11:37 13.02.2023
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակն աշխարհի ակումբային առաջնությունում։ Մրցաշարի եզրափակիչ խաղում «Ռեալը» 5-3 հաշվով հաղթել է «Ալ-Հելալին»։ «Մենք շատ երջանիկ ենք։ «Ռեալն» 8-րդ անգամ դառնում է աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Լավ խաղ ցույց տվեցինք, բարձր որակի։ Վինիսիուսը, Բենզեման, Վալվերդեն ․․․ նրանք հիանալի կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։ Մենք ցույց տվեցինք […]
10:29 13.02.2023
ԱՄԷ-ում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ուրարտուն» վերջին ստուգողական խաղում մրցել է արաբական «Գալֆ Յունայթեդի» հետ և 7-2 հաշվով հաղթանակ տարել։ Դուբայի ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» 4 ստուգողական հանդիպում է անցկացրել։ Թիմը նախ 4-2 հաշվով հաղթել է արաբական «Յունայթեդին», ապա նվազագույն հաշվով զիջել Մոսկվայի «Լոկոմոտիվին» և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։ «Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր-լիգայի 20 տուրից հետո գլխավորում […]
10:05 13.02.2023
Մադրիդի «Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային» նվաճած տիտղոսների քանակով, այս մասին հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը։ Հիշեցնենք՝ «Ռեալը» հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում և նվաճել իր 100-րդ տիտղոսը։ Այս ցուցանիշով ակումբը գերազանցել է «Բարսելոնային», որի ակտիվում 98 տիտղոս կա (76 ազգային և 22 միջազգային)։ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Ռեալը» 5-3 հաշվով էր հաղթել սաուդական «Ալ-Հելալին»։ Մադրիդյան […]
09:48 13.02.2023
Ավստրալիայում ավարտվել է խառը մենամարտերի UFC 284 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում մրցել են թեթևքաշայիններ ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին։ Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել։ Սա նրա 12-րդ անընդմեջ հաղթանակն էր UFC-ում։ Հիմա Մախաչևը ոչ միայն UFC-ի լավագույն մարզիկն է՝ անկախ քաշային կատեգորիաներից, այլև ամենաերկար հաղթական շարքի հեղինակը։ Մախաչևը 31 տարեկան է։ […]
09:30 13.02.2023
Մարոկկոյում կայացած ակումբային ԱԱ-ի եզրափակիչում ՉԼ գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 5:3 հաշվով հաղթանակի հասավ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալի» նկատմամբ: Մադրիդյան թիմի կազմում երկուական գոլ խփեցին Վինիսիուսն ու Վալվերդեն, մեկ անգամ աչքի ընկավ Բենզեման: Սաուդյան թիմից երկու գոլ խփեց Վիետոն, մեկ անգամ աչքի ընկավ Մարեգան: Այսպիսով, մադրիդյան թիմը նվաճեց ակումբային ԱԱ գավաթը, որը 5-րդն է պատմության […]
11:27 12.02.2023
Թուրքական Ադիյաման քաղաքում երկրաշարժի ժամանակ զոհվել է Ֆամագուստա քաղաքի վոլեյբոլի կիպրացի թուրքերի հավաքականի 34 անդամ, հայտնում է Kathimerini թերթի կիպրական հրատարակությունը։ Մահացածների դիերը հայտնաբերվել են քաղաքի հյուրանոցում, թիմի մեկ այլ անդամի որոնումները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 47 կիպրացի թուրք, գրում է թերթը։ Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ […]
22:13 11.02.2023
Երևանի «Դինամո» մարզահամալիրում ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը: Ստորև ներկայացնում ենք չեմպիոններին և մրցանակակիրներին։
19:48 11.02.2023
ԱՊԼ 23-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Վեսթ Հեմին» և ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Հանդիպման 16-րդ րոպեին հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Ժոաու Ֆելիշը, բայց 28-ին Էմերսոնը հավասարեցրեց այն։ Երկրորդ կեսում գոլեր չեղան և խաղն այդպես էլ ավարտվեց։ Այս խաղից հետո «Չելսին» 31 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Վեսթ Հեմը» 20 միավորով՝ […]
18:44 11.02.2023
Երևանի «Արարատի» և ֆիննական «Ինտեր» Տուրկու ակումբի միջև համաձայնություն է ձեռք բերվել իվուարցի պաշտպան Դիմիտրի Լեգբոյի տեղափոխության շուրջ: Հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա Լեգբոն «Արարատին» էր միացել 2021 թվականի սեպտեմբերին: Նա բոլոր մրցաշարերում «Արարատի» կազմում 35 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: «Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն […]
18:04 11.02.2023
Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանն այսօր՝ փետրվարի 11-ին, նշում է ծննդյան 94-րդ տարեդարձը: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։ Ալբերտ Ազարյանը […]
17:55 11.02.2023
«Տոտենհեմի» և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժարվել է գլխավորել «Լիդսը»: ArmSport. am-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը Ջեսի Մարշի պաշտոնանկությունից հետո անգլիական ակումբը նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Այդ ժամանակվանից ի վեր մի շարք մասնագետների անուններ կապում էին թիմի մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման հետ, այդ թվում՝ Ռաուլը, Կարլոս Կորբերանը Անդոնի Իրաոլան և Արնե Սլոտը: Լրագրող […]
23:34 10.02.2023
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը, որը նախկինում Լոնդոնի «Չելսիի» սեփականատերն էր, ցանկանում է ակումբ գնել Բրազիլիայում, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերադառնա ֆուտբոլային բիզնես։ Այս մասին հայտնում է Fanaticos-ը։ Ըստ աղբյուրի՝ տարբերակներից մեկը, որը դիտարկում է գործարարը, բրազիլական «Լոնդրինա» ակումբն է, որը հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում։ Նրան հետաքրքրում են նաև «Ատլետիկո Մինեյրոն» և «Սան Պաուլոն»: […]
23:17 10.02.2023
Այսօր հայտնի դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների վերջնական եռյակը։ The Best մրցանակին հավակնում է 3 ֆուտբոլիստ․ ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն և «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման։ Հունվարին հրապարակված շորթ-լիստից այս երեք խաղացողն ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից, որի կազմի մեջ […]
23:03 10.02.2023
ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» այսօր՝ փետրվարի 10-ին ստուգողական հանդիպում է անցկացրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Առաջին կեսում գոլեր չեն գրանցվել։ 57-րդ րոպեին ռուսական թիմն առաջ է անցավ հաշվի մեջ, իսկ 78-ին Ակիլան հավասարեցրել է այն՝ փրկելով թիմին պարտությունից։ Այս թիմերի խաղին մարզադաշտից հետևել է ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն […]
22:52 10.02.2023
ՈՒԵՖԱ-ն և նրա գործընկերը՝ ՈՒԵՖԱ-ի երեխաների հիմնադրամը, 200 000 եվրոյի չափով նախնական նվիրատվություն են արել՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից տուժածներին օգնելու համար: ՈՒԵՖԱ-ն 150 000 եվրոյի նվիրատվություն է արել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային (TFF), իսկ հիմնադրամը 50 000 եվրո է հատկացրել Բոնյան կազմակերպությանը և ԻՄԱԹ-ին (Ինտեգրման միջազգային աջակցության թիմ), երկու ոչ կառավարական […]
22:35 10.02.2023
Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը չի ցանկանում կարիերան շարունակել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում և Լոնդոնի «Չելսիում»։ Նա չի ընդունել այս ակումբների պաշտոնական առաջարկները, հաղորդում է գերմանական Sport1.de-ն։ 19-ամյա ֆուտբոլիստը դեռ չունի վերջնական որոշում, թե որ ակումբում է հանդես գալու «Բորուսիայից» հետո։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», […]
22:22 10.02.2023
Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները կողմ եմ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հեռացմանը բարձրագույն դիվիզիոնից, եթե ապացուցվի ակումբի մեղքը ֆինանսական խախտումներում, որոնք բացահայտել է Պրեմիեր լիգայի անկախ հանձնախումբը, հաղորդում է Sky Sports-ը։ «Մանչեսթեր Սիթիի» հեռացմանն առաջին հերթին կողմ են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին» ու «Տոտենհեմը», սակայն ակումբների դիրքորոշումը ոչ մի դեր չի ունենա անկախ հանձնախմբի որոշումներում։ 4 […]
21:29 10.02.2023
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը լրացուցիչ շուրջ 214,6 մլն դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի պետական բյուջեով Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար հատկացված է ավելի քան 990 մլն դրամ: Եվրոպայի 2023 […]
20:40 10.02.2023
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել հոլանդական ՊՍՎ-ում: «Հիմա իրավիճակն այնպես է դասավորվել, որ մենք չունենք եվրագավաթներ: Բայց, իհարկե, ցանկություն կա այնտեղ խաղալու: Այս պահին ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում տեղափոխվել և առհասարակ չեմ […]
20:18 10.02.2023
Շվեդիայի մարզական փորձագետները կուսումնասիրեն 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հնարավորությունը: Հարցի վերաբերյալ նախնական պատկերացում կա, մնում է պարզել, թե արդյոք պայմանները բավարար են նման կարգի միջոցառում անցկացնելու համար: Ի դեպ, Ստոկհոլմը ընդունել է 1912թ. օլիմպիական խաղերը։ Շվեդիան մասնակցել է նաև 2026թ. ձմեռային մարզահանդեսի ընտրություններին, սակայն պարտվել է Իտալիային։ Այդ հանդիպման ժամանակ պարզվել է, որ միջազգային […]
19:51 10.02.2023
«Ինտերի», «Լացիոյի» և «Պարմայի» նախկին կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը խոսել է «Ինտերի» կիսապաշտպանական եռյակի, այդ թվում Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Ֆուտբոլում շատ բան չի փոխվել: Որ թիմը որ հաղթի կիսապաշտպանությունում, նա էլ կհաղթի ամբողջ խաղում: Այս առումով «Ինտերն» ամենաշահեկան դիրքում է, քանի որ լավ կիսապաշտպանություն ունի: Նրանք երեք խաղացող ունեն այս դիրքում՝ տարբեր բնավորություններով, և […]
19:28 10.02.2023
«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը ճանաչվել է Ասիայի՝ 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Հարավային Կորեայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում 256 միավոր է հավաքել և 6-րդ տարին անընդմեջ արժանացել այս կոչմանը: Ընդհանուր առմամբ, նա 8 անգամ է ճանաչվել Ասիայի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է VnExpress-ը: Ասիացի մարզական լրագրողների և փորձագետների քվեարկության արդյունքում երկրորդ տեղը կիսել են Մեհդի […]
16:10 10.02.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծառայություններով։ Փարիզյան ակումբը կհրավիրի մասնագետին, եթե նա հեռանա «Մանչեսթեր Սիթիից», հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։ Գվարդիոլան հայտարարել էր, որ կլքի «Մանչեսթեր Սիթին», եթե պարզվի, որ ակումբը դիմել է ֆինանսական խարդախությունների։ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թ-ի հունիս։ 4 […]
15:25 10.02.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է «Լոս Անջելես Լեյքերսի» 38-ամյա բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին NBA-ի առաջնությունում լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարի 39 տարվա վաղեմության ռեկորդը (38 387 միավոր) գերազանցելու առթիվ, հաղորդում է ESPN-ը։ «Լեբրոն, շնորհավորում եմ քեզ։ Դու գերազանցեցիր այդ դժոխային ռեկորդը քո սրտով և հոգով։ Դու ավելի բարձրացրիր այս խաղը։ Ավելին՝ դու Քարիմ Աբդուլ-Ջաբարի, Բիլ Ռասելի, քեզնից […]
14:48 10.02.2023
Երկրորդ մրցաշրջանը ՊՍԺ-ում անցկացնող 35-ամյա Լիոնել Մեսսին դեռ ոչ մի հաղթանակ չի ունեցել փարիզյան թիմի հետ Ֆրանսիայի գավաթի խաղարկության հանդիպումներում, հաղորդում է Opta-ն։ Ֆրանսիայի չեմպիոնները երկրորդ մրցաշրջանում անընդմեջ չկարողացան դուրս գալ Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Գալտիեի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվել էր «Մարսելին» և դուրս մնացել պայքարից։ Անցած տարի էլ […]
14:36 10.02.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կատալոնական ակումբը հաղթահարել է ֆինանսական ճգնաժամը։ «Մենք նորեկների համար վճարել ենք 215 միլիոն եվրո, խաղացողների վաճառքից ստացել ենք 141 միլիոն եվրո։ Ընդամենը 74 միլիոն եվրոյով ստեղծեցինք մրցունակ թիմ։ Թիմի ընդհանուր աշխատավարձը կրճատել ենք 100 միլիոն եվրոյով։ Մտադիր ենք կրճատել ևս 70 միլիոն եվրոյով։ Այո, մենք փրկեցինք «Բարսելոնան» ֆինանսական […]
14:18 10.02.2023
«Ալ Նասրի» 58-ամյա ֆրանսիացի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի մրցելույթը Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում, «Ալ Վեհդայի» դեմ խաղում, որն ավարտվել էր 4-0 հաշվով։ 4 գոլն էլ խփել էր պորտուգալացի ֆուտբոլիստը։ «Ռոնալդուն հասավ փոխըմբռնման և ներդաշնակության թիմակիցների հետ։ Ժամանակ էր պետք, որպեսզի ֆուտբոլիստները հասկանային, թե ինչ է անհրաժեշտ Ռոնադուին արդյունավետության համար։ Հրաշալի […]
14:06 10.02.2023
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլային ակումբները ծախսել են 1,57 միլիարդ դոլար, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը։ Այս ցուցանիշը հունվարի համար ռեկորդային է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2018թ․ հունվարին՝ 1,3 միլիարդ դոլար։ Անցած ամիս գրանցվել է ֆուտբոլիստների 4387 տեղափոխություն։ Անցած տարվա հունվարի համեմատ տրանսֆերների թիվն ավելացել է 14,4 տոկոսով, գործարքների ընդհանուր գումարը՝ 49,4 տոկոսով։ Առաջին […]
13:52 10.02.2023
Իտալիայի չեմպիոն «Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պարզաբանել է, թե ինչու չի շտապում ավարտել կարիերան։ «Ամեն օր տաղանդս ցուցադրելու ցանկությունը եսասիրություն չէ։ Ես ցանկանում եմ ամբողջ փորձս փոխանցել մյուս ֆուտբոլիստներին։ Դա նույնպես մարտահրավեր և նպատակ է։ Ես 41 տարեկան եմ, խաղում եմ «Միլանում» եւ գագաթին եմ։ Ես այստեղ եմ, որպեսզի ուշադրություն դարձնեն նաև մյուս խաղացողների […]
13:37 10.02.2023
«Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է իր հերթական ապշեցնող ցուցանիշը: Հիշեցնենք՝ նա Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում «Ալ Վեհդայի» դեմ խաղում 4 գոլի հեղինակ է դարձել՝ այդպիսով ազգային լիգաներում գերազանցելով 500 գոլի շեմը: Այժմ Տոնալդուի հաշվին 503 գոլ է: «Հրաշալի զգացողություն է 4 գոլ խփելուց և առաջնություններում 500 գոլի […]