TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը կամուսնանա աղջկա հետ, ով իրեն մեղադրել էր բռնաբարության մեջ

15:56 20.03.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը պատրաստվում է ամուսնանալ այն աղջկա հետ, ով նրան մեղադրել էր իրեն ծեծելու և բռնաբարելու մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ 21-ամյա ֆուտբոլիստը հեռացվել էր խաղերից և մարզումներից 2022 թվականի հունվարին, ձերբակալությունից հետո: Գրինվուդը կասկածվում էր իր ընկերուհուն ծեծելու, բռնաբարելու և նրան սպանելու սպառնալիքներ հնչեցնելու մեջ, սակայն գործը փակվեց այն […]

̰
Ո՞վ է Իսպանիային հավաքականի նոր ավագը

15:49 20.03.2023

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան նշանակվել է Իսպանիայի հավաքականի նոր ավագ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Այս կարգավիճակով ֆուտբոլիստը կանցկացնի արդեն առաջիկա հանդիպումները Նորվեգիայի (մարտի 25) և Շոտլանդիայի (մարտի 28) հավաքականների հետ, Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում։ Մորատան Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս արդեն ինը տարի։ Մինչ օրս 30-ամյա հարձակվողը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 61 […]

̰
Հայտնի է Վարազդատ Հարոյանի նոր ակումբը

15:40 20.03.2023

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ, հաղորդում է Sports.kz-ը։ Պաշտոնապես 30-ամյա խաղացողի տեղափոխության մասին կհայտարարվի մոտ օրերս։ Մինչ այս հայ ֆուտբոլիստը հանդես է եկել կիպրական «Անտորտոսիսում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 2021 թվականի մրցաշրջանում Հարոյանը «Աստանայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել […]

̰
Ադրբեջանը 5 ծանրորդ է հայտավորել Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին

15:32 20.03.2023

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակները: Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը՝ հայտավորելով 5 ծանրորդի: Ավելի վաղ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ մասնակից երկրները մինչև մարտի վերջ պետք է դրամական փոխանցում կատարեն Եվրոպական ֆեդերացիա. «Մարտի վերջին ԵԱ-ին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի […]

̰
«Բարսելոնան» 100-րդ անգամ հաղթեց  «Ռեալին»

15:20 20.03.2023

«Բարսելոնան» Լա Լիգայում, հերթական Կլասիկոյում հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Այսպիսով, կատալոնացիները 100-րդ հաղթանակն են տարել Էլ Կլասիկոների պատմության մեջ։ Կատալոնական ակումբը նաև 101 պարտություն է կրել, իսկ 52 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Լա լիգայի 26-րդ տուր «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը ավարտվել է 2-1 հաշվով։ Խաղի արդեն 9-րդ րոպեին Արաուխոն գրավել է սեփական դարպասը՝ հաշվի մեջ առաջ մղելով […]

̰
Ադրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն են խնդրել մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ Բուխարեստում գրանցված միջադեպի մասին

15:07 20.03.2023

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանը հավաքականի մարզիչները լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել են Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում ադրբեջանցի մարզիկի հետ գրանցված միջադեպին: Մանվելյանը քառորդ եզրափակչում 7-1 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Պարտությունից հետո ադրբեջանցի մարզիկն աչքի էր ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով՝ հարվածելով Մանվելյանին, երբ վերջինս ձեռք էր մեկնել […]

̰
Ազատոճային ըմբիշները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

22:27 19.03.2023

Ազատոճային ըմբիշները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում։ Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են […]

̰
Սերգեյ Սարգսյանը հաղթել է  ադրբեջանցուն և դարձել բրոնզե մեդալակիր․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

21:44 19.03.2023

Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային փայլուն հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլալի Շաբանովի նկատմամբ։ Սարգսյանը հաղթական միավորները վաստակել է լարված գոտեմարտի վերջին վայրկյաններին, իսկ պարտությունից հետո ադրբեջանցի ըմբիշը տևական ժամանակ չէր կարողանում զսպել արցունքները; Սարգսյանը պայքարը սկսել էր […]

̰
Մեժլում Մեժլումյանը՝ արծաթե մեդալակիր․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

21:13 19.03.2023

Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով ուկրաինացի Անդրի Ձելեպին։ Մեժլումյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-0 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Ադամ Բիբուլատովին, քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել ռումինացի Դանիել Ռիտերի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6-5 հաշվով հաղթել էր Իտալիայի […]

̰
Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակիչում է․ բռնցքամարտի ԱԱ

20:41 19.03.2023

Հնդկաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Անուշը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 5։2 հաշվով կամային հաղթանակ է տարել կորեացի Բակ Չորոնգի նկատմամբ՝ հաղթանակը կորզելով 3-րդ ռաունդում։ Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել նաև Էլիդա Քոչարյանը: Հայաստանի հավաքականից դեռևս տռինգ դուրս […]

̰
Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցու հետ․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

20:08 19.03.2023

Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը շարունակում է ելույթները Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Բուխարեստում ընթացող առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը սփոփիչ գոտեմարտում 5-0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցիչ Ֆարհադ Անոշեհի նկատմամբ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Սարգսյանը կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլալի Շաբանովի հետ։ Հաղորդում է […]

̰
Ցանկանում եմ շնորհավորել Նաիր Տիկնիզյանին Հայաստանի հավաքական հրավիրվելու կապակցությամբ․ Ձյուբա

19:11 19.03.2023

«Լոկոմոտիվի» հարձակվող Արտյոմ Ձյուբան մեկնաբանել է «կարմիր-կանաչների» պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքական հրավիրվելը։ «Ցանկանում եմ շնորհավորել Նաիր Տիկնիզյանին Հայաստանի հավաքական հրավիրվելու կապակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում Թուրքիայի հետ նման պատմական խաղում: Հուսով եմ՝ նրանց մոտ ամեն ինչ կստացվի։ Կարծում եմ՝ նա շատ երջանիկ է»,-ArmSport. am-ի փոխանցմամբ՝ ասել է Ձյուբան Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսանյութում։ 23-ամյա պաշտպանը […]

̰
Կարեն Խաչանովը Կալիֆորնիայում մասնակցել է Արցախին նվիրված բարեգործական ակցիայի

17:51 19.03.2023

Շաբաթ՝ մարտի 18-ին, Բըրբենք քաղաքի թենիսի կենտրոնում տեղի է ունեցել հաջակցություն Արցախի  ցուցահանդես- դրամահավաք, որի հատուկ հյուրն է եղել  Ռուսաստանը ներկացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է  ՀՄԸՄ Գլենդելի Արարատ մասնաճյուղի մամուլի ծառայությունը։ Կալիֆորնիայում միջոցառումը կազմակերպել է Homenetmen Glendale Ararat-ը։ ժամանումը մնայուն տպավորություն թողեց բոլոր նրանց վրա, ովքեր բախտ են ունեցել […]

̰
3 հայ շախմատիստուհիները մեկնարկել են հաղթանակով. շախմատի ԵԱ

10:57 19.03.2023

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են 6 շախմատիստուհիներ: Նրանցից երեքը հաղթանակով մեկնարկեց: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտության է մատնել ֆինն Յոհաննա Պասիկանգասին: Մարիամ Մկրտչյանը սևերով հաղթել է ռումինացի Եկատերինա Պիրվուլեսկուին, իսկ Պոլինա Կոբակը սպիտակներով առավելության է հասել էստոնացի Մարգարետ Օլդեի նկատմամբ: Վիճակահանությամբ մեկնարկային տուրում Էլինա Դանիելյանն ու […]

̰
Մարտին Սիմոնյանն առանց պայքարի դարձել է բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱ

10:33 19.03.2023

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը առանց պայքարի դարձել է բրոնզե մեդալակիր: Հայ ըմբիշը մեկնարկել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 3-10 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Վահիկ Գալաևին: Վերջինս կիսաեզրափակիչում ծեծկռուք էր սարքել Վրաստանի ներկայացուցիչ Սոլոմոն Մանաշվիլիի հետ, և երկուսն էլ որակազրկվել էին, ինչի արդյունքում Սիմոնյանը […]

̰
Մեժլում Մեժլումյանը և Կնյազ Իբոյանը այսօր կպայքարեն ոսկե մեդալների համար

10:01 19.03.2023

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր 2 հայ ըմբիշներ կգոտեմարտեն ոսկե մեդալների համար: 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը եզրափակիչում կհանդիպի ուկրաինացի Անդրեյ Դժելեպի հետ, իսկ 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը՝ Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագոմադովի հետ: 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը և 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:

̰
Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ

20:47 18.03.2023

Մարզային այցելությունները շարունակվում են․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ։ Նախարարի առաջին կանգառը Արարատի մարզի Հնաբերդ համայնքի Դվին հնավայրն էր։ Ժաննա Անդրեասյանը շրջել է հնավայրի տարածքում, հետաքրքրվել պեղված գտածոների պահպանման պայմանների, տարածքի անվտանգության, ցուցադրություն կազմակերպելու հնարավորության և […]

̰
Էլիդա Քոչարյանը հաղթանակ է տարել մեկնարկային մենամարտում. բռնցքամարտի կանանց ԱԱ

16:57 18.03.2023

Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հաղթանակ է տարել մեկնարկային մենամարտում։ Էլիդան սլովակ մրցակցուհուն հաղթել է բացարձակ առավելությամբ: Մրցավարը երկու անգամ գրանցել է նոկդաուն: Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ էր դուրս եկել 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան, որը երեկ պարտություն է կրել: Հայաստանի կազմում ԵԱ-ին մասնակցում են […]

̰
Մեժլում Մեժլումյանը ևս կիսաեզրափակչում է. ըմբշամարտի Մ23 ԵԱ

16:50 18.03.2023

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը: Հայ ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Ադամ Բիբուլատովին: Իսկ 1/4 եզրափակչում նույն 10-0 հաշվով ու դարձյալ ժամանակից շուտ Մեժլումը հաղթել է ռումինացի Դանիել Ռիտերին: Այսպիսով՝ Մեժլումը դուրս է եկել կիսաեզրափակիչ, […]

̰
Մետրոպոլիտենը՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ

16:16 18.03.2023

«Զգուշացեք, դռները փակվում են: Մոտեցեք ծանրաձողին: Հաջորդ կայարանը Մարզահամերգային համալիր»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը և կից լուսանկար հրապարակել:

̰
Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Մ23 ԵԱ

15:16 18.03.2023

Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

̰
Գոմեսը դիմել է կախարդի, որպեսզի վերջինս դանդաղեցնի Լո Սելսոյի վնասվածքի ապաքինումը

14:34 18.03.2023

Պապու Գոմեսը դիմել է սև մոգության՝ Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հայտացուցակում հայտնվելու համար։ Այս մասին հայտնել է ESPN-ի նախկին լրագրող Գոնսալո Կարդոսոն, փոխանցում է armsport.am-ը: Ըստ աղբյուրի՝ «Սևիլիայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը դիմել է կախարդին, որպեսզի դանդաղեցնի վնասվածքից Ջովանի Լո Սելսոյի ապաքինումը։ Գոմեսը կարծում էր, որ դա կօգնի իրեն տեղ գրավել հավաքականում։ Գոմեսն արդյունքում ընդգրկվել […]

̰
Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ. Մ23 ԵԱ

12:43 18.03.2023

Մ23 ԵԱ-ում 57 կգ Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալի համար կշարունակի պայքարը: Ինչպես տեղեկացնում են Ըմբշամարտի ԵԱ-ից, 79 կգ Նարեկ Գրիգորյանն էլ բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ:

̰
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

11:24 18.03.2023

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 18-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի: Իսկ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է արդեն Կամո Հովհաննիսյանը: Այսօր՝ ժամը 17:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

̰
Կոստոմարովին անդամահատել են երկու ոտքերի սրունքները և դաստակը

23:00 17.03.2023

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովին անդամահատել են երկու ոտքերի սրունքները և դաստակը, հաղորդում է МК-ն: Պարբերականի տեղեկություններով ՝ մարզիկին կրկին միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին։ «Կոստոմարովն իսկապես ուշքի է եկել, նրա կինը՝ գեղասահորդուհի Օքսանա Դոմնինան, մշտապես նրա կողքին է ։ Մեխանիկական օդափոխության սարքից նրան բառացիորեն մի քանի ժամ անջատեցին այն բանից հետո, երբ պարզ […]

̰
Հայտնի են Հայաստանի և Թուրքիայի հավաքականների մարտի 25-ին մրցող կազմերը

20:39 17.03.2023

Մարտի 17-ին կայացել է Թուրքիայի  ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Շունցի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մասնագետը հրապարակել է Թուրքիայի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, ովքեր  կմասնակցեն  EURO 2024-ի  ընտրական փուլի առաջին երկու հանդիպմանը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Գերմանացի մասնագետը հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը. Դարպասապահներ Ալթայ Բայինդըր […]

̰
«Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» հաղթեցին․ Fastex ՀՊԼ

18:06 17.03.2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում զուգահեռ կայացավ երկու հանդիպում: «Ալաշկերտը» «Նաիրի» ստադիոնում ընդունել է Գյումրիի «Շիրակին»: Վահե Գևորգյանի թիմը երեք անպատասխան գնդակ է ուղարկել հյուրերի դարպասը: Չեմպիոնության համար պայքարող «Արարատ-Արմենիան» Չարենցավանի քաղաքային ստադիոնում հյուրընկալվել է «Վանին» և հաղթանել ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով: «Արարատ-Արմենիան» 53 միավորով երկրորդն է և 6 միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին», […]

̰
Եկատերինա Սիչևան պարտվել է մեկնարկում․ բռնցքամարտի կանանց ԱԱ

17:44 17.03.2023

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկած բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ դուրս եկավ Եկատերինա Սիչևան (54 կգ), որը 1/16 եզրափակչում 0-4 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիչևան հաղթել է առաջին ռաունդում, սակայն պարտություն է կրել հաջորդ երկու ռաունդներում: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում կմենամարտի […]

̰
Կայացել է ԵԼ 1/4 եզրափակչի վիճակահանությունը

17:14 17.03.2023

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի և մրցաշարի եզրափակիչ հատվածի վիճակահանությունը: Քառորդ եզրափակչի զույգերը հետևյալն են․ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Սևիլիա» (Իսպանիա) «Յուվենտուս» (Իտալիա) – «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա) «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա) – «Յունիոն» (Բելգիա) «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) – «Ռոմա» (Իտալիա) Կիսաեզրափակչի զույգերը․ «Յուվենտուս»/«Սպորտինգ» – «Մանչեսթեր Յունայթեդ»/«Սևիլիա» «Ֆեյենորդ»/«Ռոմա» – «Բայեր»/«Յունիոն» Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան […]

̰
ՉԼ. «Բենֆիկային» հաղթելու դեպքում «Ինտերը» 1/2 եզրափակչում կխաղա «Նապոլի»-«Միլան» զույգի հաղթողի հետ

16:47 17.03.2023

Ինչպես արդեն տղեկացրել ենք, կայացել է Չեմպիոնների լիգայի 2022/2023 թթ. 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որին հետևել է նաև 1/2 եզրափակչի վիճակահանությունը։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը հետևյալն են. «Նապոլի» (Իտալիա) / «Միլան» (Իտալիա) – «Ինտեր» (Իտալիա) / «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ռեալ» Մադրիդ (Իսպանիա) / «Չելսի» (Անգլիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) / «Բավարիա» (Գերմանիա)

̰
BACK_TO_TOP