TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Լեգենդար Ալեքսանդր Կովալենկոյի թոռը կարող է կարիեան շարունակել «Ցրվենա Զվեզդայում»

17:55 24.01.2023

Ռուսաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» կիսապաշտպան Ալեքսադր Կովալենկոն, որը վարձավճարով խաղում է Սամարայի «Կռիլյա Սովետովի» կազմում, կարող է կարիերան շարունակել սերբական «Ցրվենա Զվեզդայում», հայտնում է Volga.news-ը: Այս օրերին 19-ամյա ֆուտբոլիստը Սամարան ներկայացնող ակումբի կազմում մասնակցում է մարզական հավաքի Թուրքիայում, որտեղ նրան հետևում են «Ցրվենա Զվեզդայի» սկաուտները: Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր Կովալենկոն ռուսական ակումբի կազմում անցկացրած 20 […]

̰
UFC-ի նախկին չեմպիոնը ֆանտաստիկ գումար է պահանջել ռուսական լիգայում մենամարտելու համար

17:44 24.01.2023

UFC-ի ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն, կամերունցի Ֆրենսիս Նգանուն 10 միլիոն դոլար է պահանջել Hardcore FC ռուսական լիգայում մենամարտելու համար: «Նգանուն պահանջել է 10 միլիոն: Դա, իհարկե, շատ է, սակայն բանակցությունները շարունակվում են»,- լիգայի նախագահ Անատոլի Սուլյանովի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: Ֆրենսիս Նգանուն ММА-ում անցկացրել է 20 մենամարտ, տարել 17 հաղթանակ, կրել 3 պարտություն: […]

̰
Ինչու՞ է Մենդեշը Ռոնալդուին խելագար անվանել

17:30 24.01.2023

Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց առաջ վերջնագիր է ներկայացրել իր գործակալ Ժորժե Մենդեշին՝ ասելով, որ եթե վերջինս չկազմակերպի իր տեղափոխությունը Լոնդոնի «Չելսի» կամ Մյունխենի «Բավարիա», կհեռացվի: El Mundo-ի տեղեկություններով՝ պորտուգալացի գործակալը Ռոնալդուին խելագար է անվանել: Հիշեցնենք, որ նրա՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ տեղափոխությանը չէր մասնակցել Ժորժե Մենդեշը: Ռոնալդուն բանակցել էր ընկերոջ միջոցով: Պորտուգալիայի ազգային […]

̰
Հայտնի է Կարեն Խաչանովի մրցակիցը Australian Open-ի կիսաեզրափակչում

17:01 24.01.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում կմրցի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը քառորդ եզրափակչում 6-3, 7-6, 6-4 հաշվով հաղթել է չեխ Իրժե Լեգեչկային (71): Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում 26-ամյա Խաչանովը պարտություն էր մատնել ԱՄՆ-ի ներկայացուցիչ, 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդային, որը երկու սեթ պարտվելուց հետո երրորդում հրաժարվել […]

̰
«Մեմֆիսի» բասկետբոլիստը անհավանական նետում է կատարել NBA-ի հերթական տուրի խաղում

16:55 24.01.2023

«Մեմֆիսի» ամերիկացի բասկետբոլիստ Զիաիրե Ուիլյամսն անհավանական նետումով է աչքի ընկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում։ «Ֆինիքսի» դեմ խաղի երրորդ քառորդի վերջին վայրկյանին 21-ամյա խաղացողը դիպուկ նետում է կատարել սեփական օղակի տակից։ Այդ խաղում Զիաիրե Ուիլյամսը վաստակել է 16 միավոր, սակայն դա չի օգնել «Մեմֆիսին», որը պարտվել է 110-112 հաշվով։ Ամերիկացու նետումը […]

̰
Տաք եղանակի պատճառով ՀՀ Ձյան վոլեյբոլի 2023-ի առաջնությունը տեղափոխվում է փետրվարի 10-12-ը

15:45 24.01.2023

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան տեղեկացնում է ,որ տաք եղանակի պատճառով ՝ ՀՀ Ձյան վոլեյբոլի 2023 թվականի առաջնությունը տեղափոխվում է ս/թ փետրվար 10-ից-12-ը: ՀՀ Ձյան վոլեյբոլի 2023 թվականի առաջնության բոլոր մասնակից թիմերը կարող են մասնակցել «Ծաղկաձոր Օփեն 2023» ձյան վոլեյբոլի միջազգային մրցաշարին,որը կանցկացվի փետրվարի 2-ից-5-ը:

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

13:34 24.01.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Արմելլա Շաքարյանը: Կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման […]

̰
Եթե ​նա չհաղթի, կարող է մնալ Սաուդյան Արաբիայում. Ֆյուրին՝ եղբոր մասին

13:28 24.01.2023

Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի  բռնցքամարտիկ, անպարտելի Թայսոն Ֆյուրին (33-0) կասկածներ չունի, որ իր եղբայր Թոմի Ֆյուրին (8-0) կհաղթի Ջեյք Փոլին (6-0): «Վերջապես երկու յութուբերներ կպայքարեն «YouTube-ի արքա» տիտղոսի համար: Դա զվարճալի կլինի: Եթե ​​նա չհաղթի, կարող է մնալ Սաուդյան Արաբիայում: Բայց ես 100 տոկոսով վստահ եմ, որ նա կհաղթի նոկաուտով։ Փոլը […]

̰
Իտալացի լրագրողը Զախարյանին ավելի տաղանդավոր է համարում, քան Սպերցյանին

13:15 24.01.2023

Իտալական Corriere della Sport պարբերականի լրագրող Մասիմիլիանո Մարտինին նշել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի Իտալիայի առաջնություն: Լրագրողը նաև 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին համեմատել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, որին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսին»: «Իտալիայում կարող է խաղալ հայկական ազգանունով մեկ այլ ֆուտբոլիստ՝ Արսեն Զախարյանը։ […]

̰
Մեսսին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

12:48 24.01.2023

Լիոնել Մեսսին մտափոխվել է և չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն: Այս որոշումը արգենտինացին կայացրել է Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո: 35-ամյա հարձակվողը չի դիտարկում նաև կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը, սակայն պատրաստ է լսել այլ առաջարկներ: Լիոնել Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը: Նա […]

̰
Միջադեպ Australian Open-ում. անվտանգության աշխատակիցը շփոթել է Սերբիայի դրոշը ՌԴ-ի դրոշի հետ և փորձել է վերցնել այն

12:34 24.01.2023

Մելբուրնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Անվտանգության աշխատակիցներից մեկը երկրպագուներից ցանկացել է վերցնել Սերբիայի դրոշը՝ այն շփոթելով Ռուսաստանի դրոշի հետ: «Դուք ռասիստ եք: Կանչե՛ք ոստիկանություն, թող ձերբակալեն մեզ և այս տեսանյութը կհայտնվի համացանցում»,- բողոքել է երկրպագուն: Australian Open-ի այս տարվա կանոնադրության համաձայն՝ արգելված է ցուցադրել […]

̰
Ֆրենկ Լեմպարդը հեռացվել է «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից

12:20 24.01.2023

Ֆրենկ Լեմպարդը հեռացվել է անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Անգլիացի մասնագետի գլխավորությամբ «Էվերթոնը» չի հաղթել 2022-ի հոկտեմբերի 22-ից՝ անցկացրած 10 խաղում գրանցելով 8 պարտություն և 2 ոչ-ոքի: 44-ամյա Լեմպարդը լիվերպուլյան ակումբը գլխավորում էր 2022-ի հունվարի 31-ից: Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Էվերթոնը» 20 խաղից հետո 15 միավորով նախավերջին՝ 19-րդն տեղում է:

̰
Սանտուշը կգլխավորի Լեհաստանի հավաքականը

12:00 24.01.2023

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ֆերնանդու Սանտուշն աշխատանքի կանցնի Լեհաստանի հավաքականում։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Սանտուշը 2014 թվականից էր գլխավորում Պորտուգալիայի հավաքականը, որի հետ դարձել է 2016 թ-ի Եվրոպայի չեմպիոն ու 2019 թ-ի Ազգերի լիգայի հաղթող։ Կատարում կայացած աշխարհի առաջնությունան քառորդ եզրափակիչում Մարոկկոյի հավաքականին պարտվելուց հետո Սանտուշը հեռացվել է պաշտոնից։ Լեհաստանի […]

̰
ՊՍԺ-ում վստահ են, որ Մեսսին չի հեռանա թիմից

11:45 24.01.2023

ՊՍԺ-ն վստահ է, որ Լիոնել Մեսսին կհամաձայնի ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը: Ինչպես հայտնում է CBS Sports-ը, ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստին մեկ տարով առաջարկ անել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Բացի դրանից, Մեսսին գործող պայմանագրի մեկ տարով երկարաձգման տարբերակ ունի: Ակումբը շատ լավատես է, որ Մեսսին կմնա թիմում։ Բանակցությունները արդեն սկսվել են:

̰
Մխիթարյանի գնահատականը «Էմպոլիի» դեմ խաղում

11:30 24.01.2023

WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է «Ինտեր»-«Էմպոլի» խաղի մասնակիցների գնահատականները: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել 77-րդ րոպեին, ստացել է 6.3 միավոր: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել տանտերերի կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան (7.5): Հիշեցնենք, որ «Ինտերը» նվազագույն հաշվով անակնկալ պարտություն էր կրել: 19 խաղից հետո Ինձագիի […]

̰
Ռոնալդ Կումանը՝ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ

11:15 24.01.2023

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանալվել է Ռոնալդ Կումանը: 59-ամյա մասնագետն ազգային թիմը մարզել էր նաև 2018-2020 թվականներին: Այս պաշտոնում Կումանը փոխարինել է Լուի վան Գալին: Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թավականի աշխարհի առաջնության ավարտը: Կումանը գլխավորել է մի շարք թիմեր, այդ թվում՝ «Բարսելոնան», «Էվերթոնը», «Վալենսիան», «Այաքսը» և այլն:

̰
«Ֆիորենտինան» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

10:59 24.01.2023

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ Ինչպես տեղեկացնում է Sport24-ը, Սպերցյանով հետաքրքրված է «Ֆիորենտինան»։ «Իտալիայում միայն մեկ ակումբ է հետաքրքրված Սպերցյանով՝ «Ֆիորենտինան»: Անցած ամառ ակումբը ցանկանում էր պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ, սակայն ինքը՝ խաղացողը, հրաժարվեց տրանսֆերից։ Սպերցյանը «Կրասնոդարին» խոստացել է խաղալ 2022/23 մրցաշրջանը, և այժմ իտալական թիմը ցանկանում էփորձել […]

̰
Մբապեն գավաթային խաղում դարձել է 5 գոլի հեղինակ

10:51 24.01.2023

Կայացել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Պեյ դե Կասել» – «ՊՍԺ» հանդիպումը։ Այն ավարտվել է փարիզցիների խոշոր՝ 7։0 հաշվով հաղթանակով։ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է հինգ գոլի հեղինակ, մեկական անգամ աչքի են ընկել Նեյմարն ու Սոլերը։ Սա ֆրանսիացու կարիերայում առաջին պենտա-տրիկն է։ Նախկինում Մբապեն երկու անգամ պոկերի հեղինակ է դարձել՝ առաջինը 2018 թվականի […]

̰
Մխիթարյանի «Ինտերը» անակնկալ պարտություն է կրել սեփական հարկի տակ

10:38 24.01.2023

Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» Միլանում նվազագույն հաշվով պարտվել է «Էմպոլիին»: 40-րդ րոպեից միլանյան թիմը մնացել է 10 հոգով: Խաղադաշտից հեռացվել է Շկրինյարը: 66-րդ րոպեին հյուրերն առաջ են անցել հաշվի մեջ: Գոլի հեղինակ է դարձել Բալդանզին: Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ ու փոխարինվել է […]

̰
Հայ թենիսիստի փայլուն հաղթանակը. Կարեն Խաչանովը դուրս եկավ Australian Open-ի կիսաեզրափակիչ

10:26 24.01.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում նա հաղթել է ամերիկացի Սեբաստիան Կորդային։ Առաջին երկու սեթերը Խաչանովը հաղթել է 7:6, 6:3 հաշվով, իսկ երրորդ խաղային հատվածում, երբ հաշիվը 3-0 էր՝ հօգուտ Կարենի, մրցակիցը դաստակի հետ կապված խնդիրների պատճառով հրաժարվել է պայքարից: Հանդիպման ընթացքում […]

̰
Ալվեշին ավելի լավ պայմաններով բանտ են տեղափոխել

10:09 24.01.2023

Բրազիլիայի պաշտպան Դանի Ալվեշը, ով սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո առանց գրավի պահվել էր Բարսելոնայի բանտում, տեղափոխվել է այլ բանտ, հայտնում է Mundo Deportivo-ն։ Իշխանությունների այս որոշումը կարող է մեկնաբանվել որպես բարի վերաբերմունք ֆուտբոլիստի նկատմամբ: Բրազիլացու կալանավորման նոր վայրում կան անհատական ​​խցեր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալվեշին մեղադրանք էր առաջադրվել դեկտեմբերի 30-ին գիշերային ակումբներից մեկում […]

̰
Աշխարհի առաջնության մեդալակիր հայ ըմբիշի դոպինգ թեստը դրական է եղել

09:53 24.01.2023

ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը հայտնում է, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Հրաչյա Պողոսյանի նմուշում հայտնաբերվել է արգելված նյութ՝ Օկտադրին և Մեթիլհեքսանամին, ինչը համարվում է անբարենպաստ փորձաքննական արդյունք։ Մարզիկը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։ Եթե պարզվի, որ մարզիկը հակադոպինգային կանոնների խախտում չի կատարել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։ ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը այլ մեկնաբանություններ չի անի, քանի […]

̰
Ի՞նչ է տվել «Ռեալի» ավագ մարզիչը երկրպագուին

09:30 24.01.2023

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ատլետիկին» հաղթելուց հետո երկրպագուին մաստակ է նվիրել, հայտնում է REGNUM-ը։ Twitter սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում հանդիսատեսներից մեկը խնդրել է գլխավոր մարզչին տալ իր մաստակը։ «Կարլո, ինձ մաստակ տուր»,- ասել է երկրպագուն: Անչելոտին էլ գրպանից հանել և տվել է, իսկ երկրպագուն շնորհակալություն է հայտնել: Մադրիդի […]

̰
Շատ կարևոր է, որ խաղացողները չփորձեն անընդհատ գնդակը փոխանցել Ռոնալդուին. «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ

08:57 24.01.2023

«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ թիմի խաղային համակարգում ինտեգրվելու մասին։ Հիշեցնենք, որ նա նոր թիմում առաջին անգամ խաղացել է Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Ալ-Իտիֆակի» հետ հանդիպմանը (1:0): «Շատ կարևոր է, որ «Ալ-Նասրի» խաղացողները խաղան ինչպես միշտ և չփորձեն անընդհատ գնդակը փոխանցել Կրիշտիանուին: Ես նրանց ասացի, որ պետք է ճիշտ ընտրություն […]

̰
«Ալ-Նասրի» ղեկավարությունը քիչ հավանական է համարում, որ Ռոնալդուն կարիերան այլ թիմում շարունակվի

22:13 23.01.2023

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ավարտել կարիերան Սաուդյան Արաբիայի ակումբում, հայտնում է ESPN-ը։ Պորտուգալացի հարձակվողի գործող պայմանագիրն Ալ-Նասրի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Մինչ նրա պայմանագրի ժամկետը լրանա, Ռոնալդուն կդառնա 40 տարեկան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալ-Նասրի» ղեկավարությունը քիչ հավանական է համարում, որ հարձակվողը կարիերան այլ թիմում շարունակվի։ Ակումբը չի բացառում Ռոնալդուի հետ պայմանագիրը […]

̰
«Լացիոն» հերքել է Սպերցյանով հետաքրքրվելու մասին լուրը

21:57 23.01.2023

«Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն մեկնաբանել է լուրը այն մասին, որ ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ ««Լացիոն» հետաքրքրվա՞ծ է Սպերցյանի ծառայություններով։ Դա սուտ է։ Մենք երբեք չենք հետաքրքրվել նրանով»,- Sport24-ին ասել է Տարեն: Սպերցյանը կրասնոդարյան ակումբի սան է և հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականին։ Նրա պայմանագիրը ռուսական թիմի հետ […]

̰
Ճապոնիայի հավաքականը լավագույնն է ձմեռային ունիվերսիադայում մեդալային հաշվարկում

21:50 23.01.2023

Ճապոնիայի հավաքականը մեդալային հաշվարկով լավագույնն է 2023 թվականի ձմեռային ունիվերսիադայում։ Մարզիկները մրցել են մրցանակների 83 հավաքածուի համար 12 մարզաձևերում՝ բիաթլոն, լեռնադահուկային սպորտ, կյորլինգ, արագասահք, դահուկավազք, սնոուբորդ, գեղասահք, հոկեյ և այլն։ Ճապոնիայի հավաքականը նվաճել է 21 ոսկե, 17 արծաթե և 10 բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Կորեայի հավաքականը (12-8-9), երրորդը՝ Կանադայի մարզիկները […]

̰
Հայտնի են Australian Open-ի տղամարդկանց մրցաշարի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը

21:34 23.01.2023

Հայտնի են Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները տղամարդկանց մրցաշարում։ 1/4 եզրափակչի զույգերը․ Կարեն Խաչանով (Ռուսաստան) – Սեբաստիան Կորդա (ԱՄՆ), Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա), Իրժի Լեգեչկա (Չեխիա) – Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան), Թոմ Փոլ (ԱՄՆ) – Բեն Շելթոն (ԱՄՆ) Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 28-ին։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը […]

̰
Բաքվի հերթական հիստերիան․ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է պատժել Կարեն Խաչանովին

21:22 23.01.2023

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է պատժել Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունում տեսախցիկին կատարած գրառման համար, հայտնում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը երեկ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։ Խաչանովը տեսախցիկի վրա գրել էր՝ «Keep believing all the […]

̰
Եվրոպական ևս 2 ակումբ հետաքրքրվում է Սպերցյանի ծառայություններով

21:10 23.01.2023

Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվում է ոչ միայն ՊՍՎ-ն, այլ նաև եվրոպական ևս երկու ակումբ։ Ըստ РБ Спорт-ի՝ «Կրասնոդարի» կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Լացիոն» և «Վիլյառեալը», սակայն ամենահիմնական հետաքրքրությունը ՊՍՎ-ից է։ Հոլանդական ակումբը կապի մեջ է խաղացողի շրջապատի հետ 2022 թվականի նոյեմբերից, ՊՍՎ-ի ներկայացուցիչները պարբերաբար դիտում են Սպերցյանի մասնակցությամբ հանդիպումները: Սպերցյանն ու «Կրասնոդարի» ղեկավարությունը […]

̰
BACK_TO_TOP