15:15 24.03.2023
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Բարսելոնայի» նկատմամբ՝ մրցավարներին կաշառելու կասկածանքների ֆոնին, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ «ՈւԵՖԱ-ի Կարգապահական կանոնակարգի համաձայն՝ նշանակվել են էթիկայի և կարգապահական տեսուչներ՝ հետաքննելու «Բարսելոնա» ՖԱ-ի կողմից հնարավոր իրավական խախտումները՝ կապված այսպես կոչված «Նեգրեյրայի գործի» հետ»,- գրել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատալոնական ակումբը 17 տարի անընդմեջ գումար […]
14:50 24.03.2023
Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է վրացական «Թելավին»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 49-ամյա մասնագետի մարզչական շտաբում են ընդգրկվել նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը։ Մինասյանի վերջին ակումբը եղել է ղազախական «Տարազը»։ «Թելավին» հանդես է գալիս Վրաստանի ուժեագույն՝ Էրովնուլի լիգայում և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղից հետո 10 թիմերի պայքարում […]
14:17 24.03.2023
Մարտի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղին նախատեսվում է նաև թուրքական պատվիրակության ժամանում: ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից ArmSport-ին տեղեկացրել են, որ հյուրերի պատվիրակությանը 40 տոմս է հատկացվել: «Հայաստանի հետ խաղին ժամանելու են միայն ֆեդերացիայի ղեկավարները՝ նախագահ, փոխնախագահներ: Պատվիարակությանը տրամադրվել է տոմսերի այն քանակը, որը միշտ տրամադրվում է բոլոր ֆեդերացիաներին և սահմանված է ՈՒԵՖԱ-ի […]
14:00 24.03.2023
2027 թ-ի կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը տեղի կունենա Հայաստանում: Այս մասին որոշում է կայացվել Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: Նա դեռևս 2021 թ-ին. դիմել էր Եվրոպայի կարատեի ֆեդերացիային առաջարկով, որ գալիք Եվրոպայի առաջնություններից մեկը անցկացվի Հայաստանում: Զուգահեռ դիմել էին […]
13:46 24.03.2023
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է Ռուսաստանի հավաքական չհրավիրվելու մասին։ Հիշեցնենք՝ նա վերջերս հայկական անձնագիր է ստացել և արդեն միացել է Հայաստանի ազգային հավաքականին: «Ինչո՞ւ ինձ անտեսեցին Ռուսաստանի հավաքականում. հավանաբար, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ինձ վրա հույս չի դնում, բայց դա միանգամայն նորմալ է։ Ֆուտբոլային կարիերայիս ընթացքում երբեք չեմ մեղադրել մարզիչներից որևէ մեկին՝ ինձ […]
23:57 23.03.2023
2006 թվականին գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի ձախ ձեռքի մատներն անդամահատել են, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» ՝ վկայակոչելով հիվանդանոցում իր աղբյուրը: «Ձեռքի մատների անդամահատումն անհրաժեշտ էր, քանի որ մատները սկսել էին սևանալ, ինչը նշանակում էր, որ ձեռքում գանգրենայի պրոցես է սկսվել։ Այս դեպքում ամեն ժամ, րոպե կարևոր է, այս գործընթացը անընդհատ ընթանում է և շուտով […]
18:17 23.03.2023
ՀՀ կառավարությանն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային լրացուցիչ 4,8 մլն դրամ տրամադրելու որոշման նախագիծը՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Միջոցառմանն ընդառաջ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և Եվրոպական ֆեդերացիայի հետ համատեղ քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ ծախսեր, ինչի արդյունքում լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել: Լրացուցիչ […]
16:40 23.03.2023
Կառավարությունը որոշել է որպես նվիրաբերություն ընդունել Երևանի Ներքին Չարբախում գտնվող «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանում սպորտի զարգացման, մասնավորապես բռնցքամարտի զարգացման նպատակով Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կառուցելու համար: Նոր, ժամանակակից մարզահամալիրի կառուցումը տարածքում բնակվող երեխաների համար կստեղծի սպորտով զբաղվելու հնարավորություն: Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխում […]
16:07 23.03.2023
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնվում է Վրաստանում: Առաջիկայում սպասվում է, որ նա վրացական թիմի հետ պայմանագիր կկնքի: Այս մասին հայտնում է Sputnik Армения-ն: Մինասյանը կգլխավորի «Թելավի» ակումբը: Նրա մարզչական շտաբում կընդգրկվեն նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը: Մարզական լրագրող Սուրեն Մելիքսեթյանն էլ ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ «Թելավին» ձեռք է […]
15:21 23.03.2023
Independent Turkish-ի լրագրող Ալպեր Բուդկան մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Գալաթասարայ» ձախողված տեղափոխությունը։ «Գալաթասարայը» պատրաստ էր Զախարյանի համար չորս մասով վճարել 13 միլիոն եվրո։ Վճարման առաջին մասը թիմը նախատեսում էր կատարել հունիսին։ Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը «Գալաթասարայից» կտեղափոխվեր «Չելսի»: Շատ խորամանկ ծրագիր էր։ Այս տրանսֆերի համար «Գալաթասարայը» գումարի խնդիր չուներ: Այդ մասին խոսել […]
15:07 23.03.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներից Լատվիան ընկերական խաղում հյուրընկալվել է Իռլանդիայի թիմին և պարտվել 2-3 հաշվով: Լատվիացիների գոլերը խփել են հոլանդական «Կամբյուրի» հարձակվող Ռոբերտս Ուլդրիկիսը և ՌՖՇ-ի կիսապաշտպան Արտուր Զյուզինը: Իռլանդիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել ուելսյան «Քարդիֆ Սիթիի» կիսապաշտպան Քալում Օդաուդոն, անգլիական «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը և «Ռոտերհեմ Յունայթեդի» հարձակվող […]
14:46 23.03.2023
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) կքննարկի միջազգային մրցաշարերին Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցության հարցը, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։ Քննարկումները կլինեն մարտի 28-30-ը։ Յուրաքանչյուր օրվա ավարտին տեղի կունենա ասուլիս։ Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի, ռուս-ուկրաինական հակամարտության սրումից հետո, գրեթե բոլոր մարզաձևերում Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները չեն մասնակցում միջազգային մրցաշարերի:
14:30 23.03.2023
Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Դալալոյանը խոսել է մարզական քաղաքացիությունը փոխելու հնարավորության մասին: «Հավաքականում այս թեմայով զրույցներ ունեցել ենք, որոշ մարզիկներ պատրաստ են գնալ դրան: Բայց մենք սիրում ենք մեր երկիրը, որի համար այսքան աշխատանք ենք կատարել և այնքան հաղթանակներ ենք տարել, այնքան քայլեր ենք արել՝ […]
14:15 23.03.2023
Հայաստանի 8 բռնցքամարտիկներ կմասնակցեն Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 28–ին սկսվող միջազգային մրցաշարին: Բելգրադի ստուգատեսին կհաջորդեն ևս երկու հավաքներ, որից հետո մեր հավաքականը կմեկնի Տաշքենդ, որտեղ մայիսի 1 – 14 –ը տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Իդեպ Տաշքենդի ռինգում չեն խաղարկվի Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
14:00 23.03.2023
Մարտի 25-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 24-ին՝ ժամը 16:30-ին և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։ Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը […]
13:46 23.03.2023
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության հերթական փուլում Լևոն Արոնյանը 1,5-0,5 հաշվով հաղթել է Լենիեր Դոմինգեսին: Վճռորոշ էր առաջին պարտիան, որում Արոնյանը սպիտակներով հաղթանակի է հասել 59-րդ քայլին: Երկրորդ պարտիայում 62-րդ քայլին գրանցվել է ոչ-ոքի: Այսպիսով, Արոնյանը ռևանշի է հասել Դոմինգեսից քառորդ եզրափակիչում 1,5-2,5 հաշվով կրած պարտության դիմաց: Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցն […]
13:27 23.03.2023
Ղազախստան – Սլովենիա խաղով կմեկնարկի Եվրո-2024-ի ընտրական փուլը: Այսօր տեղի կունենան C, H, J ընտրական խմբերի առաջին տուրի հանդիպումները: Եվրո-2024-ի ընտրական փուլ, առաջին տուր H խումբ Ղազախստան – Սլովենիա, Դանիա – Ֆինլանդիա, Սան Մարինո – Հյուսիսային Իռլանդիա: C խումբ Իտալիա – Անգլիա, Հյուսիսային Մակեդոնիա – Մալթա: J խումբ Բոսնիա և Հերցեգովինա – Իսլանդիա, Պորտուգալիա – […]
12:58 23.03.2023
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) կմասնակցեն մարտի 24-28-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Մեծ սաղավարտի մրցումներին: Մարտի 31-ից էլ հայ մարզիկները հանդես կգան Անթալիայի միջազգային մրցաշարում: Երկու մրցումներն էլ վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Նախապատրաստելով այս մրցաշարերին՝ մեծահասակների հավաքական թիմը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, […]
12:46 23.03.2023
Կրիշտիանու Ռոնալդուն համոզված է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը բարձր մակարդակի է։ «Ես ինձ շատ լավ եմ զգում, դրա համար էլ այստեղ եմ: Եթե ես ինձ լավ չզգայի, այստեղ չէի լինի։ Սա մրցունակ լիգա է: Դուք պետք է վերանայեք ձեր տեսակետները դրա վերաբերյալ: Իհարկե, սա Պրեմիեր լիգայի մակարդակը չէ, ես կստեմ, եթե ասեմ հակառակը, բայց մրցունակությունը […]
12:20 23.03.2023
Independent Turkish-ի թուրք լրագրող Ալփեր Բուդկան խոսել է Արսեն Զախարյանին Թուրքիայում ընդունելու, նաև «Գալաթասարայի» կողմից նրան գնելու փորձերի մասին։ «Երեք ամիս առաջ թուրքերը նրա մասին ոչինչ չգիտեին։ Զախարյանին մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է այդպիսին դառնալ ապագայում։ Թուրքական լրատվամիջոցների վերլուծությունների համաձայն՝ Արսենը բավականին բազմակողմանի ու տեխնիկական խաղացող է: […]
11:50 23.03.2023
Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղին մասնակցելու համար Թուրքիայի ազգային թիմը Երևան կժամանի մարտի 24-ին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցի գլխավորած հավաքականը Երևան ժամանելուց առաջ վերջին մարզումը կանցկացնի մարտի 23-ին: Հայաստան – Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: […]
11:32 23.03.2023
«Այաքսի» և «Ֆեյենորդի» ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել՝ կապված Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ։ CNN-ի փոխանցմամբ՝ ամստերդամյան ակումբի կիսապաշտպան Դուշան Տադիչը Նիդերլանդների առաջնության 26-րդ տուրի հանդիպման ժամանակ հրաժարվել է աղետից տուժածներին նվիրված թևկապ կապել: Սերբը դարձել է Էրեդիվիզիի միակ ավագը, որը հրաժարվել է մասնակցել ակցիային։ Խաղից առաջ «Ֆեյենորդի» ավագ, թուրք ֆուտբոլիստ Օրկուն Կոկչուն չի […]
11:22 23.03.2023
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) Հնդկաստանում անցկացված կանանց աշխարհի առաջնությունից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ամփոփելով մրցաշարը: «Իմ սիրելի ընկերներ, ծանոթներ և անծանոթներ, բոլորիցդ շնորհակալ եմ աջակցության համար։ Սա է սպորտը՝ մի օր քեզանից գողանում են հաղթանակդ, մի օր հաղթում ես, մի օր պարտվում։ Կարևորը, որ չես […]
11:10 23.03.2023
Հայաստանի ազգային ընտրանու նորեկ Ուգոչուկվու Իվուն ասել է, որ հավաքականի ճամբարում հարմարվելու խնդիր չի ունեցել, տղաներն իրեն գրկաբաց են ընդունել։ «Երբ լսեցի, որ հրավիրվել եմ Հայաստանի հավաքական, շատ ուրախացա, շատ երկար եմ սպասել այս պահին։ Հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ կազմում։ Բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի կարևորությունը։ Սա առաջին խաղն է, […]
10:50 23.03.2023
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է կանանց անհատական Եվրոպայի 23-րդ առաջնությունը։ Կայացել են 5-րդ տուրի հանդիպումները։ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևայի և գերմանացի Դինարա Վագների, իսկ Աննա Սարգսյանը՝ լեհ Աննա Կուբիչկայի հետ: Պարտվել է միայն Սուսաննա Գաբոյանը: 5 տուրից […]
22:37 22.03.2023
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցումներով լավագույն ցուցանիշն ունի Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած 19 խաղում կատարել է 9 արդյունավետ փոխանցում: Երկրորդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլևը, որն անցկացրած նույնքան խաղում կատարել է 8 արդյունավետ փոխանցում: […]
22:23 22.03.2023
Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղից երեք օր առաջ հարկադրված փոփոխություն է եղել Թուրքիայի թիմի հայտացուցակում, հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ստամբուլի «Գալաթասարայի» պաշտպան Աբդյուլքերիմ Բարդաքջին վնասվածքի պատճառով հեռացել է հավաքականի ճամբարից, նրան կփոխարինի գերմանական «Շալկե-04»-ի պաշտպան Մեհմետ Այդինը: Հայաստան-Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին «Հանրապետական» ստադիոնում:
22:10 22.03.2023
Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել հոլանդական ֆուտբոլի ութերորդ ուժեղագույն դիվիզիոնի «Վենհյուիզեն»-«Վիտես-63» խաղում։ Խաղի ժամանակ մարզադաշտում հայտնվել է սպիտակ սկուտեր, որի ղեկին մի դժգոհ տղամարդ է եղել։ Նա շրջել է խաղադաշտում, խաղացողների հետ ինչ-որ բան խոսել, հետո լքել է խաղադաշտը։ Պարզվել է, որ դա տեղի բնակիչներից մեկն էր, տեղի ձիաբուծարանի սեփականատերը։ Ֆուտբոլասերների կողմից արձակված ճայթրուկների և […]
21:35 22.03.2023
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյուին «Ռոմայում»։ Ըստ Corriere dello Sport-ի՝ Կոնտեն կլինի այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը, եթե Մոուրինյուն հեռանա ակումբից: Պորտուգալացի մասնագետի ապագան մնում է անորոշ, իսկ հռոմեական ակումբի ղեկավարությունը տարբերակներ է փնտրում։ Կոնտեն այժմ գլխավորում է «Տոտենհեմը» և գործող պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Հաղորդվում էր, որ լոնդոնյան […]
21:18 22.03.2023
Մեսութ Օզիլը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 34 տարեկան Ֆուտբոլիստը հրաժեշտի նամակ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր օգնել են իրեն ֆուտբոլում հաջողությունների հասնել։ Օզիլը հանդես է եկել «Շալկե 04»-ում, «Վերդերում», «Ռեալում», «Արսենալում», «Ֆեներբախչեում», «Ստամբուլ Բաշակշեհիրում»: Օզիլը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում՝ դառնալով 2014 թվականին Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնության հաղթող։