13:33 23.05.2023
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան յուրօրինակ ռեկորդ է սահմանել թոփ-5 լիգաների շրջանակում: 2016 թվականին Գվարդիոլայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո «Մանչեսթեր Սիթին» 5-րդ անգամ և 3-րդ անընդմեջ նվաճում է չեմպիոնի տիտղոսը։ Այսպիսով նա դարձել է պատմության մեջ միակ մարզիչը, ով կարողացավ երեք անգամ անընդմեջ նվաճել չեմպիոնի տիտղոսը Իսպանիայում, Գերմանիայում և Անգլիայում։
12:59 23.05.2023
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն արձագանքել է Լա լիգայի «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» խաղում գրասնցված ռասիստական սկանդալին: «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ռասիստական բռնության էր ենթարկվել երկրպագուների կողմից, ովքեր նրա հասցեին վանկարկել էին «կապիկ» բառը: «Ես լիովին համաձայն եմ Վինիսիուսի հետ. ոչ ֆուտբոլում, ոչ էլ հասարակության մեջ ռասիզմի համար տեղ չկա: Իսկ ՖԻՖԱ-ն աջակցում է բոլոր […]
12:52 23.05.2023
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող արագ շախմատի մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերի մրցախաղերը: Լևոն Արոնյանն անցկացրած 3 պարտիաներում էլ հաշտություն կնքեց՝ նախ նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, ապա ռումինացիներ Բոգդան-Դանիել Դյակի ու Ռիչարդ Ռապորտի հետ: 6 տուրից հետո Արոնյանը 8 միավորով 3-րդ տեղում է: 9-ական միավորով առաջատարներն են լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն: Այսօր կայանալիք […]
23:52 22.05.2023
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որի առաջատարը փոխվել է: Իսպանացի Կառլոս Ալկարասը բարձրացել է մեկ աստիճանով և այժմ առաջատարն է, երկրորդը Հռոմի մրցաշարում հաղթած Դանիիլ Մեդվեդևն է: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչն առաջին տեղից նահանջել է երրորդ: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է 11-րդ տեղում: ATP-ի […]
23:37 22.05.2023
Ըստ BMG Edits-ի՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հնարավոր է կարիերան շարունակի Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։ Նշվում է, որ Ռանոսն արդեն բուժզննում է անցել գերմանական ակումբի համար և նոր թիմին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ հայ հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։ Նա գերմանական գրանդի երկրորդ թիմի կազմում Ռեգիոնալլիգայում անցկացրել է 34 […]
23:07 22.05.2023
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարություն է տարածել «Վալենսիա» – «Ռեալ» խաղում տեղի ունեցած ռասիզմի դրսևորումների վերաբերյալ, հայտնում է իսպանական Sport-ը: Երկրպագուները ռասիստական արտահայտություններ էին հնչեցրել «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսի հասցեին: Վինիսիուսն ավելացված ժամանակում մրցակցի ֆուտբոլիստներից մեկին հարվածելու համար հեռացվել էր խաղադաշտից: «Ցանկանում եմ աջակցել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի երիտասարդ խաղացողին, որը Վալենսիայի մարզադաշտում […]
22:50 22.05.2023
Մադրիդի «Ռեալը» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական արտահայտությունների համար դիմել է Իսպանիայի գլխավոր դատախազություն: ««Ռեալը» դատապարտում է Վինիսիուս Ժունիորի դեմ տեղի ունեցած միջադեպը: Այս փաստերն ուղղակի հարձակում են սոցիալական և ժողովրդավարական իրավունքի գերակայության համակեցության մեր մոդելի վրա։ Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ նման հարձակումները նաև ատելության դրսևորում են, ինչի պատճառով բողոք ենք ներկայացրել […]
22:34 22.05.2023
Ուրուգվայի հավաքականի նոր մարզիչ Մարսելո Բիելսան ասել է թե ինչ նպատակներ ունի Ուրուգվայի հավաքականի ղեկին։ Նա ասել է, որ պետք է երազի ամենահավակնոտ նպատակների մասին՝ Աշխարհի առաջնությունում հաղթելու։ «Ես աշխատում եմ մի թիմի հետ, որը կարող է դա անել: Հետևաբար կարելի է երազել այդ մասին»,- Բիելսայի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։ Ուրուգվայի հավաքականը […]
22:04 22.05.2023
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրանքներ է ներկայացրել «Յուվենտուսի» դեմ: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Ֆեդերացիան թուրինցիներին և ակումբի յոթ նախկին ու ներկա տնօրեններին մեղադրել է «աշխատավարձի հետ կապված խարդախության» համար: Հիշեցնենք, որ հունվարին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաքննիչ դատարանը ֆինանսական խարդախության պատճառով ակումբին զրկել էր 15 միավորից Իտալիայի առաջնությունում։ Ավելի ուշ որոշումը բողոքարկվել էր, իսկ միավորները […]
20:44 22.05.2023
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է մեծ պարգևավճար տալ ֆուտբոլիստներին, եթե նրանք այս մրցաշրջանում երեք տիտղոս նվաճեն։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով Football Insider-ին։ Պարբերականն ընդգծում է, որ դա ռեկորդային կլինի։ Ֆուտբոլիստները կստանան 40 միլիոն եվրո, եթե հաղթեն Չեմպիոնների լիգան, Անգլիայի գավաթը և Պրեմիեր լիգան: Բոնուսը բաշխվում է հետևյալ կերպ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ […]
20:28 22.05.2023
ՊՍԺ-ն ռեկորդ է սահմանել Ֆրանսիայի առաջնությունում, հայտնում է Stats du Foot-ը: Փարիզյան թիմը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում է 72 տուր անընդմեջ՝ ներառյալ նախորդ մրցաշրջանի 36 տուրերը: Քրիստոֆ Գալտյեի գլխավորած թիմը 36 խաղից հետո 84 միավորով է գլխավորում Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Լանսին»: ՊՍԺ-ն 37-րդ տուրում արտագնա խաղում «Ստրասբուրին» […]
20:06 22.05.2023
MLS-ի առաջնության 14-րդ տուրում Արևելյան Կոնֆերենցիայի առաջատար «Ցինցինատին» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Կոլամբուսին»։ «Ցինցինատին» 30 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Հանդիպման 40-րդ րոպեին Լուկասը դարձել է իր թիմի առաջին գոլի հեղինակը։ «Կոլամբուսն» այս խաղից հետո Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում […]
19:56 22.05.2023
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն մոտ է Ֆրանսիայի առաջնություն տեղափոխվելուն։ Ըստ La Repubblica-ի՝ ՊՍԺ-ն կդառնա նրա նոր աշխատավայրը։ Ըստ աղբյուրի, կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել համագործակցության մանրամասների շուրջ։ Գործարքը կարող է ձևակերպվել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Մոուրինյուն ներկայումս «Ռոմայի» գլխավոր մարզիչն է։ 60-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Հիշեցնենք, որ այժմ ՊՍԺ-ի մարզիչի […]
19:44 22.05.2023
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է այս մրցաշրջանի լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի մրցանակների հավակնորդներին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը («Լոկոմոտիվ») հավակնում է մրցաշրջանի լավագույն պաշտպանի մրցանակին։ Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), հավակնում է մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակին։ Երկրպագուները մասնակցում են քվեարկության երկրորդ փուլին, որը մեկնարկել է մայիսի 20-ին։ Քվերարկությունը կավարտվի մայիսի 27-ին, […]
19:30 22.05.2023
Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթել է «Կիզիլժարին»։ Տանտերերի կազմում խաղի հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը ևս «Աստանայի» մեկնարկային կազմում էր։ «Աստանան» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
19:23 22.05.2023
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է կարիերան Եվրոպայում շարունակելու հնարավորության մասին: «Եվրոպա տեղափոխվելու թեման այս պահին փակ է։ Մեզ կարևոր խաղեր են սպասվում. տեսնենք՝ ինչ կլինի։ Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ արդյո՞ք կան տրանսֆերային առաջարկներ: Ես ու գործակալս ոչինչ չենք քննարկում. այստեղ շատ կարևոր խաղեր ունեմ։ Կենտրոնացած եմ։ Ցանկանում եմ «Կրասնոդարի» կազմում հաղթել […]
19:01 22.05.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (134-րդ ռակետ) դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման փուլի կիսաեզրափակիչ: 20-ամյա թենիսիստուհին «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի առաջին մրցախաղում երկու սեթում 6-1, 6-3 հաշվով հաղթել է ռուս Դարյա Աստախովային (200-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 17 րոպե: Որակավորման փուլի կիսաեզրափակիչում Ավանեսյանը կհանդիպի Լեյրե […]
18:53 22.05.2023
Էդուարդ Սպերցյանը ցանկանում է կրկնել Հենրիխ Մխիթարյանի ուղին: 34-ամյա Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակիչ: «Մխիթարյանն այժմ հայկական ֆուտբոլի հպարտությունն է։ Իհարկե, ցանկանում եմ կրկնել նրա ուղին։ Պետք է քրտնաջան աշխատել և քայլ առ քայլ գնալ դեպի նպատակը։ Ես կաշխատեմ և կհասնեմ այն մակարդակին, որում հիմա խաղում է […]
18:27 22.05.2023
Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն 2-1 հաշվով արտագնա խաղում հաղթել է «Օսերին»: Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն, ով 28 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 36 տուրից հետո ՊՍԺ-ն 84 միավորով առաջատարն է և 6 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լանսին»: «Օսերը» 34 միավորով 16-րդն է:
17:56 22.05.2023
Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղից հետո «Էթիհադ» ստադիոնում ստացել է չեմպիոնական գավաթը: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ տարին անընդմեջ հռչակվել է Անգլիայի չեմպիոն: Հիշեցնենք, որ 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին», ինչից հետո «Մանչեսթեր Սիթին» ապահովել էր տիտղոսը: Մանչեսթերյան ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի […]
17:48 22.05.2023
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի՝ «Ռոստովի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն Ինստագրամում լուսանկար է հրապարակել՝ մրցանակը ձեռքին: «Շատ լավ աշխատանք էր, տղանե՛ր: Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Շնորհակալություն թիմին և երկրպագուներին. դուք լավագույնն եք»,- գրել է 22-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սպերցյանն անցկացրել էր ամբողջական […]
17:26 22.05.2023
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է արագ և կայծակնային շախմատի Grand Chess Tour մրցաշարի երկրորդ փուլը: Մրցաշարի 10 մասնակիցները նախ իրենց հարաբերությունները պարզում են արագ շախմատում, որում հաղթանակի համար տրվում է երկու միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավոր: Մրցումային առաջին օրը կայացել են մեկնարկային 3 տուրերի մրցախաղերը: Լևոն Արոնյանը մրցաշարը սկսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ […]
15:53 22.05.2023
Էդուարդ Սպերցյանի ասիստը «Կրասնոդարը» խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել է «Ռոստովին»։ Իսկ հայ ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանն անցկացրել է ամբողջական հանդիպում: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում 37 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 13 գոլային փոխանցում: «Ռոստովի» կազմում խաղը մեկնարկային րոպեներից սկսել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան […]
15:45 22.05.2023
Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 […]
14:07 22.05.2023
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում երկրի նորընծա չեմպիոն «Նապոլին» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է 10 ֆուտբոլիստով մնացած «Ինտերին»: Հյուրերի կազմում վնասվածքի պատճառով հանդիպումը բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը: «Նապոլին» ունի 86 միավոր, թիմը 33-րդ տուրում էր նվաճել չեմպիոնի կոչումը: «Ինտերը» 66 միավորով երրորդն է և 1 միավոր գերազանցում է չորրորդ տեղում ընթացող «Լացիոյին», որը […]
13:09 22.05.2023
Կրիշտիանու Ռոնալդուի որդին հագնում է կատալոնական «Բարսելոնայի» մարզաշապիկ: 37-ամյա ֆուտբոլիստի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, հրապարակել է տեսանյութ, որում նրանց երեխաները՝ Ալանա Մարտինան, Եվան և Մատեոն, պարում են բազմոցի վրա, իսկ Մադրիդի «Ռեալի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուի որդին կատալոնացիների մարզաշապիկով է: Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալում» ելույթ է ունեցել 2009-ից 2018 թվականներին:
23:00 20.05.2023
«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը 2022/23 մրցաշրջանում ժամանակից շուտ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը։ Այս մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նրա ամենամոտ հետապնդողը՝ «Արսենալը», Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում «Նոթինգհեմից» արտագնա խաղում պարտություն կրեց (0:1)։ «Մանչեսթեր Սիթին» չորս միավորով գերազանցում է «Արսենալին»: Այսպիսով, Մանչեսթերի ակումբը 9-րդ անգամ և 3-րդ անգամ անընդմեջ դառնում է մրցաշարի […]
19:23 20.05.2023
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Վարչապետի հատուկ մրցանակներին արժանացան առաջինը վերջնարկը հաղթարած գյումրեցի Մարին ու սյունեցի Արթուրը: Խճուղավազքի մրցաշարին 3-րդ տեղը զբաղեցրեց Լոռու մարզը: Դպրոցին կտրվի 1 մլն 500 […]
08:02 20.05.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ, այցելել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի շրջանակում Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում մրցաշարի մասնակիցների համար կազմակերպված ճամբար, հանդիպել դպրոցականների հետ և հաջողություն մաղթել նրանց մրցումներում: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց՝ մարզային նախընտրական փուլի արգելքը հաղթահարելու և հանրապետական […]
20:16 19.05.2023
Mediapro-ի ղեկավար Ժաումե Ռոուրեսը, որին պատկանում են Լա լիգայի խաղերի հեռարձակման իրավունքները, Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը զգալիորեն մեծացրել է իր առաջարկը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայում արգենտինացուն երկու մրցաշրջանի համար պատրաստ են վճարել 400 միլիոն եվրո։ Ռոուրեսը պնդում է, որ այժմ […]