TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

«Յուվենտուսի» 15 ֆուտբոլիստ կարող է որակազրկվել

19:19 25.01.2023

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները կարող են որակազրկվել ակումբի կողմից ֆինանսական խարդախությունների համար: Հունվարի 20-ին թուրինյան ակումբից ֆինանսական խարդախության դեպքի պատճառով հանվել էր 15 միավոր։ «Յուվենտուսը» մեղադրվում է խաղացողների տրանսֆերային արժեքը գերագնահատելու, ինչպես նաև աշխատակիցների ծախսերը և խաղացողների աշխատավարձի իրական չափը թաքցնելու մեջ։ Ինչպես հաղորդում է Get Italian Football News-ը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հետաքննում է դեպքը։ Ֆեդերացիայի […]

̰
Անգլիական ակումբները տրանսֆերային ռեկորդ են գրանցել

18:38 25.01.2023

Անգլիական ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարած ծախսերի ռեկորդ են գրանցել։ Պրեմիեր լիգայի ակումբներն այս ամիս արդեն ծախսել են 440 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Deloitte-ն։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2018 թվականին և կազմում էր 430 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս ամիս ամենաշատը ծախսել է Լոնդոնի «Չելսին»՝ մոտ 180 միլիոն ֆունտ ստերլինգ։

̰
«Իսպանիայի լավագույն ձին», որը պատկանել է Սերխիո Ռամոսին, 1,3 մլն եվրոյով վաճառվել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին

18:19 25.01.2023

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին վաճառել է իր լավագույն ձին, հայտնում է The Sun-ը։ Ֆուտբոլիստը սեր ունի ձիասպորտի նկատմամբ, «Իսպանիայի լավագույն ձին» ճանաչված կենդանին ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայի ձիասպորտի ֆեդերացիայի կողմից։ Արժեքը կազմել է 1,3 մլն եվրո։ Ալամո անունով ձին համատեղ պատկանում էր Ռամոսին և ժոկեյ Սերխիո Ալվարես Մոյային: Մոյայի հետ […]

̰
Մեսսիի ընտանիքը կարծում է, որ «Բարսելոնան» կեղծ լուրեր է տարածում

18:12 25.01.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին որևէ այլ ակումբի հետ բանակցություններ չի վարում, հայտնել է լրագրող Մարսելո Բեխլերը: 35-ամյա ֆուտբոլիստը բանակցում է միայն փարիզյան ակումբի հետ: ՊՍԺ-ի ղեկավարությունը վստահ է, որ նոր պայմանագիրն ընդամենը ժամանակի հարց է: Մեսսիի ընտանիքը կարծում է, որ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն չունենալու մասին լուրերը տարածում է նրա նախկին ակումբը՝ կատալոնական […]

̰
Սպերցյանը իսկապես ՊՍՎ-ի շորթ-լիստում է․ հոլանդացի լրագրող

17:39 25.01.2023

Հոլանդացի լրագրող Յապ դե Գրոտը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ։ «Սպերցյանն իսկապես ՊՍՎ-ի շորթ-լիստում է: Թիմին անհրաժեշտ է ուժեղացնել կիսապաշտպանությունը: Էդուարդի տրանսֆերը ակումբի համար առաջնահերթություն է»,- լրագրողի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Այս մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում […]

̰
Ես ուղղակի ուզում էի աջակցություն հայտնել իմ ժողովրդին․ Խաչանովը՝ տեսախցիկին արված գրառումների մասին

17:37 25.01.2023

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է մրցաշարի կազմակերպիչներից պատժել թենիսիտին։ «Ես բազմիցս ասել եմ, որ հայկական արմատներ ունեմ։ Հայրիկի, պապիկի, նույնիսկ մայրիկի կողմից: Ես կիսով չափ հայ եմ։ Անկեղծ ասած, ես չեմ ուզում ավելի մանրամասնել: Ես […]

̰
«Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է նաև հանրային հաշվետվողականության պատասխանատվությունը». Ժաննա Անդրեասյան

17:30 25.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին անցած տարի մեծաթիվ հաղթանակների և մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ ընդգծելով. «Ձեր, մարզիկների ու մարզիչների […]

̰
Վիկտորիա Ազրոյան – Արթուր Գրուզդև պարային զույգը կներկայացնի Հայաստանը գեղասահքի ԵԱ-ում

17:23 25.01.2023

Ֆինլանդիայի Էսպու քաղաքում մեկնարկում է 2023թ․ գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։ Պարային մրցաձևում Հայաստանը ներկայացնելու են Վիկտորիա Ազրոյան/Արթուր Գրուզդև զույգը, հայտնում է Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունվարի 23-29-ը։

̰
Սուպերհամակարգիչը կանխատեսել է, թե որ ակումբը կդառնա Անգլիայի չեմպիոն

17:10 25.01.2023

Սուպերհամակարգիչը Անգլիայի ընթացիկ առաջնությունում կանխատեսել է Լոնդոնի «Արսենալի» չեմպիոնությունը, հաղորդում է The Sun-ը։ Պատմության մեջ առաջին անգամ «Արսենալը» Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին կեսից (19 խաղ) հետո վաստակել է 50 միավոր։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը առաջին տեղում է։ Սուպերհամակարգիչը կանխատեսել է, որ «Արսենալն» առաջնությունը կավարտի 90 միավորով և 7-8 միավոր կգերազանցի «Մանչեսթեր Սիթիին», որը կգրավի […]

̰
Ոստիկանությունը Դանի Ալվեսի մեղավորության ապացույցներ է գտել

16:58 25.01.2023

Ոստիկանությունը կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի մեղավորության ապացույցներ է գտել դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու գործում, հայտնում է El Periodico-ն: Իրավապահ մարմնի ներկայացուցիչները առգրավված տեսախցիկներն ուսումնասիրելուց հետո գրի են առել ենթադրյալ հանցագործությունից հետո կնոջ առաջին բառերը։ Տուժողը հայտնել է, որ Ալվեսն իրեն բռնաբարել է: Կադրերում կինը արտասվում է և […]

̰
Արոնյանի ոչ-ոքիների շարքը շարունակվում է․ Tata Steel Masters

16:45 25.01.2023

Նիդերլանդների Վեյք Ան Զե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters մրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո անցկացրին 9-րդ տուրի մրցախաղերը: Լևոն Արոնյանը սպիտակներով 31-րդ քայլին հաշտություն կնքեց նիդերլանդցի Ջորդեն վան Ֆորեստի հետ: Նա 8-րդ ոչ-ոքին գրանցեց, որից 4-ը՝ անընդմեջ: Արոնյանը վաստակած 5 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Մրցաշարի միանձնյա առաջատար, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը հաշտություն կնքեց գերմանացի […]

̰
Մոուրինյու, Անչելոտի, Էնրիկե,  Զիդան. ո՞ւմ կվստահվի Բրազիլիայի հավաքականի ղեկը

16:32 25.01.2023

Բրազիլիայի հավաքականը գլխավոր մարզչի պաշտոնից Տիտեի հեռացումից հետո շարունակում է նոր մարզիչ փնտրել։ Ըստ Cadena Ser-ի,՝ թեկնածուների կարճ ցուցակում չորս մասնագետ կա։ «Սելեսաոն» դիտարկում է այդ ապշտոնի համար Ժոզե Մոուրինյուին, Կարլո Անչելոտիին, Լուիս Էնրիկեին և Զինեդին Զիդանին: Հարկ է նշել, որ վերջին երկուսն այժմ առանց աշխատանքի են։ Բրազիլիայի հավաքականը ոչ այդքան հաջող հանդես եկավ ԱԱ-2022-ում։ […]

̰
Ռուսական ակումբների և հավաքականների՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու կասեցումը ուժի մեջ կմնա

16:20 25.01.2023

Ռուսական ակումբների և հավաքականների՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու կասեցումը ուժի մեջ կմնա մոտ ապագայում, հայտնում է РИА Новости-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ի գրասենյակում նախատեսված է ՌՖՄ-ի և ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որում կքննարկվեն ռուսական ակումբների և թիմերի միջազգային խաղերին վերադառնալու հնարավորությունները։ 2022 թվականի փետրվարի 28-ին ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն կասեցրին ռուսական ակումբների […]

̰
Ռոնալդուի որդին սկսել է մարզվել Սաուդյան Արաբիայի ակադեմիաներից մեկում

16:07 25.01.2023

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին սկսել է մարզվել Սաուդյան Արաբիայի ակադեմիաներից մեկում։ Ըստ The Sun-ի՝ 12-ամյա Կրիշտիանու կրտսերն ընդունվել է Սաուդյան Արաբիայի ազգային սպորտային կենտրոն, որը գտնվում է Էր Ռիադում։ Ընդ որում, նա մարզվում է իր տարիքից բարձր ֆուտբոլիստների խմբում։ Դեկտեմբերին հաղորդվում էր, որ Կրիշտիանու կրտսերը վերադառնալու է Մադրիդի «Ռեալի» ակադեմիա։

̰
Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքական

15:54 25.01.2023

Իսպանիայի հավաքականի նոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կարող է թիմ վերադարձնել Սերխիո Ռամոսին, հայտնում է AS-ը։ Հաղորդվում է, որ մարզիչը մոտ ժամանակներս նրա հետ կքննարկի թիմ վերադառնալու հնարավորությունը։ Հնարավոր է, որ Ռամոսը ընդգրկվի Նորվեգիայի ու Շոտլանդիայի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերի հայտացուցակում։ 36-ամյա Ռամոսը բաց է թողել վերջին երկու խոշոր մրցաշարերը՝ […]

̰
ՈՒԵՖԱ-ն մտադիր է փոխել տրանսֆերային կանոնները

15:40 25.01.2023

ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել տրանսֆերային կանոնները։ Պաատճառն այն է, որ Անգլիայի առաջնության մի շարք ակումբներ քննադատել են «Չելսիի» գործողությունները, հայտնում է Daily Mail-ը։ ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է փակել այն բացը, որը թույլ է տվել «Չելսիին» բաշխել իր ռեկորդային տրանսֆերային ծախսերը մինչև ութ տարի: Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ մեղադրել են «Չելսիին», որ փորձում է շրջանցել ֆինանսական […]

̰
Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում

15:27 25.01.2023

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Դուբայի ուսումնամարզական հավաքում ընկերական խաղում հաղթել է ուզբեկական «Բունյոդկորին»։ Միակ գոլը առաջին խաղակեսի սկզբում խփել է հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Ռուսաստանի առաջնության առաջին հատվածից հետո «Կրասնոդարը» 17 հանդիպումներից հետո 25 միավորով 8-րդն է։

̰
Կայացել է Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի վիճակահանությունը

15:01 25.01.2023

Կայացել է Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Կիսաեզրափակիչում Նիդերլանդների հավաքականը կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ։ Իսպանիայի ընտրանին կխաղա Իտալիայի հավաքականի հետ։ Հանդիպումները կկայանան Նիդերլանդներում։ Նիդերլանդներ – Խորվաթիա՝ հունիսի 14, Ռոտերդամ Իսպանիա – Իտալիա՝ հունիսի 15-ին, Էնսխեդե 3-րդ տեղի համար խաղ՝ հունիսի 18, Էնսխեդե Եզրափակիչ՝ հունիսի 18, Ռոտերդամ

̰
Ես կցանկանայի, որ նա մասնակցի աշխարհի 2026 թվականի առաջնությանը․ Սկալոնին՝ Մեսսիի մասին

14:46 25.01.2023

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է հավաքականում Մեսսիի դերի մասին: «Նա ֆուտբոլային լիդեր է, և երբ նա խոսում է, ասում է միայն ճիշտ խոսքերը: Ես երբեք չեմ տեսել, որ մեկ ուրիշը խաղընկերներին ասի այն, ինչ ասում է նա: Նա ուրախ է խաղադաշտում և ազգային հավաքականում: Տարիքը խոչընդոտ է բոլորի համար, ներառյալ նրա համար, […]

̰
Լուկա Մոդրիչը մերժել է «Ալ Նասր» ակումբի առաջարկը

14:30 25.01.2023

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի առաջարկը, հայտնում է 24Sata-ն։ 37-ամյա խորվաթը նշել է, որ ծրագրում է կարիերան ավարտել մադրիդյան ակումբում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը Մոդրիչին առաջարկում է 2,5 տարվա պայմանագիր և 100 միլիոն եվրո։ Խաղացողի տարեկան միջին աշխատավարձը կկազմեր մոտ 40 մլն եվրո։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը […]

̰
Խաչանովի հետ կիսաեզրափակիչին եմ անհամբեր սպասում․ Ցիցիպաս

14:02 25.01.2023

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը։ Քառորդ եզրափակիչում նա 6:3, 7:6, 6:4 հաշվով հաղթել է չեխ Իրժի Լեգեչկային։ «Թենիսում ես ինձ վստահ եմ զգում: Չեմ հիշում, երբ երկար ժամանակ այդքան լավ խաղացի։ Երբ ես կորտում եմ, չեմ մտածում բացասական բաների մասին։ Ես պարզապես գնում եմ այնտեղ և խաղում եմ […]

̰
Ալվեշի շահերը կպաշտպանի Պույոլի, Նեյմարի և Մեսիի նախկին փաստաբանը

23:29 24.01.2023

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշի շահերը դատարանում կպաշտպանի փաստաբան Կրիստոբալ Մարտելը, հայտնում է La Vanguardia-ն։ Մարտելը նախկինում պաշտպանել էր նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Կառլես Պույոլի, Նեյմարի, Լիոնել Մեսսիի և նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուի շահերը: Նա կաշխատի Ալվեշի ներկայիս փաստաբան Միրաիդա Պուենտեի հետ։ Այժմ նրանք աշխատում են գրավի դիմաց ազատ արձակման իրավունքից զրկված ֆուտբոլիստի կալանավորման […]

̰
Ռոնալդուի նոր ակումբը այժմ էլ ցանկանում է ձեռք բերել Մոդրիչին

23:14 24.01.2023

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբը հունվարին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: Արաբական ակումբը 37-ամյա ֆոտբոլիստին առաջարկում է 40 միլիոն եվրո աշխատավարձով 2,5 տարվա պայմանագիր: «Ալ Նասրը» ցանկանում է տրանսֆերն իրականացնել այս ձմռանը։ Կատարում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի պայմանագիրը «Ռեալի» հետ կավարտվի հունիսի 30-ին: Հիշեցնենք, որ Մոդրիչի նախկին ակումբակից, պորտուգալացի […]

̰
Գոլառատ խաղում «Փյունիկը» հաղթել է ռուսական ակումբին

22:57 24.01.2023

Երևանի «Փյունիկը» Թուրքիայի Բելեկ քաղաքում ընթացող հավաքի երկրորդ ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «ԲՄԱ Խաբարովսկին»: «Փյունիկի» կազմում աչքի են ընկել Միխայիլ Կովալենկոն, ի Խամես Սանթոսը, Ջոնել Դեսիրեն և Լուկա Յուրիչիչը: Խամեսը և Դեսիրեն բացեցին գոլերի հաշիվը «Փյունիկում», նրանք հունվարին են համալրել թիմի կազմը: «ԲՄԱ Խաբարովսկի» երկրորդ գոլը խփել է Հայաստանի […]

̰
Կազանը կզրկվի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն անցկացնելու իրավունքից

22:13 24.01.2023

Հունվարի 25-ին ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստում որոշվել է Ռուսաստանի Կազան քաղաքը զրկել 2023թ․ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն անցկացնելու իրավունքից, հայտնում է Sky News-ը։ 2020 թվականի մարտին Կազանի «Ակ Բարս արենան» իրավունք էր ստացել անցկացնել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության հաղթողների միջև հանդիպումը։ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով ՈւԵՖԱ-ն այլ երկիր կընտրի Սուպերգավաթի անցկացման համար, հանդիպումը կկայանա […]

̰
Աշխարհի չեմպիոն Ալեն Բոգոսյանը մարզաշապիկ է նվեր ստացել «Ալանիա» ակումբից, որտեղ հանդես է գալիս ՀՀ հավաքականի անդամ Արթուր Գալոյանը

20:47 24.01.2023

Ռուսաստանի առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող Վլադիկավկազի «Ալանիան», որի կազմում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Գալոյանը, մարզաշապիկ է նվիրել 1998թ․ աշխարհի չեմպիոն Ալեն Բոգոսյանին։ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը ուրախությամբ ընդունել է նվերն ու «Ալանիային» հաջողություն մաղթել, հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Հունվարի 14-ից Վլադիկավկազը ներկայացնող ակումբը Թուրքիայում անցկացնում է մարզական հավաք, որին մասնակցում է […]

̰
«Ռեալը» պատրաստ է մեծ զոհողության գնալ հանուն Բելինգեմի

20:37 24.01.2023

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է ֆրանսիացի ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգային Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տեղափոխության գործարքում ներառելու տաբերակը, հայտնում է Sky Sport Deutschland-ը: «Ռեալը» չի պատրաստվում 100 միլիոնից ավելի վճարել 19-ամյա խաղացողի համար, այդ պատճառով էլ մտադիր է առաջարկել այդ գումարն ու Կամավինգայի տրանսֆերային իրավունքը: 20-ամյա ֆրանսիացին «Ռեալում» դժգոհ է, քանի որ քիչ խաղաժամանակ է […]

̰
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի կարծիքով Սպերցյանն արդյունավետ կլինի Նիդերլանդների առաջնությունում

19:45 24.01.2023

Հոլանդական «Ֆեյենորդի», կատալոնական «Էսպանյոլի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, ռուս Իգոր Կորնեևը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «ՊՍՎ Էյնդհովեն» հնարավոր տեղափոխության մասին: «Նիդերլանդների առաջնությունում թիմերն ավելի բաց են գործում, գրոհելու համար գոտիները շատ են, պաշտպանները քիչ դիմադրություն են ցուցաբերում: Սպերցյանը այնտեղ կարող է արդյունավետ լինել: Այնուամենայնիվ, անձամբ ես չեմ լսել, […]

̰
Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա. Կարեն Խաչանով

18:59 24.01.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը կարիերայում առաջին անգամ կխաղա Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում, մեկնաբանել է ամերիկացի Սեբաստիան Կորդայի նկատմամբ հաղթանակը քառորդ եզրափակիչում: «Երկրորդ անգամ անընդմեջ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ. հիանալի է: Խաղն ավարտվեց ոչ այնպես, ինչպես ես էի ցանկանում: Սեբաստիանը լուրջ մրցակցություն ցույց տվեց: Նա հիանալի թենիսիստ է և հաղթել էր իմ ընկեր […]

̰
Մեծ ֆուտբոլից գոլֆ. Գարեթ Բեյլը փոխում է սպորտային մասնագիտությունը

18:30 24.01.2023

Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը, որը 2 շաբաթ առաջ հեռացել էր ֆուտբոլից, հայտարարել է պրոֆեսիոնալ գոլֆիստի կարիերա սկսելու մասին: «Ուրախ եմ տեղեկացնել, որ փետրվարի սկզբին կխաղամ AT&T Pebble Beach Pro-Am մրցաշարում: Առա՛ջ»,- սոցցանցերում գրել է Մադրիդի «Ռեալի» ու Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստը: Մրցաշարը կկայանա փետրվարի 2-5-ը՝ Կալիֆորնիայում: Ելույթ կունենան 156 պրոֆեսիոնալ և նույնքան սիրողական գոլֆիստներ: Մրցանակային […]

̰
BACK_TO_TOP