13:00 25.02.2023
«Կրասնոդարի» հարձակվող Մոզես Կոբնանը Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ «Սպերցյանը շատ լավ ֆուտբոլիստ է, բարձր մակարդակի։ Նա հիանալի տեխնիկա ունի։ Համոզված եմ, որ եթե հնարավոր լիներ խաղալ եվրոպական մրցաշարերում, Էդուարդն իրեն լավ կդրսևորեր։ Հավատացեք ինձ, նա պատմություն կգրեր եվրագավաթներում: Ես իսկապես այդպես եմ կարծում»,- […]
12:28 25.02.2023
Լիոնել Մեսսին սպասում է Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ պատասխան խաղին, որպեսզի որոշում կայացնի ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Le Parisien-ը: Այդ հանդիպումը կկայանա մարտի 8-ին Մյունխենում։ Հիշեցնենք, որ Պարկ դե Պրենսում փարիզցիները պարտվել էին 0-1 հաշվով։ Հենց այդ հանդիպման արդյունքը կարող է նպաստել Մեսսիի հեռանալուն ՊՍԺ-ից: Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2023 թվականի […]
12:14 25.02.2023
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի եզրափակիչ: Արթուրը գրավել է առաջին տեղը որակավորման փուլում։ Մինչ այդ եզրափակիչ էին դուրս եկել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը։
11:22 25.02.2023
Փետրվարի 20-ից 25-ը անցկացվել է ԶՈւ շախմատի թիմային առաջնության եզրափակիչ փուլը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Մրցանակային առաջին երեք հորիզոնականները հաջորդաբար զբաղեցրել են 3-րդ, Հատուկ և 5-րդ բանակային զորամիավորումների հավաքական թիմերը։
18:50 24.02.2023
Չարենցավանի քաղաքային մարզադաշտում «Վան»-«Փյունիկ» խաղում մրցավարներն առաջին անգամ կիրառել են VAR համակարգը Հայաստանի առաջնությունում: Արդյունքում երկրորդ կեսի մեկնարկում ձեռքով խաղի համար 11-մետրանոց է նշանակվել Չարենցավանի թիմի դարպասին: Այդուհանդերձ, երևանյան թիմի հարձակվող Հովհաննես Հարությունյանը չի կարողացել իրացնել նշանակված 11-մետրանոցը: Մոտ 10 րոպե անց Հարությունյանը կարողացել է խաղային իրավիճակում գնդակն ուղարկել տանտերերի դարպասը, այս անգամ, սակայն, VAR-ի […]
17:46 24.02.2023
Շվեյցարական Նիոնում այսօր կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որին 16 թիմ է մասնակցել: Արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը՝ «ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս)-«Վեսթ Հեմ» (Անգլիա) «Ֆիորենտինա» (Իտալիա)-«Սիվասպոր» (Թուրքիա) «Լացիո» (Իտալիա)-ԱԶ (Նիդերլանդներ) «Լեխ» (Լեհաստան)-«Յուրգորդեն» (Շվեդիա) «Շերիֆ» (Մոլդովա)-«Նիցա» (Ֆրանսիա) «Բազել» (Շվեյցարիա)-«Սլովան» (Սլովակիա) «Անդերլեխտ» (Բելգիա)-«Վիլյառեալ» (Իսպանիա) «Գենտ» (Բելգիա)-«Իսթանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) Կոնֆերենցիաների լիգայի 1/8/ եզրափակչի առաջին խաղերը […]
17:30 24.02.2023
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին հանձնվել է Հայաստանի 2022թ. լավագույն մարզչի մրցանակը: Մելիքյանին մրցանակը հանձնել է ՀՖՖ Գործկոմի անդամ Տիգրան Ղարաբաղցյանը՝ ՀՊԼ 13-րդ տուրից հետաձգված «Վան»-«Փյունիկ» խաղից առաջ: Հիշեցնենք՝ Եղիշե Մելիքյանը քվեարկության արդյունքում հավաքել էր 94 միավոր: Երկրորդ հորիզոնականում 57 միավորով Վահե Գևորգյանն էր, իսկ 31 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել էր «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի […]
17:11 24.02.2023
WR Chess Masters մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: Լևոն Արոնյանը և Դոմարաջու Գուկեշը 7 հնարավորից վաստակելով 4.5 միավոր՝ կիսում են 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը 2-րդն է։ Հետաքրքիր է այն փաստը, որ մրցաշարում Արոնյանը տարիքով ամենամեծ մասնակիցն է, իսկ Գուկեշը՝ ամենափոքր: Նշենք, որ 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով զիջել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին։ Ուեսլի Սոն […]
17:07 24.02.2023
Հայաստանի կանանց Մ-17 հավաքականն ընկերական խաղում մրցել է Վրաստանի իր հասակակիցների հետ և զիջել է 0-5 հաշվով: Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․ 12․ Դելիա Ամիրգանյան (1․ Լիլիթ Բաբայան, 56), 4․ Քնարիկ Բաղդասարյան, 5․ Սյուզաննա Հակոբյան, 6․ Նարե Մեծոյան (2․ Սուսաննա Սահակյան, 71), 7․ Մարիա Վարդանյան, 8․ Թամարա Սահակյան (24․ Արմինե Վարդանյան, 77), 9․ […]
16:58 24.02.2023
Գեղասահքի դպրոցի սան Սոֆի Կարապետյանը մասնակցել է Նիդեռլանդներում անցկացվող Challenge Cup 2023 մրցաշարին և 15 մասնակիցների մեջ զբաղեցրել է մրցանակային 3-րդ հորիզոնականը։ Սոֆին 32.02 միավոր է վաստակել:
16:56 24.02.2023
Միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը «Kragero Resort Chess Blitz 2023» կայծակնային մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Մամիկոնը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Էմին Օհանյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վոլոդյա Թորոսյանն էլ վաստակել է 3 միավոր և արժանացել հատուկ մրցանակի:
16:50 24.02.2023
Հայտնի են դարձել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները: Մրցաշարի 1/8 եզրափակչում հանդես կգան «Մանչեսթեր Յունայթեդը», «Ունիոնը», «Ռոման», «Յուվենտուսը», «Սպորտինգը», «Բայերը», «Սևիլիան», «Շախտյորը», «Ֆերենցվարոշը», «Բետիսը», «Ֆեյենորդը», «Արսենալը», «Ֆեներբահչեն», «Ֆրայբուրգը», «Յունիոնը» և «Ռեալ Սոսյեդադը»: Այսօր Նիոնում կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվել են հետևյալ 8 զույգերը՝ «Ունիոն Բեռլին»-«Յունիոն» «Սևիլիա»-«Ֆեներբահչե» «Յուվենտուս»-«Ֆրայբուրգ» «Բայեր Լևերկուզեն»-«Ֆերենցվարոշ» […]
16:46 24.02.2023
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցցանցերի իր էջերում հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ «Ժամանակը եկավ, Ազգային թիմին հրաժեշտ տալու ժամանակը։ Այսօր առավոտյան ինձ զանգեց ներկայիս մարզիչը, որն ասաց, որ ինձ հետ հույսեր չի կապում՝ չնայած այն խաղամակարդակին, որով ես կարող եմ հանդես գալ։ Ցավոք, ինձ համար սա ճանապարհի վերջն էր, որը, ինչպես ես հույս […]
16:42 24.02.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 65-ամյա մասնագետը Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է վերջին 1 ամսում կատարված աշխատանքները, որից հետո պատասխանել է հարցերի և խոսել ապագա ծրագրերի մասին: Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում:
16:30 24.02.2023
«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պորտուին» (1:0) հաղթելուց հետո ասել է, որ իր թիմը կարող է հաղթել նաև մրցաշարում։ «Ես միշտ փորձում եմ լավագույնս պատրաստ լինել։ «Պորտուն» հիանալի թիմ է, բայց մենք պետք է կենտրոնանանք միայն մեր վրա և ցույց տանք, որ ավելի ուժեղ ենք խաղադաշտում։ Ինձագին ասաց, որ կարող […]
16:15 24.02.2023
«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է «Ուրալի» հետ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում գրացված ոչ-ոքին։ Ավելի վաղ ռոստովցիների գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը դժգոհել էր իր թիմի տնային մարզադաշտի խոտածածկի վիճակից։ Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ «Կարծում եմ՝ ոչ միայն ես եմ տուժել: Տղամարդային ֆուտբոլ էր։ Կարպինը մեզ պատրաստել էր սրան։ Ինձ թվում […]
16:00 24.02.2023
Սլովենիայի Պլանիցա քաղաքում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Ազատ ոճում՝ որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Սպարտակ Ոսկանյանը (10 կմ) և Աննա Ռաշոյանը (5 կմ) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը: Նրանք բարձր վարկանիշ ունեցող մեր թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանի և Կատյա Գալստյանի հետ հիմնական փուլում կպայքարեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների համար:
15:49 24.02.2023
Հայաստանն առնվազն 2 մեդալ է ապահովել Ստրանջայի մրցաշարում: 1/4 եզրափակիչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից ու մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ մեդալն ապահովել է գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Գյումրեցի բռնցքամարտիկը մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է Գերմանիան ներկայացնող Նիկիտա Պուտիլովին ու […]
15:25 24.02.2023
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» արտագնա խաղում պարտվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Հյուրերի կազմում հաշիվը բացեց Լեվանդովսկին՝ 18-րդ րոպեին: Երկրորդ կեսի սկզբում Ֆրեդը հավասարեցրել է հաշիվը, իսկ 73-ին Անտոնին առաջ է մղել իր թիմին: Առաջին խաղում թիմերը փոխանակել էին երկուական գնդակ: Այսպիսով, անգլիական թիմն է դուրս եկել ԵԼ 1/8 եզրափակիչ:
12:20 24.02.2023
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։ Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել է նժույգթափեր վարժության որակավորման փուլը՝ վաստակելով 15.000 միավոր և երրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ: Արթուր Ավետիսյանն ու Վահագն […]
18:20 23.02.2023
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը շարունակում է մնալ դեղորայքային քնի մեջ։ Բժշկական անձնակազմն առայժմ զգուշանում է գեղասահորդին կոմայից դուրս բերելուց։ Ինչպես հայտնում է «Իզվեստիան», բժիշկները Կոստոմարովի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: «Այտուցն անցել է գլխին, դեղորայքային քնից առայժմ վախենում են դուրս բերել։ Ինչ-որ բանի մասին խոսելը վաղ է», – ասվում է թերթի հաղորդագրության մեջ: Բացի […]
15:17 23.02.2023
Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է հետ վերցնել Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցից և և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» ՀԿ-ին: Վերջինս պարտավորվում է կատարել 373 000 000 ՀՀ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում են […]
13:28 23.02.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լայպցիգը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Առաջին խաղակեսն անցել է հյուրերի տարածքային ու խաղային բացահայտ առավելությամբ: 27-րդ րոպեին Մահրեզը առաջ է մղել անգլիական թիմին: Երկրորդ խաղակեսն առաջինի հակապատկերն է ստացվել: Ավելի ակտիվ են գործել գերմանական թիմի ֆուտբոլիստները և ի վերջո 70-րդ րոպեին […]
12:20 23.02.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» ընդունել էր «Պորտուին»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ 78-րդ րոպեին հյուրերը մնացել են 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվել է կիսապաշտպան Օտավիոն։ «Ինտերի» կազմում հաղթական գոլը 86-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Ռոմելու Լուկակուն։ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 72-րդ րոպեին։ Պատասխան հանդիպումը կկայանա […]
10:42 23.02.2023
Երևանում փետրվարի 25-ին կկայանա Mix Fight 52 մրցաշարը: Երեկոյի ընթացքում կանցկացվի 10 մենամարտ, որից 6-ը կլինի հայ մարզիկների մասնակցությամբ: Իր 7-րդ մենամարտը կանցկացնի Արման Սահակյանը, որը հաղթանակներ է տարել նախորդ 6 մենամարտերում:
23:37 22.02.2023
Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը: Հայաստանի ներկայացուցիչը մրցեց գերմանացի Էսիեն Հանսենի հետ և հաղթեց 4-1 հաշվով: Այսօր ավելի վաղ մրցաշարում հաղթանակով էին մեկնարկել Հայաստանի չեմպիոն 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 12 […]
23:25 22.02.2023
Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան հրաժարվել է մասնակցել 2023 թվականի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություններին այն պատճառով, որ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) թույլ է տվել Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին մասնակցել մրցաշարին։ «Մեր պատասխանը պարզ է. մեր մարզիկները և Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդես չեն գալիս այնտեղ, որտեղ ելույթ կունենան Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները»,- նշել է Ուկրաինայի բռնցքամարտի […]
23:14 22.02.2023
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում փետրվարի 22-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի վերջին երկու դիմակայությունների առաջին հանդիպումները: Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» կընդունի պորտուգալական «Պորտուին», գերմանական «Լայպցիգը» սեփական խաղադաշտում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը, «Ինտերի» կազմում մեկնարկից խաղը կսկսի Հենրիխ Մխիթարյանը: «Ինտեր» (Իտալիա) – «Պորտու» (Պորտուգալիա) «Ինտեր». Օնանա, Շկրինյար, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Բարելա, […]
23:10 22.02.2023
Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեն աջակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությանը, որը թույլ է տալիս ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք խաղերին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ «Ավստրալիայի ԱՕԿ-ը համերաշխ է ՄՕԿ-ի հետ՝ խաղաղ մրցակցության միջոցով աշխարհը միավորելու, ներդաշնակությունը խթանելու և առանձին մարզիկներին իրենց կառավարությունների գործողությունների և քաղաքականության համար չպատժելու հարցում: Մենք […]
22:55 22.02.2023
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, որ իր թիմն ունակ է այս մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգայում։ «Մենք պետք է գնանք այս ճանապարհով։ Անցած մրցաշրջանում մենք շատ լավ խաղացինք երկու թիմերի հետ, որոնք հետո հասան եզրափակիչ («Լիվերպուլ» և «Ռեալ»): Այս մրցաշրջանում մենք հանդիպեցինք Մյունխենի «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ։ Կարո՞ղ ենք հաղթել Չեմպիոնների լիգան: Այո»,- Ինձագիի […]