Սենսացիա սնուկերի աշխարհի առաջնությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC

Սենսացիա սնուկերի աշխարհի առաջնությունում

21:32 06.05.2025

Շեֆլդում ավարտված սնուկերի աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել Չժաո Սինտունը: Եզրափակչում չինացին, որի այս հաջողությունը սենսացիոն է համարվել, 18:12 հաշվով հաղթել է ուելսցի Մարկ Ուիլյամսին:

Բանն այն է, որ Սինտունը դարձել է պատմության հինգերորդ մարզիկը, որն աշխարհի չեմպիոն է դարձել չներկայացնելով Մեծ Բրիտանիան: Մյուս չեմպիոններն են Հորաս Լինդրումը (Ավստրալիա, 1952 թվական), Քեն Դոհերթի (Իռլանդիա, 1997), Նիլ Ռոբերտսոն (Ավստրալիա, 2010) և Լուկաս Բրեսելը (Բելգիա, 2023):

Կիսաեզրափակչում լեգենդար Ռոնի Օ’Սալիվանին հաղթած Սինտունը դարձել է պատմության երկրորդ սնուկերիստը, որը տիտղոս է նվաճել մրցաշարը սկսելով որակավորման փուլից: Նախկինում նման նվաճման հասել էր միայն Շոն Մերֆին:

Նաև 2025 թվականի աշխարհի առաջնությունը դարձել է միակը, որի եզրափակչի երկու մասնակիցներն էլ ձախլիկ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

13:35 03.07.2025

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

Պենտագոնի որոշումը՝ կասեցնել մի շարք տեսակի զենքերի փոխանցումը Ուկրաինային, չի նշանակում, որ Վաշինգտոնը ամբողջությամբ դադարեցրել է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Մենք չենք խոսում որևէ ռազմական օգնության փոխանցումը դադարեցնելու մասին։ Այս օգնության միայն մեկ կողմն է կասեցվել», – նշել է նա։ Միացյալ Նահանգները հետաձգել է Ուկրաինային մի […] ...

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

13:27 03.07.2025

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, […] ...

Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա, հետո կրկին կնվազի

13:11 03.07.2025

Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա, հետո կրկին կնվազի

Երևանում հուլիսի 3-ի երեկոյան ժամերին, հուլիսի 4-5-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ ​ Մարզերում հուլիսի 3-ին ցերեկը, 4-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:04 03.07.2025

Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

12:57 03.07.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հուլիսի 3-ին ժամը՝ 12։25-ի դրությամբ, էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները

12:50 03.07.2025

Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները

Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել […] ...

BACK_TO_TOP