TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Մեսսին միայն մեկ պայմանով կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

21:08 14.03.2023

Լիոնել Մեսսին շատ լավ առաջարկով կարող է մեկնել Սաուդյան Արաբիայի առաջնություն: Ինչպես հայտնում է El Chiringuito-ի լրագրողը` արգենտինացի հարձակվողը կարող է միանալ սաուդյան ակումբին, եթե ավելի շատ վաստակի, քան Կրիշտիանու Ռոնալդուն: Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին, «Ալ-Հիլալին» առաջարկել է երկու տարվա ընթացքում Լիոնելին վճարել 600 միլիոն եվրո։ Մեսսիի շրջապատը կարծում է, որ Ռոնալդուից […]

̰
ՖԻՖԱ-ն  այսօր կհաստատի ԱԱ-2026-ի նոր ձևաչափը

20:15 14.03.2023

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մտադիր է այսօր հաստատել Աշխարհի առաջնությունում հանդիպումների քանակի ավելացումը՝ սկսած 2026 թվականի Աշխարհի առաջնությունից, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Ինչպես հայտնում է Sky News-ը, հանդիպումների թիվը 64-ից 104-ի հասցնելու որոշումը պետք է կայացվի Կիգալիում (Ռուանդա), ՖԻՖԱ-ի նիստում: Աշխարհի 2026 թվականի առաջնությանը կմասնակցի 48 թիմ։ ՖԻՖԱ-ն ի սկզբանե նախատեսում էր ձևավորել 16 […]

̰
Սուրեն Աղաջանյանը պարտվել է մրցավարական կողմնակալ վերաբերմունքի պատճառով. ըմբշամարտի Մ23 ԵԱ

19:50 14.03.2023

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը քառորդ եզրափակչում 4-6 հաշվով զիջել է ուկրաինացի ըմբիշին՝ մրցավարական կողմնակալ վերաբերմունքի պատճառով: Երբ մեր ըմբիշը հաղթելիս է եղել 4:3 հաշվով, գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ մրցավարը մրցակցի դեմքին ձեռքով դիպչելու համար նկատողություն է տվել Աղաջանյանին և 2 միավոր շնորհել մրցակցին: Մեր մարզիչները […]

̰
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

17:04 14.03.2023

Այսօր մեկնարկել է մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում: Տոմսերի վաճառքը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի մարտի 26-ից: Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան հինգ տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է […]

̰
Աշոտ Խաչատրյանը 2-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԵԱ

15:54 14.03.2023

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում այսօր իր երկրորդ հաղթանակը տարավ 67 կգ. քաշային Աշոտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որակավորման փուլում նա 4-2 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Յանիս Նիֆրիին, իսկ 1/4 եզրափակիչում Խաչատրյանը 10-0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել լեհ Ալեքսանդր Միլեվչիկի նկատմամբ: Կիսաեզրափակչում Խաչատրյանը կմրցի վրացի ըմբիշ Դիեգո Չխիկվաձեի հետ:

̰
Նման խաղից հետո կարելի է մոռանալ ՌԴ հավաքականում հայտնվելու մասին. Ալեքսանդր Կովալենկոյի ինքնաքննադատականը

15:40 14.03.2023

Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, որը վարձավճարով ելույթ է ունենում Սամարայի «Կռիլյա Սովետովում», մեկնաբանել է ԲԿՄԱ-ից կրած 0-4 հաշվով պարտությունը ՌՊԼ-ի 19-րդ տուրում: «Առաջին գոլից հետո հոգեբանորեն ընկճվեցինք, թույլ տվեցինք սխալներ, որոնցից հետո ևս երեք գոլ ընդունեցինք: Խաղիցս, իհարկե, դժգոհ եմ: Երրորդ և չորրորդ գոլերն ընդունեցինք իմ մեղքով: Իհարկե, ինձ համար կարևոր է Ռուսաստանի […]

̰
«Բավարիա 2» թիմի հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը շուտով կմիանա Հայաստանի հավաքականին

15:39 14.03.2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողությամբ ավարտել է «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ բանակցությունները: Այս մասին հայտնում է մարզական լրագրող Սենիկ Կարա-Պողոսյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա հարձակվողը շուտով կմիանա մեր ազգային հավաքականին: Հրանտ-Լեոնը շուտով կժամանի Երևան, որպեսզի մասնակցի Թուրքիայի հետ կայանալիք խաղին:

̰
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Մարտինեսն աճուրդում վաճառել է  աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի իր ձեռնոցները

15:04 14.03.2023

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ձեռնոցները, որոնցով նա խաղացել է 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, աճուրդում վաճառվել են 42 հազար եվրոյով, հայտնում է Aires Times-ը։ Հասույթը կուղղվի Արգենտինայի մանկական ուռուցքաբանական հիվանդանոցին օգնելու համար: «Դուք ամեն օր չեք խաղում աշխարհի առաջնության եզրափակիչներ, այս ձեռնոցներն ինձ համար հատուկ են: Բայց ավելի լավ է, եթե հնարավոր է, օգնեմ […]

̰
Սուրեն Աղաջանյանը, Աշոտ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեկնարկեցին հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԵԱ

14:51 14.03.2023

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի են ներգրավվել ևս 5 հայ ըմբիշներ: 60 կգ. քաշային Սուրեն Աղաջանյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է իսպանացի Ասեր Ռոդրիգեսին և դուրս եկել 1/4 եզրափակիչ: 67 կգ. քաշային Աշոտ Խաչատրյանը 4-2 հաշվով հաղթել է ֆրանսիացի Յանիս Նիֆրիին և նույնպես դուրս է եկել 1/4 […]

̰
ՌԴ ընտրանու հետ հանդիպումից առաջ Իրանի հավաքականում նոր գլխավոր մարզիչ է նշանակվել

14:40 14.03.2023

Ամիր Գալենոին դարձել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։ 59-ամյա մասնագետը փոխարինել է Կառլոս Կեյրուշին, ով կարիերան ավարտեց այն բանից հետո, երբ Իրանի ազգային հավաքականը չկարողացավ դուրս գալ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլից: Իրանի հավաքականը կհանդիպի Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական խաղում։ Հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թեհրանում, երկրի ամենամեծ […]

̰
ՌԴ ֆուտբոլի ազգային  հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

13:57 14.03.2023

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը կմասնակցի Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի (CAFA) առաջնությանը։ Այդ մասին «Матч ТВ»-ի հետ զրույցում հայտնել է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը։ «Ռուսաստանի հավաքականը կմասնակցի Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի (CAFA) առաջին առաջնությանը։ Մրցաշարը կանցկացվի այս տարվա հունիսի 9-21-ը»,- հայտնել է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը։ Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի բոլոր 6 անդամները՝ Տաջիկստանը, […]

̰
«Չելսին» պատրաստվում է հրաժեշտ տալ միանգամից 11 ֆուտբոլիստի

13:15 14.03.2023

Լոնդոնի «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է հրաժեշտ տալ 11 ֆուտբոլիստի, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական ակումբը կվաճառի Բեն Չիլվելի, Մեյսոն Մաունթի, Մատեո Կովաչիչի, Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի, Քրիստիան Պուլիշիչի, Ռուբեն Լոֆտուս-Չիկի, Սեզար Ասպիլիկուետայի, Քոնոր Գալահերի, Հաքիմ Զիեշի, Կայ Հավերցի և Ռահիմ Սթերլինգի տրանսֆերային իրավունքը: «Չելսին» սեփականատիրոջ փոփոխությունից հետո նախորդ երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել էր […]

̰
«Ռեալում» վերջնական որոշում են կայացրել Կառլո Անչելոտիի վերաբերյալ

12:41 14.03.2023

Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» որոշել է ընթացիկ մրցաշրջանից հետո չշարունակել համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ: TodoFichajes-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբի ղեկավարության որոշման վրա չեն ազդի նույնիսկ մարզական արդյունքները: Այստեղ կարծում են, որ թիմին նոր շունչ և գաղափարներ են պետք: Ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր չէր եկել, որ թիմը չէր ունեցել «պլան Բ», […]

̰
Ինչ՞ու է Զիդանը սկսել անգլերեն սովորել

12:27 14.03.2023

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը սկսել է անգլերեն սովորել, հայտնում է La Source Parisienne-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 50-ամյա ֆրանսիացին օրական չորս ժամ անգլերեն է սովորում։ Նշենք, որ ավելի վաղ տարբեր աղբյուրներ Զիդանի անունը կապում էին Լոնդոնի «Չելսիի» հետ, որը ներկայումս գլխավորում է անգլիացի մարզիչ Գրեհեմ Փոթերը։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26 հանդիպումից հետո «Չելսին» 37 […]

̰
Հայաստանի 13 ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել. շախմատի ԵԱ

11:50 14.03.2023

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանի 13 ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց տեղ զբաղեցնել մրցաշարի 23 ուժեղագույն շախմատիստների ցանկում և աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել: Լավագույն արդյունքը ցույց տվեցին Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակեցին 7,5-ական միավոր: Սամվելը 11-րդ տուրում հաղթեց ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին, Շանթը պարտության մատնեց ռումինացի Դավիդ […]

̰
Միակ թիմը, որը կարող է բավարարել նրա պահանջները, Մադրիդի «Ռեալն» է. Լա լիգայի նախագահը Մբապպեի մասին

11:40 14.03.2023

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Կիլիան Մբապպեի՝ Իսպանիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին։ «Դա պետք է Մադրիդի «Ռեալը» որոշի: Կցանկանայի, որ նա լիներ Լա լիգայում: Միակ թիմը, որը կարող է բավարարել նրա պահանջները, Մադրիդի «Ռեալն» է։ Կցանկանայի, որ Մբապպեն լիներ «Ռեալում»»,- Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը։ Մբապպեն ՊՍԺ-ում է 2018 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի […]

̰
Հովհաննես Հարությունյանը և Ալբերտ Վարդանյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի Մ23 ԵԱ

11:27 14.03.2023

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում այսօր կխաղարկվեն առաջին մեդալները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, ով հաջորդաբար հաղթել էր սերբ, ադրբեջանցի և թուրք մրցակիցներին, դուրս է եկել եզրափակիչ: Մեր ևս երկու ըմբիշներ այսօր կպայքարեն մեդալների համար: 87 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ռումինացի Պատրիկ Գորդանի հետ և […]

̰
«Ռեալը» գերթանկարժեք տրանսֆերի է պատրաստվում

23:45 13.03.2023

«Ռեալը» տրամադրված է լրջորեն մասնակցել Անգլիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային մրցավազքին։ Ըստ As-ի՝ մադրիդցիները պատրաստ են վճարել 140 միլիոն եվրո՝ երիտասարդ տաղանդի տեղափոխության գործարքի համար։ Դորտմունդի «Բորուսիայի» և Բելինգհեմի միջև գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Աղբյուրը նշում է, որ 19-ամյա կիսապաշտպանի գործակալներն արդեն մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք՝ […]

̰
Հայ հրաձիգների արդյունքները Եվրոպայի առաջնությունում

23:30 13.03.2023

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մարտի 5-13-ը տեղի ունեցավ գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 8 մարզիկով։ Առաջնությունում օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, 10մ, 60 կրակոց կանանց պայքարում խոցելով 577 միավոր, 59 մասնակցից 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ: Այստեղ արդեն խոցելով 250.0 միավոր՝ Էլմիրան պահպանել է իր դիրքերը և դարձել է բրոնզե մեդալակիր։ […]

̰
Ուրախ եմ, որ նման որակյալ խաղացողն ընտրեց Հայաստանի հավաքականը. Բայրամյանը՝ Տիկնիզյանի մասին

22:54 13.03.2023

«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում խոսել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշման մասին: «Արդյոք սա նատուրալիզացիա՞ է: Նա ոչ բրազիլացի է, ոչ ուրուգվայցի: Ունի հայկական ազգանուն, հայկական արմատներ։ Կարծում եմ՝ նա ուներ այդ ընտրության իրավունքը։ Եվ ես ուրախ եմ, որ նրա նման որակյալ խաղացողն ընտրեց […]

̰
«Միլանը» հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

22:37 13.03.2023

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է հեռանալ ռուսական «Կրասնոդարից» և տեղափոխվել Իտալիայի առաջնություն: Տելեգրամյան ալիքներից մեկը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Աղբյուրի փոխանցմամբ, «Միլանը» շուրջ 8 մլն եվրո է նախատեսում վճարել Սպերցյանի տրանսֆերի համար, մինչդեռ ռուսական ակումբն իր սանի տրանսֆերի դիմաց ցանկանում է 12 մլն եվրո ստանալ: 2022/23 մրցաշրջանում […]

̰
Կարապետ Մանվելյանին պարտվելուց հետո ադրբեջանցի ըմբիշը ագրեսիվ վարք է դրսևորել․ նա որակազրկվել է

22:21 13.03.2023

Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշ Ռահիմ Հասանովի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից՝ պարտությունից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն: Ինչպես երևում է մարզական լրագրող Երվանդ Հակոբյանի տարածած տեսանյութում՝ հաղթանակից հետո Մանվելյանը ձեռքը մեկնել է արդբեջանցուն, սակայն վերջինս հարվածել է հայ […]

̰
«Բարսելոնան» Չավիին նոր պայմանագիր կառաջարկի

22:13 13.03.2023

«Բարսելոնան» նոր աշխատանքային պայմանագիր կառաջարկի թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին, հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները որոշել են երկարաձգել համագործակցությունը մասնագետի հետ մինչև 2026 թվականի կեսերը։ Ինքը՝ Չավին, երջանիկ է «Բարսելոնայում» և ուրախ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու համար: 43-ամյա Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է 2021 թվականի աշնանից։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» վստահորեն […]

̰
Հայաստան-Թուրքիա խաղի բոլոր տոմսերը սպառվել են

21:59 13.03.2023

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հատկանշական է, որ բոլոր տոմսերը սպառվել են առցանց վաճառքի արդյունքում, այդ իսկ պատճառով տոմսարկղում տոմսերի վաճառք չի նախատեսվում: Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

̰
«Ինտերի» ղեկավարությունը հանդիպել է գլխավոր մարզչի հետ. Ինձագիին պաշտոնը կորցնելու վտանգ չի սպառնում

21:47 13.03.2023

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին պաշտոնը կորցնելու վտանգ չի սպառնում, հայտնում է Sky Sports-ը։ Մարտի 12-ին ակումբի ղեկավարությունը հանդիպել է իտալացի մասնագետի հետ և ասել, որ միլանյան ակումբում հույսեր են կապում մարզչի հետ։ Միլանյան ակումբը Ա Սերիայի վերջին 3 հանդիպումներից երկսում պարտություն է կրել, «Սպեցիայից» (1:2) և «Բոլոնիայից» (0:1) ու հաղթել է «Լեչեին» (2:0): Ավելի […]

̰
Կարապետ Մանվելյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԵԱ

21:45 13.03.2023

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում շարունակում է փայլուն ելույթները Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը: Նա 1/2 եզրափակչում, համառ պայքարում հաղթել է թուրք Մուհամետ Էմին Չակիրին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ վաղը կմրցի ռումինացի Դենից Ֆլորին Միհայի հետ: Հիշեցնենք՝ Մանվելյանը մեկնարկում 9-0 հաշվով առավելության էր հասել սերբ ըմբիշ Սաբոիչ Լոզոնկի նկատմամբ, […]

̰
Առաջին անգամ  Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում

20:49 13.03.2023

Առաջին անգամ գրեփլինգի պատմության մեջ Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաչել է Հայաստանի ներկայացուցիչ Մայիս Ներսեսյանը՝ 62 կգ քաշային կարգի եզրափակչում համառ պայքարի արդյունքում նա հաղթել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Իսրայելի ներկայացուցչին: Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուխարեստում: Հայաստանը ներկայացնում են նաև՝ Ռազմիկ Միսակյանը-62կգ, Արսեն Ալեքսանյանը-66կգ, Ասլան Պողոսյանը-66կգ, […]

̰
ՊՍԺ-ն պատրաստվում է համաշխարհային ֆուտբոլի ռեկորդային գործարքի. ակումբը փորձելու է ձեռք բերել Էրլինգ Հոլանդին

20:15 13.03.2023

Ֆրանսիական Lequipe-ն հայտնում է, որ ՊՍԺ-ն պատրաստվում է առաջիկա ամռանը ձևակերպել Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը։ Սա կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի ռեկորդային գործարքներից մեկը։ ՊՍԺ-ն կարող է «Մանչեսթեր Սիթիին» վճարել 197 միլիոն եվրո։ Նշվում է, որ ակումբում ցանկանում են հարձակվողական դուետ ստեղծել Հոլանդի և Մբապեի շնորհիվ: Միաժամանակ, «Մանչեսթեր Սիթին» տրամադրված չէ առանցքային խաղացողին բաց թողնել այս […]

̰
Ալբերտ Վարդանյանը ևս կիսաեզրափակիչում է. ըմբշամարտի Մ23 ԵԱ

19:55 13.03.2023

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Դոմինիկ Կրավչիկի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Ալբերտը հաղթել է 9-0 հաշվով, ժամանակից շուտ, ընդամենը 45 վայրկյանի ընթացքում: Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը:

̰
ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մի մասը չի ցանկանում աշխատել Գալտիեի հետ

19:41 13.03.2023

ՊՍԺ-ի որոշ ֆուտբոլիստներ չեն ցանկանում աշխատել գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է sports.fr-ը: Փարիզցիները այս մրցաշրջանում արդեն դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից։ Թիմը, սակայն, առաջատարն է Լիգա 1-ում և երկրորդ տեղում ընթացող «Մարսելից» 10 միավոր ավելի ունի: ՊՍԺ-ի ղեկավարությունը Գալտիեին հեռացնելու մտադրություններ առայժմ չունի:

̰
BACK_TO_TOP