13:00 10.03.2023
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» Լիսաբոնում ոչ-ոքի խաղաց պորտուգալական «Սպորտինգի» հետ: Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ: Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Բետիսին»։ Մյուս խաղերում «Յուվենտուսը» 1-0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։ «Սևիլյան» տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆեներբահչեի» դարպասը, իսկ «Շախտյորն» ու «Ռենը» հաղթողին չպարզեցին (1:1): Մյուս խաղերում գրանցվել են […]
17:55 09.03.2023
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) ղեկավարությունը Սան Մարինոյում` միջազգային ֆեդերացիայի` (IWF) գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի գրասենյակում, մասնակցել է աուդիտորների տարեկան հանդիպմանը: EWF-ի վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունները կներկայացվեն կազմակերպության համագումարում, որը տեղի կունենա ապրիլի 15-23-ը Երևանում ՝ Եվրոպայի առաջնության օրերին: Ինչպես հայտնի է, առաջնությունը նաև ընտրական բնույթ է կրում 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար: IWF-ի գլխավոր քարտուղար […]
16:08 09.03.2023
Հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արմեն Նազարյանը այսօր դարձավ 49 տարեկան: Արմեն Նազարյանն անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է: Հետագայում նա օլիմպիական չեմպիոն է դարձել նաև Բուլղարիայի դրոշի ներքո: Արմեն Նազարյանը նաև աշխարհի եռակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն է: Արմենը ներկայումս գլխավորում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականը, որի կազմում փայլուն ելույթներ է ունենում նրա […]
15:53 09.03.2023
ԱՄՆ-ում մեկնարկել է թենիսի «Ինդիան Ուելսի» մրցաշարը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից: Աշխարհի 15-րդ ռակետը կմրցի գերմանացի Օսկար Օտեի հետ (82-րդ ռակետ): Մրցախաղը տեղի կունենա մարտի 10-ին: Կարեն Խաչանովն աշխարհի 7-րդ ռակետ, ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ ելույթ կունենա նաև զուգախաղում: Նրանք 1/16 եզրափակիչում մարտի 10-ին կմրցեն գերմանացի Կևին Կրավիցի և […]
15:42 09.03.2023
Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը: «Շատ բան չի կորցրել ՊՍԺ-ն, եթե նայեք երկու թիմերի վիճակին: «Բավարիան» ունի հիանալի կազմ: Այս թիմը ստեղծվել է Չեմպիոնների լիգան հաղթելու համար։ Ես մրցաշրջանի սկզբում Չեմպիոնների լիգայում իմ առաջին ասուլիսում ասացի, որ կանենք հնարավորը։ Սա մեր առավելագույնն է, վերջ։ Պատրաստվում ենք վերադառնալ մեր […]
15:30 09.03.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին դարձյալ խոսել է Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակի մասին, ինչպես նաև մեկնաբանել է ՊՍԺ-ում իր թիմակից Կիլիան Մբապեի հեթ-տրիկը ԱԱ-ի եզրափակիչում։ «Հանդիպման սցենարը լրիվ խելահեղ էր։ Կիլիան Մբապեն եզրափակիչում երեք անհավանական գոլ խփեց։ Դրանից հետո չեմպիոն չդառնալը կատարյալ խելագարություն էր։ Բայց նա նախկինում հաղթել է այն և գիտի, թե ինչ է […]
15:18 09.03.2023
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 3-4 ամսով և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Վերջին տարիներին Նեյմարը որոշ խնդիրներ է ունեցել աջ կոճի հետ կապված։ Փետրվարի 20-ին ստացած կապանների վնասվածքից հետո, թիմի բժշկական շտաբը խորհուրդ տվեց կապանների վերականգնման համար վիրահատության դիմել, նաև վնասվածքի կրկնության ռիսկից […]
15:07 09.03.2023
ՈՒԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը և այժմ զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ 1. Պորտուգալիա 2. Ռուսաստան 3. Իսպանիա 4. Ղազախստան 5. Խորվաթիա 6. Ադրբեջան 7. Ուկրաինա 8. Սերբիա 9. Իտալիա 10. Վրաստան … 20. Հայաստան
14:36 09.03.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայում առաջին անգամ երեք մրցաշրջան անընդմեջ չի կարողանում դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու խաղում էլ պարտվեց «Բավարիային» և լքեց պայքարը։ Անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն նույնպես դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից՝ պարտվելով մրցաշարի հաղթող Մադրիդի «Ռեալին»։ Իսկ 2020/2021 մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում […]
14:14 09.03.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիային» պարտվելու և մրցաշարից դուրս մնալու մասին: «Մենք չէինք հասկանում, թե ինչպես պետք է գոլ խփել, երբ ունեինք առավելություն: Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք, պահեր ստեղծեցինք։ Մեզ հաջողվեց հավասար պայմաններում խաղալ մրցակցի դեմ, լավ շանսեր ստեղծել։ Բայց երկրորդ խաղակեսում […]
13:58 09.03.2023
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլի հավակնորդներին: Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Ռահիմ Սթերլինգը («Չելսի»), Գոնսալու Ռամուշը («Բենֆիկա»), Բյորն Մեյերը («Բրյուգե») և Սերժ Գնաբրին («Բավարիա»): Հիշեցնենք, որ այս շաբաթվա 1/8 եզրափակիչի պատասխան խաղերից հետո քառորդ եզրափակիչ էին դուրս եկել Լիսաբոնի «Բենֆիկան», Լոնդոնի «Չելսին», Մյունխենի «Բավարիան» և Միլանի «Միլանը»:
13:45 09.03.2023
Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում հայտնի են դարձել բոլոր մրցաձևերի հաղթողները: Օղակների վարժությունում հաղթել է Վահագն Դավթյանը, ով վաստակել է 14,566 միավոր: Նժույթ թափեր վարժությունում ոսկե մեդալը նվաճել է Գագիկ Խաչիկյանը, ով վաստակել է 14,466 միավոր: Տղամարդկանց ազատ վարժություններում էլ Հայաստանի չեմպիոն է դարձել Համլետ Մանուկյանը (12,8 միավոր): Հավասարակշռության գերան վարժությունում ոսկե մեդալը 12,15 միավորով միավորով […]
13:29 09.03.2023
Մարտի 13-19-ը ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականնեը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Արդեն հրապարակվել է մեր հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը: 55 կգ Կարապետ Մանվելյան 60 կգ Սուրեն Աղաջանյան 63 կգ Սահակ Հովհաննիսյան 67 կգ Աշոտ Խաչատրյան 72 կգ Հայկ Ասատրյան 77 կգ Աշոտ Կիրակոսյան 82 կգ Կարեն Խաչատրյան 87 կգ […]
12:39 09.03.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» հաղթելով ՊՍԺ-ին և դուրս գալով քառորդ եզրափակիչ նոր ռեկորդ սահմանեց: Opta Sport վիճակագրական պորտալի տվյալներով՝ «Բավարիան» իր պատմության մեջ 21-րդ անգամ դուրս եկավ ՉԼ քառորդ եզրափակիչ, ինչը ռեկորդային է մրցաշարի ողջ պատմության մեջ։ Գերմանական ակումբի կազմում գոլերի հեղինակներ էին դարձել հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը և կիսապաշտպան Սերժ Գնաբրին:
12:15 09.03.2023
Երեկ՝ մարտի 8-ին, հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 1/4 ևս 2 մասնակիցներ: «Բավարիան» և «Միլանը» դուրս եկան հաջորդ փուլ, համապատասխանաբար հաղթելով ՊՍԺ-ին և «Տոտենհեմին»: Ավելի վաղ մրցաշարի 8 լավագույն թիմերի թվում ընդգրկվել էին «Չելսին» ու «Բենֆիկան»: Լոնդոնյան ակումբը հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային» (2-0, ընդհանուր հաշվով՝ 2-1), իսկ Լիսաբոնը ներկայացնող թիմը հաղթել էր «Բրյուգեին» (5-1, ընդհանուր հաշվով՝ […]
11:23 09.03.2023
Երևանի «Փյունիկի» փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը վստահ է, որ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում: «Էդուարդը լավ ֆուտբոլիստ է։ Նա արդեն հասունացել է և պատրաստ է խաղալ Եվրոպայում: Կարծում եմ՝ Իսպանիայի առաջնությունը հարմար կլինի նրան։ Նրա համար այնտեղ ավելի հեշտ կլինի։ Սպերցյանը, երբ այնտեղ լինի, իրեն լավ կզգա»,- ռուս մասնագետի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը: Ավելի […]
11:10 09.03.2023
Հարավաֆրիկյան «Ռիչարդս Բեյ» ակումբի կիսապաշտպան Սիֆամանդլա Մտոլոն մարզման ժամանակ կորցրել է գիտակցությունը: Նրա կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է CNN-ը։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել մարտի 7-ին: Ակումբը չի հայտնել ֆուտբոլիստի մահվան պատճառը: Հարավաֆրիկյան ֆուտբոլային ասոցիացիան ցավակցություն է հայտնել կիսապաշտպանի մահվան կապակցությամբ։
10:47 09.03.2023
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չի պատժի սկանդալային պատմության մեջ հայտնված պաշտպան Քայլ Ուոքերին, հայտնում է The Sun-ը։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մարտի 8-ին մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» մարզմանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Նյուքասլի» դեմ խաղից մեկ օր անց անգլիացի ֆուտբոլիստն այցելել է Մանչեսթերի բարերից մեկը, որտեղ հանրության առաջ հանել է տաբատը և պարել աղջիկների հետ։ […]
09:18 09.03.2023
Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել սլովակ Ջերգուս Պեչակի հետ: Գաբրիելը վաստակել է 4,5 միավոր և մեկ միավոր է զիջում երկու առաջատարներին: 4,5-ական միավոր ունեն նաև Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը: Շանթը սևերով հաղթել էր անգլիացի Դանիել Հովարդ Ֆերնանդեսին, իսկ Մանուելը սպիտակներով ոչ-ոքի էր […]
08:51 09.03.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Միլանին»։ Առաջին խաղում միլանյան թիմը հաղթել էր 1։0 հաշվով։ Պատասխան խաղում գոլեր չգրանցվեցին, հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։ 77-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց տանտերերի պաշտպան Քրիստիան Ռոմերոն։ Այսպիսով «Միլանը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 1։0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
08:34 09.03.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր ՊՍԺ-ին։ Առաջին խաղում մյունխենյան ակումբը հաղթել էր 1։0 հաշվով։ Պատասխան խաղը նույնպես ավարտվեց գերմանական թիմի հաղթանակով, այս անգամ 2։0 հաշվով։ 61-րդ րոպեին հաշիվը բացեց Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։ 90-րդ րոպեին գերմանացիների առավելությունը կրկնապատկեց Սերժ Գնաբրին։ «Բավարիան» դիմակայությունում ընդհանուր 3։0 հաշվով առավելության հասավ փարիզյան ակումբի նկատմամբ և […]
23:58 08.03.2023
Լիոնել Մեսսիի կերպարը կդառնա անիմացիոն սերիալի հերոս։ Բազմասերիանոց մուլտֆիլմը կպատմի Մեսսիի մանկության մասին, մասամբ իրական դեպքերի հիման վրա։ Սյուժեի մի մասն էլ կլինի գեղարվեստական հորինվածք։ Սերիալը կարտադրի Sony Music Entertainment-ը անգլերեն, իսպաներեն լեզուներով։ «Մանկուց միշտ սիրել եմ մուլտսերիալներ։ Իմ երեխաներն էլ անիմացիոն հերոսների մեծ երկրպագուներ են։ Անիմացիոն նախագծում մասնակցելու հնարավորությունն ինձ երջանկացնում է, քանի որ […]
23:48 08.03.2023
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Քայլ Ուոքերը հայտնվել է օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում, հայտնում է The Sun-ը: «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղից մեկ օր անց ֆուտբոլիստն այցելել է Մանչեսթերի բարերից մեկը, որտեղ հանրության առաջ հանել է տաբատը և պարել աղջիկների հետ։ Նշվում է նաև, որ նա համբուրել է մի կնոջ: Նշվում է, […]
23:18 08.03.2023
Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել «Ռոման», եթե Ժոզե Մոուրինյուն հեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է The Sun-ը։ Ըստ հրապարակման՝ հռոմեացիների ղեկավարությունը Տուխելին՝ պորտուգալացի մասնագետին փոխարինելու լավագույն տարբերակ է համարում։ Գերմանացի մարզչի վերջին աշխատատեղը «Չելսին» էր, որի հետ նա 2020/21 մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնության գավաթը։ Ավելի […]
22:50 08.03.2023
ՈՒԵՖԱ-ն սոցցանցերում ներկայացրել է Չեմպիոնների լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի եզրափակիչի պաշտոնական գնդակը։ Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչը կանցկացվի Թուրքիայում և գնդակը հենց այդ երկրի ոճով է ստեղծվել: 2022/2023 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում։ Խաղը նախատեսված է 2023 թվականի հունիսի 10-ին։
22:20 08.03.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Էդուարդ Վարդանյանը ասել է, որ UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովին տաղանդավոր մարտիկ չի համարում։ «Նա չափազանց կարգապահ է և շատ աշխատասեր: Հաբիբն ունի ուժեղ մտավոր բաղադրիչ, բայց ես դա տաղանդ չեմ համարում»,- նշել է Վարդանյանը Vestnik MMA յութուբյան ալիքի եթերում: Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովն օկտագոնում անցկացրած բոլոր՝ 29 […]
22:01 08.03.2023
ՖԻՖԱ-ն միլիարդներ է գողացել Շվեյցարիայից։ Այս մասին հայտարարել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը։ «Դուք տեսե՞լ եք ֆիլմը այն մասին, թե ինչ են նրանք արել վերջին տարիներին, նրանք միլիարդներ են գողացել Շվեյցարիայից և ոչ ոք նրանց չի վերահսկում», – Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։ Ավելի վաղ Բելինցոնա քաղաքի շվեյցարական դատարանն արդարացրել էր […]
21:44 08.03.2023
Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հաստատել է, որ ապրիլի 29-ին տարվա առաջին մենամարտը կանցկացնի, ինչպես նաև խոսել է չեմպիոնական գոտու համար պայքարելու ցանկության մասին: «Իմ մենամարտը, ամենայն հավանականությամբ, կկայանա ապրիլի 29-ին և կլինի երեկոյի գլխավոր մենամարտը։ Մրցակիցը կորոշվի այս շաբաթ։ Գամրոտի հետ ռևանշը հետաքրքրում է ինձ, քանի որ […]
21:12 08.03.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման մասին: «Չեմպիոնների լիգան մեծ նպատակ է: Հաղթելու համար պետք է ագրեսիվ գործենք: Եթե դա անենք, ուրեմն քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորություն կլինի։ Մեր ծրագիրը կտարբերվի առաջին խաղից, Մբապեի վերադարձն ավելի շատ տարբերակներ է տալիս»,- ֆրանսիացի […]
20:58 08.03.2023
Մարտի 8-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց և Մարտական սամբոյի տղամարդկանց առաջնությունները ՝ մասնակցությամբ ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի ուժեղագույն մարզիկ-մարզուհիների: Ներկայացնում ենք Հայաստանի նորընծա չեմպիոններին: Կանայք 50 կգ-Արփինե Մնացականյան-Կոտայք 54 կգ-Վարսիկ Գրիգորյան-Երևան 59 կգ-Մելինե Մամիկոնյան-Կոտայք 65 կգ-Մարինա Մարտիրոսյան-Արարատ 80 կգ-Նելլի Ավետիսյան-Երևան Տղամարդիկ 58 կգ-Տիգրան Կիրակոսյան-Լոռի 64 կգ-Նարեկ Դալլաքյան-Լոռի 71 […]