TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

«Հուսով եմ՝ ամեն բան մեր կողմից կլինի, և մենք կհաղթենք», «Պարտավոր ենք հաղթել, իհարկե, ունակ ենք դրան»․ Սպերցյանն ու Շաղոյանը՝ Թուրքիայի հետ խաղի մասին

17:30 21.03.2023

ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումից հետո ֆուտբոլիստները պատասխանել են լրագրողների հարցերին, անդրադարձել Թուրքիայի հավաքականի հետ խաղին։ «Շատ ենք սպասում այս խաղին, շատ լրջորեն նախապատրաստվում ենք, հուսով եմ՝ ամեն բան մեր կողմից կլինի, և մենք կհաղթենք: Լիարժեք մարզում անցկացրի, նախքան մարզումն էլ տեսական մաս էինք ունեցել, ամեն ինչ հասկանալի է: Իհարկե, ամեն ինչ […]

̰
Ուգոչուկվու Իվուն ՀՀ քաղաքացիություն է ստացել և կխաղա Հայաստանի հավաքականում

17:18 21.03.2023

«Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որն արդեն 6 տարի է, ինչ հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում, առաջին անգամ հրավեր է ստացել՝ հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։ «Շատ ուրախ եմ Հայաստանի հավաքական հրավիրվելու համար, սա այն է, ինչին անհամբերությամբ սպասում էի: Հրավերիս հետ կապված շատ խոսակցություններ […]

̰
Սոնա Հարությունյանը ևս պարտվեց․ բռնցքամարտի կանանց ԱԱ

17:06 21.03.2023

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնության 63 կգ քաշայինների 1/8 եզրափակչում 0-5 հաշվով զիջել է Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին ու լքել է պայքարը: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը (70 կգ) ավելի վաղ 1/8 եզրափակչում […]

̰
Ֆրանսիայի հավաքականի նոր ավագը կդառնա Մբապեն․ L’Equipe

16:54 21.03.2023

Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը որոշել է, թե ով կլինի ազգային հավաքականի նոր ավագը։ Ըստ L’Equipe-ի՝ նա հարձակվող Կիլիան Մբապեն է։ Մբապեն դարձավ Ուգո Լյորիսի իրավահաջորդը, ով Կատարում կայացած Աշխարհի առաջնությունից հետո ավարտեց հավաքականում իր ելույթները։ Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 66 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: 2018 թվականին նա դարձել […]

̰
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավոր են զիջում առաջատարներին

16:42 21.03.2023

Հայաստանի շախմատիստուհիները շարունակում են ելույթները Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում։ 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել 4 շախմատիստուհիներ։ Էլինա Դանիելյանը հաղթել է Բուլղարիայի ներկայացուցչին, Լիլիթ Մկրտչյանը՝ Ռումինիայի ներկայացուցչին, Պոլինա Կոբակը պարտության է մատնել ադրբեջանցի Թուրկան Մամեդյարովային, իսկ Սուսաննա Գաբոյանը տարել է առաջին հաղթանակը մակեդոնացի շախմատիստուհու նկատմամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աննա Սարգսյանը […]

̰
Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Հայաստանի հետ խաղի մասին

14:30 21.03.2023

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ Մերթ Գյունոքը և Ումութ Նայիրը ցանկանում են լավ արդյունքներ գրանցել «Եվրո-2024»-ի D խմբում կայանալիք Հայաստանի և Խորվաթիայի հետ խաղերում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դարպասապահ Գյունոքը նշել է․ «Հայաստանի հետ խաղի մասին կարող են լինել տարբեր կարծիքներ և խոսակցություններ։ Բայց մնալու ենք խաղադաշտում և մեր խաղով հաղթելու ենք։ Դրանից հետո մեզ շատ ավելի […]

̰
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի  մարզմանը

22:59 20.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բաց մարզմանը։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ ԿԳՄՍ նախարարը հետևել է ֆուտբոլիստների մարզմանը, զրուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ՝ ի դեմս ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ մարզումն անցկացրեց

22:35 20.03.2023

Մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ մարզումն անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Արդեն թիմին են միացել Գեորգի Հարությունյանն ու Ժիրայր Շաղոյանը: Նաիր Տիկնիզյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքականին միացան մարզումից անմիջապես առաջ և միայն թեթև նախավարժանք անցկացրին: Վաղը՝ մարտի 20-ին, հավաքականի ճամբար կժամանեն Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Չալըշըրը և Խորեն Բայրամյանը: Հիշեցնենք, որ […]

̰
Նա լավ խաղացող է․ Սպերցյանը՝ Տիկնիզյանի մասին

22:20 20.03.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ով հրավիրվել է Հայաստանի հավաքական, կուժեղացնի ազգային թիմի կազմը, կարծում է «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։ Էդուարդի կարծիքով Հայաստանի հավաքականը կարող է հաղթահարել խմբային փուլը։ Ինչ վերաբերում է Տիկնիզյանին, ապա նա հետևյալն է ասել։ «Նա իհարկե ամրապնդում է հավաքականը, նա լավ խաղացող է»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Матч ТВ-ի թղթակիցը։

̰
Ադրբեջանը Հայաստանի առաջ քաղաքական նախապայմաններ է դնում Երևանում կայանալիք մրցաշարում իրենց մարզիկների մասնակցության հարցում

22:00 20.03.2023

Բաքվից հակասական տեղեկություներ են հասնում Երևանում մայիսին կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ: Բաքուն Երևանի առջև նախապայմաններ է դնում: Ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ, որ այդ մրցաշարի պաշտոնական կայքում զետեղված է տեղեկություն, համաձայն որի` Ադրբեջանը պատրաստվում է ուղարկել մրցաշար 6 հոգուց բաղկացած պատվիրակություն՝ 5 […]

̰
Հոլանդն ապագայում խնդիրներ կունենա․ Գվարդիոլա

20:49 20.03.2023

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդի հիանալի խաղը կարող է ապագայում խնդիր հարուցել ֆուտբոլիստի համար: «Այս տղան ապագայում խնդիրներ կունենա։ Մարդիկ ակնկալում են, որ նա յուրաքանչյուր խաղում երեք-չորս գոլ կխփի, բայց դա տեղի չի ունենա: Ես սակայն գիտեմ, որ դա նրան բացարձակապես չի հետաքրքրում: Նա կյանքում շատ դրական մարդ […]

̰
Տեր-Զաքարյանի վերադարձից հետո «Մոնպելյեն» անպարտելի է

20:27 20.03.2023

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ ֆրանսիական «Մոնպելյեն» Լիգա 1-ի վերջին 6 խաղում գրանցել է 5 հաղթանակ և մեկ ոչ-ոքի: Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում «Մոնպելյեն» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով առավելության է հասել «Կլերմոնի» նկատմամբ: Նախորդ տուրերում Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը հաղթել էր «Այաչոյին» (1-0), «Անժեին» (5-0), «Տրուային» (1-0), «Բրեստին» (3-0) և ոչ-ոքի խաղացել […]

̰
Մեսսիին կառաջարկեն դառնալ MLS-ի ակումբի սեփականատեր, բայց պայմանով

19:45 20.03.2023

Ֆուտբոլային գործակալ Ժերոմ Միրին ասել է, որ հյուսիսամերիկյան լիգայի ղեկավարությունը ցանկանում է հրավիրել Լիոնել Մեսսիին՝ նրան հնարավորություն տալով դառնալ որևէ նոր ակումբի սեփականատեր։ «Նրա MLS գնալու հավանականությունը մոտ 10-20 տոկոս է, նրան իսկապես հատուկ նախագիծ են առաջարկում: Աշխարհի առաջնության ժամանակ Բեքհեմի թիմը բավականին շատ էր շփվում Մեսսիի թիմի հետ: Վստահ եմ, որ MLS-ը ուղիներ կգտնի […]

̰
Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին

19:19 20.03.2023

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ մարտի 25-ին կայանալիք խաղին, քանի որ նրա փաստաթղթերը դեռևս պատրաստ չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է մարզական լրագրող Սուրեն Մելիքսեթյանը: «Ըստ ներկայիս տեղեկության`արդեն Կիպրոսի դեմ խաղին Ռանոսը խաղալու հնարավորություն կունենա»,- գրել է Մելիքսեթյանը: Հրանտ-Լեոն Ռանոսը ծնվել է Գերմանիայի Գեհրդեն քաղաքում։ Տարբեր տարիներին […]

̰
Իբրահիմովիչը դարձել է Ա Սերիայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը

18:54 20.03.2023

Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել է «Ուդինեզեին»։ Միլանյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Զլատան Իբրահիմովիչը, իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Այսպիսով հարձակվողը դարձել է Ա Սերիայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ 41 տարեկան, 166 օրական։

̰
Նաիր Տիկնիզյանը ՀՀ անձնագիր է ստացել և կկարողանա մասնակցել Թուրքիայի հավաքականի դեմ խաղին

18:16 20.03.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայկական անձնագիր է ստացել և կկարողանա մասնակցել Թուրքիայի դեմ կայանալիք խաղին: Այս մասին Ria Novosti-ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա շաբաթ՝ մարտի 25-ին: Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին ԲԿՄԱ-ից։ Այս մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը մոսկովյան թիմի կազմում 28 հանդիպում է անցկացրել տարբեր […]

̰
Հոլանդը ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել

17:58 20.03.2023

Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլի» խաղում (6-0) Էրլինգ Հոլանդը երեք գոլ է խփել: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը բոլոր մրցաշարերում այս մրցաշրջանում իր 6-րդ հեթ-տրիկն է գրանցել։ Դա ավելի շատ է, քան այս մրցաշրջանում հեթ-տրիկ գրանցած Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ մյուս ֆուտբոլիստների ցուցանիշները միասին վերցրած, որը կազմում է 5։ Մեկական հեթ-տրիկի հեղինակ են դարձել Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), […]

̰
Բայրամյանի «Ռոստովը» հաղթանակ է տարել

17:54 20.03.2023

ՌՊԼ-ի 20-րդ տուրի խաղում «Խիմկին» ընդունել էր «Ռոստովին»: Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Ռոստովյան ակումբի կազմում 18-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մաքսիմ Օսիպենկոն։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հանդիպմանը մասնակցել է մեկնարակային րոպեներից և փոխարինվել 73-րդ րոպեին։ Այս խաղից հետո Ռոստովը ներկայացնող ակումբը ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում շրջանցել է «Սպարտակին» և այժմ 41 […]

̰
Խաբի Ալոնսոյի գլխավորած «Բայերը» կամային հաղթանակ է տարել «Բավարիայի» նկատմամբ

17:48 20.03.2023

Բունդեսլիգայի 25-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ է տարել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է հյուրերի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։ 2-րդ խաղակեսում տանտերերը 2 գոլ են խփել՝ 2-ն էլ 11 մետրանոցից։ Դուբլի հեղինակ է դարձել Էսեկիել Պալասիոսը։ Խաբի Ալոնսոյի գլխավորած «Բայերը» 37 միավորով բարձրացել է 8-րդ տեղ։ «Բավարիան» 52 միավորով […]

̰
Շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ Թանին պատրաստ է 6 մլրդ ֆունտ վճարել «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու համար

17:36 20.03.2023

Շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ Թանին պատրաստ է մեծացնել «Մանչեսթեր Յունայթեդի» գնման նախնական առաջարկը, հայտնում է Sky Sports-ը։ Դա պայմանավորված է կատարցի մրցակիցների, ինչպես նաև ակումբի լուրջ մտադրություններով։ Շեյխի ներկայացուցիչները կարծում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ անգամ դժվար թե հայտնվի շուկայում, և այժմ լավ հնարավորություն է ստեղծվել այն ձեռք բերելու համար։ Հաղորդվում է, որ Շեյխ […]

̰
Ինչպես է ադրբեջանցին արտասվում վերջին վայրկյաններին հայ ըմբիշին պարտվելուց հետո

17:24 20.03.2023

Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլալի Շաբանովի նկատմամբ։ Սարգսյանը հաղթական միավորները վաստակել է լարված գոտեմարտի վերջին վայրկյաններին, իսկ պարտությունից հետո ադրբեջանցի ըմբիշը չի կարողացել զսպել արցունքները։ Տեսանյութը՝ Wrestling […]

̰
Մխիթարյանի «Ինտերը» սեփական հարկի տակ զիջել է «Յուվենտուսին»

17:11 20.03.2023

Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ նվազագույն հաշվով ։ Գոլը 23-րդ րոպեին խփել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 63-րդ րոպեին։ «Ինտերը» 50 միավորով նահանջել է 3-րդ տեղ, իսկ «Յուվենտուսը» 41 միավորով 7-րդ տեղում է։

̰
Անի Հովսեփյանը պարտվել է․ բռնցքամարտի կանանց ԱԱ

17:00 20.03.2023

Հնդկաստանում ընթացող բռնցքամարտի կանանց Աշխարհի առաջնությունում այսօր ռինգ է դուրս եկել Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը։ Նրա մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Պան ժյուն էր։ Չինուհին կարողացել է հաղթել առաջին երկու ռաունդում։ Երրորդ ռաունդում Անին ավելի ուժեղ է եղել և չինուհուն նույնիսկ նոկդաունի է ենթարկել, սակայն դա բավարար չի եղել ընդհանուր հաղթանակի համար։ Հիշեցնենք՝ մեկնարկում պարտվել էին […]

̰
Կարծում եմ՝ մենք լավն էինք․ Չավին՝ «Ռեալին» հաղթելու մասին

16:36 20.03.2023

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ խաղում տարած հաղթանակը։ «Ես երջանիկ եմ հեռանում մարզադաշտից: Թիմը սպառեց իրեն ու աշխատեց ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում։ Մեզ համար սա շատ կարևոր հաղթանակ էր։ Կարծում եմ՝ մենք լավն էինք։ Կարծում եմ՝ մենք ավելի շատ էինք վերահսկում խաղը։ Նրանք գիտեին՝ ինչպես դուրս գալ բարձր ճնշումից։ […]

̰
Մարիամ Մկրտչյանը առաջատարների թվում է․ շախմատի կանանց ԵԱ

16:26 20.03.2023

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ առաջնությունը։ Կայացել է 2-րդ խաղափուլը: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ։ Առաջնությանը հաղթանակով մեկնարկած մեր 3 շախմատիստուհիներից այս անգամ հաջողության է հասել միայն Մարիամ Մկրտչյանը։ Նա հաղթել է ուկրաինուհի Իրինա Պետրովային։ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել բուլղարուհի Վիկտորիա Ռադևայի հետ պարտիան, իսկ Պոլինա Կոբակը […]

̰
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հուսով են, որ Մեսսին կվերադառնա

16:12 20.03.2023

«Բարսելոնայի» պաշտպաններ Սերխի Ռոբերտոն և Ռոնալդ Արաուխոն հույս են հայտնել, որ Լիոնել Մեսսին կվերադառնա կատալոնական ակումբ։ «Ես կցանկանայի, որ նա վերադառնա: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ այստեղ նրա տունն է: Նրա վերադարձը նկատելիորեն կօգնի մեզ Չեմպիոնների լիգայում: Հուսով եմ՝ մենք միջոց կգտնենք նրան վերադարձնելու համար: Մենք բոլորս ցանկանում ենք, որ նա մեզ հետ լինի»,- […]

̰
Այդ մասին ես ոչինչ չգիտեմ, Սպերցյանը՝ «Միլանի» հետ կապված լուրերի մասին

16:01 20.03.2023

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արձագանքել է մամուլում տարածված այն լուրերին, թե «Միլանը» հետաքրքրված է իր ծառայություններով: «Անկեղծ ասած, այդ մասին ես ոչինչ չգիտեմ: Ինձ հետ այնտեղից որևէ մեկը կապի դուրս չի եկել։ Որտե՞ղ կցանկանայի խաղալ: Ես դեռ չգիտեմ։ Ես երազանք ունեմ, բայց քանի դեռ «Կրասնոդարում» եմ, ցանկանում եմ հաղթել Ռուսաստանի […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը կամուսնանա աղջկա հետ, ով իրեն մեղադրել էր բռնաբարության մեջ

15:56 20.03.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը պատրաստվում է ամուսնանալ այն աղջկա հետ, ով նրան մեղադրել էր իրեն ծեծելու և բռնաբարելու մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ 21-ամյա ֆուտբոլիստը հեռացվել էր խաղերից և մարզումներից 2022 թվականի հունվարին, ձերբակալությունից հետո: Գրինվուդը կասկածվում էր իր ընկերուհուն ծեծելու, բռնաբարելու և նրան սպանելու սպառնալիքներ հնչեցնելու մեջ, սակայն գործը փակվեց այն […]

̰
Ո՞վ է Իսպանիային հավաքականի նոր ավագը

15:49 20.03.2023

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան նշանակվել է Իսպանիայի հավաքականի նոր ավագ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Այս կարգավիճակով ֆուտբոլիստը կանցկացնի արդեն առաջիկա հանդիպումները Նորվեգիայի (մարտի 25) և Շոտլանդիայի (մարտի 28) հավաքականների հետ, Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում։ Մորատան Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս արդեն ինը տարի։ Մինչ օրս 30-ամյա հարձակվողը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 61 […]

̰
Հայտնի է Վարազդատ Հարոյանի նոր ակումբը

15:40 20.03.2023

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ, հաղորդում է Sports.kz-ը։ Պաշտոնապես 30-ամյա խաղացողի տեղափոխության մասին կհայտարարվի մոտ օրերս։ Մինչ այս հայ ֆուտբոլիստը հանդես է եկել կիպրական «Անտորտոսիսում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 2021 թվականի մրցաշրջանում Հարոյանը «Աստանայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել […]

̰
BACK_TO_TOP