22:55 22.02.2023
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, որ իր թիմն ունակ է այս մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգայում։ «Մենք պետք է գնանք այս ճանապարհով։ Անցած մրցաշրջանում մենք շատ լավ խաղացինք երկու թիմերի հետ, որոնք հետո հասան եզրափակիչ («Լիվերպուլ» և «Ռեալ»): Այս մրցաշրջանում մենք հանդիպեցինք Մյունխենի «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ։ Կարո՞ղ ենք հաղթել Չեմպիոնների լիգան: Այո»,- Ինձագիի […]
22:38 22.02.2023
Իտալական «Ռոմայի» 29-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային սպառնում է մեկ ամսվա որակազրկում «Յուվենտուսի» հետ գաղտնի համաձայնության համար, որով նա ստացել է 3 միլիոն եվրո չհայտարարագրված վարձատրություն, հայտնում է իտալական La Repubblica-ն։ Ոստիկանությունը հարցաքննել է Պաուլո Դիբալային։ Իտալիայի դատախազությունը շարունակում է հետաքննել «Յուվենտուսի» կողմից ֆինանսական խարդախության գործը։ Հիշեցնենք՝ «Յուվենտուսը» ֆինանսական խարդախությունների համար Իտալիայի ընթացիկ առաջնությունում զրկվել […]
22:23 22.02.2023
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը պատմել է իր չեմպիոնական հավակնությունների մասին։ «Ուզում եմ ուժերս փորձել մեկ այլ քաշային կարգում։ Նույնիսկ հիմա, եթե UFC-ն ցանկանա դա անել և ինձ առաջարկի, ես, իհարկե, կքննարկեմ թիմի հետ, բայց ես 100 տոկոսով համաձայն եմ: UFC-ի կրկնակի չեմպիոն. սա դեռ երկար կմնա պատմության մեջ: Ես սիրում եմ մրցել։ […]
22:08 22.02.2023
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Գերմանիայի ֆուտբոլի միության կողմից տուգանվել է 50 հազար եվրոյով, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Գերմանացի մասնագետը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 21-րդ տուրի արտագնա հանդիպումից հետո անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցրել մրցավարների հասցեին: 35-ամյա մարզիչն ընդունել է իր սխալը և չի վիճարկի Գերմանիայի ֆուտբոլի միության որոշումը: Հիշեցնենք, որ «Բավարիան» այդ խաղում […]
21:42 22.02.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում: Այս մասին հայտնում է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը: «Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, որպեսզի օգոստոսին «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում լինի, ինչպես աև լավ վիճակում մոտենա Ամերիկայի 2024 թվականի գավաթի խաղարկությանը: Նա նաև ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայում»,- ասել է Էդուլը: Լրագրողը նաև հայտնել է, […]
21:25 22.02.2023
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Գերմանիայի Կոտբուս քաղաք, որտեղ փետրվարի 23-ից 26-ը կկայանա առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։ Հայաստանի հավաքականը ելույթ կունենա հետևյալ կազմով. Հարություն Մերդինյան Արթուր Դավթյան Վահագն Դավթյան Արթուր Ավետիսյան Գագիկ Խաչիկյան Մարզիչներն են Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Հակոբ Սերոբյանը մրցաշարում կլինի մրցավար: Փետրվարի 7-ից հայ մարմնամարզիկները երկշաբաթյա ուսումնամարզական […]
21:09 22.02.2023
Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters մրցաշարում։ 6-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ուեսլի Սոի հետ: Ավելի վաղ Լևոնը հաղթել էր նիդերլանդացի Անիշ Գիրիին, հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդային և ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին: Նա նաև ոչ-ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի և լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի […]
20:52 22.02.2023
Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Գերծանր քաշային կարգում ելույթ ունեցող Չալոյանը դժվարին պայքարում առավելության հասավ ալժիրցի Կադի Մուրադի նկատմամբ: Առաջին ռաունդում հաղթեց Չալոյանը, երկրորդում՝ ալժիրցի բռնցքամարտրիկը: Վճռորոշ՝ երրորդ ռաունդում Չալոյանը հաղթեց և առավելության հասավ ընդհանուր մենամարտում: Այսօր ավելի վաղ մրցաշարում հաղթանակով էր […]
20:38 22.02.2023
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ հարազատ ակումբ՝ «Բարսելոնա»: Նշվում է, որ ՊՍԺ-ի հարձակվողի հայրը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, իսկ ինքը՝ Լեոն, անընդհատ շփվում է թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Ինչպես հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն, կիսապաշտպան Սերխի Բուսկետսը և պաշտպան Ժորդի Ալբան պատրաստ են աշխատավարձի զգալի կրճատումների գնալ՝ […]
20:20 22.02.2023
Հայաստանի դահուկային սպորտի հավաքականը փետրվարի 22-ից մարտի 5-ը Սլովենիայում կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը։ Հավաքականի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը թիմին կմիանա փետրվարի 25-ին։ Միքայել Միքայելյանը, որը վերջերս Տոբլախում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում ընդգրկվել է 50 լավագույնների շարքում, Սլովենիայի Պլանիցա քաղաքում […]
19:58 22.02.2023
Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում գեղեցիկ հաղթանակով է մեկնարկել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչը համառ պայքարում առավելության է հասել իսպանացի Սալվադոր Ֆլորեսի նկատմամբ: Առաջին ու երկրորդ ռաունդներում մրցավարները 3-2 հաշվով հաղթանակը շնորհել են իսպանացուն, բայց երրորդ ռաունդում Ղազարյանը հաղթել է 5-0 հաշվով՝ առավելության հասնելով նաև […]
19:49 22.02.2023
Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծում է, որ Ստամբուլի «Գալաթասարայը» կարիերան շարունակելու լավ տարբերակ է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի համար: ««Գալաթասարայը» բավականին հայտնի, ուժեղ թիմ է Եվրոպայում, խաղում է ուժեղ առաջնությունում։ Սա միանշանակ լավ տարբերակ է Եվրոպայում կարիերա սկսելու համար, հատկապես, որ Զախարյանը երիտասարդ է»,- Ալեքսանդր Մոստովոյի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն: […]
19:45 22.02.2023
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում փետրվարի 23-26-ը կանցկացվի Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի միայն ազատ ոճայինների պայքարում: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Մրցաշարին աշխարհի 48 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն:
19:35 22.02.2023
Լոզանում մայիսի 31-ին տեղի կունենա ամառային օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի 47-րդ վեհաժողովը: Օրակարգում կներառվեն ընտրությունները, կազմակերպության (ASOIF) կառավարման աշխատանքային խմբի, միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ), կներկայացվեն Փարիզ – 2024 և Լոս Անջելես – 2028 օլիմպիական խաղերի կազմկոմիտեների զեկույցները:
19:08 22.02.2023
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ՊՍԺ-ից տեղափոխվել «Բարսելոնա»: Այդ մասին հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն։ Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացին հակված է վերադառնալ Կատալոնիայի մայրաքաղաք։ Նա նշում է, որ Մեսսիի հայրն արդեն բանակցություններ է վարում կատալոնական ակումբի ղեկավարության հետ, մինչդեռ ինքը՝ ֆուտբոլիստը, մշտական կապի մեջ է մարզիչ Չավիի հետ։ Լիոնել […]
18:44 22.02.2023
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը փետրվարի 21-ին՝ ծննդյան 40-ամյակին, Շարժայում անցկացվող պարաաթլետիկայի միջազգային բաց առաջնության գնդի հրում վարժությունում երկրորդ տեղն է զբաղեցրել և արժանացել արծաթե մեդալի: Հիշեցնենք՝ պարաաթլետիկայի առաջնության սկավառակի նետում վարժությունից Ստեփանյանն ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել: Սարգիս Ստեփանյանը փետրվարի 22֊ից մարտի 3֊ը կմասնակցի Դուբայ 2023 […]
18:25 22.02.2023
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը և արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտնվել են «Laureus World Sports Awards»-ի հավակնորդների թվում «Տարվա մարզիկ» անվանակարգում։ Նադալը կարծում է, որ Մեսսին է արժանի մրցանակին՝ Արգենտինայի հետ ԱԱ-ում հաղթանակ տանելու համար: ՊՍԺ-ի հարձակվողն արձագանքել է Նադալի խոսքերին. «Քեզ նման մեծ մարզիկի կողմից ինձ ընտրելը զրկում է ինձ խոսելու ունակությունից: Շատ շնորհակալ եմ, […]
18:17 22.02.2023
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Նա զիջել է միայն ամերիկացի գրոսմայստերներ Հիկարու Նակամուրային և Ֆաբիանո Կարուանային, որոնք 9,5 միավորով զբաղեցրել են 1-ին և 2-րդ տեղերը համապատասխանաբար: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը «Late Titled Tuesday» առցանց մրցաշարում 11 հնարավորից վաստակել էր 9 […]
18:10 22.02.2023
Լիոնել Մեսսին կնոջ՝ Անտոնելայի հետ, ժամանել է Բարսելոնա, ընթրել կատալոնական ակումբում իր նախկին թիմակիցներ Սերժի Բուսկետսի և Ժորդի Ալբայի ու նրանց կանանց հետ: Մեսսին Կատալոնիա է մեկնել անմիջապես ՊՍԺ-ի և «Լիլլի» միջև կայացած խաղից հետո, որպեսզի հանդիպի ընկերների հետ: Այժմ շշուկներ են տարածվում այն մասին, որ Մեսսին ու Բուսկետսը շուտով կհանդիպեն «Ինտեր Մայամիում»:
18:03 22.02.2023
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը «ՌԲ Լայպցիգի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղից առաջ պատասխանել է իր վրա ճնշում գործադրելու մասին հարցին։ «Անհնար է ամեն տարի անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան։ Եթե, իհարկե, քո թիմը «Ռեալը» չէ։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկն այդքան ճնշում է գործադրում իմ վրա։ Երբ ես եկա Անգլիա, չէի մտածում, որ ամեն տարի […]
17:00 22.02.2023
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի շվեդական «Բրոմապոյկարնայում»: Թիմը ընթացիկ մրցաշրջանի 30 խաղից հետո 62 միավորով գլխավորում է Բարձրագույն լիգայի մրցաշարային աղյուսակը: Ստոկհոլմը ներկայացնող «Բրոմապոյկարնան» Եվրոպայի ամենամեծ ակումբն է՝ բոլոր տարիքային խմբերում ունեցած ակտիվ թիմերի քանակով. 2007 թվականին ակումբը 247 թիմ է ունեցել և 3000 ֆուտբոլիստ: 2022 թվականին «Բրոմապոյկարնան» հաղթել է Superettan-ում՝ […]
16:04 22.02.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթները Մերիդայում (Մեքսիկա) ընթացող WTA-250 մրցաշարում։ Առաջին փուլում աշխարհի 170-րդ ռակետը պարտվել է WTA-ի վարկանիշի 67-րդ հորիզոնականը զբաղեցնող չինուհի Վան Սինյուին։ 1 ժամ 59 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 1:6, 6:2, 6:3 հաշվով։
15:44 22.02.2023
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլին» հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով. «Այսպիսի հաղթանակներ տանելը հեշտ չէ, առաջին հերթին այն պատճառով, թե ինչպես սկսվեց այս հանդիպումը։ Բայց մենք չկորցրինք վստահությունը և կամաց-կամաց գնդակը հսկողության տակ առանք։ Ընդհանուր առմամբ, դա անհավանական ելույթ էր մեր թիմի կողմից: Այս դիմակայության միայն […]
15:30 22.02.2023
Փաստաբանական գրասենյակը, որը պաշտպանում է բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշի շահերը սեռական ոտնձգության գործով, հայտարարել է, որ նա չի ցանկանում լքել Իսպանիան և խուսափել դատական հայցից: Ալվեշին նախօրեին մերժել էին ազատ արձակել գրավի դիմաց: «Դանիել Ալվեշ դա Սիլվան շարունակում է մնալ նույնքան անմեղ, որքան մինչև գրավի դիմաց բաց չթողնելու որոշումը: Իսպանիան լքելու և գործընթացից խուսափելու ցանկություն […]
15:14 22.02.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի մասին, որը կոչ է արել Լապորտային հրաժարական տալ, եթե չկարողանա պարզաբանել մրցավարական սկանդալը։ «Ցանկանում եմ ասել, որ պարոն Տեբասը կրկին առաջին պլան է դուրս եկել։ Ոմանք արդեն զգուշացրել էին մեզ, որ Տեբասը, կարծես թե, «Բարսելոնայի» և իմ դեմ արշավ է քարոզում: Դիմակը պատռված է։ […]
15:00 22.02.2023
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մադրիդի «Ռեալի» հետ 1/8 եզրափակիչի առաջին խաղից հետո գնահատել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու իր թիմի հեռանկարները։ Բրիտանացիները տանը պարտվել էին` 2-5 հաշվով։ «Կառլո Անչելոտին կարծում է, որ ամեն ինչ արդեն որոշված է։ Անկեղծ ասած, այս պահին ես նույնպես այդպես եմ մտածում։ Բայց պատասխան խաղին երեք շաբաթ կա, […]
14:20 22.02.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Նապոլին» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ 36-րդ րոպեին «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան վրիպել է 11 մետրանոց նշակետից, սակայն 4 րոպե անց հյուրերի գլխավոր ռմբարկու Վիկտոր Օսիմհենն առաջ է մղել իր թիմին։ 58-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվել է «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին։ 65-րդ րոպեին «Նապոլիի» […]
13:52 22.02.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» հյուրընկավելիս 5։2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լիվերպուլի» նկատմամբ։ Ընդորում արդեն 14-րդ րոպեին «Լիվերպուլը» առջևում է եղել 2-0 հաշվով: Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացել է Դարվին Նունյեսը։ 10 րոպե անց Մոհամեդ Սալահը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Առաջին խաղակեսի մնացած հատվածում հյուրերից դուբլի հեղինակ է դարձել Վինիսիուս Ժունիորը՝ […]
13:28 22.02.2023
Բուլղարիայում ընթացող Ստրանջիայի մրցաշարի 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։ 7 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթելով իրենց մրցակիցներին դուրս են եկեկ1/4 եզրափակիչ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթանակից հետո դուրս է եկել 1/16- րդ եզրափակիչ։ Այսօր Նարեկ Հովհաննիսյանը կանցկացնի իր […]
22:44 21.02.2023
Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters մրցաշարում։ 5-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին և ամրապնդվեց 1-ին հորիզոնականում։ Ավելի վաղ Լևոնը հաղթել էր Ռամեշբաբու Պրագնանանդային և ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին: Նա նաև մեկ ոչ-ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի և լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ: Արոնյանն ունի 4 միավոր: Նրանից […]