TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

6 հայ շախմատիստ 1,5 միավոր է զիջում միանձնյա առաջատարին. շախմատի ԵԱ

15:26 11.03.2023

Կայացել է շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 8-րդ խաղափուլը: 8-րդ տուրի իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը: Ոչ-ոքի արդյունք են գրանցել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը: Առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովն է, […]

̰
«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Մեսսիի հոր հետ

15:06 11.03.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս չի վերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է լրագրող Գիլյեմ Բալագեն։ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերջերս հանդիպել է Մեսսիի հոր հետ, բայց միայն քննարկելու, թե ինչպես պետք է ապագայում արտահայտել հարգանքը Լիոնելի նկատմամբ: Մեսսին առայժմ «Բարսելոնայից» ոչ մի առաջարկ չունի. նրա վերադարձը չի ակնկալվում։ Լա Լիգան ամեն դեպքում դեմ կլինի […]

̰
ՈւԵՖԱ-ն կարող է հեռացնել «Բարսելոնային» ՉԼ հաջորդ խաղարկությունից

14:45 11.03.2023

ՈւԵՖԱ-ն կարող է հեռացնել «Բարսելոնային» ՉԼ հաջորդ խաղարկությունից՝ Էնրիկես Նեգրեյրայի գործի հետ կապված։ Այս մասին հայտնում է AS-ը։ Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Բարսելոնային», 2001-ից 2018 թվականներին Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավարին ավելի քան 7 միլիոն եվրո վճարելու համար: Ակումբը պնդում է, որ նրանք վճարել են մրցավարական հաշվետվությունների համար և չեն փորձել ազդել մրցավարների […]

̰
«Ռոման» իր ֆուտբոլիստներին արգելել է շփվել ԶԼՄ-ների հետ

14:26 11.03.2023

«Ռոման» կոշտ է արձագանքել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ երկու խաղով որակազրկման մերժված բողոքին: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ Հռոմը ներկայացնող ակումբն արգելել է խաղացողներին և անձնակազմին շփվել լրատվամիջոցների հետ մինչև մրցաշրջանի ավարտը։ Մոուրինյուն ասել է, որ իրեն նախ՝ վիրավորել է «Կրեմոնեզեի» դեմ խաղի չորրորդ պաշտոնյա Մարկո Սերրան, ինչը հանգեցրել է պատասխան քայլերի […]

̰
Մխիթարյանի «Ինտերը» պարտվել է Ա սերիայի հետնապահներից մեկին

14:12 11.03.2023

Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս պարտվել է «Սպեցիային»։ Հանդիպման 13-րդ րոպեին հյուրերը 11 մետրանոցի իրավունք են ստացել, սակայն այն չի կարողացել իրացնել Լաուտարո Մարտինեսը։ 55-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Դանիել Մալդինին։ 83-րդ րոպեին միլանցիները նորից 11 մետրանոցի իրավունք են ստացել: Ռոմելու Լուկակուն դիպուկ է հարվածել և հավասարեցրել հաշիվը։ Սակայն 4 րոպե անց […]

̰
Ինչո՞ւ են Լինեկերին հեռացրել BBC-ից

13:58 11.03.2023

Գարի Լինեկերին հեռացրել են BBC-ի հաղորդավարի պաշտոնից քաղաքական ելույթի համար: Անգլիացի նախկին ֆուտբոլիստը դեմ է արտահայտվել Բրիտանիայում անօրինական միգրանտների մասին օրինագծին, որը արգելում է միգրանտներին ապաստան տրամադրելը, ինչպես նաև խրախուսում է Մեծ Բրիտանիայից անօրինական միգրանտների արտաքսումը, որին հաջորդում է երկիր մուտքի արգելքը և ապագայում քաղաքացիություն ստանալու անհնարինությունը։ Լինեկերը կառավարության հռետորաբանությունը համեմատել է 1930-ականների Գերմանիայի հետ։ […]

̰
Ինչո՞ւ են Ն’Գոլո Կանտեին սպառնացել ատրճանակով. France Football-ի բացահայտումը

13:26 11.03.2023

«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին 2017 թ-ին սպառնացել են ատրճանակով։ Այս մասին հայտնում է France Football-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կանտեին բռնի ուժով դուրս են բերել ռեստորանից և նստեցրել մեքենա, ատրճանակը դրել են նրա ծնկին և սպառնալիքներով ստիպել փոխել գործակալին։ Ինքը՝ Կանտեն, մի քանի անգամ փոխել է իր ներկայացուցչին՝ 2016 թվականին «Լեսթերից» «Չելսի» տեղափոխությունը կազմակերպելիս։ Հաղորդվում է, […]

̰
Էրիկսենը դեռ կխաղա այս մրցաշրջանում․ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ

12:32 11.03.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի մասին, ով ներկայումս ապաքինվում է վնասվածքից։ «Էրիկսենը դեռ կխաղա այս մրցաշրջանում: Բայց ես հիմա չեմ կարող ասել, թե երբ սպասել նրա վերադարձին: Նրա վերականգնումը լավ է ընթանում։ Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի: Մենք նրան անպայման կտեսնենք, բայց ոչ մինչև միջազգային ընդմիջում»,- Տեն […]

̰
«Ռեալը» պատրաստ է ձեռք բերել Մբապեին, եթե նա հրապարակավ խոստովանի, որ վատ է վարվել ակումբի նկատմամբ

12:17 11.03.2023

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 2024 թվականին պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Ինչպես հայտնում է AS-ը, մադրիդցիները չեն փորձի գնել ֆրանսիացուն այս ամառ, քանի որ դա շատ թանկ կարժենա։ Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է տրանսֆեր իրականացնել, եթե 24-ամյա խաղացողն ավելի հասանելի լինի։ Նշվում է սակայն, որ Մբապեի համար «Ռեալ» տեղափոխվելու պայման կա։ Նախ, տրանսֆերը […]

̰
Կարեն Խաչանովը հաղթել է Օսկար Օտեին և դուրս եկել Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի երրորդ շրջան

11:35 11.03.2023

ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթելով գերմանացի Օսկար Օտտեին ՝ դուրս է եկել Ինդիան Ուելսում (ԱՄՆ) ընթացող Masters շարքի մրցաշարի երրորդ շրջան՝ 1/16 եզրափակիչ։ Խաչանովը հաղթել է 6։3, 6։3 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե։ Երրորդ տուրում Խաչանովը կհանդիպի իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ, ով աշխարհի 28-րդ ռակետն է: Ինդիան […]

̰
Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում

23:31 10.03.2023

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած առաջնությունում օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, 10 մ․ 60 կրակոց կանանց պայքարում խոցելով 577 միավոր, 59 մասնակցից 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ: Այստեղ արդեն խոցելով 250.0 միավոր՝ Էլմիրան պահպանել է իր դիրքերը և դարձել է բրոնզեմեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 8 մարզիկով։ Մեծահասակների […]

̰
«Ուրարտու» ակումբում արձագանքել են Զախարյանի տեղափոխության մասին լուրերին

23:29 10.03.2023

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ երևանյան ակումբ տեղափոխության հնարավորությունը։ ««Ուրարտուն» հետաքրքրվա՞ծ է Զախարյանի տեղափոխությամբ հետագայում «Չելսիին» վաճառելու համար: Ես տեղեկություն չունեմ այս հարցի վերաբերյալ»,- ասել է Գունկոն Championat.com-ի թղթակից Իլյա Նիկուլնիկովի հետ զրույցում։ Ավելի վաղ ֆուտբոլային գործակալ Գերման Տկաչենկոն ասել էր, որ «Ուրարտուն» կարող է միջանկյալ օղակ դառնալ […]

̰
Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Բարսելոնային»

23:09 10.03.2023

Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Բարսելոնային», որը կասկածվում է Լա լիգայի մրցավարական կոմիտեի նախկին պաշտոնյա Էնրիկես Նեգրեյրային կաշառելու մեջ, հայտնում է AS-ը: Հաստատված է համավրել այն, որ Նեգրեյրան 2001-ից 2018 թվականների ընթացքում ընդհանուր 7.3 միլիոն եվրո է ստացել ակումբից: Էնրիկես Նեգրեյրան ցուցմունք տալիս հայտարարել է, որ վճարումները կատարվել են խորհրդատվական աշխատանքի համար, իսկ մրցավարները «Բարսելոնային» […]

̰
Նաիր Տիկնիզյանը մարտի 19-ին կժամանի Երևան՝ հայկական անձնագիր ստանալու համար

22:43 10.03.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մարտի 19-ին կժամանի Երևան՝ հայկական անձնագիր ստանալու համար, հայտնում է Metaratings.ru-ն։ Մարտի 20-ին Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստվել Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ առաջիկա հանդիպումներին։ Տիկնիզյանն ու «Կրասնոդարի» երկրորդ թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանն առաջին անգամ են միանալու Հայաստանի հավաքականին։ Մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում […]

̰
Նեյմարը վիրահատվել է

22:27 10.03.2023

ՊՍԺ-ի  հարձակվող Նեյմարը Կատարի մայրաքաղաք Դոհայում կոճի վիրահատության է ենթարկվել, հայտնում է L’Équipe-ը։ Բրազիլիայի հավաքականի առաջատարը փետրվարի 20-ին վնասվածք էր ստացել «Լիլի» դեմ խաղում: 31-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 3-4 ամիս, բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 18 գոլի և 17 գոլային […]

̰
Արթուր Դալալոյանը վնասվածքի պատճառով դադարեցրել է ելույթները ՌԴ առաջնությունում

22:15 10.03.2023

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը ձեռքի ափի վնասվածքի պատճառով Կազանում ընթացող Ռուսաստանի առաջնությունում ժամանակից շուտ ավարտել է ելույթը: Այդ մասին հայտնել է սպորտային մարմնամարզության Ռուսաստանի ազգային հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն։ «Արթուրը, ով երկար ժամանակ ափի հետ կապված խնդիրներ ունի, ստիպված է հրաժարվել Ռուսաստանի առաջնությանը մասնակցությունից։ Նա բաց կթողնի և՛ […]

̰
10 տարի առաջ այս օրը Յուրա Մովսիսյանը նորամուտը «Սպարտակում» նշել է հեթ-տրիկով

22:10 10.03.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը 10 տարի առաջ այս օրը՝ 2013 թվականի մարտի 10-ին, փայլուն կերպով է իր նորամուտը նշել Մոսկվայի «Սպարտակի» կազմում։ Գրոզնիի «Թերեկի» դեմ Ռուսաստանի առաջնության խաղում Մովսիսյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Յուրա Մովսիսյանը «Սպարտակում» խաղացել է 2013-2016 թվականներին, անցկացրել 66 հանդիպում, դարձել 27 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։ […]

̰
Զախարյանի տրանսֆերը «Չելսի» կարող է իրականացվել հայկական ակումբի միջոցով

21:55 10.03.2023

ProSports Management-ի ղեկավար Գերման Տկաչենկոն պատմել է, թե ինչպես կարող է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հակառուսական պատժամիջոցների պայմաններում տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։ «Բոլորը գիտեն Զախարյանի հարցով «Չելսիի» առաջարկի մասին։ Այս գործարքն անհնարին է գործող օրենսդրության պարագայում, այն կարող է իրականացվել միայն երրորդ կողմի միջոցով, օրինակ՝ հայկական ակումբի, որտեղ Արսենը պետք է անցկացնի […]

̰
Մարոկկոն ցանկանում է ընդունել 2030–ի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը

16:59 10.03.2023

Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է 2030 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու հայտ ներկայացնելու մտադրության մասին: Աֆրիկյան մի երկիր կարող է միանալ Իսպանիայի և Պորտուգալիայի հետ համատեղ հայտին, քանի որ մեծ է հավանականությունը, որ Ուկրաինան, որի թեկնածությունը նախկինում պաշտպանում էր ՈՒԵՖԱ-ն, 7 տարի հետո չի կարողանա ընդունել աշխարհի առաջնության հանդիպումները։ Մրցաշարը անցկացնող երկրների ընտրությունը կկայանա 2024 թվականին […]

̰
Մրցանակային տեղեր գրավելու հնարավորությունները նվազում են. Շախմատի ԵԱ

16:53 10.03.2023

Շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Դանիելյանը, Արմեն Բարսեղյանը և Ալեքս Սահակյանը: Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Էմին Օհանյանը ոչ-ոքի են խաղացել: Այս տուրից հետո Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 5-ական […]

̰
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման տոմսերը սպառվել են րոպեների ընթացքում

16:44 10.03.2023

Լա Լիգայի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման տոմսերը սպառվել են րոպեների ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնան» բացել է տոմսերի վաճառքը ակումբային քարտատերերի համար անվճար վաճառքի մեկնարկից 24 ժամ առաջ։ Մնացած տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից դեռ մեկ ժամը չլրացած: Մնացել է ընդամենը մի քանի տոմս մարզադաշտի VIP տեղերի համար: Լա լիգայի 26-րդ տուրում՝ մարտի 19-ին, «Բարսելոնան» կընդունի […]

̰
Ուրախ եմ ՊՍԺ-ի` ՉԼ-ից դուրս մնալու համար, սա աշխարհի լավագույն խաղացողների կազմն է, բայց ոչ թիմ. Ջեյմի Կարագեր

16:24 10.03.2023

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ գոհ է ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց: Հիշեցնենք՝ փարիզցիները պարտվեցին «Բավարիային» ՉԼ 1/8 եզրափակչի երկու խաղերում ընդհանուր 0-3 հաշվով: «Ուրախ եմ, որ նրանք դուրս մնացին: Ես պարզապես չեմ սիրում ՊՍԺ-ն. սա թիմ չէ, այլ ինչ-որ քաոս։ Վերջին յոթ տարիների ընթացքում նրանք հինգ անգամ դուրս են մնացել 1/8 […]

̰
Մբապեի հետևորդների թիվը Instagram-ում գերազանցել է 100 միլիոնը

16:08 10.03.2023

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Instagram-ում արդեն 100 միլիոն հետևորդ ունի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մբապեն դարձել է 30-րդ մարդն ու 6-րդ մարզիկը, ով հասել է այս նշակետին: Մարզիկներից Մբապեից առաջ են ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն (556 մլն), Լիոնել Մեսսին (437 մլն) և Նեյմարը (205 մլն), հնդիկ կրիկետիստ Վիրատ Կոհլիին (239 մլն), բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (147 […]

̰
Երկրպագուների ծեծկռտուքը ճակատագրական է դարձել 55-ամյա բրիտանացու համար

15:42 10.03.2023

«Բլեքփուլի» երկրպագու Թոնի Ջոնսոնը մահացել է այլ երկրպագուների հետ կռվելու հետևանքով։ Հաղորդվում է, որ 55-ամյա տղամարդը խաղը դիտել է Մանչեսթերի փաբերից մեկում, ապա ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել է 15 մարդ։ Ջոնսոնը բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Նա հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 33-ամյա կասկածյալին, ով հետո գրավի դիմաց ազատ է արձակվել: «Բլեքփուլն» արձագանքել […]

̰
Մբապեն 100 միլիոն եվրո բոնուս կստանա հավատարմության համար, եթե այս ամառ չհեռանա ՊՍԺ-ից

15:07 10.03.2023

ՊՍԺ-ն մտադիր է թիմում պահել Կիլիան Մբապեին, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: 24-ամյա ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսում է հավատարմության մեծ բոնուս, հայտնում է The Sun-ը։ Փարիզցիները Մբապեի հետ պայմանագրում ներառել են բազմաթիվ լրացուցիչ տարբերակներ։ Այսպես, օրինակ, եթե նա հաղթեր Չեմպիոնների լիգայում, ապա Կիլիանի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավտոմատ կերկարաձգվեր։ Եվրոպական մրցաշարում ֆրանսիական ակումբը […]

̰
Գալտյեին կարող է հեռացնեն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից

15:00 10.03.2023

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հանդիպում կունենա ակումբի ղեկավարության հետ, որպեսզի որոշի թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի հետագա ճակատագիրը Չեմպիոնների լիգայից դուրս գալուց հետո: Այս մասին հայտնում է Relevo-ն` նշելով որ Ալ-Խելայիֆիին բացարձակ դուր չեն եկել 2 խաղերը «Բավարիայի» հետ: Ակումբի նախագահը գոհ չէ, որ թիմը չի կարողացել մրցակցին խնդիրներ պատճառել և գոնե մեկ գոլ խփել […]

̰
Վոլեյբոլի Մ22 Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կանցկացվի Երևանում

14:48 10.03.2023

2023 թվականի հուլիսի 21-23-ը Երևանում կանցկացվեն վոլեյբոլի Եվրոպայի Մ22 տղաների առաջնության Ե ենթախմբի հանդիպումները: Հայաստանի հավաքականի հետ կմրցեն Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները: Վոլեյբոլի մինչև 22 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումները կկայանան 2024 թվականին Հոլանդիայում: «Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիան Հայաստանին է վստահել անցկացնել Եվրոպայի առաջնության ենթախմբային փուլը, ինչն աննախադեպ է հայկական վոլեյբոլի պատմության մեջ: Հայաստան […]

̰
21-ամյա իվուարցի ֆուտբոլիստը  խաղի ժամանակ ընկել է խոտածածկին, նրա կյանքը փրկել չի հաջողվել

14:35 10.03.2023

Իվուարական «Ռասինգ Աբիջան» ակումբի եզրային պաշտպան Սիլլա Մուստաֆան վատ է զգացել տեղի Լիգա 1-ի հանդիպման ժամանակ։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին խաղացողը մահացել է։ «Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը և Գործադիր կոմիտեն ցավով հայտնում են «Ռասինգ Աբիջանի» ձախ պաշտպան Սիլլա Մուստաֆայի մահվան մասին: Լիգա 1-ի 20-րդ տուրի «Սոլ» թիմի հետ հանդիպման ժամանակ խաղացողն ընկել է խոտածածկին։ Նրան […]

̰
Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»,  կատալոնական ակումբը լռում է

14:23 10.03.2023

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Էստեբան Էդուլը։ Աղբյուրի համաձայն՝ Մեսսիի համար շատ դժվար կլինի որոշել մնալ ՊՍԺ-ում, նախևառաջ ընտանեկան և մարզական պատճառներով։ Արգենտինացին կցանկանար տեղափոխվել «Բարսելոնա», սակայն կատալոնացիները ոչ մի քայլ չեն ձեռնարկել նախկին առաջատարին վերադարձնելու համար։ Նշվում է, որ իրավիճակը կարող է […]

̰
Բարսեղյանի «Սլովանը» ոչ-ոքի է խաղացել «Բազելի» հետ. ԿԼ 1/8 եզրափակիչ

13:33 10.03.2023

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվել էր «Բազելին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ 6-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացել է Զեկի Ամդունին։ 11 րոպե անց «Սլովանի» կազմում հաշիվը հավասարեցրել է Յուրի Մեդվեդևը։ 40-րդ րոպեին տանտերերը նորից առաջ են անցել հաշվի մեջ։ Աչքի է ընկել Էնդի Զեկիրին։ 70-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկել […]

̰
BACK_TO_TOP