TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» երբեք չի կաշառել մրցավարներին․ Լապորտա

20:44 08.03.2023

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կատալոնական ակումբը երբեք չի կաշառել մրցավարներին: ««Բարսելոնան» երբեք չի կաշառել մրցավարներին և երբեք այդպիսի մտադրություն չի ունեցել, երբեք: Փաստերի արժանահավատությունը հերքում է նրանց, ովքեր փորձում են փոխել պատմությունը։ Մեզ մոտ նորից ամեն ինչ կարգին է»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է AFP-ն: Ավելի վաղ հաղորդվելէր, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների […]

̰
Հայաստանի մարմնամարզության առաջնությունը մեկնարկել է Արթուր Դավթյանի հաղթանակով

20:15 08.03.2023

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում նվաճել է բազմամարտի ոսկե մեդալը: Արթուր Դավթյանը վաստակել է 81,133 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Համլետ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Գագիկ Խաչիկյանը: Բազմամարտի կանանց պայքարում 50 միավորով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Աստղիկ Կասպարովան:

̰
Ցանկանում եմ, որ Զախարյանը խաղա Հայաստանի հավաքականում․ Արաս Օզբիլիս

20:00 08.03.2023

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ցանկանում է, որ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ելույթ ունենա Հայաստանի ազգային հավաքականում: «Ցանկանում եմ, որ Արսեն Զախարյանը ներկայացնի Հայաստանի հավաքականը։ Գլխավորն այն է, որ նա սրտանց ցանկանա ներկայացնել մեր երկիրը։ Եթե ​​դա տեղի ունենա, Արսենն անպայման որակ կհաղորդի մեր թիմին։ Չգիտեմ, արդյո՞ք դա իրավաբանորեն հնարավոր է, բայց գլխավորն այն […]

̰
Ֆլորիդայի նահանգապետը Ջոկովիչի հարցով դիմել է Ջո Բայդենին

19:56 08.03.2023

Ֆլորիդայի նահանգապետ, հանրապետական Ռոն Դեսանտիսը դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին և խնդրել թույլատրել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին մասնակցել Մայամիի մրցաշարին: «Միակ բանը, որը խանգարում է Նովակ Ջոկովիչին մասնակցել Մայամիի մրցաշարին, Բայդենի հակագիտական պահանջն է օտարերկրացիների՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու վերաբերյալ: Պարոն նախագահ, հանե՛ք սահմանափակումները և թույլ տվե՛ք նրան մասնակցել մրցաշարին»,- գրել է Դեսանսիտը: Ավելի […]

̰
Նորմալ եմ վերաբերվում, որ Տիկնիզյանը որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում․ Դմիտրի Սեննիկով

19:45 08.03.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին խաղացող Դմիտրի Սեննիկովը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում ելույթ ունենալու որոշումը: «Նորմալ եմ վերաբերվում, որ Տիկնիզյանը որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում: Եթե նա հայկական արմատներ ունի, ապա կարող է խաղալ նաև այդ երկրի հավաքականում: Օրինակ, երբ կատարվում է բրազիլացի ֆուտբոլիստների «տեղայնացում», որոնք առհասարակ ռուսական արմատներ չունեն՝ բացասաբար եմ գնահատում […]

̰
Սիրիայի հավաքականի ավագը ցմահ որակազրկվել է

19:26 08.03.2023

Սիրիայի հավաքականի ավագ Ահմադ Ալ Սալիհը ցմահ որակազրկվել է անընդունելի պահվածքի համար, հաղորդում է Reuters-ը: «Ալ Ջաիշի» 33-ամյա պաշտպանը կարմիր քարտ է ստացել «Ալ Վատբայի» դեմ խաղում, որից հետո նետվել է դեպի մրցավարն ու թքել նրա վրա: Ալ Սալիհը տուգանվել է 1,5 միլիոն սիրիական ֆունտով (մոտ 600 դոլար), իսկ նրա ակումբը՝ 3 միլիոն սիրիական ֆունտով: […]

̰
Լուկաս Սելարայանը՝ MLS-ի խորհրդանշական թիմում

19:20 08.03.2023

«Կոլամբուս Քրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն ընդգրկվել է MLS-ի կանոնավոր առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Նախորդ խաղում «Կոլամբուսը» 30-ամյա ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել էր լեգենդար Ուեյն Ռունիի գլխավորած «Դի Սի Յունայթեդին»: Հիշեցնենք, որ Սելարայանը 2020 թվականի հունվարից է պաշտպանում «Կոլամբուս Քրյուի» մարզական պատիվը:

̰
Իրան-Ռուսաստան խաղը կարող է անցկացվել առանց երկրպագուների

18:57 08.03.2023

Դատարկ տրիբունաների ներքո կարող է անցկացվել ֆուտբոլի Իրանի և Ռուսաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, հայտնում է «РБ Спорт»-ը։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ հարցի շուրջ դեռ վերջնական որոշում չի կայացրել: Մեծ է հավանականությունը, որ մարզադաշտում երկրպագուներ չեն լինի։ Իրանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպումը նախատեսված է մարտի 23-ին, Թեհրանի «Ազադի» մարզադաշտում։ Ռուսաստանի հավաքականն արդեն մեկ տարուց ավելի […]

̰
Խվիչա Կվարացխելիան աջակցել է Վրաստանի ցուցարարներին

18:30 08.03.2023

Իտալական «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան սոցցանցերում հրապարակել է գրառում, որով աջակցել է Վրաստանում տեղի ունեցող ցույցերը: «Վրաստանի ապագան Եվրոպայում է»,- Թվիթերում գրել է 22-ամյա ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վրաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը: Նախագիծը քննադատող Վրաստանի ընդդիմությունը, մտավորականները, միջազգային կառույցները գտնում են, որ այդ օրենքը կսահմանափակի ազատությունները […]

̰
Արոնյանի կինը դստեր հետ լուսանկար է հրապարակել

18:16 08.03.2023

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Արոնյան-Այվազյանը, դստեր հետ լուսանկար է հրապարակել: «Թույլ տուր ինձ պատմել, թե ինչ է սերը»,- լուսանկարին կից գրել է Անիտան: Արոնյանն այժմ ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո։ Նրա առաջնեկը՝ Զաբելը, ծնվել էր հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում:

̰
Որքա՞ն է կազմում Սպերցյանի հրաժարագինը «Կրասնոդարում»

18:07 08.03.2023

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հրաժարագինը կազմում է 15 միլիոն եվրո, հաղորդում է «РБ Спорт»-ը: Մեծ հավանականությամբ, 22-ամյա ֆուտբոլիստն ամռանը կփոխի ակումբը: Հայաստանի ազգային հավաքականի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական ակումբները, սակայն առայժմ Սպերցյանը կենտրոնացած է «Կրասնոդարում» ելույթների վրա: Էդուարդ Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ն 9 միլիոն […]

̰
Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը մեկ միավոր են զիջում առաջատարին․ շախմատի ԵԱ

17:49 08.03.2023

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ-ոքի է խաղացել հույն Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ: Հայ գրոսմայստերը վաստակել է 4 միավոր և մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ուկրաինացի Անտոն Կորոբովին: 4 միավոր ունի նաև Մանուել Պետրոսյանը, որը սևերով հաղթեց ադրբեջանցի Վուգար Ռասուլովին: Լրացուցիչ գործակիցներով Սարգսյանը 8-րդն է, Պետրոսյանը՝ […]

̰
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի. Հակոբ Սերոբյան

15:41 07.03.2023

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի: «Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը մենք ուժեղ մրցակցություն տեսանք: Աշխարհի գավաթի խաղարկություններին մասնակցում էին բոլոր ուժեղագույնները: Մեծ մրցակցություն կար օղակների, նժույգ-թափերի և հենացատկի վարժություններում: Արթուրը իր մեդալներով արդարացրեց իրեն: Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. Երևանում և մարզերում ավարտվել է ընտրական փուլը

15:17 07.03.2023

ՀՀ 10 մարզերում և Երևանում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց շուրջ 2070 անձ է մասնակցել: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից: Մասնակցության ցուցանիշները՝ ըստ մարզերի և Երևանի. Երևան՝ […]

̰
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը

15:02 07.03.2023

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը։ Առաջին անգամ հավաքական են հրավիրվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը և «Կրասնոդար-2»-ի երիտասարդ պաշտպան Գեորգի Հարությունյանը: Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա) Ժորդի Արարատ – «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա) Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Գեորգի Հարությունյան – […]

̰
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչն արտաքսվել է Կատարից 5 տարով. պատճառներն անհայտ են

14:16 07.03.2023

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը անհասկանալի պատճառներով Կատարից արտաքսվել է 5 տարի ժամկետով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Երբ ժամանեցինք Դոհա աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսեցին: Անհասկանալի է, թե ինչի համար: Նա ժամերով մնացել է […]

̰
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

14:02 07.03.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 23-ամյա ֆուտբոլիստը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»: Որոշումը կայացնելուց հետո Նաիր Տիկնիզյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին. «Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ […]

̰
«Բավարիայի» և ՊՍԺ-ի միջև ՉԼ 2020թ. եզրափակչի մրցավարը նորից կսպասարկի նրանց հանդիպումը

22:18 06.03.2023

Իտալական մրցավարական բրիգադը՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ, կսպասարկի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա» – ՊՍԺ պատասխան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հատկանշական է, որ Օրսատոն 2020 թվականին Չեմպիոնների լիգայի՝ այս թիմերի միջև կայացած եզրափակիչ խաղի գլխավոր մրցավարն է եղել։ Այդ խաղում մյունխենցիները հաղթել են 1-0 հաշվով, ինչպես այս խաղարկության առաջին խաղում։ Օրսատոյին կօգնեն […]

̰
Մբապպեն խոստացել է հեթ-տրիկ ձևակերպել «Բավարիայի» դեմ ՉԼ պատասխան խաղում և դուրս գալ հաջորդ փուլ

20:40 06.03.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոստացել է երեք գոլ խփել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ պատասխան խաղում: «Արդյոք ես 202-րդ, 203-րդ և 204-րդ գոլերը պահել եմ «Բավարիայի» համա՞ր. նույնիսկ ավելին: Մենք այնտեղ ենք գնում, որպեսզի դուրս գանք հաջորդ փուլ: Մենք վճռական ենք տրամադրված, վստահություն ենք ձեռք բերել և հիմա պետք է հաղթենք»,- ասել է […]

̰
Սա է մեր ոգին. Մխիթարյանի գրառումը «Լեչեին» հաղթելուց հետո

20:15 06.03.2023

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Լեչեին» 2-0 հաշվով հաղթելուց հետո Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Վայելեցի՞ք այսօրվա հաղթանակը. դա մեր ոգին է»: Միլանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացել էր Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 29-րդ րոպեին էր աչքի ընկել Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո։

̰
Վրաստանը կընդունի եվրոպական օլիմպիական ձմեռային երիտասարդական 17-րդ փառատոնը

19:56 06.03.2023

Վրաստանի Բորժոմի և Բակուրիանի քաղաքներում 2025 թ-ին կանցկացվի եվրոպական օլիմպիական ձմեռային երիտասարդական 17-րդ փառատոնը (EYOF): Այդ մասին ԵՕԿ նախագահ Սպիրոս Կապրալոսը և ստուգատեսը համակարգող հանձնաժողովի նախագահ Ֆլորին Միսկան Թբիլիսիում պայմանագիր են ստորագրել, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Վրաստանը կդառնա եվրոպական յոթերորդ երկիրը, որը կհյուրընկալի ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային խաղերը (2015թ. Թբիլիսիում անցկացվել է ամառային […]

̰
ԱՊԼ ակումբները պարզաբանում են պահանջել «Նյուքասլի» ղեկավարների՝ Սաուդյան Արաբիայի կառավարության հետ ունեցած կապի վերաբերյալ

19:30 06.03.2023

Պրեմիեր լիգայի ակումբները մտահոգված են «Նյուքասլի» սեփականատերերի մասին ստացված նոր տեղեկություններով։ ԱՄՆ-ում «Նյուքասլի» գլխավոր բաժնետոմսերը տնօրինող PIF ֆոնդի մասնակցությամբ դատական գործընթացի արդյունքում պարզվել է, որ հիմնադրամը և ակումբի ղեկավար Յասեր Ալ-Ռումայյանը կարող են ուղղակիորեն կապված լինել Սաուդյան Արաբիայի կառավարության հետ: Այդ պատճառով Պրեմիեր լիգայի ակումբների մեծ մասը կապ է հաստատել լիգայի հետ՝ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ […]

̰
Մխիթարյանն ամենաբարձր գնահատականներից մեկն է ստացել «Ինտեր»-«Լեչե» խաղում

18:54 06.03.2023

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored վիճակագրական ռեսուրսի կողմից երկրորդ ամենաբարձր գնահատականն է ստացել «Լեչեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի տնային խաղում։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը ստացել է 7,8 գնահատականը: Նույն գնահատականին արժանացել է նաև «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին: Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մխիթարյանին գոլային փոխանցում կատարած կիսապաշտպան Նիկոլո Բարելան՝ 7,9 […]

̰
Մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

18:28 06.03.2023

Մարտի 6-ից մեկնարկել է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում: Խաղը կայանալու է մարտի 25-ին։ Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն […]

̰
Սպերցյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Տորպեդոյի» դեմ խաղում

17:56 06.03.2023

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Կրասնոդար»-«Տորպեդո» Մոսկվա հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այդ խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ 70-րդ րոպեին Ջոն Կորդոբան Սպերցյանի փոխանցումից հետո գրավել է մրցակցի դարպասը։ Այս հանդիպումից հետո «Կրասնոդարը» վաստակել է 26 միավոր և հանգրվանել մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում։ «Տորպեդոն» 7 միավորով մնացել է […]

̰
Ռոնալդուն հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածներին

17:48 06.03.2023

Կրիշտիանու Ռոնալդուն օգնել է Թուրքիայում և Սիրիայում աղետալի երկրաշարժերի հետևանքով տուժած քաղաքացիներին։ «Ալ-Նասրի» հարձակվողն ինքնաթիռով հումանիտար օգնություն է ուղարկել տուժածներին, գրում է Daily Mail-ը։ Ռոնալդուն վճարել է վրանների, չոր կերակրատեսակների, բարձերի և վերմակների, մանկական սննդի ու դեղերի համար։

̰
Դիեգո Սիմեոնեն «Սևիլիայի» հետ խաղից հետո համբուրել է Գրիզմանին

17:46 06.03.2023

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ Լա Լիգայի 24-րդ տուրում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո հարցազրույց է տվել լրատվամիջոցներին և համբուրել թիմի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին։ Այդ խաղում Սիմեոնեի թիմը 6-1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ ​​Գրիզմանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ «Ես սիրում եմ Գրիզմանի մարդ տեսակը, բայց նաև գնահատում եմ նրա ֆուտբոլային որակները. […]

̰
Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել «Տրնավայի» դեմ խաղում

17:31 06.03.2023

Սլովակիայի առաջնության 22-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել է «Տրնավային»։ «Սլովանի» չորրորդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն 81-րդ րոպեին հստակ իրացրել է 11-մետրանոցը։ Բարսեղյանը պահեստայինների կազմում է սկսել խաղը և փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին։ Ի դեպ, խաղի 77-րդ րոպեից «Տրնավան» մնացել է 10 հոգով։ […]

̰
«Շիրակը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Արարատին»

17:18 06.03.2023

ՀՊԼ 22-րդ տուրի խաղում Գյումրիի «Շիրակը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվել էր «Արարատին»։ Առաջին կեսից հետո հաշիվը 2-0 էր` հոգուտ գյումրեցիների։ Գյումրիի թիմի կազմում աչքի էին ընկել Սամիր Աբդուլ Կոնեն և Ալասան Դումբիան: Երկրորդ խաղակեսի 89-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը կրճատել է հաշիվը։ Գյումրեցիները հաղթել են 2-1 հաշվով։

̰
15-ամյա Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան-Պրիի հաղթող

17:01 06.03.2023

Հայկական արմատներով ռուս գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Գրան-Պրիի կանանց մենասահքում՝ երկու ծրագրի արդյունքում վաստակելով 255,01 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիևան (241,76), իսկ լավագույն եռյակը եզրափակել են Ելիզավետա Տուկտամիշևան (241,61) և Սոֆիա Ակատյևան (241,09)։

̰
BACK_TO_TOP