TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի կազմը Աշխարհի գավաթի երկրորդ փուլին

15:16 27.02.2023

Մարմնամարզության առանձին գործիքների Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու մարտի 1-ից 4-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Հայաստանը մրցաշարին կմասնակցի հետևյան կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան: Մարզիչներն են՝ Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցաշարին ընդգրկված կլինի որպես […]

̰
Մխիթարյանի գնահատականը «Բոլոնիայի» դեմ խաղում

15:03 27.02.2023

Ինչպես տեղեկացրել էինք, Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հենրիխ Մխիթարյանը, արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել է «Բոլոնիային»: Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները: Հայ կիսապաշտպանի խաղը գնահատվել է 6 միավոր (10 հնարավորից): Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել տանտերերի պաշտպան Անդրեա Կամբյազոն, որի խաղը գնահատվել է […]

̰
Մբապեի և Մեսսիի գոլերի շնորհիվ ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Մարսելին»

14:25 27.02.2023

Լիգա 1-ի 25-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Մարսելին» և 3-0 հաշվով հաղթանակ է տարել: Դուբլի հեղինակ է դարձել Մբապեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մեսսին: Այս խաղից հետո ՊՍԺ-ն 60 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մարսելը» 52 միավորով՝ 2-րդն է։

̰
Բիչախչյանի՝ 94-րդ րոպեին խփած գոլը հաղթանակ է բերել «Պոգոնին»

14:10 27.02.2023

Լեհաստանի առաջնության 22-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Վիսլային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չեն գրանցվել: Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։ Նշենք, որ հայ ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 88-րդ րոպեին։

̰
«Բարսելոնան» պարտվել է Լա լիգայի հետնապահներից մեկին

13:53 27.02.2023

Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ալմերիային» և նվազագույն հաշվով պարտություն է կրել: Հաշիվը բացվել է 24-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի է ընկել Տուրեն։ Այս խաղից հետո «Բարսելոնան» 59 միավորով Լա լիգայի 1-ին տեղում է, իսկ «Ալմերիան» 25 միավորով՝ 15-րդ։

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը

13:38 27.02.2023

Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Նյուքասլին»։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ 33-րդ րոպեին հաշիվը բացել է Կազեմիրոն, իսկ 6 րոպե անց Բոթմանը գրավել է սեփական դարպասը՝ կրկնապատկելով «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը։ Այսպիսով «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ 6-րդ անգամ նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը։ Հարկ է նշել, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին տիտղոսն էր […]

̰
Մխիթարյանի «Ինտերը» պարտվել է «Բոլոնյային»

13:31 27.02.2023

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Բոլոնիան» սեփական հարկի տակ հաղթել է «Ինտերին»: Խաղն ավարտվել է 1-0 հաշվով։ Տանտերերի կազմում հանդիպման 76-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ռիկարդո Օրսոլինին։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը, բայց փոխարինվել է 63-րդ րոպեին։ «Ինտերը» 24 խաղից հետո 47 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ […]

̰
FIFA The Best. Հայաստանի հավաքականների մարզիչների և ավագների քվեարկությունը

11:37 27.02.2023

Փետրվարի 27-ին կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որտեղ ՖԻՖԱ-ն կամփոփի 2022-ը և կհայտարարի տարվա լավագույններին։ Հայաստանի ազգային հավաքականի և կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները և ավագները նույնպես մասնակցել են քվեարկությանը և ընտրել են իրենց կարծիքով տարվա լավագույններին։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով Լավագույն ֆուտբոլիստ 1. Կիլիան Մբապե 2. Լիոնել Մեսսի 3. Ռոբերտ […]

̰
Վոլոդյա Թորոսյանը՝  շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

11:15 27.02.2023

Նորվեգիայում ավարտվեց «Kragero Resort Chess 2023» միջազգային մրցաշարը: Մինչև 2000 վարկանիշ ունեցողների մրցաշարում Վոլոդյա Թորոսյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Նույն մրցաշարում Սամվել Զաքարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

̰
Բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում Հայաստանը 4 մեդալ ունի

00:02 27.02.2023

Բուլղարիայում կայացած բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարը Հայաստանի հավաքականը ավարտեց 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով: 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը եզրափակիչում համառ պայքարում զիջեց աշխարհի չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսին: Մեր բռնցքամարտիկը վատ մենամարտ չանցկացրեց, արժանի պայքար մղեց աշխարհի չեմպիոնի հետ, բայց մրցակցի փորձն իրենն ասաց, և մրցավարները հաղթանակը շնորհեցին ամերիկացի բռնցքամարտիկին: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը վնասվածքի պատճառով […]

̰
Վազգեն Թևանյանը՝ ոսկե, Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրներ․ Ալեքսանդրիայի մրցաշար

21:41 26.02.2023

Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Վազգեն Թևանյանը դարձել է ոսկե մեդալակիր՝ հաղթելով ԱՄՆ-ը ներկայացնող մարզիկին։ Արսեն Հարությունյանը (61կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթելուց հետո հաղթանակ է տարել նաև բրոնզի համար պայքարում։

̰
Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ՝ մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկությունից

19:12 26.02.2023

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հիանալի հանդես եկավ հենացատկի եզրափակչում և վաստակեց 15.133 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում […]

̰
Գերմանիայում հնչեց Հայաստանի հիմնը․ Արթուր Դավթյանի հաղթական մրցելույթը

18:56 26.02.2023

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է: Ստորև ներկայացնում ենք պարգևատրման հանդիսավոր արարողությունը և Արթուր Դավթյանի հաղթական մրցելույթը։    

̰
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է

18:26 26.02.2023

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակեց 15.133 միավոր և գրավեց առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր: Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն էր […]

̰
Նոր մանրամասներ Ռոման Կոստոմարովի առողջական վիճակի մասին

14:55 26.02.2023

Գեղասահորդ Ռոման Կոստոմարովի ցուցանիշները սկսել են բարելավվել, նրա վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին փետրվարի 26-ին հայտնել է «Իզվեստիայի» իրազեկ աղբյուրը։ Նախնական տվյալներով՝ գեղասահորդին պլազմաֆերեզի ՝ սեպսիսի ֆոնին արյան մաքրման մի քանի պրոցեդուրաներ են անցկացրել։ Փետրվարի 23-ին հայտնի էր դարձել, որ մարզիկի վիճակը, ընդհանուր առմամբ, շարունակում է անհանգստություն առաջացնել բժիշկների շրջանում, ինչի պատճառով բժիշկները չեն […]

̰
Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

11:31 26.02.2023

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 26-ից մարտի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա) Ալբերտ Աղաջանով – «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան) Արթուր Մկրտչյան – «Երևան ՖԱ» Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան) Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – […]

̰
Լևոն Արոնյանը՝  «WR Chess Masters» մրցաշարի հաղթող

10:15 26.02.2023

Լևոն Արոնյանը հաղթող ճանաչվեց «WR Chess Masters» մրցաշարում: Արոնյանը, Նեպոմնյաշչին և Գուկեշը 9 հնարավորից վաստակել են 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառով անցկացվեց փլեյ-օֆֆ, որտեղ հայ շախմատիստը հաղթեց բոլոր խաղերում և դարձավ մրցաշարի հաղթող: Փլեյ-օֆֆում Լևոնը 2:0 հաղթեց Գուկեշին և 1:0 նեպոմնյաշչիին: Լևոնը նաև բարելավեց իր վարկանիշը 9.4 կետով և այժմ իր վարկանիշը 2745 է:

̰
Բռնցքամարտիկներ Բազեյանը և Մադոյանը Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են. Հակոբյանը և Չալոյանը եզրափակիչում են

22:42 25.02.2023

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Արթուր Բազեյանը և Գուրգեն Մադոյանը դարձան Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ: Եվս երկու բռնցքամարտիկներ եզրափակիչում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի 74-րդ միջազգային մրցաշարի 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մրցեց Ղազախստանից Օրազբեկ Ասիլկուլովի հետ։ Բազեյանը զիջեց 3:2 հաշվով և դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր: 67 կգ քաշային […]

̰
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

20:43 25.02.2023

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.533 միավոր, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր: Հայաստանի ներկացուցիչ Վահագն Դավթյանը 4-րդն է՝ 14.500 միավորով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում դարձել է գավաթի […]

̰
Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում

20:31 25.02.2023

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի վարժությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում առանձին գործիքների նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14.833 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում 14.866 միավորով Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլա Ազիմովն է: Քիչ ավելի ուշ առաձին գործիքների օղակների եզրափակիչում […]

̰
Հոլանդն իր կարծիքն է հայտնել Մբապեի մասին

19:25 25.02.2023

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին իր կարծիքով․ «Կան շատ լավ խաղացողներ, և Կիլիանը նրանցից մեկն է: Նա շատ ուժեղ է։ Ֆրանսիացիների բախտը բերել է, որ նման խաղացող ունեն հավաքականում։ Իհարկե, ես կցանկանայի, որ նա խաղա Նորվեգիայի հավաքականում, բայց դա հնարավոր չէ։ Բայց […]

̰
Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականների խաղացանկը Եվրոպայի 2023թ. առաջնություններում

18:56 25.02.2023

Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականների խաղացանկը Եվրոպայի 2023թ. առաջնություններում: Այս մասին հայտնում են Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայից։ Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքական 19 հուլիսի Սան Մարինո – Հայաստան 20 հուլիսի Հայաստան- Կիպրոս 21 հուլիսի Ադրբեջան – Հայաստան 24 հուլիսի Հայաստան- Ալբանիա Կանանց Մ16 տարեկանների հավաքական 18 հուլիսի Հայաստան – Ջիբրալթար 19 հուլիսի Մալթա – Հայաստան 20 հուլիսի Հայաստան– Վրաստան Կանանց Մ18 […]

̰
Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին․ WR Chess Masters

14:30 25.02.2023

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի WR Chess Masters մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով 36-րդ քայլին կիսել է միավորը ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ: Վերջին տուրից առաջ Լևոն Արոնյանը հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ 5 միավորով կիսում է 1-2 տեղերը։ Այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի հենց Դոմարաջու Գուկեշի հետ: Այդ մրցախաղում հաղթողը […]

̰
Հայաստանի հավաքականը Ստրանջայի մրցաշարից կվերադառնա 4 մեդալով

14:00 25.02.2023

Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարից Հայաստանի հավաքականը կվերադառնա 4 մեդալով։ 1/4 եզրափակչում հաղթանակ են տարել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որոնք դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Բազեյանը հաղթել է հնդիկ Մուհամեդ Հուսամ Ուդիին, իսկ Հակոբյանը կամային հաղթանակ է տարել Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին […]

̰
«Չելսիի» սեփականատերը պատրաստվում է գնել նաև ֆրանսիական Լիգա 1-ի ակումբ

13:53 25.02.2023

«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին և նրա գործընկերները հետաքրքրված են ֆրանսիական «Ստրասբուրգով»։ Ֆրանսիական ակումբի նախագահ Մարկ Կելլերը վերջերս քննարկել է «Չելսիի» ղեկավարության հետ ակումբի հնարավոր վաճառքը, հայտնում է L’Equipe-ը: Թոդ Բոուլին և նրա գործընկերները մտադիր են ձեռք բերել «Ստրասբուրգի» բաժնետոմսերի 100%-ը։ Ներդրողները գոհ են ակումբի ֆինանսական վիճակից, ինչպես նաև իրենց խաղացողներին ֆրանսիական ակումբին վարձակալության հանձնելու հնարավորությունից: […]

̰
«Գալաթասարայի» ղեկավարությունը կհանդիպի Զախարյանի ու նրա ընտանիքի հետ

13:21 25.02.2023

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դեռ կարող է տեղափոխվել «Գալաթասարայ»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Յակուփ Թանրիփը։ Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբի ղեկավարությունը նոր հանդիպում կանցկացնի ֆուտբոլիստի և նրա ընտանիքի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերի մանրամասները: Հիշեցնենք, որ ավելի վաղ Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել Լոնդոնի «Չելսին»։ «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ձախողվեց Ռուսաստանի […]

̰
Նա պատմություն կգրեր եվրագավաթներում․ «Կրասնոդարի» հարձակվողը՝ Սպերցյանի մասին

13:00 25.02.2023

«Կրասնոդարի» հարձակվող Մոզես Կոբնանը Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ «Սպերցյանը շատ լավ ֆուտբոլիստ է, բարձր մակարդակի։ Նա հիանալի տեխնիկա ունի։ Համոզված եմ, որ եթե հնարավոր լիներ խաղալ եվրոպական մրցաշարերում, Էդուարդն իրեն լավ կդրսևորեր։ Հավատացեք ինձ, նա պատմություն կգրեր եվրագավաթներում: Ես իսկապես այդպես եմ կարծում»,- […]

̰
Մեսսին չի պատրաստվում գնալ աշխատավարձի կրճատման հանուն ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու

12:28 25.02.2023

Լիոնել Մեսսին սպասում է Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ պատասխան խաղին, որպեսզի որոշում կայացնի ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Le Parisien-ը: Այդ հանդիպումը կկայանա մարտի 8-ին Մյունխենում։ Հիշեցնենք, որ Պարկ դե Պրենսում փարիզցիները պարտվել էին 0-1 հաշվով։ Հենց այդ հանդիպման արդյունքը կարող է նպաստել Մեսսիի հեռանալուն ՊՍԺ-ից: Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2023 թվականի […]

̰
Արթուր Դավթյանն առաջին տեղով դուրս է եկել Աշխարհի գավաթի եզրափակիչ

12:14 25.02.2023

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի եզրափակիչ: Արթուրը գրավել է առաջին տեղը որակավորման փուլում։ Մինչ այդ եզրափակիչ էին դուրս եկել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը։

̰
Անցկացվել է ԶՈւ շախմատի թիմային առաջնության եզրափակիչ փուլը

11:22 25.02.2023

Փետրվարի 20-ից 25-ը անցկացվել է ԶՈւ շախմատի թիմային առաջնության եզրափակիչ փուլը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Մրցանակային առաջին երեք հորիզոնականները հաջորդաբար զբաղեցրել են 3-րդ, Հատուկ և 5-րդ բանակային զորամիավորումների հավաքական թիմերը։

̰
BACK_TO_TOP