TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մի մասը չի ցանկանում աշխատել Գալտիեի հետ

19:41 13.03.2023

ՊՍԺ-ի որոշ ֆուտբոլիստներ չեն ցանկանում աշխատել գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է sports.fr-ը: Փարիզցիները այս մրցաշրջանում արդեն դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից։ Թիմը, սակայն, առաջատարն է Լիգա 1-ում և երկրորդ տեղում ընթացող «Մարսելից» 10 միավոր ավելի ունի: ՊՍԺ-ի ղեկավարությունը Գալտիեին հեռացնելու մտադրություններ առայժմ չունի:

̰
Սահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցուն, սակայն հետագայում չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԵԱ

19:09 13.03.2023

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում 63 կգ Սահակ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել` առավելության հասնելով ադրբեջանցի մրցակցի նկատմամբ: Նա 3-1 հաշվով հաղթել է Զիյա Բաբաշովին: Ցավոք 1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը 1-6 հաշվով զիջել է թուրք մարզիկ Իսմաիլ Չուլֆային: 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը որակավորման փուլում 3-7 հաշվով զիջել է հունգարացի Աթիլլա […]

̰
Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի Մ23 ԵԱ

19:03 13.03.2023

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Մանվելյանը մեկնարկում 9-0 հաշվով առավելության էր հասել սերբ ըմբիշ Սաբոիչ Լոզոնկի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչում 7-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռահիմ Հասանովին:

̰
Հայ շախմատիստները պայքարում են աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերի համար

18:47 13.03.2023

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 10-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 74-րդ քայլին հաղթելով անգլիացի Ջոն Վիլոուին, վաստակեց 7 միավոր: Վերջին տուրից առաջ Հովհաննիսյանը մեկ միավորով է զիջում աղյուսակը գլխավորող ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Ալեքսեյ Սարանային և Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյին: 12 շախմատիստներ էլ […]

̰
Չավին արձագանքել է «Բարսելոնայի» դեմ «Աթլետիկի» երկրպագուների բողոքի ակցիային

16:40 13.03.2023

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դժգոհ է մնացել «Աթլետիկի» երկրպագուների պահվածքից, ովքեր Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպման ժամանակ բողոքի ակցիա են իրականացրել կատալոնական ակումբի դեմ։ «Ես հարգում եմ «Սան Մամեսի» հանրությանը: Նրանք միշտ ինձ շատ լավ են վերաբերվել, և «Բարսելոնայի» հանդեպ թշնամական այս մթնոլորտը զարմացնում ու տխրեցնում է ինձ։ Նախապես դատելը վատ է հասարակության համար: Մենք […]

̰
«Բարսելոնան» Լա լիգայի նոր ռեկորդ է սահմանել

16:08 13.03.2023

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության խաղում 1-0 հաշվով «Աթլետիկին» հաղթելուց հետո նոր ռեկորդ է սահմանել։ 25 տուրից հետո կատալոնացիները բաց են թողել ընդամենը 8 գնդակ, ինչը Լա Լիգայի ռեկորդ է մրցաշարի այս հատվածի համար, նշում է Opta-ն։ Նախկին ռեկորդակիրներն էին Մադրիդի «Ատլետիկոն» (1990/91) և «Դեպորտիվոն» (1993/94), որոնք 25 տուրից հետո տասը գնդակ էին բաց թողել: Կատալոնական ակումբը […]

̰
Կարեն Խաչանովը պարտվել է Ինդիան-Ուելսի մրցաշարի 3-րդ փուլում

16:00 13.03.2023

ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ինդիան-Ուելսում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 3-րդ փուլում նրա մրցակիցը իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինան էր։ Հանդիպումը տևել է 2 ժամ 19 րոպե և ավարտվել 3:6, 6:1, 4:6 հաշվով։ 4-րդ փուլում Դավիդովիչ-Ֆոկինան կխաղա Քրիստիան Գարինի հետ։

̰
Դավաճան հուդաները խլեցին իմ որդուն ինձնից, բայց իմ հավատն առ Աստված չեն խլի. Լյուսիա Ալվեշ

15:53 13.03.2023

«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նախկին պաշտպան Դանի Ալվեշի մայրը՝ Լյուսիա Ալվեշը, աջակցել է իր որդուն, ով մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: «Իմ ընտանիքն իմ կյանքն է: Իմ տղան բանտում է, բայց ես սիրում եմ նրան։ Աստված կապել է մեզ։ Մեզ ոչ ոք չի բաժանի: Դավաճան հուդաները խլել են որդուս ինձնից, բայց իմ հավատն առ Աստված չեն […]

̰
Եգիպտոսում թալանել են Մոհամեդ Սալահի տունը

15:37 13.03.2023

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում թալանել են «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի տունը։ Այս մասին հաղորդում է Goal-ը։ Եգիպտոսի իրավապահներն այժմ հետաքննում են դեպքը։ Սալահի եղբոր որդին, ով անցնելիս է եղել տան մոտով, կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ։ Նա նկատել է, որ տան պատուհանները բաց են, ապա զանգահարել է անվտանգության աշխատակիցներին։ Իրավապահները փնտրում են տան տեսահսկման […]

̰
Ինձագին կարող է հեռացվել «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից

15:23 13.03.2023

Սիմոնե Ինձագին կարող է հեռացվել «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ա Սերիայի «Սպեցիայի» դեմ խաղում միլանցիների կրած պարտությունը բացասաբար է տրամադրել ակումբի ղեկավարությանը մարզչի նկատմամբ: Թիմի ֆուտբոլիստները նույնպես կորցնում են վստահությունը Ինձագիի նկատմամբ, դա մեծապես պայմանավորված է նրանով, որ «Ինտերը» բաց թողեց չեմպիոնությունը նախորդ մրցաշրջանում։ Մարզչի ճակատագիրը ակումբում կարող է վճռել Չեմպիոնների լիգայի պատասխան խաղը «Պորտուի» […]

̰
ՊՍԺ-ն մտադիր է գնել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը

15:07 13.03.2023

ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը: Agence France Presse-ը հայտնում է, որ կառավարությունը մրցույթ է հայտարարել, մոտ 600 մլն եվրո վճարելու պատրաստ գնորդ գտնելու համար։ Նշվում է, որ ակումբը դեռ չի դիմել մրցույթին մասնակցելու համար, բայց պատրաստվում է դա անել։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 27-ն է: Առաջարկները կքննարկվեն հաջորդ տարի, մարզադաշտի փոխանցումը […]

̰
«Ռեալը» հոգնել է Մբապպեի անորոշությունից

15:01 13.03.2023

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հոգնել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի անորոշությունից՝ կապված իր ապագայի հետ, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի համաձայն, մադրիդցիներն արդեն հոգնել են Մբապեի հնարավոր ձեռքբերման հետ կապված իրավիճակից, ակումբն այժմ անվստահություն ունի Կիլիանի նկատմամբ։ «Ռեալը» մտադիր չէ պայքարել ֆրանսիացու համար, եթե նա որոշի հեռանալ ՊՍԺ-ից: Միևնույն ժամանակ, «Ռեալը» հասկանում է, որ ՊՍԺ-ն երբեք չի […]

̰
Իսպանիայի դատախազությունը «Բարսելոնայի» կողմից մրցավարներին կաշառք տալու ապացույցներ չի տրամադրում. Marca

14:33 13.03.2023

Իսպանիայի դատախազությունը բողոք է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ՝ կոռուպցիայի, վատ կառավարման և փաստաթղթային խարդախությունների գործով։ Այնուամենայնիվ, նա մրցավարների վրա ազդեցություն ունենալու վերաբերյալ ապացույցներ չի ներկայացրել։ Այս մասին հայտնում է Marca-ն: Դատախազությունը «Բարսելոնային» մեղադրել էր նրանում, որ ակումբի ղեկավարությունը լիգայի ղեկավարության ներկայացուցիչ Խոսե Նեգրեյրայի հետ խիստ գաղտնի համաձայնություն է ունեցել կատալոնական ակումբի օգտին բարենպաստ մրցավարություն կազմակերպելու համար: […]

̰
ՊՍԺ-ի երկարաժամկետ ծրագրերում Մեսսին և Նեյմարը չկան

14:18 13.03.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ապագայի շուրջ բանակցում է միայն փարիզցիների հետ, հայտնում է Ole-ն։ Ըստ աղբյուրի՝ արգենտինացին ցանկանում է շարունակել ելույթները Եվրոպայում, իսկ ՊՍԺ-ն միակ թիմն է, որի հետ ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցություններ են վարում պայմանագրի շուրջ։ Փարիզցիները Մեսսիին առաջարկել են երկարաձգել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։ «Ինտեր Մայամին», որը նույնպես հետաքրքրված է Մեսսիով, նրա տրանսֆերի վրա […]

̰
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մեկնում է Դելի՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը

14:04 13.03.2023

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մարտի 16-ից 27-ը կմասնակցի Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ հավաքականը Դելի կմեկնի հետևյալ կազմով. 48 կգ Գայանե Տեր-Բարսեղյան 50 կգ Անուշ Գրիգորյան 54 կգ Եկատերինա Սիչևա 60 կգ Էլիդա Քոչարյան 63 կգ Սոնա Հարությունյան 70 Անի Հովսեփյան Մեր ընտրանին մրցավայր կմեկնի այսօր՝ մարտի […]

̰
Մբապպեի գոլն ու ՊՍԺ-ի հերթական հաղթանակը

13:50 13.03.2023

Ֆրանսիական Լիգա-1-ի 27-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Բրեստին»: Փարիզյան թիմից գոլերի հեղինակ են դարձել Սոլերն ու Մբապպեն: Ընդ որում, Մբապպեն գոլը խփել է 90-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 66 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Մարսելը» 10 միավոր պակաս ունի:

̰
Հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել Ռուսաստանում

13:33 13.03.2023

Երիտասարդ հայ ազատ ոճայինները մասնակցել են Ռուսաստանում կայացած Ռոման Դմիտրիևի հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը դարձել է մրցաշարի փոպչեմպիոն, իսկ 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր:

̰
«Բարսելոնան» ամրապնդվում է առաջին հորիզոնականում

13:15 13.03.2023

Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփել է Ռաֆինյան։ 87-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ինյակի Ուիլյամսի խփած գոլը չեղարկվել է VAR-ի միջամտությամբ։ «Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 9 միավոր առաջ է 2-րդ տեղում գտնվող «Ռեալից»։ «Աթլետիկը» 33 միավորով 9-րդ […]

̰
11 ոսկե մեդալ. Երևանի քաղաքապետը հյուրընկալել է «Մեգամիթ 2023» ցատկացանցի ակումբային առաջնությանը մասնակցած մարզիկներին

12:37 13.03.2023

1970-ական թվականներին շահագործման հանձնված «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի համար 2022 թվականն առանձնակի նշանակություն ունեցավ: Համայնքային միջոցներով մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը հիմնովին փոխեց մարզական օջախի պայմաններն ու միջավայրը: Հաշվի առնելով աշխատանքների ծավալն ու շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի անմխիթար վիճակը՝ նախագիծը բաժանվեց փուլերի: Բոլորովին վերջերս, հենց այս դպրոցի սաները ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2023» […]

̰
Երեք կարմիր քարտ և ինքնագոլ. «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շիրակ»-ին

23:50 12.03.2023

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի, 23-րդ տուրը եզրափակվել է «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» խաղով: Կարմիր քարտերով երկու ֆուտբոլիստ է հեռացվել «Շիրակ»-ի և մեկը` «Արարատ-Արմենիա»-ի կազմերից: Երևանյան թիմը կարողացել է առավելության հասնել Գյումրին ներկայացնող ակումբի նկատմամբ միայն մեկ գնդակի շնորհիվ: 78-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն առաջ է անցել հաշվի մեջ: «Շիրակ»-ից ինքնագոլի հեղինակ է դարձել Ալեքսա Վիդիչը: «Արարատ-Արմենիա»-«Շիրակ»` 1:0:

̰
«Բավարիայի» ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առջև

19:55 11.03.2023

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը, որը 6 ամիս առաջ ձերբակալվել էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, մարտի 15-ին կկանգնի դատարանի առջև, հայտնում է L’Equipe-ը: Այս գործով լսումները կկայանան Մյունխենի դատարանում: Պավարը կտուգանվի երկամսյա աշխատավարձի չափով, ինչպես նաև մեկ տարով կզրկվի վարորդական իրավունքից: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, խփել 4 […]

̰
«Ռեալը» հայտարարությամբ է հանդես եկել «Բարսելոնային» առաջադրված մեղադրանքներից հետո

19:27 11.03.2023

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ հրապարակվել են Իսպանիայի դատախազության մեղադրանքները «Բարսելոնայի» դեմ։ «Հաշվի առնելով դատախազի մեղադրանքների լրջությունը «Բարսելոնայի» և նրա երկու նախագահների դեմ՝ կոռուպցիայի հիմնավոր կասկածանքով, ինչպես նաև ակումբի հարաբերությունները մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեիրայի հետ, նախագահը վաղը՝ կիրակի, տնօրենների խորհրդի հրատապ նիստ է հրավիրել՝ որոշելու […]

̰
Ինչպիսի հանդգնություն․ Բենզեմայի պատասխանը Դեշամին

18:55 11.03.2023

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի խոսքերը, ով ավելի վաղ խոսել էր իր՝ Աշխարհի առաջնությունից առաջ հավաքականից հեռանալու մասին։ Սոցցանցերում Բենզեման երկու Story է տեղադրել, որոնցից առաջինում, Դեշամի խոսքերի տակ, գրել է՝ «Ինչպիսի հանդգնություն»։ Մադրիդի «Ռեալի» հարձակվողն իր մեկնաբանությունն ուղեկցել է ծաղրածուի էմոջիով։ Երկրորդ Story-ում Բենզեման նույնպես կարճ […]

̰
Ադամյանի «Քյոլնը» պարտվել է «Բոխումին»

18:26 11.03.2023

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվել է «Բոխումին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր և փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին, երբ արդեն հաշիվը 0-2 էր: «Քյոլնը» 27 միավորով 12-րդն է, «Բոխումը» 14-րդն է՝ 22 միավորով։

̰
Մխիթարյանի գնահատականը «Սպեցիայի» դեմ խաղում

17:58 11.03.2023

WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է «Սպեցիա»-«Ինտեր» խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները: Հիշեցնենք, որ այդ խաղում «Ինտերը» պարտվել էր 1-2 հաշվով: 34-ամյա հայ կիսապաշտպանի խաղը գնահատվել է 6,1 միավոր (10 հնարավորից): Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Ինտերի» մեկնարկային կազմում և փոխարինվել 66-րդ րոպեին: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել տանտերերի լեհ դարպասապահ Բարտլոմեյ Դրագովսկին (8,1 միավոր)։ Ընթացիկ […]

̰
Մեսսին շահավետ առաջարկ է ստացել Մայամիի «Ինտերից», բայց ՊՍԺ-ն չի ուզում բաժանվել աստղից

17:00 11.03.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել են տեղափոխվել ամերիկյան MLS-ի «Ինտեր Մայամի»: Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Նիկոլա Սկիրան։ Ըստ նրա՝ ամերիկյան ակումբը 35-ամյա Մեսսիին շատ բարենպաստ ֆինանսական պայմաններով առաջարկ է արել։ Բայց ՊՍԺ-ն ուզում է համոզել արգենտինացուն մնալ ֆրանսիական ակումբում` նրան առաջարկելով պայմանագիր մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Նշվում է, […]

̰
Հայտնի է, թե ինչ կազմերով հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին

16:37 11.03.2023

Մարտի 11-ից 25-ը սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք Թբիլիսիում, որից հետո կմեկնի Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մարտի 29-ից ապրիլի 2-ը կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի 2-րդ երիտասարդական առաջնությանը։ Թիմը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով. մարզիկներ՝ Էրիկ Բաղդասարյան Համլետ Մանուկյան Մամիկոն Խաչատրյան մարզուհի՝ Մարիետա Բուչախչյան Մարզիչներ՝ Հայկ Նազարյան Քնարիկ Բրսոյան մրցավար՝ Հակոբ Սերոբյան Մարտի 25-ից ապրիլի 8-ը […]

̰
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Մ23 ԵԱ-ին

16:26 11.03.2023

Մարտի 13-19-ը ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը ազատ ոճի Հայաստանի հավաքականը կմասնակցի այս կազմով. 57 կգ Էդիկ Հարությունյան 61 կգ Մեժլում Մեժլումյան 65 կգ Տիգրան Ղազարյան 70 կգ Հայկ Պապիկյան 74 կգ Մենուա Յարիբեկյան 79 կգ Նարեկ Գրիգորյան 86 կգ Կնյազ Իբոյան […]

̰
Պատրաստվում եմ Օլիմպիական խաղերին՝ ոսկի նվաճելու ակնկալիքով. Յանա Եգորյանը ողջունել է միջազգային ֆեդերացիայի որոշումը

16:00 11.03.2023

Սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, թիմային հաշվարկում Եվրոպայի առաջնությունների 6-ակի հաղթող, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Յանա Եգորյանն արձագանքել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ռուս մարզիկներին միջազգային մրցաշարերի մասնակցել թույլատրելու որոշմանը: «Հիանալի նորություն էր: Մինչև վերջ հավատում էի, որ մեզ կթույլատրեն մասնակցել միջազգային մրցաշարերի: Իմ ծրագրերը չեն փոխվում. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստվում եմ Օլիմպիական […]

̰
Դեշամը պատմել է, թե ինչու է Բենզեման հեռացել հավաքականից

15:47 11.03.2023

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն առաջին անգամ խոսել է այն մասին, թե ինչու է Կարիմ Բենզեման հեռացել թիմից՝ Կատարում կայացած ԱԱ-2022-ից առաջ։ «Ես կորցրեցի հերթական շատ կարևոր խաղացողի. պետք է պատմեմ դրա մասին։ Կարիմը վշտացած է, քանի որ այս աշխարհի առաջնությունն իր համար շատ բան էր նշանակում: Նա ինձ ասաց, որ մեռած է: Մեր […]

̰
BACK_TO_TOP