TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Ո՞վ է լեգենդար Թայսոնի ամենասիրելի բռնցքամարտիկը

13:40 27.03.2023

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը հայտարարել է, որ իր ներկայիս սիրելի բռնցքամարտիկը սուպերմիջին քաշային կարգում WBC-ի ժամանակավոր տիտղոսակիր Դեյվիդ Բենավիդեսն է, ով ունի 27 հաղթանակ և չունի պարտություն: «Նա միշտ հետևողական և ագրեսիվ է, շատ հարվածներ է հասցնում: Ոչ ոք չէր կարող ցնցել նրան։ Բենավիդեսն իմ ամենասիրելի մարտիկն է, քանի որ բոլորը վախենում են […]

̰
Ալեքսանդր Պետրակովի և Վահան Բիչախչյանի մամուլի ասուլիսը կկայանա այսօր

13:15 27.03.2023

Մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայայի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա ժամը 17:30-ին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա ժամը 19:00-ին և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։ Հայաստանի ազգային հավաքականի […]

̰
Արդյո՞ք Մեսսին ու Մխիթարյանը կարող են թիմակիցներ դառնալ

12:58 27.03.2023

Արդյո՞ք Մեսսին ու Մխիթարյանը կարող են թիմակիցներ դառնալ: Այսպես համենայնդեպս կարծում է իսպանացի լրագրող Սերխիո Գոնսալեսը: ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ըստ Գոնսալեսի, Միլանի «Ինտերը» ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մրցաշրջանի ավարտից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով, երբ ավարտվի նրա պայմանագիրը փարիզցիների հետ։ Բանակցություններում կարևոր գործոն է Մեսսիի ընկերությունը […]

̰
Ովքե՞ր են Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

12:41 27.03.2023

Transfermarkt-ը թարմացրել է իսպանական Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։ Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են բրազիլացու թիմակից Ֆեդերիկո Վալվերդեն և «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին, որոնց տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 100 միլիոն եվրո։ Հատկանշական է, որ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում […]

̰
Մանկուց երազել եմ խաղալ Եվրոպայում․ Էդուարդ Սպերցյան

12:09 27.03.2023

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիայի հետ խաղից հետո պատասխանել է Եվրոպա մեկնելու հնարավորության մասին հարցին։ «Մանկուց երազել եմ խաղալ Եվրոպայում, բայց ես դեռ «Կրասնոդարում» եմ, հետո կտեսնենք ինչ կլինի»,- ասել է Սպերցյանը։ Այս մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանը ՌՊԼ-ում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ […]

̰
Կարեն Խաչանովը հաղթել է և դուրս եկել Մայամիի մրցաշարի 3-րդ փուլ

11:50 27.03.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող մրցաշարի երրորդ փուլ։ Նրա մրցակիցը արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերին էր։ Հանդիպումը տևել է 2 ժամ 9 րոպե և ավարտվել 6:1, 3:6, 6:3 հաշվով։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի չեխ Իրժի Լեհեչկայի հետ:

̰
Ղազախստանի սենսացիոն հաղթանակը Դանիայի նկատմամբ. ԵՎՐՈ-2024

11:36 27.03.2023

Եվրո-2024-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Ղազախստանի հավաքականը կամային հաղթանակ է տարել Դանիայի թիմի նկատմամբ: Դանիացիները Ռասմուս Հայլանդի խփած գոլերի շնորհիվ առաջին խաղակեսից հետո հաղթում էին 2:0 հաշվով: 73-րդ րոպեին Զայնուտդինովը կրճատեց հաշվի տարբերությունը: 86-րդ րոպեին Տայբերգան հավասարեցրեց հաշիվը, իսկ երեք րոպե անց Այմբետովը հաշիվը դարձրեց 3:2:

̰
23 հաղթանակ, 23 խաղում. «Բարսելոնայի» կանանց թիմի ֆանտաստիկ ցուցանիշը

11:12 27.03.2023

Իսպանիայի Ֆուտբոլի կանանց առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» 1-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»: Գոլը 77-րդ րոպեին խփել է Ֆրիդոլինա Ռոլֆը։ Այսպիսով, «Բարսելոնան» 23-րդ հաղթանակն է տարել 23 խաղում։ «Բարսելոնան» այժմ ունի 69 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ռեալը»՝ 56 միավոր: Երրորդ տեղը զբաղեցնում է «Լևանտեն», և այս թիմը կարող է հավասարվել «Ռեալին», եթե հաղթանակ տանի: […]

̰
Մարոկկոյի հավաքականը հաղթել է Բրազիլիայի ընտրանուն

10:48 27.03.2023

Ընկերական հանդիպում է տեղի ունեցել Մարոկկոյի և Բրազիլիա հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է աշխարհի բազմակի չեմպիոնների պարտությամբ՝ 1-2 հաշվով։ Մարոկկոյի հավաքականի կազմում աչքի են ընկել Սոֆյան Բուֆալն ու Աբդելհամիդ Սաբիրին։ Բրազիլացիների գոլը խփել է Կազեմիրոն։ Մյուս ընկերական խաղում Գերմանիայի ընտրանին 2-0 հաշվով հաղթել է Պերուի թիմին։ Դուբլի հեղինակ է դարձել Նիկլաս Ֆուլկրուգը։

̰
Երևանում կանցկացվի 2023 թվականի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

10:43 27.03.2023

Ապրիլի 15֊23֊ը Երևանում կանցկացվի 2023 թվականի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14֊ին։ Այս մասին հայտնում է Զբքսաշրջության կոմիտեն։ Մրցումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որոնց կմասնակցեն 40 երկրի 350 ծանրորդներ։ Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցումների մասնակիցները մրցելու են նաև 2024թ. Փարիզին անցկացվելիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար։ Առաջնության կազմակերպիչներն են […]

̰
Ժամանակն է հիշել գարնանային առաջին խաղերի կարևոր արդյունքները. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը

10:16 27.03.2023

Առաջնության վերադարձը շուտով: Ժամանակն է հիշել գարնանային առաջին խաղերի կարևոր արդյունքները, հայտնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։ Լուկա Յուրիչիչը մարտին երեք անգամ գրավել է մրցակցի դարպասը և ռմբարկուների դասակարգման աղյուսակում տեղափոխվել երկրորդ տեղ։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է ընթացիկ մրցաշրջանում Լուկան շատ հաճախ գոլեր խփում:

̰
Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Աննա Սարգսյանը 5-րդ հորիզոնականում է

10:01 27.03.2023

Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 8-րդ խաղափուլը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում։ Աննա Սարգսյանը հաղթել է Իրինա Բուլմագային և 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում: Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր:

̰
Արցախցի սամբիստն աշխարհի գավաթի առաջնությունում մրցանակային տեղ է նվաճել

23:10 26.03.2023

Արցախցի մարզիկ Կարեն Սարգսյանը մարտի 24-27-ը Մոսկվայում տեղի ունեցած սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է երկրորդ մրցանակային տեղը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ստեփանակերտի «Ադամյան» սամբո ակումբի մարզիչ Արմեն Ադամյանը՝ հավելելով, որ առաջնությանը, որին մասնակցում էր 250 մարզիկ 11 երկրից, Կարեն Սարգսյանը հանդես է եկել 58 կիլոգրամ քաշային կարգում: «Կարենը շուշեցի է։ […]

̰
«Մարզադաշտում ապշեցուցիչ մթնոլորտ էր». Ուգուչուկվու Իվու

16:12 26.03.2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգուչուկվու Իվուն խոսել է Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի տնային խաղի մասին: «Հանդիպումը շատ բարդ ստացվեց, մրցակիցը ուժեղ էր, բայց մենք փորձում էինք չզիջել, որոշ դրվագներում ավելի լավ էինք խաղում։ Շատ ուրախ եմ նման պատասխանատու խաղում նորամուտս նշելու համար, հուսով եմ՝ արժանի խաղ ցուցադրեցի։ […]

̰
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը՝ ֆոտոշարքով

15:37 26.03.2023

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը՝ լուսանկարներով։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Թուրքիայի թիմին։ Խաղից հետո ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումից հետո Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ասուլիսը։ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D […]

̰
Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին․ Վահագն Խաչատուրյանի գրառումը

12:20 26.03.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թվիթերյան իր էջում գրառմամբ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի հավաքականներին դիտարժան խաղի համար։ «Սպորտը պետք է կամրջի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,- գրել է նա։ Հիշեցնենք՝ նախօրեին կայացել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Թուրքիայի թիմին։ Խաղից հետո ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման […]

̰
Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին

12:10 26.03.2023

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Սուսաննա Գաբոյանը հաղթեց աշխարհի 10-րդ չեմպիոնին՝ Անտուանետա Ստեֆանովային: Հաղթանակի հասավ նաև Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի, Էլինա Դանիելյանի, Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը […]

̰
«Բարդ խաղ ստացվեց». Թուրքիայի հավաքականի մարզիչ

10:42 26.03.2023

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ արտագնա հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում կիսվել է տպավորություններով։ «Խաղը սկսեցինք երեք կենտրոնական պաշտպանով, սակայն չէր ստացվում փոխանցումներ կատարել կիսապաշտպաններին: Մենք սպասում էինք, որ Հայաստանի հավաքականի դեմ խաղը լինելու է ոգևորիչ, և հայկական կողմը զգացմունքային է խաղալու: Երբ մարզիչը նոր […]

̰
«Կցանկանայի, որ Մխիթարյանը նույնպես այստեղ լիներ».Հական Չալհանօղլու

02:52 26.03.2023

«Խաղից առաջ զրուցել էի Մխիթարյանի հետ, քանի որ խաղալու էի նրա ազգի դեմ ու հարցրի՝ ինչ ֆուտբոլիստներ կան և ինչ սպասել։ Նա ասաց, որ դժվար խաղ է լինելու և ճիշտ էր»։ Այդ մասին Թուրքիա – Հայաստան Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի առաջին տուրի հանդիպումից հետո նշել է Թուրքիայի հավաքականի առաջատարներից Հական Չալհանօղլուն, հաղորդում է VNews-ի […]

̰
Տղաները նվիրված խաղացին. Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը

00:52 26.03.2023

Մարտի 25-ին՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումից հետո Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ասուլիսը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
1։2. Հայաստանի հավաքականը Թուրքիայի հետ խաղն ավարտեց պարտությամբ

22:55 25.03.2023

Մարտի 25-ին Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի առաջին տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց մրցակցին 1:2 հաշվով: Գոլերը՝ Կաբակ, 10 (ԻԳ), Կյոկչու, 35, Ակթյուրկօղլու, 64 Զգուշացումներ՝ Սյոյունչու, 38, Բուլուտ, 42, Դեմիրալ, 43, Մկրտչյան, 45, Սպերցյան, 48, Բայրամյան, 65, Հարոյան, 71, Բարսեղյան, 81, Յուկսեկ, 90+1

̰
Թուրքիայի հավաքականն առաջ է անցնում Հայաստանից

22:23 25.03.2023

Հայաստանի հետ ֆուտբոլային խաղում Թուրքիայի հավաքականն առաջ է անցնում։ Այն խփել է երկրորդ գոլը։ Հաշիվը դարձել է 1։2։ Հանդիպման ավարտին մնացել է մոտ 25 րոպե։

̰
Թուրքիայի հավաքականը Հայաստանի հետ խաղում հավասարեցրեց հաշիվը

21:40 25.03.2023

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման 35-րդ րոպեին Թուրքիայի հավաքականը հավասարեցրեց հաշիվը` այն դարձնելքվ 1։1։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը քիչ առաջ առաջ էր անցել մրցակցից` շնորհիվ թուրք մարզիկի ինքնագոլի։

̰
Բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակաբաշխության ժամանակ Ռուսաստանի օրհներգի փոխարեն հնչել է այլ երաժշտություն

21:27 25.03.2023

Ռուս մարզուհի Անաստասիա Դեմուրչյանի համար Բռնցքամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալի հանձնման կրկնակի արարողության ժամանակ հնչել է Ռուսաստանի օրհներգը՝ Չայկովսկու առաջին ելքի ժամանակ հնչած երաժշտությունից հետո, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ըստ Նյու Դելիի առաջնության կազմկոմիտեի, սխալմամբ մի հատված է ներառվել Չայկովսկու դաշնամուրի առաջին կոնցերտից։ Մինչեւ 70 կգ քաշայինների եզրափակիչում Դեմուրչյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ավստրալացի […]

̰
1։0. Թուրքիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը գոլ խփեց

21:13 25.03.2023

Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայի դեմ խաղում մեկ միավոր ունի։ Թուրքիայի հավաքականի մարզիկ Օզան Կաբակը ինքնագոլ խփեց, ընտրական մրցաշարում Հայաստանն արդեն ունի մեկ միավոր։

̰
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի հետ խաղում

20:22 25.03.2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի հետ խաղում։

̰
Լա լիգայում հանդես եկող ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. Transfermarkt

19:11 25.03.2023

Transfermarkt-ը թարմացրել է իսպանական Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։ Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են բրազիլացու թիմակից Ֆեդերիկո Վալվերդեն և «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին, որոնց տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 100 միլիոն եվրո։ Հատկանշական է, որ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների […]

̰
ՊՍԺ-ն փոխարինող է փնտրում Մեսսիին

18:03 25.03.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն փոխարինող է փնտրում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Սպասվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի փարիզյան ակումբի հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում է նաև, որ Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: ՊՍԺ-ն դիտարկում է Պորտուգալիայի հավաքականի և Իտալիայի չեմպիոն «Միլանի» 23-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուին ձեռք բերելու տարբերակը։ Նրա հրաժարագինը […]

̰
Զլատան Իբրահիմովիչը դարձել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի պատմության ամենատարեց խաղացողը

17:28 25.03.2023

Շվեդիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի պատմության ամենատարեց խաղացողը։ 41 տարեկան 172 օրական հասակում նա խաղադաշտ է դուրս եկել Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիայի դեմ խաղի 73-րդ րոպեին։ Զլատանից առաջ Իտալիայի հավաքականի դարպասապահ Դինո Ձոֆն էր Եվրոյի որակավորման փուլի պատմության ամենատարեց խաղացողը, ով 41 տարեկան 3 ամսականում խաղացել էր […]

̰
Ո՞րն է եղել Նագելսմանին «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու պատճառը

17:00 25.03.2023

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Մարկուս Բաբելը նշել է Յուլիան Նագելսմանին՝ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու գլխավոր պատճառը։ «Ես գիտեմ, որ Նագելսմանի հարաբերությունները Bild-ի լրագրողի հետ ակտիվորեն քննարկվում էին թիմի հանդերձարանում։ Այն, որ նա նրա հետ էր հանդիպում, ի վնաս ակումբի է եղել։ Նրա ընկերուհին մեծ սպառնալիք էր «Բավարիայի» համար։ Թիմի և մարզչի միջև վստահության պակաս կար, […]

̰
BACK_TO_TOP