16:44 25.03.2023
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Մեծ սաղավարտի մրցաշարում Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն է կրել: Ֆերդինանդը մրցաշարի մեկնարկային գոտեմարտում հաղթել էր մրցակցին, հայ մարզիկին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ էր եղել ընդամենը 25 վայրկյան։ 1/8 եզրափակչում Կարապետյանը հաղթել էր ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակչում մեր մարզիկը պարտվել է ուզբեկ մարզիկին: Մարտի […]
16:30 25.03.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է, թե ինչպես պետք է երկրպագուները «Հանրապետական» մարզադաշտ մուտք գործեն Հայաստան – Թուրքիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի առաջին տուրի հանդիպմանը: Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը կլինի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի […]
16:14 25.03.2023
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կիսվել է իր առաջիկա նորամուտի սպասելիքներով, որը հավանաբար տեղի կունենա Թուրքիայի հետ խաղում։ Ֆուտբոլիստն ասել է, որ Թուրքիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը տոն կլինի ամբողջ Հայաստանի համար։ «Պատրա՞ստ եմ նորամուտը նշել Հայաստանի հավաքականի կազմում Թուրքիայի դեմ խաղում։ Ես այլ ելք չունեմ, ես հասկանում եմ պատասխանատվության աստիճանը։ Հաղթանակը մեծ տոն է […]
15:39 25.03.2023
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Ֆրանսիայի ընտրանուց կրած 0:4 հաշվով պարտությունը Եվրո-2024-ի ընտրական փուլի 1-ին տուրում: «Մենք գնդակը կորցրեցինք դարպասից 20 մետր հեռավորության վրա և պատժվեցինք հիանալի մրցակցի կողմից: Մենք չափազանց միամիտ էինք խաղում։ Ցավալի է, որ շատ խաղացողներ դուրս մնացին հիվանդության պատճառով, բայց այստեղ հարցը դա չէ: Միանշանակ, լավ չխաղացինք։ Ես […]
15:09 25.03.2023
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Մեծ սաղավարտի մրցաշարը։ Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մասնակցում են մրցաշարին։ Ֆերդինանդը մրցաշարի մեկնարկային գոտեմարտում հաղթել է մրցակցին, հայ մարզիկին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 25 վայրկյան։ 1/8 եզրափակչում Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Մարտի […]
14:53 25.03.2023
Որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերադառնա իր նախկին թիմ՝ «Բարսելոնա», կատալոնական թիմը պետք է ապահովի մի շարք պայմանների կատարում: Այս մասին հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն։ Նախ` «Բարսելոնան» ստիպված կլինի կրճատել Սերխիո Բուսկետսի և Խորդի Ալբայի, ինչպես նաև մի քանի այլ խաղացողների աշխատավարձերը: Երկրորդ՝ ակումբը ստիպված կլինի վաճառել մի քանի խաղացողների: Եթե այս պայմանները չկատարվեն, […]
14:42 25.03.2023
ՈւԵՖԱ-ն արձագանքել է Բելառուսի ազգային հավաքականին պաշտոնական մրցաշարերից հեռացնելու Եվրախորհրդարանի պատգամավորների կոչին։ Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոստացել է հարցը քննարկել գործադիր կոմիտեի հաջորդ նիստում, հայտնում է գերմանական Sportschau կայքը։ «ՈւԵՖԱ-ն մտադիր է քննարկել Բելառուսում տիրող իրավիճակը մեր գործկոմի առաջիկա նիստում։ ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում է այն անհանգստացնող զարգացումներին, որոնց մասին դուք բարձրաձայնել եք», – ասված է […]
14:18 25.03.2023
Այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները: Մեր մարզիկները նախապատրաստվում են ապրիլի 3-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկող իրենց տարիքային խմբերի աշխարհի առաջնությանը: Պլովդիվի մրցահարթակ դուրս կգան ճկասուսերակիրներ Արսեն Դադայանը, Գագիկ Մորիկյանը, Վրույր Հովհաննիսյանը և Ռեգինե Սիմոնյանը: Խոցասուսերակիրներից առաջնությանը կմասնակցեն Գրիգոր Մնացականյանը, Ալիկ Նավասարդյանը, Գագիկ Դավթյանը, Սերգեյ Մկրտչյանը և Անահիտ […]
13:52 25.03.2023
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը լքել է մյունխենցիների գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նրան փոխարինել է նրա հայրենակից Թոմաս Տուխելը։ Նա պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը և հաջորդ երկուշաբթի առաջին անգամ կգլխավորի թիմի մարզումները։ Նագելսմանի հետ ակումբը լքել են նաև նրա օգնականները։
13:42 25.03.2023
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակներում 8 հանդիպում է կայացել։ Արդեն տեղեկացրել ենք, որ Ֆրանսիան սեփական հարկի տակ խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է Նիդերլանդներին, Մբապեն դարձել է դուբլի հեղինակ: Օրվա մյուս կենտրոնական խաղում Բելգիայի հավաքականը Ստոկհոլմում մրցել է Շվեդիայի ընտրանու հետ և Ռոմելու Լուկակուի հեթ-տրիկի շնորհիվ 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել։ Մյուս խաղերում […]
13:10 25.03.2023
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակներում 8 հանդիպում է կայացել։ Օրվա կենտրոնական խաղում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Նիդերլանդների ընտրանուն և 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացել է Անտուան Գրիզմանը, մի քանի րոպեից Ուպամեկանոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 21-րդ րոպեին Մբապեն՝ ավագի կարգավիճակում, գրավել է […]
10:55 25.03.2023
Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանել է Հայաստան,որպեսզի ներկա գտնվի Հայաստան-Թուրքիա խաղին։ Նրա եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը, սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է․ «Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»։ Հիշեցնենք, որ ֆուտբոլային հանդիպումը կմեկնարկի 21:00-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
23:52 24.03.2023
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»։ 35-ամյա հարձակվողը կարիերան շարունակելու համար որպես առաջնային տարբերակ դիտարկում է հարազատ ակումբ տեղափոխվելը, հաղորդում է El Chiringuito-ն։ Աղբյուրը նշում է, որ այժմ ամեն ինչ կախված է «Բարսելոնայի» ղեկավարության դիրքորոշումից և ակումբի ֆինանսական հնարավորություններից։ Մեսսին կատալոնական գրանդի ակադեմիայի սան է։ Նա խաղացել է «Բարսելոնայի» առաջին թիմում 2005-2021 […]
23:36 24.03.2023
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը մամուլի ասուլիսին ասել է, որ պարտվելու սցենար չի դիտարկում: «Միանշանակ կարող եմ ասել, որ մենք ցանկանում ենք գնալ Գերմանիա: Ընդհանուր առմամբ՝ կան սկզբունքներ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Եթե վերլուծելու լինենք Covid-ից առաջ եղած իրավիճակը, կարելի է ասել, որ հայկական ֆուտբոլն ազդված […]
23:05 24.03.2023
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ տեղի է ունեցել Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի և ֆուտբոլիստ Ջենգիզ Ունդերի ասուլիսը: «Կարծում եմ, որ մեր թիմը շատ ուժեղ վիճակում է և պատրաստ է վաղվա խաղին: Նպատակ ունենք 3 միավոր վաստակել վաղվա խաղում և արդեն պատրաստվել Խորվաթիայի դեմ խաղին: Ընդհանուր, հավաքականի ներսում վիճակը կգնահատեմ շատ […]
22:27 24.03.2023
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ տեղի է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը: «Մրցաշրջանը նոր է սկսվում, դրա համար էլ շանսերը դեռևս բոլորի համար հավասար են։ Խաղացողների մարզավիճակը նորմալ է, նրանք բոլորը տարբեր վիճակով էին եկել, բայց բոլորի մարզավիճակը բալանսի ենք բերել։ Վաղվա խաղը ցույց կտա՝ որքանով է դա մեզ […]
22:04 24.03.2023
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ տեղի է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Վարազդատ Հարոյանի ասուլիսը: «Շատ լավ վիճակում եմ հոգեբանական տեսանկյունից: Չնայած փոքր վնասվածքներ ունենք թիմում, բայց թիմն ընդհանուր առմամբ լավ տեսք ունի։ Թուրքիան լավ թիմ է՝ շատ որակյալ ֆուտբոլիստներով, թոփ-լիգաներում խաղացող։ Ուսումնասիրել ենք նրանց, կփորձենք օգտագործել նրանց […]
21:24 24.03.2023
Հենրիխ Մխիթարյանի գոլն Ա Սերիայի 23-րդ տուրի «Ուդինեզեի» հետ խաղում ճանաչվել է «Ինտերի»՝ ամսվա լավագույն գոլ։ Այդ մասին հայտնել է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Մխիթարյանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման, դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ՝ հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, խփել […]
19:54 24.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա շնորհավորել է մարզիկներին և նորանոր հաջողություններ մաղթել նրանց. «Սա դեռ սկիզբն է այն երկար ճանապարհի, որ պետք է անցնեք: Ցանկանում եմ, որ ձեր հաջողությունները կրկնապատկվեն, բոլորդ էլ երիտասարդ եք […]
19:27 24.03.2023
«Թուրքիայի դեմ խաղից առաջ ունենք կորուստ: Մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Անդրե Չալըշըրը բաց կթողնի 2-3 շաբաթ: Մեր պաշտպանը կմնա Հայաստանում` աջակցելու տղաներին կարևոր խաղում»,-այս մասին գրել ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը:
17:49 24.03.2023
Ընկերական հանդիպում է տեղի ունեցել Արգենտինայի և Պանամայի ազգային հավաքականների միջև։ Այն ավարտվել է աշխարհի գործող չեմպիոնների հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 78-րդ րոպեին բացել է Տիագո Ալմադան։ Արգենտինացիների առավելությունը կրկնապատկել է Լիոնել Մեսսին՝ 89-րդ րոպեին տուգանային հարվածով: Մեսսիի համար դա 800-րդ գոլն էր կարիերայում։ Ակումբային մակարդակում Մեսսին խփել է 701 գոլ, իսկ ազգային հավաքականում՝ […]
17:30 24.03.2023
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է կանանց Եվրոպայի 23-րդ առաջնությունը։ Կայացել են 6-րդ տուրի հանդիպումները: Այս խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը, ընդ որում, Մարիամը սևերով առավելության է հասել Վրաստանի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկի՝ Լելա Ջավախիշվիլիի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը մրցել են իրար դեմ, և խաղն ավարտվել ոչ-ոքի: Այս […]
16:54 24.03.2023
Թուրքիայի դեմ խաղին ընդառաջ ՀՖՖ TV-ն զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանի հետ։ «Հասկանում էի, որ եթե Հայաստանի հավաքականում խաղալու որոշում կայացնեի, շատ մարդիկ երջանիկ կլինեին։ Ես զգում էի դա այն աջակցությունից, որ ստանում էի դեռ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում խաղալիս։ Այս տարվա հունվարին ես վերջնականապես գիտակցեցի, որ ժամանակն է իմ կարիերան կապել Հայաստանի […]
16:42 24.03.2023
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով 100 գոլ է խփել ազգային հավաքականների պաշտոնական խաղերում։ 38-ամյա հարձակվողը երկու գոլի հեղինակ է դարձել Եվրո-2024-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի դեմ խաղում։ Նաև այս խաղում Ռոնալդուն դարձավ ազգային հավաքականների մակարդակով խաղերի քանակով բացարձակ ռեկորդակիր՝ անցկացնելով իր 197-րդ հանդիպումը Պորտուգալիայի ընտրանու կազմում։ Ռոնալդուն ազգային […]
16:15 24.03.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը, որն ընդգրկված է C խմբում, հյուրընկալվել էր Իտալիային։ Հանդիպումն ավարտվել է բրիտանացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Առաջին խաղակեսում հյուրերից հաշիվը բացեց Դեկլան Ռայսը։ 44-րդ րոպեին Հարի Քեյնը իրացրել է 11 մետրանոցն ու կրկնապատկել իր թիմի առավելությունը։ 56-րդ րոպեին իտալացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Մատեո Ռետեգին։ 78-րդ և 80-րդ […]
16:00 24.03.2023
Մադրիդի «Ռեալը» կփորձի 2024 թվականին ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է AS-ը։ Ըստ աղբյուրի՝ մադրիդյան թիմը ուզում է բաժանվել Կարիմ Բենզեմայից 2023/24 մրցաշրջանից հետո։ Թիմի ղեկավարությունը կարծում է, որ նորվեգացին կկարողանա լիովին փոխարինել նրան։ Նաև ակումբը չի հրաժարվում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մտքից։ Պերեսը կցանկանար թիմում տեսնել երեք հարձակվող […]
15:45 24.03.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը 4։0 հաշվով հաղել է Լիխտենշտեյնի ընտրանուն։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ աչքի են ընկել Բերնարդու Սիլվան և Ժոաու Կանսելուն։ J խմբի մյուս խաղերում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի թիմին, իսկ Սլովակիան տանը 0։0 հաշվով ոչ-ոքի է խաղացել Լյուքսեմբուրգի հետ։ H […]