TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC

ՍՊՈՐՏ

Գնդակը, որով Մարադոնան խփել է իր ամենահայտնի՝ «Աստծո ձեռքով» գոլը, նորից չի վաճառվել աճուրդում

15:24 21.02.2023

Goldin աճուրդի կազմակերպիչները դարձյալ չեն կարողացել վաճառել այն գնդակներից մեկը, որը մրցակցի դարպասում հայտնվել է լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնայի հարվածից հետո: Այս մասին հայտնում է Inside the Games-ը: Խոսքն այն գնդակի մասին է, որը Մարադոնան հեղինակել է Անգլիայի հավաքականի հետ ԱԱ-1986-ի քառորդ եզրափակչի խաղում: Մարադոնան այդ խաղում դուբլի հեղինակ էր դարձել, իսկ առաջին գոլը խփել […]

̰
Սարգիս Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել Շարժայի միջազգային մրցաշարում

15:09 21.02.2023

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել Շարժայում անցկացվող պարա-աթլետիկայի միջազգային բաց առաջնության պարա-սկավառակի նետում վարժությունում: Սարգիս Ստեփանյանը փետրվարի 22-ից մարտի 3-ը կմասնակցի Դուբայ 2023 գրանդ-պրի Աշխարհի 14-րդ պարա-աթլետիկայի առաջնությանը։ Ի դեպ, նշենք, որ Սարգիս Ստեփանյանն այսօր՝ փետրվարի 21-ին, դառնում է 40 տարեկան:

̰
Նեյմարը մտադիր է ՊՍԺ-ում մնալ մինչև 2027 թվականը

14:50 21.02.2023

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր չէ փոխել ակումբը: Նա չի ուզում հեռանալ թիմից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականը: Նեյմարը իր ծրագրերը չի փոխի, անգամ եթե Լիոնել Մեսսին որոշի չերկարաձգել պայմանագիրը: Այս մասին հայտնում է Get French Football News-ը: Նեյմարը 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում: Ընթացիկ մրցաշրջանում նա Լիգա 1-ի […]

̰
Հայ գրոսմայստերը երկրորդ տեղն է զբաղեցրել Իրանի միջազգային մրցաշարում

14:36 21.02.2023

Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվել է «19th International Caspian Cup» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ շախմատիստները: Միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովիկը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Էդգար Հայրապետյանը և Արտակ Ալիխանյանը վաստակել են 6.5 միավոր: Հայ պատանիներից Կարո Սարգսյանը և Նարեկ Ղազարյանը […]

̰
Գյումրիի «Շիրակը» հաղթել է լատվիական «Ռիգային»

14:07 21.02.2023

Գյումրիի «Շիրակը» Բելեկի հավաքի վերջին խաղում մրցել է լատվիական «Ռիգայի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել: Հավաքի ընթացքում թիմն անցկացրել է չորս ստուգողական հանդիպում: «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է «Ռիգայի» նկատմամբ հաղթանակը: «Լավ խաղացինք: Առաջին խաղակեսում ունեինք առավելություն, խփեցինք երկու գոլ: Առաջին գոլի դրվագում ագրեսիվ պրեսինգի շնորհիվ […]

̰
«Գալաթասարայից» մեկնաբանել են Զախարյանի վերաբերյալ լուրերը

13:53 21.02.2023

«Գալաթասարայ» ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կոսկուն Գյուլբահարը մեկնաբանել է տեղեկությունը, որ ակումբը բանակցություններ է վարում Արսեն Զախարյանի տրանսֆերի վերաբերյալ։ «Ակումբում ոչ ոք ոչինչ չի ասում Զախարյանի հնարավոր տեղափոխության մասին։ Տեղեկություններ չկան՝ բանակցություններ ընդհանրապես տեղի են ունենո՞ւմ, թե ոչ»,- Գյուլբահարի խոսքերն է մեջբերում Sport24-ը։ Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա խաղացողը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ […]

̰
Ի՞նչ պայման է առաջարկում Մբապպեն «Ռեալ» տեղափոխվելու համար

13:46 21.02.2023

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պատրաստ է տեղափոխվել «Ռեալ» միայն այն դեպքում, եթե մադրիդյան ակումբը պայմանագիր կնքի իր թիմակցի՝ պաշտպան Աշրաֆ Հակիմիի հետ, հայտնում է Todofichajes-ը։ Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունն արդեն տեղյակ է ֆրանսիացու ցանկության մասին և պատրաստ է դիտարկել նրանց ձեռք բերելու տարբերակները։ Հակիմին «Ռեալի» սան է և 2015-2020 թվականներին խաղացել է մադրիդյան ակումբի համակարգում։ […]

̰
Երևանում կանցկացվի ըմբշամարտի միջազգային մրցաշար

13:22 21.02.2023

Փետրվարի 22-23-ը Երևանի մարզահամերգային համալիրում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար: Մասնակցության հայտ են ներկայացրել նաև Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը: Մրցաշարի եզրափակիչները կկայանան փետրվարի 23-ին, նախնական գոտեմարտերը՝ փետրվարի 22-ին:

̰
Ավստրալական ընկերությունը ձեռք է բերել հաջորդ 5 Օլիմպիական խաղերը լուսաբանելու իրավունքը

13:09 21.02.2023

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է ավստրալական Nine Entertainment Co ընկերության հետ համագործակցելու մասին: Գործընկերոջը բացառիկ իրավունք է տրվել հաջորդ հինգ (2024 – 2032թթ.) օլիմպիական խաղերը լուսաբանելու համար: «Փարիզ-2024»՝ ամառային, «Միլանո Կորտինա-2026» ՝ ձմեռային, «Լոս Անջելես-2028»` ամառային, դեռ չհայտարարված 2030թ.՝ ձմեռային և 2032թ.` Բրիսբենի ամառային օլիմպիական խաղերի ամբողջական լուսաբանման իրավունքը կտրվի այս ընկերությանը: Կգործարկվեն ընկերության հոսքային, […]

̰
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնարկեց հաղթանակով. Ստրանջայի մրցաշար

12:59 21.02.2023

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում: Մրցումների մեկնարկային օրը ռինգ է դուրս եկել 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որի մրցակիցը Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմինն էր: Մեր բռնցքամարտիկը շատ լավ է աշխատել ու բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են նրան: Ստրանջայի մրցաշարին այս տարի մասնակցում է 38 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ: […]

̰
Ամփոփվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Արագածոտնի մարզի համայնքային փուլի արդյունքները

22:55 20.02.2023

Արագածոտնի մարզում ամփոփվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի արդյունքները։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանը: Ըստ համայնքների, ներկայացվել են 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցների անունները, որոնք կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։ Ապարան քաղաքում մրցաշարն անցկացվել է հունվարի 25-26-ը, Թալինում՝ փետրվարի 10-ին, Ծաղկահովիտում՝ փետրվարի 13-ին, իսկ Աշտարակում փետրվարի 18-ին: 4 համայնքներից մրցաշարին […]

̰
Երբ ես ընտրեցի Հայաստանը, լսեցի սրտիս, դա իմ ընտրությունն էր. Էդուարդ Սպերցյան

19:34 20.02.2023

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում իր ելույթների մասին. «Հավաքականն ու ակումբը միանգամայն տարբեր զգացողություններ են: Հավաքականում ես առաջին անգամ բախվեցի մի իրավիճակի հետ, երբ ամբողջ երկիրը քեզ է երկրպագում: Մրցակցության մակարդակը ևս տարբեր է, երբ խաղում ես Գյունդողանի, Մյուլերի և Մոդրիչի դեմ: Մինչև վերջերս Հայաստանի հավաքականը գլխավորում էր Խոակին Կապառոսը: Նա շատ […]

̰
Երիտասարդ հայ սուսերամարտիկները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը

18:47 20.02.2023

Կայացել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Բյուրեղավանի պատվիրակները: Հաղթող են դարձել երևանցիներ, խոցասուսերակիրներ Գրիգոր Մնացականյանը, Անահիտ Նավասարդյանը, ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը, Աիդա Ալոյանը և գյումրեցի թրասուսերակիր Արմեն Ղալաչյանը: Մրցավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը ասել է, որ մրցաշարին շուրջ 100 տղաներ և աղջիկներ են մասնակցել: Առաջնության արդյունքներով կազմվել է […]

̰
Թուրքիայում հայտնել են, թե Զախարյանը ցանկանում է տեղափոխվել «Գալաթասարայ», իսկ «Դինամոն» հերքում է

18:16 20.02.2023

Թուրքական Gezen Dokuz թվիթերյան էջը, որն առաջինն էր հրապարակել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ «Գալաթասարայի» հետաքրքրության մասին, տեղեկություն է հրապարակել Զախարյանի անունից, որում վերջինս իբրև թե հույս է հայտնում, թե կստացվի տեղափոխվել թուրքական ակումբ: «Ես իսկապես ցանկանում եմ տեղափոխվել «Գալաթասարայ»: Հուսով եմ՝ տրանսֆերը կկայանա: Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են»,- իբր ասել է Զախարյանը: Մոսկվայի […]

̰
Կարլոս Ալկարասը՝ Բուենոս Այրեսի մրցաշարի հաղթող

17:56 20.02.2023

Իսպանացի թենիսիստ, աշխարհի 2-րդ ռակետ Կարլոս Ալկարասը Բուենոս Այրեսի մրցաշարի (ATP-250) եզրափակչում հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին: Հանդիպումը տևել է 1 ժամ 34 րոպե և ավարտվել երկու սեթում՝ 6։3, 7։5 հաշվով։ 19-ամյա իսպանացու համար այս տիտղոսը 7-րդն էր կարիերայում՝ ATP-ի և Մեծ սաղավարտի մակարդակներում։

̰
Հայաստանի կանանց հավաքականը դարձյալ զիջեց Լիտվայի ընտրանուն

17:42 20.02.2023

Փետրվարի 20-ին Երևանում կայացավ կանանց Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0։1 հաշվով։ 49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սարկանայտեն: Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 12. Սոֆինե Կևորկյան, 3․ Նատաշա Ժամգոչյան, 4․ Մարիա Սախինովա (19․ Նարե Ավետյան, 34), 5․ Լիանա Ղազարյան, 7․ Նենսի Ավեսյան (17․ Վերոնիկա Ասատրյան, 8) […]

̰
Ռոնալդուի նախկին գործակալը կատարյալ անհեթեթություն է անվանել ֆուտբոլիստի՝ Մորգանին հարցազրույց տալը

17:34 20.02.2023

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և իր նախկին գործակալ Ժորժե Մենդեշի հարաբերությունները վերջնականապես փչացել են հարձակվողի՝ Պիրս Մորգանին տված հարցազրույցից հետո: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Մենդեշը «կատարյալ անհեթեթություն» է համարել Ռոնալդուի՝ Մորգանին տված հարցազրույցը: Ժորժեն հասկացել է, որ Ռոնալդուի հետ համագործակցությունը մոտեցել է ավարտին: Հաղորդվում է նաև, որ գործակալը հոգեբանորեն ծանր է […]

̰
Նեյմարը վնասվածք է ստացել. «Բավարիայի» դեմ խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է

17:25 20.02.2023

ՊՍԺ-ն հույս ունի, որ Նեյմարը ժամանակին վերականգնվելու է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի համար, գրում է L’Equipe-ը։ Բուժննումը հաստատել է, որ հարձակվողը կոճի սալջարդ է ստացել Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում։ Նախնական տվյալներով՝ ֆուտբոլիստին վերականգնվելու համար կպահանջվի 2-3 շաբաթ։ Բրազիլացու ապաքինման ստույգ ժամկետները պարզ կդառնան երկրորդ հետազոտությունից հետո, որը կկայանա […]

̰
«Այաքսի» գանացի հարձակվողը իր գոլը նվիրել է Ատսուի հիշատակին

17:18 20.02.2023

«Այաքսի» գանացի հարձակվող Մուհամեդ Կուդուսը, որն իր թիմի չորրորդ գոլն է խփել Հոլանդիայի առաջնության «Սպարտայի» հետ խաղում, այն նվիրել է իր հայրենակից, ֆուտբոլիստ Քրիստիան Ատսուին, որի դին դուրս էին բերել փլատակներից՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից 11 օր հետո։ Գոլը խփելուց հետո խաղացողը ցույց է տվել մարզաշապիկի տակ արված գրությունը․ «Հանգչիր խաղաղությամբ, Ատսու»: Հանդիպման գլխավոր մրցավարը […]

̰
Մեսսին բանակցություններ է վարում միայն մեկ ակումբի հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո

17:10 20.02.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում միայն ֆրանսիական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ես վստահ չեմ, որ իրավիճակը փոխվել է: Մեսսին այժմ բանակցություններ է վարում միայն ՊՍԺ-ի հետ, նրանք հանդիպում են ունեցել նրա հոր՝ Խորխեի հետ, և նա նույնպես հաստատել է, որ այս պահին նա «Բարսելոնայից» առաջարկ […]

̰
Շատ լավ կլիներ, եթե Մարադոնան տեսներ, թե ինչպես է Մեսսին դարձել աշխարհի չեմպիոն. Անխել դի Մարիան

16:52 20.02.2023

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է լեգենդար Դիեգո Մարադոնայի և ազգային հավաքականի ներկայիս ավագ Լիոնել Մեսսիի մասին։ «Դիեգոն` դա Դիեգոն է, և նա միշտ կլինի: Ես գլխարկս հանում եմ նրա առջև, քանի որ նա ինձ աջակցում էր նույնիսկ ամենադժվար պահերին։ Եվ նույնիսկ այն օրը, երբ ես մահանամ, Դիեգոն ինձ համար […]

̰
Զախարյանի գործակալը պատասխանել է «Գալաթասարայի» հետաքրքրության մասին հարցին

16:43 20.02.2023

Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալը՝ Պավել Անդրեևը, մեկնաբանել է թուրքական «Գալաթասարայի» կողմից ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրության մասին լուրերը․ «Ես և Արսենն այդ մասին ոչինչ չգիտենք»,- ասել է Անդրեևը «РИА Новости»-ին տված հարցազրույցում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գալաթասարայը» մտադիր է եղել ձեռք բերել Զախարյանին, որը թուրքական ակումբ տեղափոխության դեպքում ցանկացել է մեկ մրցաշրջանի համար […]

̰
Լևոն Աղասյանը չի մասնակցել Ղազախստանի մրցաշարին

16:40 20.02.2023

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը հրաժարվել է մասնակցել Ղազախստանում անցկացված «World athletics silver tour» մրցաշարին: «Այսօր չցատկեցի։ Թեթև ցավ զգացի ազդրիս շրջանում և անմիջապես դադարեցրի մրցելույթս։ Ոչ մի լուրջ բան չկա, պարզապես չէի ցանկանում ռիսկի դիմել։ Հաջորդ կանգառը Ստամբուլն է»,- Instagram-ում գրել է Աղասյանը։ Լևոն Աղասյանը և հավաքականի մյուս անդամ, կապանցի Յանա […]

̰
«Արսենալի» խաղում սխալ թույլ տված VAR մրցավարը հեռացվել է մրցավարների միությունից

16:30 20.02.2023

Մրցավար Լի Մեյսոնը, որը սխալմամբ հաշվել էր ԱՊԼ 23-րդ տուրում «Բրենթֆորդի»՝ «Արսենալի» դարպասը խփած գոլը, հեռացվել է մրցավարների PGMOL միությունից։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Մեյսոնն աշխատել է VAR-ում, ստուգել է դարպասի գրավման ժամանակ հնարավոր խախտումները, և խախտում չգտնելով, հաշվել է գոլը։ Սակայն գոլային փոխանցում կատարած «Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Նյորգորը խաղից դուրս վիճակում է […]

̰
Էլինա Ավանեսյանը հաղթել է Մերիդայի WTA-250 մրցաշարի որակավորման եզրափակիչ փուլում

16:08 20.02.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Մերիդայում ընթացող WTA-250 մրցաշարի որակավորման եզրափակիչ փուլում հաղթել է բրազիլուհի Լաուրա Պիգոսիին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 56 րոպե և ավարտվել հայ թենիսիստուհու կամային հաղթանակով՝ 2:6, 6:1, 6:3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Ավանեսյանը դուրս է եկել մրցաշարի հիմնական փուլ, իսկ առաջին տուրում նրա մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։

̰
«Արարատ-Արմենիան» պարտվել է «Ռոստովին» և «Ուրալին»

16:05 20.02.2023

Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» ստուգողական խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ: Երևանյան թիմը 3 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը։ Հաջորդ խաղում երևանյան ակումբը մրցել է Եկատերինբուրգի «Ուրալի» հետ և 0-2 հաշվով պարտությում է կրել։ Ավելի վաղ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի էր խաղացել նույն «Ուրալի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» […]

̰
4 տուրից հետո Լևոն Արոնյանը WR Chess Masters-ի միանձնյա առաջատարն է

15:53 20.02.2023

Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters մրցաշարում։ 4-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը խաղաղ դաշն է կնքել լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։ Ավելի վաղ Լևոնը հաղթել էր Ռամեշբաբու Պրագնանանդային և ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին: Նա նաև մեկ անգամ ոչ-ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ։ Այս խաղից հետ Արոնյանը 3 միավոր ունի իր […]

̰
ՊՍԺ-ի խաղացողները սկսել են չվստահել գլխավոր մարզչին

15:46 20.02.2023

ՊՍԺ-ի խաղացողները կասկածի տակ դնում գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի մակարդակն ու պրոֆեսիոնալիզմը: Ինչպես հաղորդում է Footmercato-ն՝ ֆուտբոլիստների մի մասը կասկածում է, որ մասնագետն ի զորու է թիմն ավելի լավը դարձնել։ Խաղացողները 56-ամյա մասնագետի մեթոդները հնացած են համարում, իսկ անձամբ նրան՝ տակտիկապես սահմանափակ։ Գալտիեին նաև կասկածում են որոշ ֆուտբոլիստների հանդեպ հատուկ և արտոնյան վերաբերմունքի մեջ։ Հիշեցնենք, […]

̰
Պատգարակով և թթվածնային դիմակով դաշտից դուրս բերված ֆուտբոլիստը ապաքինվում է

14:30 20.02.2023

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է «Սաութհեմփթոնի» հետ  խաղի ժամանակ ծանր վնասվածք ստացած   թիմի ավագ   Սեզար Ասպիլիկուետայի առողջական  վիճակը։  Խաղային դրվագում «Սաութհեմփթոնի» հարձակվող Սեկու Մարան  խաղակոշիկով հարվածել էր Ասպիլիկուետայի դեմքին: «Նա գիտակից վիճակում է և այժմ հիվանդանոցում է։ Մենք հետևում ենք նրան և շատ անհանգստացած ենք, բայց նա գտնվում է ամենալավ կլինիկայում։ Սարսափելի դեպք […]

̰
Եթովպացի վազորդուհին ուշագնաց է եղել վերջնագծից ընդամենը մի քանի մետր առաջ և չի կարողացել դառնալ ԱԱ-ի չեմպիոն

14:08 20.02.2023

Եթովպացի թեթև աթլետ Լետսենբեթ Գիդեյը չի կարողացել հաղթել Աշխարհի առաջնությունում, քանի որ վերջնագծից ընդամենը մի քանի մետր առաջ ուշագնաց է եղել: Մրցումներ անցկացվել են Բաթուրսթում (Ավստրալիա)։ Վերջնագծից մի քանի մետր առաջ վազքը գլխավորող 24-ամյա Գիդեյը հոգնածությունից ուշաթափվել է և նրան շրջանցել է քենիացի Ագնես Չեբեթը։ Գիդեյին հաջողվեց հասնել եզրագծին միայն իր թիմի ներկայացուցչի օգնությամբ, սակայն […]

̰
BACK_TO_TOP