13:08 02.03.2023
Ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկացատկի քառակի մեդալակիր սլովենացի Պետեր Պրևցը կոշտ վայրէջք է կատարել: Սլովենիայում ընթացող աշխարհի առաջնությունում դահուկորդի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Մարզման ընթացքում նա անհաջող դուրս է եկել ցատկահարթակից, կորցրել է մարմնի և դահուկների վերահսկողությունը և թռիչքի հենց սկզբում ընկել ձյան մեջ: Միջադեպի պատճառ է դարձել դահուկը կոշիկներից մեկին ամրացնելու խնդիրը։ Դահուկորդն ընկել […]
12:41 02.03.2023
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ: Օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը վաստակել է 14,600 միավոր և 6-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ […]
18:06 01.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուրադ Գասիևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը: Մարտի 3-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում ռուսաստանցի Մուրադ Գասիևը […]
21:46 28.02.2023
Դուբայում ընթացող մրցաշարի մեկնարկում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն է կրել։ Առաջին շրջանի խաղում աշխարհի 14-րդ ռակետը 5:7, 2:6 հաշվով պարտվել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդշուլպին։ Նիդեռլանդացին զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնականը։ Հաջորդ տուրում Վան դե Զանդշուլպը կխաղա Ֆրանչեսկո Պասարո (Իտալիա) – Միքայել Իմեր (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։
21:37 28.02.2023
«Ռոդինայի» ֆուտբոլիստ Զաուրբեկ Պլիևը խոսել է Արսեն Զախարյանի հետ համատեղ խաղի մասին։ «Այո, անմիջապես երևաց Զախարյանի տաղանդը, որ նա բոլորովին այլ կերպ է մտածում։ Նա շատ լավ ֆուտբոլային տվյալներ ունի։ Ուրախ եմ, որ Արսենը արագ ներխուժեց ռուսական ֆուտբոլ։ Ես հավատում եմ, որ Արսենը կարող էր խաղալ «Չելսիում»: Այո, դժվար կլիներ, բայց իմանալով նրա բնավորությունը, իմանալով, […]
20:44 28.02.2023
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան Եվրոպայի շախմատային միությունից պաշտոնապես դուրս է եկել և տեղափոխվել է Ասիայի շախմատային ֆեդերացիա, հայտնում է ՌՇՖ-ի մամուլի ծառայությունը: Որոշումը կայացվել է փետրվարի 28-ին, Ասիայի շախմատային ֆեդերացիայի կոնգրեսում: Ավելի վաղ Եվրոպայի շախմատային միությունից հայտնել էին, որ դեմ չեն տեղափոխությանը, եթե դա չի արգելում Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ): Հիշեցնենք, որ շախմատի տղամարդկանց և կանանց […]
20:18 28.02.2023
Մադրիդի «Ռեալը» որոշել է թույլ չտալ թիմի խաղացողներին և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին ներկա լինել ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Ակումբը կարծում է, որ այժմ խաղացողների առաջնահերթությունն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» դեմ խաղին պատրաստվելն է: Այս խաղը կկայանա մարտի 2-ին: Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ընդգրկված էր «Տարվա լավագույն դարպասապահ» […]
19:50 28.02.2023
Հայտնի է դարձել, թե ում օգտին է քվեարկել աշխարհի լավագույն խաղացող ճանաչված Լիոնել Մեսսին FIFA The Best-ի քվերակությունում։ Արգենտինայի հավաքականի ավագը առաջին տեղում նշել է ՊՍԺ-ի իր թիմակից Նեյմարին: Մեսսին երկրորդ տեղում նշել է իր մյուս թիմակցին՝ Կիլիան Մբապեին, երրորդ տեղում՝ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային։ Հիշեցնենք՝ Մեսսին The Best մրցանակաբաշխության ժամանակ 52 միավորով ճանաչվել էր […]
19:25 28.02.2023
Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել տարվա լավագույն խաղացողին նվիրված ՖԻՖԱ-ի քվեարկությանը։ Հարձակվողը, որը Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես է եկել ԱԱ-2022-ին՝ ավագի թևկապով, ներառված չէր The Best-ի ընտրողների ցուցակներում։ Որպես Պորտուգալիայի հավաքականի ավագ, քվեարկությանը մասնակցել է Պեպեն։ «Պորտուի» խաղացողն առաջին տեղը տվել է Կիլիան Մբապպեին, երկրորդը՝ Լուկա Մոդրիչին, իսկ երրորդը՝ Կարիմ Բենզեմային։
18:49 28.02.2023
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան։ Փետրվարի 25-ին 41-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ շուրջ մեկ տարվա դադարից հետո: «Եթե ես ինձ այնքան լավ զգամ, որքան հիմա, ապա հաջորդ տարի կմնամ «Միլանում»: Ես կշարունակեմ խաղալ ևս մի քանի տարի»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Football Italia-ն։
18:27 28.02.2023
Փարիզում կայացած ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունում ներկայացվել է նաև տարվա խորհրդանշական հավաքականը, որի կազմում ընդգրկվեցին հետևյալ ֆուտբոլիստները՝ Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա Պաշտպաններ՝ Վիրջիլ վան Դեյկ, Ժոաու Կանսելու, Աշրաֆ Հաքիմի Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո, Կևին դե Բրյույնե, Լուկա Մոդրիչ Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի, Կիլիան Մբապե, Կարիմ Բենզեմա, Էրլինգ Հոլանդ: Իսկ տարվա լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակը շնորհվել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի […]
15:21 28.02.2023
Փետրվարի 27-ին Փարիզում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի 2022 թվականի մրցանակաբաշխությունը։ Արարողության ժամանակ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել էր հարգել աշխարհի եռակի չեմպիոն Պելեի հիշատակը։ Ֆուտբոլի լեգենդին շնորհվել է «Հավերժ լավագույնը» մրցանակը։ Հանգուցյալ ամուսնու մրցանակը ստացել է բրազիլացու կինը՝ Մարսիա Աոկին։ Մրցանակը հանձնել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն։
12:41 28.02.2023
Արգենտինայի հավաքականի երկրպագուները ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել են 2022 թվականի լավագույն երկրպագուներ։ Նրանք մրցանակը ստացել են 2022 թվականի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականին աջակցելու համար։ Մարզիչ Լիոնել Սկալոնիի գլխավորությամբ Արգենտինան հաղթեց 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։ Մինչ այդ թիմը 1978 և 1986 թվականներին էր դարձել աշխարհի չեմպիոն։ Հիշեցնենք, որ երեկ Փարիզում կայացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը: Տարվա […]
12:22 28.02.2023
Փարիզում կայացած FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն մարզիչ» մրցանակը շնորհվել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին, որը հավաքականի հետ նվաճել էր 2022-ի աշխարհի չեմպիոնի կոչումը։ Մինչ այդ Արգենտինայի թիմը 1978 և 1986 թվականներին էր դարձել աշխարհի չեմպիոն։ «Ես շնորհակալ եմ բոլորին։ Այս մրցանակը տրվում է խաղացողների կողմից և մեծ արժեք ունի ինձ համար։ […]
12:03 28.02.2023
FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությանը 2022-ի լավագույն դարպասապահի մրցանակը շնորհվել է Էմիլիանո Մարտինեսին, որն իր մեծ ներդրումն ունեցավ Արգենտինայի հավաքականի՝ ԱԱ-2022-ը հաղթելու գործում։ Տարվա լավագույն գոլի համար սահմանված Պուշկաշի մրցանակն էլ ստացել է Մարցին Օլեկսիյը։ Ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության հաշմանդամություն ունեցող խաղացողների միջև կայացած հանդիպման ժամանակ։
09:11 28.02.2023
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ՖԻՖԱ-իThe Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` The Best-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավԱրգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսին: Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է: 2022 թվականի խորհրդանշական հավաքականի կազմն ունի հետևյալ տեսքը` դարպասապահ` Տիբո Կուրտուա, պաշտպաններ` Ժոաո Կանսելու, Վիրջիլ […]
21:09 27.02.2023
Իսպանական Բենալմադենա քաղաքում անցկացված արագ շախմատի մրջազգային մրցաշարում Կարեն Գրիգորյանը բուլղարացի Իվան Չեպարինովի հետ գրանցել է լավագույն արդյունքը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Լրացուցիչ գործակիցներով հայ գրոսմայստերը դարձել է մրցաշարի հաղթող ու արժանացել 2000 եվրո պարգևավճարի: Գրիգորյանը մրցաշարում մնացել է անպարտելի՝ տանելով 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Մրցաշարի մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն նաև […]
19:48 27.02.2023
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա գավաթային հանդիպումը։ Ինչպես հայտնում է Relevo-ն, Լևանդովսկին վնասվածք է ստացել «Ալմերիայի» դեմ խաղում և բաց կթողնի մոտ երկու շաբաթ: Հրատարակության տվյալներով՝ Պեդրին ու Ուսման Դեմբելեն ևս վնասվածք ունեն և իրենց պարտականություններին չեն վերադառնա մինչև մարտի կեսերը։ Սպասվում է, որ Լևանդովսկին կվերադառնա մարտի 19-ին Մադրիդի «Ռեալի» […]
19:30 27.02.2023
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարին, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Բուլղարիա կմեկնեն հետևյալ մարզիկները. 55 կգ Ռուդիկ Մկրտչյանը 63 կգ Հրաչյա Պողոսյանը 67 կգ Սլավիկ Գալստյանը 77 կգ Մալխաս Ամոյանը 82 կգ Կարապետ Չալյանը և Սամվել Գրիգորյանը 87 կգ Վիգեն Նազարյանը Մրցաշարը […]
19:11 27.02.2023
Փետրվարի 27-ին կայացավ NBA-ի կանոնավոր առաջնության «Պորտլենդ»-«Հյուսթոն» հանդիպումը։ Այն ավարտվեց «Պորտլենդի» հաղթանակով` 131:114 հաշվով։ «Պորտլենդի» խաղացող Դամիեն Լիլարդը այս խաղում վաստակել է 71 միավոր։ Այս մրցաշրջանի սկզբում «Քլիվլենդ Կավալերսի» պաշտպան Դոնովան Միտչելը ևս վաստակել էր 71 միավոր։ Ինչպես նշում է ESPN-ը, սա NBA-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեկ մրցաշրջանի ընթացքում մի քանի խաղացողներ […]
18:53 27.02.2023
Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 մեդալ է նվաճել Ռումինիայում կայացած միջազգային մրցաշարում, որին մասնակցել է 30 երկրի ներկայացուցիչ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Վազգեն Բադալյանի գլխավորած երիտասարդական հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանզը, 80 կգ քաշային Համլետ […]
17:56 27.02.2023
Բրազիլացի սուպերմոդել, դերասանուհի և գործարար Ադրիանա Լիման նշանակվել է ՖԻՖԱ-ի երկրպագուների համաշխարհային դեսպան։ Նրա աշխատանքային պարտականությունների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ: Բրազիլացի մոդելի՝ երկրպագուների դեսպան նշանակվելը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ «Երբ հանդիպում ես Ադրիանային, անմիջապես զգում ես նրա ջերմությունը, բարությունը: Նա ապրում և շնչում է մեր խաղով: Այդ իսկ պատճառով դա կարող […]
17:41 27.02.2023
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։ Վարկանիշային աղյուսակը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդը՝ իսպանացի Կարլոս Ալկարասն է, երրորդը՝ Ստեֆանոս Ցիցիպասը։ Հավելենք, որ Ջոկովիչը ATP-ի վարկանիշը գլխավորում է 378 շաբաթ։ Սերբ թենիսիստը գերազանցել է գերմանացի Շտեֆի Գրաֆի ռեկորդը համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում գտնվելու շաբաթների քանակով։ Կարեն Խաչանովը նահանջել է 1 հորիզոնականով […]
17:21 27.02.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության շրջանակներում կայացած «Մարսելի» հետ խաղում դարձել էր գոլի հեղինակ։ Այս գոլը 700-րդն էր արգենտինացու համար ակումբային մակարդակում։ Այս արդյունքին հասնելու համար նրանից պահանջվել է 840 հանդիպում։ Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
16:28 27.02.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս հաղթել է «Դամակին»։ Հյուրերը հաղթել են 3-0 հաշվով, ընդ որում 3 գնդակն էլ դաշտի տերերի դարպասն է ուղարկել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ-Նասրը» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
15:50 27.02.2023
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել ֆուտբոլային առաջնության «Ֆեներբահչե-Անթալիասփոր» և «Ֆեներբահչե-Քոնյասփոր» հանդիպումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումներից առաջ թուրքական «Բեշիքթաշ» և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբների մի խումբ երկրպագուներ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի համատեքստում հակաիշխանական վանկարկումներ են արել տրիբունաներից՝ պահանջելով Թուրքիայի իշխանությունների հրաժարականը: Տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել Թուրքիայի իշխանամետ և ընդդիմադիր […]
15:48 27.02.2023
Պորտուգալացի գործակալ Պաուլո Բարբոսան հաստատել է, որ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։ «Զախարյանը կարողանում է բարձր մակարդակով խաղալ։ Նա բոլոր հնարավորություններն ունի խաղալու եվրոպական թոփ-ակումբում, ավելի հետաքրքիր առաջնությունում, քան Թուրքիայում է։ Արսենը կարող է իրեն լավ դրսևորել Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում։ Ես՝ որպես իրավիճակին այլ տեսանկյունից նայող մարդ, կարծում եմ, որ Զախարյանը […]
15:41 27.02.2023
«Սակրամենտո Քինգսը» NBA-ի կանոնավոր մրցաշրջանի խաղում 176-175 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Քլիպերսին»: Ըստ ESPN-ի, այս խաղը դարձավ առաջնության պատմության մեջ երկրորդ ամենաարդյունավետ հանդիպումը, իսկ 21-րդ դարում՝ ամենաարդյունավետը: Մրցաշարի պատմության մեջ ռեկորդը պատկանում է «Դենվեր»-«Դետրոյթ» հանդիպմանը, որն ավարտվել է 186:184 հաշվով: Այդ հանդիպումը կայացել էր 1983 թվականին։
15:34 27.02.2023
Աղջիկների Հայաստանի և Վրաստանի Մ-17 հավաքականները երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրին Երևանում: Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:4 հաշվով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Առաջին հանդիպումը ևս ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 5-0 հաշվով։ Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով. 1․ Լիլիթ Բաբայան (12․ Դելիա Ամիրգանյան, 68), 2․ Սուսաննա Սահակյան, 4․ Քնարիկ Բաղդասարյան (6․ Նարե Մեծոյան, […]
15:28 27.02.2023
Շվեյցարական «Սիոնի» երկրպագուները դժգոհ են մնացել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի խաղից։ Ակումբը պարտվել է «Սենտ Գալենին» խոշոր՝ 0:4 հաշվով։ Երբ Բալոտելին փոխարինվել է, երկրպագուները սուլոցներով են ճանապարհել նրան։ Հանդիպման ավարտին երկրպագուներն այրել են Բալոտելի անունով մարզաշապիկը։ Այս մրցաշրջանում Բալոտելին «Սիոնի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ խփելով 5 գոլ, որից 3-ը՝ 11 մետրանոցներից։ «Սիոնը» 22 խաղից […]