TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Հայտնի են Հայաստանի և Թուրքիայի հավաքականների մարտի 25-ին մրցող կազմերը

20:39 17.03.2023

Մարտի 17-ին կայացել է Թուրքիայի  ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Շունցի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մասնագետը հրապարակել է Թուրքիայի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, ովքեր  կմասնակցեն  EURO 2024-ի  ընտրական փուլի առաջին երկու հանդիպմանը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Գերմանացի մասնագետը հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը. Դարպասապահներ Ալթայ Բայինդըր […]

̰
«Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» հաղթեցին․ Fastex ՀՊԼ

18:06 17.03.2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում զուգահեռ կայացավ երկու հանդիպում: «Ալաշկերտը» «Նաիրի» ստադիոնում ընդունել է Գյումրիի «Շիրակին»: Վահե Գևորգյանի թիմը երեք անպատասխան գնդակ է ուղարկել հյուրերի դարպասը: Չեմպիոնության համար պայքարող «Արարատ-Արմենիան» Չարենցավանի քաղաքային ստադիոնում հյուրընկալվել է «Վանին» և հաղթանել ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով: «Արարատ-Արմենիան» 53 միավորով երկրորդն է և 6 միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին», […]

̰
Եկատերինա Սիչևան պարտվել է մեկնարկում․ բռնցքամարտի կանանց ԱԱ

17:44 17.03.2023

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկած բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ դուրս եկավ Եկատերինա Սիչևան (54 կգ), որը 1/16 եզրափակչում 0-4 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիչևան հաղթել է առաջին ռաունդում, սակայն պարտություն է կրել հաջորդ երկու ռաունդներում: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում կմենամարտի […]

̰
Կայացել է ԵԼ 1/4 եզրափակչի վիճակահանությունը

17:14 17.03.2023

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի և մրցաշարի եզրափակիչ հատվածի վիճակահանությունը: Քառորդ եզրափակչի զույգերը հետևյալն են․ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Սևիլիա» (Իսպանիա) «Յուվենտուս» (Իտալիա) – «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա) «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա) – «Յունիոն» (Բելգիա) «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) – «Ռոմա» (Իտալիա) Կիսաեզրափակչի զույգերը․ «Յուվենտուս»/«Սպորտինգ» – «Մանչեսթեր Յունայթեդ»/«Սևիլիա» «Ֆեյենորդ»/«Ռոմա» – «Բայեր»/«Յունիոն» Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան […]

̰
ՉԼ. «Բենֆիկային» հաղթելու դեպքում «Ինտերը» 1/2 եզրափակչում կխաղա «Նապոլի»-«Միլան» զույգի հաղթողի հետ

16:47 17.03.2023

Ինչպես արդեն տղեկացրել ենք, կայացել է Չեմպիոնների լիգայի 2022/2023 թթ. 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որին հետևել է նաև 1/2 եզրափակչի վիճակահանությունը։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը հետևյալն են. «Նապոլի» (Իտալիա) / «Միլան» (Իտալիա) – «Ինտեր» (Իտալիա) / «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ռեալ» Մադրիդ (Իսպանիա) / «Չելսի» (Անգլիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) / «Բավարիա» (Գերմանիա)

̰
Այսօր մրցագորգ դուրս եկած 5 հայ ըմբիշներից կիսաեզրափակիչ է հասել միայն Հայկ Պապիկյանը

16:38 17.03.2023

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօ պայքարի մեջ են մտել ազատ ոճային 5 հայ ըմբիշներ: 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը, 97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը պարտվել են մեկնարկային գոտեմարտերում։ 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտուն հաղթել է, սակայն երկրորդ մրցակցի հետ պայքարում պարտություն է կրել։ […]

̰
Մխիթարյանի «Ինտերը» կխաղա «Բենֆիկայի» հետ․ կայացել է ՉԼ 1/4-ի եզրափակչի վիճակահանությունը

16:20 17.03.2023

Այսօր կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» կխաղա պորտուգալական «Բենֆիկայի» հետ։ Մյուս զույգերը հետևյալն են՝ «Ռեալ» (Իսպանիա) — «Չելսի» (Անգլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Նապոլի» (Իտալիա) — «Միլան» (Իտալիա) Մրցաշարի այս տարվա եզրափակիչը կկայանա Ստամբուլում հունիսի 10-ին:

̰
ՊՍԺ-ն ու Մեսսին քննարկում են նոր պայմանագրի մանրամասները

16:12 17.03.2023

Հայտնի են դարձել ՊՍԺ-ի և Լիոնել Մեսսիի՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մանրամասները։ Հարցերից մեկը, որը կողմերը դեռ չեն լուծել, պայմանագրի ժամկետն է։ Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձի շուրջ։ Մեսսին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը պայմանով, որ իր աշխատավարձը շատ չզիջի Կիլիան Մբապեի աշխատավարձին, սակայն ակումբը պատրաստ չէ բավարարել Մեսսիի պայմանը, հայտնում է RMC […]

̰
Հայ ձյուդոիստները Թբիլիսիում կմասնակցեն Մեծ Սաղավարտի վարկանիշային մրցաշարին

16:09 17.03.2023

Մարտի 12-19-ը Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբՙ ուսումնամարզական հավաք է անցկացնում Չեխիայի Նիմբուրգ քաղաքում։ Եվրոպայի Ձյուդոյի Միության կողմից անցկացվող օլիմպիական մարզումային ճամբարին մասնակցում են աշխարհի 43 երկրների 450 ձյուդոիստներ։ Մեր թիմը վերադարձից հետո, մարտի 24-26-ը, Թբիլիսիում կմասնակցի «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարին։

̰
Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը արդեն պատրաստ է ընդունել Օլիմպիական խաղերը

15:48 17.03.2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի օլիմպիական խաղերի 500 օրվա հետհաշվարկի կապակցությամբ ասել է, որ իր երկիրը պատրաստ է «հյուրընկալել աշխարհը»: Կազմկոմիտեն այդ իրադարձությունը նշանավորելու նպատակով կազմակերպել է 24-ժամյա փոխանցավազք՝ 116 երկրների և Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ավելի քան 20 հազար վազորդների մասնակցությամբ: Մակրոնը նշել է, որ նախապատրաստական աշխատանքները հաջող են ընթանում և ընդամենը 500 օր է […]

̰
«Սլովանը» պարտվեց «Բազելին»․ Բարսեղյանը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը

15:16 17.03.2023

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալել էր շվեյցարական «Բազելին»։ Ինչպես և առաջին խաղը, այս հանդիպումը ևս ավարտվեց 2։2 հաշվով։ Առաջին խաղակեսում տանտերերի կազմում աչքի ընկան Մալիկ Աբուբակարին և Յուրայ Կուցկան։ Հյուրերից գոլերի հեղինակ դարձան Ռիկարդո Կալաֆիորին և 90+3-րդ րոպեին Զեկի Ամբուդինը։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին և թիմերը հաղթողին […]

̰
Ադրբեջանը Հայաստանում կմասնակցի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը. գործի դրվեց ժամացույցի հետհաշվարկը

14:49 17.03.2023

Այսօր Հյուսիսային պողոտայում գործի է դրվել Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամացույցի հետհաշվարկը: Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու ծանրորդների համար Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: […]

̰
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը

13:48 17.03.2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մի քանի անգամ փորձ է կատարել կապվել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն հայ կիսապաշտպանը ցանկություն չի հայտնել կապի դուրս գալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Պետրակովը: «Առաջին իսկ օրվանից, ինչ եկել եմ Հայաստան, փորձել եմ կապվել Հենրիխ […]

̰
Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

13:13 17.03.2023

Մարտի 17-ին կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը, որի ընթացքում 65-ամյա մասնագետն ուղիղ եթերում հրապարակեց ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Եվ այսպես, Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ հադիպումներին Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն 26 ֆուտբոլիստներ. Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Վարազդատ Հարոյան […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին ընդառաջ

12:34 17.03.2023

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ […]

̰
Երևանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ մանրամասներ

00:30 17.03.2023

Ապրիլի 15-23-ը Երևանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Վաղը տրվելու է առաջնության մեկնարկի հետհաշվարկը, իսկ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում մրցաշարի նախապատրաստական աշխատանքների և անցկացման մասին մանրամասներ են հայտնել կազմկոմիտեի ներկայացուցիչները։ Ծանրամարտի աշխարհում Հայաստանը ամենահայտնի երկրներից մեկն է։ Հիմա Հայաստանը հայտնի է դառնում նաև որպես մարզական միջոցառումների կազմակերպման կենտրոն։ Բռնցքամարտի Եվրոպայի և սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունների […]

̰
Տիկնիզյանը Հայաստան ժամանելուն պես հայկական անձնագիր կստանա

20:36 16.03.2023

Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը պատասխանել է «СЭ»-ի հարցին, թե ինչպես է ընթանում «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի` հայկական անձնագիր ստանալու գործընթացը։ «Տիկնիզյանի հայկական անձնագրի հետ ամեն ինչ կարգին է։ Նա կկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Խաղացողը երկիր ժամանելուն պես հայկական անձնագիր կստանա»,- «СЭ»-ին հայտնել են Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունից: Մարտի 7-ին հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը […]

̰
Պարտավոր ենք ընդունել բոլորին. Արայիկ Հարությունյանը՝ ծանրամարտի ԵԱ-ում Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին

19:40 16.03.2023

Մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը անդրադարձել են նաև Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Ադրբեջանը նախնական հայտ է ներկայացրել 6 մարզիկով: Բոլոր հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր երեկոյան է: «Ցանկացած նման […]

̰
Ջանի Ինֆանտինոն վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

19:24 16.03.2023

Ջանի Ինֆանտինոն վերընտրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ։ Նրա պաշտոնավարման ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Այսօր, Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում ՖԻՖԱ-ի 73-րդ կոնգրեսում են տեղի ունեցել նախագահական ընտրությունները։ Այդ պաշտոնի միակ թեկնածուն Ինֆանտինոն էր։ 52-ամյա շվեյցարացին ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016 թվականից։ 2019 թվականին նա վերընտրվել է առանց այլընտրանքի։ Հիմա վերընտրվում է երկրորդ անգամ։

̰
Հայ բռնցքամարտիկների մրցակիցներն՝ այսօր մեկնարկած կանանց աշխարհի առաջնությունում

18:57 16.03.2023

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում երեկ տեղի է ունեցել կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև վիճակահանությունը: Մեր մարզուհիների առաջին մրցակիցները հայտնի են։ 48 կգ. քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից և կմրցի վենեսուելացի Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսի հետ: 50 կգ. քաշային Անուշ Գրիգորյանը մրցելույթը կսկսի 1/8 եզրափակիչից և կմրցի հյուսիսկորեացի Չորոնգ Բանի […]

̰
Հայկական մուֆլոնը` ծանրամարտի ԵԱ լոգոտիպ

18:30 16.03.2023

Ապրիլի 15-23-ը Երևանը կհյուրընկալի Եվրոպայի ուժեղագույն ծանրորդներին։ Առաջնության պաշտոնական էջում հրապարակվել է առաջնության լոգոտիպը՝ հայկական մուֆլոնը: «Որպես ծանրամարտի Եվրոպայի առաջնության հայաստանյան խորհրդանիշ ընտրվել է հայկական ազնվական էնդեմիկ Մուֆլոնը, որն իր համառ բնավորությամբ, դիմացկունությամբ ու վերելքները հաղթահարելու ձգտումով ցույց է տալիս հայի պայքարող տեսակը, ցանկացած բարձունք հաղթահարելու անհագ ջիղը, որով օժտված են մեր մարզիկները։ Նրա եղջյուրների […]

̰
Կարևոր է լինել մեկ ամբողջություն, ցույց տալ անսպառ հավատ․ FAF-ը երկրպագուների միասնական երթ կանցկացնի Հայաստան-Թուրքիա խաղից առաջ

18:17 16.03.2023

Մարտի 25-ին տեղի կունենա Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Խաղը կանցկացվի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների՝ FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման անդամներն այս խաղից առաջ ևս երկրպագուների միասնական երթ կկազմակերպեն, ինչի մասին հանդես են եկել հայտարարությամբ։ «Սիրելի երկրպագուներ, մոտենում է Եվրո 2024-ի ընտրական փուլի մեկնարկը, և այն […]

̰
Սպերցյանը գավաթային խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ, ապա վնասվածք ստացել

17:56 16.03.2023

Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչում «Կրասնոդար»-ը 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ախմատի» դարպասը։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր։ Հայ ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, ապա վնասվածք ստացել և փոխարիվել 65-րդ րոպեին։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Սպերցյանի վնասվածքը լուրջ չէ։

̰
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ թուրք լրագրողն այցելել է Երևան

15:59 16.03.2023

Թուրք լրագրող և հետազոտող Սերդար Քորուջուն և CNN TÜRK-ի օպերատորներից Ահմեդ Աքփոլաթը Հայաստանում են։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նրանք ռեպորտաժ են ներկայացրել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի դիմացից, որտեղ մարտի 25-ին կայանալու է Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը: Քորուջուն կարևորել է հանդիպման ժամանակաշրջանը, քանի որ «Ղարաբաղի պատերազմից և այդուհետ սկսված կարգավորման գործընթացից հետո առաջին անգամ են երկու թիմերը […]

̰
«Նապոլին» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ՉԼ 1/4 եզրափակիչ

15:55 16.03.2023

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլի»-«Այնտրախտ» պատասխան հանդիպումն ավարտվեց իտալական ակումբի հաղթանակով՝ 3-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Օսիմհենը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Զիելինսկին: Հիշեցնենք, առաջին խաղում իտալական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով: Այսպիսով «Նապոլին» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ ՉԼ 1/4 եզրափակիչ։

̰
Որքանո՞վ է իրատեսական ՌՊԼ-ից որևէ մեկին գնելը. «Միլանի» տնօրենը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին

15:30 16.03.2023

«Միլանի» մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան RB Sport-ին տված հարցազրույցում մեկնաբանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ իտալական թիմի հետաքրքրության մասին լուրերը։ «Սպերցյա՞նն ու Միլանը»։ Որքանո՞վ է իրատեսական ՌՊԼ-ից որևէ մեկին գնելը: Դա շատ դժվար է», – ասել է Մասարան: Ավելի վաղ ռուս լրագրող Իվան Կարպովը հայտնել էր «Միլանի» և «Կրասնոդարի» միջև Սպերցյանի տրանսֆերի շուրջ բանակցությունների […]

̰
Ծանրամարտի Հայաստանի հավաքականների նախնական կազմերը՝ ԵԱ-ի համար

15:18 16.03.2023

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է թիմերի նախնական հայտերը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության համար: Նախնական հայտեր են ստացվել 42 երկրից, այդ թվում՝ Ադրբեջանից (6 մարզիկ) և Թուրքիայից (26 մարզիկ): Նրանց, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների հայտերը դեռևս պետք է հաստատվեն Միջազգային Օլիմպիական կոմիտեի և ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու […]

̰
4 մեդալ և թիմային 5-րդ տեղը․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

14:27 16.03.2023

Բուխարեստում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել: Առավել հաջող հանդես է եկել Կարապետ Մանվելյանը (55 կգ), որը գրավել է երկրորդ տեղը և պարգևատրվել է արծաթե մեդալով: Հովհաննես Հարությունյանը (87 կգ) , Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) […]

̰
Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել «Բավարիա 2»-ի կազմում

14:14 16.03.2023

Գերմանական Ռեգիոնալլիգայի 22-րդ տուրի շրջանակներում «Բավարիա 2»-ը արտագնա խաղում հանդիպել է «Տուրկգյուչուի» հետ։ Հանդիպումն ավարտվել է մյունխենյան ակումբի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել նաև Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը։ Սա հայ ֆուտբոլիստի 15-րդ գոլն էր այս մրցաշրջանում։ «Բավարիա 2»-ն այս խաղից հետո 50 միավորով երրորդն է իր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Հրանտ-Լեոն […]

̰
Հայտնի են ՉԼ 1/4 եզրափակչի բոլոր 8 մասնակիցները

13:43 16.03.2023

Ավարտվեցին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վերջին երկու հանդիպումները և հայտնի դարձան քառորդ եզրափակչի բոլոր ութ մասնակիցները։ Քառորդ եզրափակիչ են դուրս եկել հետևալ ակումբները․ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) «Միլան» (Իտալիա) «Նապոլի» (Իտալիա) «Ռեալ» (Իսպանիա) «Բավարիա» (Գերմանիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) Հատկանշական է, որ քառորդ եզրափակչում ամենաշատը ներկայացուցիչներ ունի Իտալիան՝ երեք թիմ։ Նշենք նաև, որ «Նապոլին» […]

̰
BACK_TO_TOP