ելույթները շարունակել Հայաստանի դրոշի ներքո, գրել է, որ չեղարկել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոութերական ընկերության հետ կնքած պայմանագիրը: «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իմ տարկետումը դադարեցնելու մասին նախագիծը, որը ստացել էի սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար, նաև […]
17:25 25.05.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական թիմ՝ նշելով, որ պետք է հաշվի առնել նաև նրա ցանկությունը։ «Մեսսիի վերադարձը կախված է շատ բաներից։ Նա արդյունավետ ֆուտբոլիստ է, մարդ, որի հետ ես ընկերական հարաբերություններ ունեմ։ Տեսնենք՝ արդյո՞ք տեղափոխությունը կարող է տեղի ունենալ: Դա նաև կախված է նրանից»,- Չավիի խոսքերն է […]
17:12 25.05.2023
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի կինը՝ Ջորջելինա Կարդոսոն, հիմար է անվանել այն երկրպագուին, որը քննադատել է արգենտինացի ֆուտբոլիստին: «Էմպոլիին» Ա Սերիայում 36-րդ տուրում 1-4 հաշվով պարտվելուց հետո «Յուվենտուսի» երկրպագուներից մեկն Instagram-ում քննադատական գրառում էր կատարել աշխարհի չեմպիոնի հասցեին: 35-ամյա ֆուտբոլիստի կինը պատասխանել է նրան: «Նա մարզիչը չէ: Նա չի նախապատրաստում թիմը հանդիպումներին և չի […]
16:55 25.05.2023
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մարզական տնօրեն Ռոլանդ Վիրկուսը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ պայմանագիրը։ «Հրանտ-Լեոն Ռանոսը շատ տաղանդավոր խաղացող է, որը կարող է խաղալ հարձակվողի և հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքերում։ Նա տպավորիչ մրցաշրջան է անցկացրել Ռեգիոնալ լիգայում և ցանկանում է իրեն դրսևորել ավելի բարձր մակարդակում, և մենք նրան կօգնենք դրանում»,- Ռոլանդ Վիրկուսի խոսքերը […]
16:44 25.05.2023
Բրազիլիայում ձերբակալվել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դուգլաս Սանտոսը, հայտնում է Globo Esporte-ն: Բրազիլացին ձերբակալվել է հրազենի ապօրինի օգտագործման համար։ Սանտոսը Բրազիլիա քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում կրակել է օդ, հետո թաքցրել է ատրճանակն անտառում: Սանտոսը ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է կրակոցի հեղինակը: 32-ամյա ֆուտբոլիստն ունի ազատ գործակալի կարգավիճակ:
16:34 25.05.2023
Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ, EBU-ի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը (29-4-1) խզել է պայմանագիրը Ֆրենկ Ուորենի և Queensberry Promotions-ի հետ այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել մենամարտ կազմակերպել Էկոու Էսումանի հետ: Վերջինս իր կարիերայում 19 մենամարտ է անցկացրել և բոլորը հաղթել է: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրենկին և Քուինսբերիին այն ամենի համար, ինչ նրանք արել […]
16:24 25.05.2023
Ըստ FootballTime-ի տեղեկությունների` «Արարատ-Արմենիան» ընթացիկ մրցաշրջանից հետո նոր գլխավոր մարզիչ կունենա. ակումբը գլխավորելու է Վարդան Մինասյանը։ Մինասյանը 2018-20 թթ.-ին մարզել է «Արարատ-Արմենիան»։ Նրա գլխավորությամբ ակումբը 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում դարձել է Հայաստանի չեմպիոն, իսի 2019 թվականին շատ մոտ էր Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելուն, սակայն որակավորման փլեյ-օֆֆ փուլում 11-մետրանոցներով պարտվեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։ Ըստ […]
16:14 25.05.2023
«Ռեալը» ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին թիմ կհրավիրի որոշակի պայմանների բավարարման դեպքում, հաղորդում է L’Equipe-ը: Տրանսֆերը կկայանա, եթե Մբապեն համաձայնի աշխատավարձի նվազեցման և հարձակման ձախ եզրում չխաղալուն, որտեղ ելույթ է ունենում բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ծրագրում է ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ ՊՍԺ-ից 2024 թվականի ամռանը: Մբապեն ՊՍԺ-ում ելույթ է ունենում […]
16:05 25.05.2023
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է «6th Sharjah Masters 2023» շախմատի միջազգային մրցաշարը: 2500-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարում Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մրցաշարում առաջին տեղը կիսում են 8 գրոսմայստերներ, որոնք 8 հնարավորից վաստակել են 5,5 միավոր: Նրանց թվում են նաև Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանը: […]
15:56 25.05.2023
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մեկնաբանել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա» տեղափոխությունը: «Անհամբերությամբ եմ սպասում այս հուզիչ մարտահրավերին: Հոյակապ ակումբ՝ մեծ պատմությամբ և հիանալի երկրպագուներով: Անհամբեր սպասում եմ, որպեսզի լավագույնը տամ ձեզ»,- սոցցանցերում գրել է Ռանոսը: «Հրանտ-Լեոն Ռանոսը շատ հետաքրքիր և տաղանդավոր ֆուտբոլիստ է, որը կարող է խաղալ հարձակման կենտրոնում, բայց նաև կիսապաշտպանությունում: Նա շատ տպավորիչ մրցաշրջան […]
14:41 25.05.2023
«Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դառնալով Իտալիայի գավաթակիր, նվաճեց 21-րդ տիտղոսը կարիերայում։ Երեւանի «Փյունիկի» հետ na դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ՝ գավաթակիր։ Դոնեցկի «Շախտյորում» Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի եռակի չեմպիոն, եռակի գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է սուպերգավաթը։ Դորտմունդի «Բորուսիայի» հետ Մխիթարյանը դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր։ «Մանչեսթեր Յունայթեդում» նա նվաճել […]
14:02 25.05.2023
Մադրիդի «Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պետք է հեռացնի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին։ «Ակումբում ինչ-որ անհեթեթություն է տեղի ունենում: Նրանք հավատում են Ինձագիին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անտեսում են Ա Սերիայում անհաջողությունը: «Ինտերի» համար անընդունելի է այսպես խաղալ առաջնությունում: Կարծում եմ, որ այս […]
13:50 25.05.2023
Միլանի «Ինտերն» անցած գիշեր 2:1 հաշվով հաղթել էր «Ֆիորենտինային»՝ պատմության մեջ 9-րդ անգամ ու 2-րդ անգամ անընդմեջ դառնալով Իտալիայի գավաթակիր: Մխիթարյանն ու թիմակիցները այսպես են տոնել նվաճումը:
13:33 25.05.2023
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան հուլիսի 1-ին կհեռանա ճապոնական «Վիսել Կոբեից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Անդրես Ինիեստան կհեռանա թիմից հուլիսի 1-ին կայանալիք «Սապորոյի» դեմ խաղից հետո: Շատ շնորհակալություն ավագին ակումբի զարգացման գործում ունեցած հսկայական ներդրման համար»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում: 39-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականի հուլիսից է խաղում «Վիսել Կոբեում», […]
13:20 25.05.2023
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն, հայտնում է L’Equipe հրատարակությունը։ Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը պատրաստ է հաջորդ մրցաշրջանում աշխատանքի անցնել փարիզյան թիմի հետ, եթե պաշտոնական առաջարկ ստանա։ 60-ամյա Մոուրինյոն «Ռոմայում» աշխատում է 2021 թվականի հուլիսից։ Նախորդ մրցաշրջանում հռոմեական ակումբի հետ նա հաղթել է Կոնֆերանցիաների Լիգայում։ Այս տարի «Ռոման» Մոուրինյոյի հետ դուրս է […]
12:57 25.05.2023
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ինձագին մեկնաբանել է թիմի հաղթանակը Իտալիայի գավաթի եզրափակիչում: «Ես երջանիկ եմ, որովհետև մենք նվաճեցինք գավաթը։ Մենք շատ էինք ցանկանում հաղթել այս մրցաշարում, որպեսզի հաստատենք անցյալ մրցաշրջանում ունեցած հաջողությունը: «Ֆիորենտինան» ուժեղ մրցակից է, այն մեզ շատ խնդիրներ տվեց։ Բացի դրանից, վատ սկսեցինք, սխալ վերաբերմունք ունեինք, ինչը մեզ մոտ ընդհանրապես շատ հազվադեպ է լինում։ […]
12:28 25.05.2023
Կիլիան Մբապեն մեծ բոնուս կստանա, եթե այս ամառ չհեռանա ՊՍԺ-ից։ Եթե Մբապեն հաջորդ մրցաշրջանում էլ մնա Փարիզում, ապա կստանա 90 միլիոն եվրո բոնուս, հայտնում է RMC Sport-ը: Նշվում է, որ նա դժգոհ է ՊՍԺ-ից և ակումբի տրանսֆերային քաղաքականությունից։ Մբապեին նաև զայրացրել է այն, որ ՊՍԺ-ն մրցաշրջանի մեկնարկից առաջ չի վճարել իրեն հասանելիք բոնուսը։ Ավելի վաղ […]
11:48 25.05.2023
Թուրինի դատախազությունը դատարան է ուղարկում Կրիշտիանու Ռոնալդուի ավագ եղբորը՝ Ուգո դոս Սանտոս Ավեյրուին։ Նշվում է, որ տեղի է ունեցել 13000 սև ու սպիտակ վերնաշապիկների կեղծում։ Ռոնալդուի ավագ եղբայրը մեղադրվում է թուրինյան Pegaso ընկերության դեմ խարդախության մեջ, որի հետ նա պայմանավորվել էր արտադրել Ռոնալդուի անունով մարզաշապիկներ։ Դատավարությունը սկսվել է 2019 թվականին, սակայն այժմ Թուրինի դատախազը փակել […]