11:38 25.05.2023
Անգլիացի հայտնի լրագրող Նիզար Կինսելլան խոսել է «Չելսիում» տիրող իրավիճակի և Արսեն Զախարյանի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխվելու հեռանկարների մասին։ «Կա՞ հավանականություն, որ Զախարյանը կհայտնվի «Չելսիում»: Կարծում եմ, որ Զախարյանն այլևս նման հնարավորություն չի ունենա։ «Չելսին» մեծ գումարներ է ծախսել տրանսֆերների վրա, թիմ են եկել երիտասարդ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ այն դիրքերում, որտեղ Զախարյանը կարող էր խաղալ։ Բացի […]
11:30 25.05.2023
Բաքվի ԲՈՒՀ-երից մեկի դասախոս Աղալար Քերիբովը Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն է: Նրա՝ Մխիթարյանի մարզաշապիկով լուսանկարը տարածվել է համացանցում ադրբեջանական Haqqin.az կայքի պատրաստած նյութի շնորհիվ և դժոխքի վերածել Քերիբովի կյանքը: Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով հրապարակման պատասխանատուին: «Էյնուլլա Ֆաթուլաև, կայքում իմ մասին տարածված տեղեկատվության պատճառով վտանգ է սպառնում իմ կյանքին և առողջությանը ու […]
11:10 25.05.2023
Ռիվալդոն կարծում է, որ Վինիսիուսը չպետք է հեռանա «Ռեալից» ռասիստական վիրավորանքների պատճառով։ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը երկրպագուների կողմից ռասիստական վիրավորանքների էր ենթարկվել Լա լիգայի 35-րդ տուրի հանդիպման ժամանակ։ Խաղից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Վինիսիուսի շրջապատը նրան խորհուրդ է տվել հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ «Ինձ ևս «կապիկ» էին ասում։ Ես լսել եմ դա եզրային դրոշակին մոտենալիս, երբեմն՝ ավտոբուսից […]
10:54 25.05.2023
Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վստահություն է հայտնել, որ ակումբը մի օր կհաղթի Չեմպիոնների լիգան: «Չեմպիոնների լիգան հաղթելը չպետք է հանգեցնի կպչուն մտքերի: Ես գիտեմ, որ մենք մի օր անպայման կնվաճենք այդ տիտղոսը: Վստահ եմ, քանի որ մենք և մեր երկրպագուներն արժանի ենք: Կանենք ամեն հնարավորը, որ հասնենք այդ հաջողությանը»,- Դոնարումայի խոսքերը մեջբերում է […]
10:39 25.05.2023
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները «Ռայո Վալյեկանոյի» դեմ տնային մրցավեճում խաղադաշտ են դուրս եկել Վինիսիուսի մարզաշապիկներով: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը «Վալենսիայի» դեմ նախորդ տուրի խաղում ռասիստական վիրավորանքներ էր ստացել մրցակցի երկրպագուներից: «Ռեալի» և «Ռայո Վալյեկանոյի» ֆուտբոլիստները խաղից առաջ լուսանկարվել են պաստառով, որի վրա գրված է եղել՝ «Ռասիստները տեղ չունեն ֆուտբոլում»: «Մենք բոլորս Վինիսիուս ենք» գրությամբ պաստառ են պարզել […]
10:27 25.05.2023
«Մոնպելյեն» գլխավորող Միշել-Տեր Զաքարյանը L’Équipe պարբերականի վարկածով ընդգրկվել է Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ որպես լավագույն մարզիչ: Հայ մասնագետի գլխավորած թիմը Լիգա 1-ի 36-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էր «Նանտին», որը նախկինում մարզել էր հենց Տեր-Զաքարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնպելյեն» երկրորդ անգամ գլխավորել է այս տարվա փետրվարի 8-ից: Ֆրանսիայի առաջնության […]
10:15 25.05.2023
Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ներողություն է խնդրել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսից: Օրեր առաջ 22-ամյա ֆուտբոլիստը «Վալենսիայի» դեմ խաղում ռասիստական վիրավորանքներ էր ստացել մրցակցի երկրպագուներից, ինչից հետո սոցցանցերում հայտարարել էր, որ Իսպանիայի առաջնությունում ռասիզմը նորմալ է: Տեբասը պատասխանել էր ֆուտբոլիստի գրառմանը՝ նշելով, որ պետք չէ արատավորել Լա լիգայի իմիջը: «Կարծում եմ, որ իմ […]
10:07 25.05.2023
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին կոչ է արել հեռանալ փարիզյան ակումբից: «Ես միշտ պաշտպանել եմ նրան, հատկապես, երբ վայրի ամբոխը ներխուժեց նրա տուն՝ վիրավորելով նրան և ընտանիքին, պահանջելով հեռանալ: Նրան քարշ են տալիս ցեխի մեջ, մինչդեռ արդեն երկու տարի է նա իր վրա է տանում հիմնական բեռը։ […]
09:52 25.05.2023
Միլանի «Ինտերը» նվաճեց Իտալիայի գավաթը: Եզրափակիչում Սիմոնե Ինձագիի թիմը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Ֆիորենտինայի» կազմում հաշիվը բացեց արգենտինացի Նիկոլաս Գոնսալեսը, «Ինտերից» դուբլ գրանցեց նույնպես արգենտինացի Լաուտարո Մարտինեսը: «Ինտերի» պահեստայինների նստարանին էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ, քանի որ դեռ չի ապաքինվել […]
09:40 25.05.2023
Վարշավայում կայացան Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանի հանդիպումները: Ի տարբերություն արագ շախմատի մրցաշարի, կայծակնայինում հաղթանակի համար տրվում է մեկ միավոր, ոչ-ոքին գնահատվում է կես միավոր: Լևոն Արոնյանը 9 մրցախաղերում վաստակեց ընդամենը 4 միավոր: Նա հաղթեց լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային, Ռումինիան ներկայացնող Բոգդան-Դանիել Դյակին և Կիրիլ Շևչենկոյին, հաշտություն կնքեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի և լեհ […]
09:24 25.05.2023
Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: «Ես շատ երջանիկ եմ այս մեծ ակումբի մասնիկը դառնալու համար: Սա քայլ առաջ է իմ կարիերայում, ինչն ինձ ամբողջովին կմոտիվացնի: Ռոլանդ Վիրկուսը շատ մեծ հետաքրքրվածություն էր դրսևորում իմ ծառայություններով և համոզեց տեղափոխվել այստեղ: Ցանկանում եմ այդ […]
09:16 25.05.2023
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չեղարկել է «Վալենսիայի» դեմ խաղում «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի կարմիր քարտը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: 22-ամյա բրազիլացին հեռացվել էր ավելացված ժամանակի 7-րդ րոպեին «Վալենսիայի» կիսապաշտպան Ուգո Դուրոյի դեմքին ձեռքով հարվածելու համար: Մրցավարը VAR-ով դրվագը դիտելուց հետո ուղիղ կարմիր քարտ էր ցույց տվել, սակայն հետագայում պարզվել էր, որ մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնականն […]
08:49 25.05.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (134-րդ ռակետ) դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման փուլի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում 20-ամյա թենիսիստուհին 6-3, 4-6, 6-3 հաշվով հաղթել է Նիդերլանդների ներկայացուցիչ Լեսլի Կերխովեին (207-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 50 րոպե: Հիշեցնենք, որ Ավանեսյանը որակավորման փուլի առաջին մրցախաղում երկու սեթում 6-1, 6-3 […]
21:43 24.05.2023
Ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ ամեն օր մարզվում է և պլանավորում է հավերժ ապրել։ Այդ մասին գրում է Hollywood Reporter-ը։ Նա ասել է, որ ամեն օր հեծանիվ է քշում, ինչպես նաև շարունակում է նկարահանվել ֆիլմերում։ «Ինձ փող պետք չէ <…> Ես սիրում եմ այն ամենը, ինչ անում եմ: Եվ ես չեմ սպասում թոշակի […]
13:52 24.05.2023
Իսպանական ոստիկանությունը հայտնաբերել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուսին վիրավորած երկրպագուներից երեքին և ձերբակալել է նրանց: Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում, մրցակցի երկրպագուները Վինիսիուսին անվանել էին «կապիկ» և «հիմար», ինչը հանգեցրել էր երկու թիմերի ֆուտբոլիստների միջև քաշքշուկի: Արդյունքում խաղը դադարեցվել էր 10 րոպեով: Իսպանական ոստիկանությունը հայտնել է, որ բերման է ենթարկել երեք երիտասարդների՝ […]
13:28 24.05.2023
Բուլղարիայի մայրաքաղաք Վառնայում մայիսի 25-28-ը կանցկացվի World Challenge Cup-ը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Մարմնամարզիկները հանդես կգան մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ, իսկ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների թվում: Մարմնամարզիկները նախապատրաստվում են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է […]
22:39 23.05.2023
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի նախագահ Մուհամեդ Ալ Մուամարը պատմել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ համագործակցության մանրամասների մասին։ «Կրիշտիանուի հետ պայմանավորվածություն ունենք ոչ միայն որպես ֆուտբոլիստ։ Մենք ստացանք նրա կոմերցիոն իրավունքները, որոնք կակտիվանան մրցաշրջանի վերջում։ Դրանք ազդեցություն կունենան տուրիզմի վրա և շատ ավելին։ Ես միշտ ասում եմ «Ալ-Նասրի» խաղացողներին՝ անել հնարավորը, քանի որ այժմ մեր հանդիպումները հեռարձակում […]
22:21 23.05.2023
Լեհական մրցավարական կազմը՝ Շիմոն Մարչինիակի գլխավորությամբ, կսպասարկի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին։ 42-ամյա Մարչինիակի համար սա Չեմպիոնների լիգայի առաջին եզրափակիչը կլինի կարիերայում։ 2022-ին նա սպասարկել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի և Ֆրանսիայի միջև։
21:44 23.05.2023
«Ալ-Հիլալի» և Սաուդյան Արաբիայի հավաքականի պաշտպան Ալի Ալ-Բուլային կատակել է, ասելով, թե վախենում է, որ Լիոնել Մեսսին կխնդրի ակումբին հեռացնել իրեն թիմից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին կտեղափոխվի սաուդյան ակումբ։ «Ես չգիտեմ, թե ինչ կլինի, բայց վախենում եմ, որ Մեսսին կասի. «Ես չեմ ուզում, որ հինգ համարի խաղացողը մնա թիմում»: Չգիտեմ՝ Մեսսին կգա, թե […]
21:15 23.05.2023
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է ժամանակից շուտ խզել պայմանագիրը սաուդյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն գոհ չէ Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներից։ Եթե Ռոնալդուն առանց հիմնավոր պատճառի որոշի հեռանալ «Ալ Նասրից», ապա, ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն, նա պետք է ակումբին փոխհատուցում վճարի գործող պայմանագրին մնացած երկու տարվա համար (ըստ ԶԼՄ-ների՝ […]
20:40 23.05.2023
«Յուվենտուսից» 10 միավոր է հանվել ֆինանսական խարդախության գործով։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել պատժել ակումբին ֆիկտիվ կապիտալ շահույթի համար։ Որոշման ուժի մեջ մտնելուց հետո թուրինցիները 2-րդ տեղից նահանջել են 7-րդ տեղ։ Չեմպիոնների լիգայի գոտուց նրանց 5 միավոր է բաժանում։ Թիմին մնացել է անցկացնել երեք հանդիպում։ Հունվարին թուրինցիները զրկվեցին 15 միավորից, սակայն բողոքարկման […]
20:05 23.05.2023
Հայտնի Sportskeeda մարզական պորտալը Google-ի արհեստական բանականությանը հարցրել է՝ ով կհաղթեր, եթե մենամարտեին UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուս Հաբիբ Նուրմագոմեդովն ու երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, կանադացի Ժորժ Սեն-Պյերը: «Եթե Ժորժ Սեն-Պյերը կարողանար օգտագործել իր մարմնի չափերն ու փորձը, մենամարտն անցկացներ կանգնած դիրքում, ապա հաղթելու մեծ շանսեր կունենար: Սակայն եթե Հաբիբ Նուրմագոմեդովը մենամարտը […]
19:58 23.05.2023
Ռիո դե Ժանեյրոյում անջատել են Հրիսուս Քրիստոսի արձանի լույսերը՝ հաջակցություն Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորի, որը ռասիստական վիրավորանքների էր ենթարկվել «Վալենսիայի» երկրպագուների կողմից։ Ակցիան մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 18:00-ին և տևել է 1 ժամ։ Ակցիայի կազմակերպիչները՝ ի դեմս բրազիլական ֆուտբոլի կոնֆեդերացիայի, արձանի լույսերի մարումն անվանել են «ռասիզմի դեմ կոլեկտիվ պայքարի խորհրդանիշ […]
19:31 23.05.2023
Իսպանական «Վալենսիան» ցմահ կորակազրկի այն երկրպագուներին, որոնք վիրավորել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին: ««Վալենսիան» կարգապահական գործ է բացել ու կկիրառի առավելագույն խիստ պատիժ: Ակումբը դատապարտում է նման արարքն ու ցմահ կորակազրկի այդ երկրպագուներին: Նրանց նմանները տեղ չունեն ֆուտբոլում ու չեն համապատասխանում «Վալենսիայի» արժեքներին»,- ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ: Ավելի վաղ նշվել էր, որ […]
19:23 23.05.2023
Հունիսի 21-ին Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկելիք Եվրոպական երրորդ խաղերում կանցկացվի նաև բլից շախմատի մրցաշար: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Հայաստանը կներկայացնեն Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը: Եվրոպական խաղերին կմասնակցեն 8 առաջատար շախմատային երկրների ներկայացուցիչներ, որոնք մարտի 1-ի դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։ Այսպիսով, Հայաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի և Նիդերլանդների ներկայացուցիչները կմասնակցեն արագ […]
18:58 23.05.2023
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն ազգային թիմում իր խաղընկեր, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին հրավիրել է Բիրմինհեմի «Ասթոն Վիլա»: «Մեսսիին հրավիրում եմ «Ասթոն Վիլա», քանի որ ՊՍԺ-ում սուլում են նրան: Լեոյի համար մատե կպատրաստեմ, ու նա հիանալի ժամանակ կանցկացնի Բիրմինհեմում: Պատրաստ եմ աշխատավարձի կրճատման, եթե Մեսսին տեղափոխվի «Ասթոն Վիլա»: Կանենք հնարավոր ամեն ինչ»,- […]
18:54 23.05.2023
Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն դիտարկում է Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակի տեղադրման տարբերակը, հայտնում է Reuters-ը։ Աղբյուրի համաձայն, դեռևս հայտնի չէ, կրակը կմնա աշտարակի վրա միջոցառման ողջ ընթացքում, թե դա միայն խաղերի բացման արարողության ժամանակ կլինի: Նախագիծը քննարկվում է արդեն երկու տարի։ Միաժամանակ նշվում է, որ օլիմպիական կրակը Էյֆելյան աշտարակի գագաթին չի կարող տեղադրվել, […]
18:29 23.05.2023
«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան բացառել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հեռանալը։ «Ինձագին երբեք մեր կողմից ճնշման չի ենթարկվել: Վստահ եմ, որ նա էլ ավելի կուժեղանա որպես մարզիչ։ Նա կլինի մեր մարզիչը հաջորդ մրցաշրջանում, դա 100% է: Նա մնում է մեր ակումբում»,- ասել է Մարոտան։ Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականի հունիսից։ Թիմը երրորդն է […]
18:07 23.05.2023
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը բանակցություններ է վարել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: L’Equipe-ի տեղեկություններով՝ կողմերը քննարկել են հնարավոր տրանսֆերի մանրամասները: Մանչեսթերյան ակումբը պատրաստվում է վարձավճարով հրավիրել Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատարին, իսկ հետո՝ ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: Բանակցություններին մասնակցել է նաև բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Նեյմարը ՊՍԺ-ի կազմում 29 խաղում խփել է 18 գոլ […]
16:33 23.05.2023
Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի մայիսի 26-ին: Այս տարի չեմպիոնության համար կպայքարի 6 թիմ՝ «Ուրարտուն», ՖԻՄԱ-ն, «Էրեբունին», ԲԿՄԱ-ն, «Արթիկը» և «Դվինը»։ Բասկետբոլային հանդիպումները կկայանան «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկը» կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։ Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը հույս է հայտնում՝ առաջնությունը կանցնի լավ պայքարում: «Մարզերում բասկետբոլի տարածումն ու զարգացումը […]