17:00 22.02.2023
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի շվեդական «Բրոմապոյկարնայում»: Թիմը ընթացիկ մրցաշրջանի 30 խաղից հետո 62 միավորով գլխավորում է Բարձրագույն լիգայի մրցաշարային աղյուսակը: Ստոկհոլմը ներկայացնող «Բրոմապոյկարնան» Եվրոպայի ամենամեծ ակումբն է՝ բոլոր տարիքային խմբերում ունեցած ակտիվ թիմերի քանակով. 2007 թվականին ակումբը 247 թիմ է ունեցել և 3000 ֆուտբոլիստ: 2022 թվականին «Բրոմապոյկարնան» հաղթել է Superettan-ում՝ […]
16:04 22.02.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթները Մերիդայում (Մեքսիկա) ընթացող WTA-250 մրցաշարում։ Առաջին փուլում աշխարհի 170-րդ ռակետը պարտվել է WTA-ի վարկանիշի 67-րդ հորիզոնականը զբաղեցնող չինուհի Վան Սինյուին։ 1 ժամ 59 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 1:6, 6:2, 6:3 հաշվով։
15:44 22.02.2023
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլին» հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով. «Այսպիսի հաղթանակներ տանելը հեշտ չէ, առաջին հերթին այն պատճառով, թե ինչպես սկսվեց այս հանդիպումը։ Բայց մենք չկորցրինք վստահությունը և կամաց-կամաց գնդակը հսկողության տակ առանք։ Ընդհանուր առմամբ, դա անհավանական ելույթ էր մեր թիմի կողմից: Այս դիմակայության միայն […]
15:30 22.02.2023
Փաստաբանական գրասենյակը, որը պաշտպանում է բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշի շահերը սեռական ոտնձգության գործով, հայտարարել է, որ նա չի ցանկանում լքել Իսպանիան և խուսափել դատական հայցից: Ալվեշին նախօրեին մերժել էին ազատ արձակել գրավի դիմաց: «Դանիել Ալվեշ դա Սիլվան շարունակում է մնալ նույնքան անմեղ, որքան մինչև գրավի դիմաց բաց չթողնելու որոշումը: Իսպանիան լքելու և գործընթացից խուսափելու ցանկություն […]
15:14 22.02.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի մասին, որը կոչ է արել Լապորտային հրաժարական տալ, եթե չկարողանա պարզաբանել մրցավարական սկանդալը։ «Ցանկանում եմ ասել, որ պարոն Տեբասը կրկին առաջին պլան է դուրս եկել։ Ոմանք արդեն զգուշացրել էին մեզ, որ Տեբասը, կարծես թե, «Բարսելոնայի» և իմ դեմ արշավ է քարոզում: Դիմակը պատռված է։ […]
15:00 22.02.2023
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մադրիդի «Ռեալի» հետ 1/8 եզրափակիչի առաջին խաղից հետո գնահատել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու իր թիմի հեռանկարները։ Բրիտանացիները տանը պարտվել էին` 2-5 հաշվով։ «Կառլո Անչելոտին կարծում է, որ ամեն ինչ արդեն որոշված է։ Անկեղծ ասած, այս պահին ես նույնպես այդպես եմ մտածում։ Բայց պատասխան խաղին երեք շաբաթ կա, […]
14:20 22.02.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Նապոլին» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ 36-րդ րոպեին «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան վրիպել է 11 մետրանոց նշակետից, սակայն 4 րոպե անց հյուրերի գլխավոր ռմբարկու Վիկտոր Օսիմհենն առաջ է մղել իր թիմին։ 58-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվել է «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին։ 65-րդ րոպեին «Նապոլիի» […]
13:52 22.02.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» հյուրընկավելիս 5։2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լիվերպուլի» նկատմամբ։ Ընդորում արդեն 14-րդ րոպեին «Լիվերպուլը» առջևում է եղել 2-0 հաշվով: Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացել է Դարվին Նունյեսը։ 10 րոպե անց Մոհամեդ Սալահը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Առաջին խաղակեսի մնացած հատվածում հյուրերից դուբլի հեղինակ է դարձել Վինիսիուս Ժունիորը՝ […]
13:28 22.02.2023
Բուլղարիայում ընթացող Ստրանջիայի մրցաշարի 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։ 7 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթելով իրենց մրցակիցներին դուրս են եկեկ1/4 եզրափակիչ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթանակից հետո դուրս է եկել 1/16- րդ եզրափակիչ։ Այսօր Նարեկ Հովհաննիսյանը կանցկացնի իր […]
22:44 21.02.2023
Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters մրցաշարում։ 5-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին և ամրապնդվեց 1-ին հորիզոնականում։ Ավելի վաղ Լևոնը հաղթել էր Ռամեշբաբու Պրագնանանդային և ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին: Նա նաև մեկ ոչ-ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի և լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ: Արոնյանն ունի 4 միավոր: Նրանից […]
22:15 21.02.2023
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է ՉԼ 1/8 եզրափակիչի «Պորտուի» դեմ հանդիպման մասին: «1/8 եզրափակիչի մեկնարկից առաջ մենք լի ենք վստահությամբ։ Դա անհավանական ճանապարհորդություն էր: Մենք դուրս եկանք ամենադժվար խմբից: «Պորտուն» նույնպես հիանալի գործեց, շատ ուժեղ թիմ է։ Մեկնարկային կազմը դեռ որոշված չէ: Կասկածներ կան ոչ միայն հարձակման գծի վերաբերյալ, այլ նաև կիսապաշտպանության […]
21:58 21.02.2023
Թուրք մեկնաբան Մուստաֆա Դեմիրթաշը կարծիք է հայտնել Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։ «Զախարյանի կուռքը միանշանակ Կևին Դե Բրույնեն է: Նրա կողմից գնդակի հետ աշխատելու ձևը, նույնիսկ հարվածելու տեխնիկան նման է բելգիացու խաղաոճին։ Նոյեմբերին Զախարյանը եվրոպական բոլոր առաջնություններում ամենաշատ պահանջված մինչև 21 տարեկան ֆուտբոլիստներից մեկն էր: Եթե խոսքը բոլոր տարիքի խաղացողների […]
21:49 21.02.2023
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) նոր հայտարարություն է տարածել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցության թույլտվության վերաբերյալ։ Կազմակերպությունում նշել են, որ վաղաժամ է այս հարցի քննարկումը, քանի որ խաղերին ռուսական կամ բելառուսական անձնագրով մարզիկների մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել։ «ՄՕԿ-ի հրապարակած փաստաթղթերից և ոչ մեկում ռուսական կամ բելառուսական անձնագրով մարզիկների […]
21:36 21.02.2023
«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Չավիին։ Ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին նշել է, որ ղեկավարությունը գոհ է թիմի խաղից և տեսանելի առաջընթացից։ «Ոչ ոք չի պատկերացնում «Բարսելոնան» առանց Չավիի։ Մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է, և հուսով եմ, որ նա դեռ երկար տարիներ կմնա այստեղ»,- Sport.es-ին ասել է տնօրեն Ալեմանին: Չավին […]
20:54 21.02.2023
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայրը, կեղծ է որակել բոլոր այն լուրերը, որոնք վերաբերում են Ստամբուլի «Գալաթասարայ» որդու հնարավոր տեղափոխությանը: «Տղայիս «Գալաթասարայ» տեղափոխվելու վերաբերյալ ամեն ինչ կեղծ է։ Արսենն արդեն հայտնել է, որ չի ցանկանում տեղափոխվել Թուրքիա։ Ես ու տղաս ցանկանում ենք, որ նա խաղա Եվրոպայում։ Իսկ բոլոր լուրերը, որ […]
20:40 21.02.2023
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) հաղորդագրությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ 2023 թվականի մարտին Նյու Դելիում անցկացվելիք կանանց և մայիսին Տաշքենդում նախատեսված տղամարդկանց աշխարհի առաջնությունները վարկանիշային են լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), արձագանքելով IBA-ի հայտարարությանը, նշել է, որ այդ մրցաշարերը Փարիզի օլիմպիական խաղերի համար որակավորման մրցումներ չեն հանդիսանում:
20:17 21.02.2023
Բարսելոնայի դատարանը մերժել է բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշին գրավի դիմաց բանտից ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է Diario Sport-ը: 39-ամյա պաշտպանի փաստաբաններն առաջարկել են կալանքը փոխարինել գրավով, սակայն մերժում են ստացել: Սեռական ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող Ալվեշն անազատության մեջ կմնա առնվազն մինչև դատավարության ավարտը: Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին խաղացողը մեղադրվում է մի […]
20:00 21.02.2023
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնել է, որ չի տեղափոխվի «Գալաթասարայ», չնայած ԶԼՄ-ներում տարածված բազմաթիվ նորություններին: «Չեմ դիտարկում կարիերաս «Գալաթասարայում» շարունակելու հնարավորությունը՝ անձնական պատճառներով»,- ասել է Զախարյանը «Чемпионат»-ի հետ զրույցում: Մոսկվայի «Դինամոյի» մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հերքել էր այն տեղեկությունները, թե 19-ամյա ֆուտբոլիստը թուրքական ակումբ տեղափոխվելու ցանկություն է հայտնել: «Արսեն Զախարյանը որևէ մեկնաբանություն չի տվել […]
19:52 21.02.2023
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է արագ ադապտանալ ցանկացած առաջնությունում և հիմա իսկական ժամանակն է եվրոպական որևէ թիմ տեղափոխվելու համար: Այսպիսի կարծիք է հայտնել հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: «Էդիկն այնպիսի առանձնահատուկ տաղանդ ունի, որ ցանկացած առաջնությունում կարող է արագ հարմարվել: Ինձ թվում է՝ հիմա իսկական ժամանակն է, որ նա տեղափոխվի […]
19:25 21.02.2023
Օլիմպիական խաղերի և Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է բռնցքամարտի զարգացմանը Հայաստանում: «Ուրախ եմ, որ Հայաստանում բռնցքամարտը սկսել են էլ ավելի սիրել ու հասկանալ: Բռնցքամարտը ավելի հետաքրքիր է դարձել Հայաստանում։ Երբ սկսում ենք հասկանալ այդ սպորտի կարևորությունը, նշանակում է՝ առաջ ենք գնացել, զարգացել ենք նաև այդ ուղղությամբ,- գրել […]
18:23 21.02.2023
Լիոնել Մեսսին որոշել է չերկարաձգել Փարիզի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2023թ. հունիսի 30-ին, հայտնում է L’Equipe-ը: Նշվում է, որ Մեսսիի կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը ամերիկյան «Ինտեր Մայամին» է, որի սեփականատերը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է: Ավելի վաղ 35-ամյա ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին հայտնել էր, որ իր որդին չի պատրաստվում վերադառնալ […]
17:58 21.02.2023
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանը ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքը սկսել է երկու հաղթանակով։ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Մոնպելյեն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Տրուայի» նկատմամբ։ Նախորդ տուրում էլ «Մոնպելյեն» Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ 3-0 հաշվով տնային հաղթանակ է տարել «Բրեստի» նկատմամբ։ Լիգա 1-ի 24-րդ տուրից հետո «Մոնպելյեն» 26 միավորով 14-րդ տեղում […]
17:50 21.02.2023
Մոսկվայի «Դինամոն» ու Ստամբուլի «Գալաթասարայը» համաձայնության են հասել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության հարցում, հայտնում է Gezen Dokuz-ը: Գործարքի արժեքը կկազմի 11 միլիոն եվրո: Թուրքական ակումբը պատրաստ է տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 19-ամյա ֆուտբոլիստին: Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ Արսեն Զախարյանը համաձայնվել է տեղափոխվել «Գալաթասարայ», սակայն այդ տեղեկությունը հերքեցին ռուսական […]
17:43 21.02.2023
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը 9 մեդալ է նվաճել Ռուսաստանի Ռյազան քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը: Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցել է 11 ըմբիշով, որոնք նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մրցաշարի հաղթող են դարձել Կարապետ Մանվելյանը, Սուրեն Աղաջանյանը, Սահակ Հովհաննիսյանը, Հայկ Մելիքյանը, Կարեն Խաչատրյանը […]
17:36 21.02.2023
UFC-ի ամերիկացի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը դիմել է կիսաթեթև և թեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին ու ամերիկացի Մայքլ Չենդլերին, որոնք մարզելու են մարտիկներին The Ultimate Fighter հեռուստաշոուի ընթացքում ու անցկացնելու են մենամարտ: «Հաջողություն ձեզ, հիմարնե՛ր: Հույս ունեմ՝ նոկաուտի կենթարկեք միմյանց TUF-ի եթերաշրջանի վերջում: Տղաներին փոխանցեք ձեր փորձն ու լավ ժամանակ անցկացրեք»,- գրել է […]
17:18 21.02.2023
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ուդինեզեի» դեմ խաղից հետո նշել է, որ հաղթանակը դրական ազդեցություն կունենա «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումից առաջ: «Ուրախ եմ, որ գոլ խփեցի, սակայն ավելի կարևոր էր հաղթանակի հասնելն ու լավ տրամադրությամբ «Պորտուի» դեմ խաղին պատրաստվելը: Հիմա մեր բոլոր մտքերը կապված են Չեմպիոնների լիգայի հանդիպման հետ»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքերը […]
17:14 21.02.2023
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Մոհամեդ Ալիի թոռ Բյաջո Ալի Ուոլշը շնորհակալական սերտիֆիկատ է ստացել մարդկային արարքի համար: Նա թիկնապահ է աշխատում Լաս Վեգասի գիշերային ակումբներից մեկում։ Վաղ առավոտյան Ուոլշը նկատել է անսթափ վիճակում գտնվող մի կնոջ, որին ուղեկցել է անծանոթ տղամարդ։ Ուոլշը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, միջամտել է ու թույլ չի […]
16:09 21.02.2023
Գելզենկիրխենի «Շալկեն» ռեկորդ է սահմանել Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի՝ Բեռլինի «Ունիոնի» հետ հանդիպման արդյունքում, գրում է Bild-ը։ «Շալկեն» պատմության առաջին թիմն է, որը Բունդեսլիգայում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցում չորս խաղում անընդմեջ։ Նախորդ երեք տուրում թիմը 0-0 արդյունք էր գրանցել «Քյոլնի», Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ու «Վոլֆսբուրգի» հետ խաղերում։ Նախորդ անգամ Գերմանիայի առաջնությունում երեք անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքի 2012-ին […]
15:52 21.02.2023
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է «Ուդինեզեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ինտերը» տնային խաղում հաղթել էր 3-1 հաշվով, իսկ Մխիթարյանը 73-րդ րոպեին գեղեցիկ գոլով Իտալիայի փոխչեմպիոնին առաջ էր մղել հաշվի մեջ: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, հարձակվողներ Ռոմելու Լուկակուն և Լաուտարո […]