Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ

20:47 18.03.2023

Մարզային այցելությունները շարունակվում են․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ։

Նախարարի առաջին կանգառը Արարատի մարզի Հնաբերդ համայնքի Դվին հնավայրն էր։ Ժաննա Անդրեասյանը շրջել է հնավայրի տարածքում, հետաքրքրվել պեղված գտածոների պահպանման պայմանների, տարածքի անվտանգության, ցուցադրություն կազմակերպելու հնարավորության և մի շարք այլ հարցերով։
Դվինի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նախարարին ծանոթացրել է կաթողիկոսական պալատների և երկու եկեղեցական կառույցների հիմքերի ամրակայման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են երկու տարի առաջ։

«Դվինի հնագիտական նյութի մի զգալի հատվածը գտնվում է հնավայրում և ժամանակին այստեղ գործող թանգարանում է պահվել։ Կան նյութեր՝ հատկապես ապակին, ջնարակը, հախճապակին, որոնք եզակի են ողջ Մերձավոր Արևելքում։ Դվինի հնավայրը շատ հարուստ է, և մենք պարտավոր ենք դրան համաշխարհային նշանակություն տալ»,- նշել է Համլետ Պետրոսյանը՝ շեշտելով, որ այդ նպատակով համագործակցում են Ֆլորենցիայի համալսարանի հետ․ համատեղ ցուցադրություններ և փոխադարձ այցեր կազմակերպում։ Իտալացի հնագետների հերթական խումբը Դվին հնավայր կժամանի առաջիկա օրերին։

Համլետ Պետրոսյանը նաև նշել է, որ նախատեսվում է կառուցել թանգարան ու հնագիտական հանգրվան, և քանի որ այդ տարածքում առկա են բավականին հետաքրքիր հնագիտական գտածոներ, դրանք ևս կփորձեն ներառել թանգարանային ցուցադրության մեջ։

Նախարարին ներկայացվել է, որ մշակութային ժառանգությամբ զբաղվող կադրերի, հնագետների և ազգագրագետների, ինչպես նաև համապատասխան ռեսուրսների կարիք կա։ Ժաննա Անդերասյանն արձանագրել է բարձրացված բոլոր խնդիրները և վստահեցրել, որ պետությունը կանի հնարավորը՝ աջակցելու Դվին հնավայրում իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքին։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Օ․ Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան։ Շաբաթ օրը գրադարանների համար սահմանված է որպես աշխատանքային օր, սակայն նախարարը տեղում արձանագրել է, որ գրադարանի դռները փակ են՝ այսպիսով հնարավորություն չընձեռելով ընթերցողներին գրադարանի ծառայություններից։

Նախարարի հաջորդ կանգառը Արտաշատի Ա․ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր։ Նախարարը շրջել է թատրոնի տարածքում, ծանոթացել փորձասենյակների, ապաստարանի և դահլիճների պայմաններին․ այդ պահին թատրոնում ընթանում էր ներկայացման փորձ։ Հաստատության տնօրեն Կամո Նաղդալյանը ներկայացրել է թատրոնում իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքները։ Նրա խոսքով՝ թատրոնն այս պահին ունի երեք հրատապ խնդիր, որոնք վերաբերում են դահլիճի աթոռների թարմացման, լուսաձայնային տեխնիկայի և հյուրախաղերի համար անհրաժեշտ միկրոավտոբուսի տրամադրման հարցերին։ Կամո Նաղդալյանը նաև տեղեկացրել է, որ վերջին երեք տարիներին առաջընթաց է գրանցվել հանդիսատեսի թվի առումով․ թատրոնը տարեկան միջինում ունենում է 20 հազարից ավելի հանդիսատես։ Ըստ հաստատության տնօրենի՝ թատրոնի դերասանական կազմը բաղկացած է ինչպես մարզի, այնպես էլ Երևանից հրավիրված մասնագետներից՝ միաժամանակ ընդգծելով, որ թատրոնում առկա է դերասանի լուրջ խնդիր։ Նա նաև տեղեկացրել է, որ թատրունում նախատեսվում է ունենալ ցուցասրահ-թանգարան, որտեղ ներկայացված կլինի հաստատության պատմությունը՝ սկսած 1955 թվականից։

Ժաննա Անդրեսյանն այցելել է նաև թատրոնի հարևանությամբ գտնվող Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ առաջիկայում կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի։ Նախարարն ընդգծել է մարզային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ շեշտադրելով նաև տարածքի բարեկարգման, մարզադաշտի տրիբունաների արդիականացման հարցը։ Մարզադաշտում այդ պահին մարզվում էին Արտաշատի երկու մարզադպրոցների սաները, և նախարարը ներկա մարզիչներից հետաքրքվել է՝ արդյոք մասնակցելու են վերջիններիս համար նախատեսված կամավոր ատեստավորմանը, որի հաջող արդյունքի պարագայում նախատեսվում է լրավճարի տրամադրում։ Մարզիչները վստահեցրել են, որ անպայման մասնակցելու են ատեստավորման գործընթացին։

Ժաննա Անդրեասյանը եղել է նաև մարզադաշտի հարևանությամբ գործող Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում և ծանոթացել դրա պայմաններին։ Նշվել է համապատասխան մարզական գույքի անհրաժեշտության հարցը, որին ի պատասխան՝ նախարարը վստահեցրել է, որ հարցը կքննարկի համապատասխան կառույցների հետ։

Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ծանոթացել է նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին։ Նոր մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով․ գործընթացը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։ Գլխավոր ինժեները նախարարին ներկայացրել է իրականացվող շինարարակական աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Նա փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով և ճարտարապետական հետաքրքիր լուծումներով ուսհաստատություն, որը կունենա կանաչապատ և բարեկարգված տարածք։

Նախարարն այցելել է նաև Կոտայքի մարզ, որտեղ ծանոթացել է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքների ընթացքին։ Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում և ունի վերականգնման կարիք: Նախարարը տեղում արձանագրել է, որ առկա են նաև տանիքի վերանորոգման, ջրահեռացման համակարգի, ինչպես նաև քարե պարիսպների ամրացման խնդիրներ։ Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ վերոնշյալ հարցերը կքննարկվեն և կլինեն համապատասխան քայլեր բարելավման աշխատանքների նախաձեռնման նպատակով։

Նախարարի հաջորդ կանգառը Բջնիի պատմական ամրոցն էր, որտեղ առկա են հուշարձանի տեսանելիության, ամրոց տանող ճանապարհի և տարածքի բարեկարգման, պարիսպների լուսավորության ցանցի անցկացման խնդիրներ։ Ժաննա Անդրեասյանն այստեղ ևս վստահեցրել է, որ կարվեն համապատասխան քայլեր՝ խնդիրներին լուծում տալու նպատակով։

ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ նախարարի մարզային այցելությունները կրելու են շարունակական բնույթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:29 06.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի  մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

11:05 06.08.2025

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP