21:10 23.01.2023
Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվում է ոչ միայն ՊՍՎ-ն, այլ նաև եվրոպական ևս երկու ակումբ։ Ըստ РБ Спорт-ի՝ «Կրասնոդարի» կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Լացիոն» և «Վիլյառեալը», սակայն ամենահիմնական հետաքրքրությունը ՊՍՎ-ից է։ Հոլանդական ակումբը կապի մեջ է խաղացողի շրջապատի հետ 2022 թվականի նոյեմբերից, ՊՍՎ-ի ներկայացուցիչները պարբերաբար դիտում են Սպերցյանի մասնակցությամբ հանդիպումները: Սպերցյանն ու «Կրասնոդարի» ղեկավարությունը […]
20:35 23.01.2023
Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայում հեթ-տրիկների քանակով շրջանցել է Ռոնալդուին։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը 21-րդ տուրում 3 գոլի հեղինակ է դարձել «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում։ Ընդհանուր առմամբ, նորվեգացին ԱՊԼ-ում անցկացրած 19 խաղում 4 հեթ-տրիկ է գրանցել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկած Ռոնալդուն՝ 3։ Հոլանդը Անգլիայի Պրեմիեր լիգայում հեթ-տրիկների քանակով հավասարվել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին։ Բացի d8anic, նորվեգացին […]
20:23 23.01.2023
ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտվել են Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հայ մարզիկներից լավագույն արդյունքը գրանցել է դահուկորդ Միքայել Միքայելյանը։ Նա 4-րդ տեղն է զբաղեցրել ինչպես դահուկավազքի 10 կմ ազատ ոճի, այնպես էլ 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում: 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի առաջատար դահուկորդին 26 պետությունների […]
20:08 23.01.2023
Պորտուգալիայի կանանց գավաթի առաջնության «Բենֆիկա» – «Սպորտինգ» քառորդ եզրափակչի խաղում մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել։ Սա առաջին դեպքն է պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Մրցավարն այս կերպ գնահատել է երկու ակումբների բժշկական խմբերի աշխատանքը։ Բժիշկները վազել են խաղադաշտ՝ օգնելու թիմի խաղացողներից մեկին: Մրցավարի ցուցադրած քարտը բժշկական թիմի վարպետության ճանաչում է նշանակում։ Նշենք, որ խաղն անցկացվել է շաբաթ […]
19:53 23.01.2023
Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր գրառումն՝ հաջակցություն Արցախի, Ավստրալիայի բաց առաջնության վերջին երկու հանդիպումներից հետո։ «Ես բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հայրական և մորս կողմից հայի արյուն ունեմ։ Ես ուզում էի ինչ-որ կերպ աջակցել, տալ նրանց հավատ, ուժ»,- Խաչանովի խոսքերը մեջբերում է […]
19:41 23.01.2023
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալով, «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում արդեն վաստակել է 50 միավոր։ Նորվեգացին 25 գոլ ունի իր ակտիվում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Ամալ Պելեգրինոն նորվեգական «Բոդո-Գլիմտից»։ Նա ունի 37,5 միավոր (25 գոլ, լիգայի գործակիցը՝ 1,5)։ Սակայն հարձակվողն այլևս չի […]
19:23 23.01.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրում «Ալ-Նասրը» 1։0 հաշվով հաղթել «Ալ-Իտիֆակին»։ Հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին խփել է Անդերսոն Տալիսկան։ Այս խաղում «Ալ-Նասրում» իր նորամուտը նշել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացին դաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և մասնակցել է ամբողջ խաղին։ Նա «Ալ-Նասրի» ավագն էր։
19:12 23.01.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։ Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել նորվեգացի Էրլինգ Հոլանդը։ 22-ամյա ֆուտբոլիստը հաշիվը բացել է 40-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում նորվեգացին իրացրել է 11 մետրանոցը, իսկ 54-րդ րոպեին խփել 3-րդ գոլը։ «Մանչեսթեր Սիթին» 20 խաղից հետո 45 միավորով 2-րդ տեղում է։ […]
18:39 23.01.2023
ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտին են մոտենում Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը։ Մրցաշարում իր մրցելույթներն արդեն ավարտել է լեռնադահուկային սպորտում մեր միակ ներկայացուցիչ, ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի առաջատար Հարություն Հարությունյանը: Հունվարի 18-ին կայացած Հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հարությունը 33 պետությունների, 93 մասնակիցների հետ պայքարում զբաղեցրել է 37-րդ տեղը: Համաշխարհային ձմեռային ուսանողական 31-րդ խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, […]
17:58 23.01.2023
Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ խաղում Յոսիհիտո Նիշիոկայի նկատմամբ տարած հաղթանակը։ Հանդիպումը տևել էր 2 ժամ և ավարտվել 6:0, 6:0, 7:6 հաշվով։ «Առաջին երկու սեթերում չհասկացա, թե ինչ է կատարվում։ Բայց երբ հաղթում ես նման հաշվով, դա երբեք հեշտ չի լինում: Դու դա զգում ես: Հետո ինչ-որ պահի Յոշիհիտոն փորձեց շրջել […]
17:45 23.01.2023
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իտալական ակումբի ղեկավարների հետ համատեղ որոշել է, որ կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հայտնվի թիմի կազմում։ Այդ մասին հայտնում է Il Messaggero-ն: 23-ամյա Զանիոլոն ցանկանում է հեռանալ ակումբից, ուստի Մոուրինյուն չի պատրաստվում խաղացողին բաց թողնել խաղադաշտ, քանի դեռ չի ավարտվել ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Զանիոլոն «Ռոմա» է տեղափոխվել […]
17:26 23.01.2023
Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ ՈւԵՖԱ-ն կարող է «Յուվենտուսին» հեռացնել եվրոպական մրցաշարերից «ոչ սպորտային պահվածքի» համար՝ կապված ակումբի ֆինանսական խախտումների հետ: Եթե նման խախտումների փաստն ապացուցվի, ՈւԵՖԱ-ն կուսումնասիրի իրավիճակը՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական նոր ցուցանիշները։ 2021 թվականին «Յուվենտուսը» տուգանվեց 3,5 միլիոն եվրոյով՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չկատարելու համար։ Տուգանքի չափը կավելանա մինչև 23 միլիոն եվրո, եթե […]
17:16 23.01.2023
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Իբրահիմ Ալլասիմը խոսել է ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի` սաուդյան լիգա հնարավոր տեղափոխության մասին։ «Այս պահին մենք ոչինչ չգիտենք Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին, թեև ես չեմ թաքցնում, որ մենք կցանկանայինք, որ նա խաղա մեր ազգային լիգայում։ Ֆեդերացիայի նպատակը միշտ մեր ֆուտբոլը բարելավելն է, և, իհարկե, մենք կցանկանայինք կրկին տեսնել […]
16:58 23.01.2023
Անտոնիո Կասանոն, ով նախկինում հանդես է եկել Ա Սերիայի մի շարք ակումբներում, խոսել է «Յուվենտուսին» 15 միավորից զրկելու մասին։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դաշնային դատարանը Իտալիայի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսից» 15 միավոր է հանել ֆինանսական խարդախության պատճառով։ «Օրենքը վերաբերում է «Յուվենտուսին», բայց մյուս թիմերը ևս արժանի են նույն ճակատագրին: Թե՞ կարծում եք՝ նրանք սահմանված կանոնները […]
16:46 23.01.2023
Իտալիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Նապոլին» հանդիպել է «Սալերնիտանայի» հետ և հաղթել 2։0 հաշվով։ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի համար այս հաղթանակը 276-րդն է Ա Սերիայում, ինչի շնորհիվ 63-ամյա մասնագետը դարձել է ազգային առաջնությունում հաղթանակների քանակով բացարձակ ռեկորդակիր։ Լուչիանոն «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև […]
16:32 23.01.2023
Հայտնի է Կարեն Խաչանովի մրցակիցը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ: 1/8 եզրափակչի խաղում ATP վարկանիշային աղյուսակի 31-րդ տեղը զբաղեցնող Սեբաստիան Կորդան 5 սեթից բաղկացած խաղում հաղթել էր աշխարհի 11-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչին։ Թենիսիստների միջև հանդիպումը տևել էր 3 ժամ 29 րոպե և ավարտվել 3:6, 6:3, […]
15:20 23.01.2023
Նիդեռլանդներում ընթացող Tata Steel Chess մրցաշարի 7-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը։ ԱՄՆ-ն ներկայացնող Արոնյանը 7-րդ տուրում ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ։ Արոնանը 4 միավոր ունի, նա 6 ոչ-ոքի է խաղացել մրցաշարում և մեկ հաղթանակ է տարել։ Միանձնյա առաջատարն Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Աբդուսատորովն է՝ 5,5 միավորով։
14:47 23.01.2023
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը կարող է ազատազրկվել 4-12 տարի ժամկետով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Իսպանական օրենքի համաձայն՝ սեռական ոտնձգությունը պատժվում է 4-12 տարվա ազատազրկմամբ։ Դանի Ալվեշին կալանքի տակ են վերցրել՝ առանց գրավի հնարավորության, իսկ մեքսիկական «Պումաս» ակումբը խզել է պայմանագիրը խաղացողի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մեղադրվում է […]
14:33 23.01.2023
Իտալիայի դատարանը որոշել է ֆինանսական խարդախությունների համար Թուրինի «Յուվենտուսից» 15 միավոր հանել: Իտալական ակումբը մրցաշարային աղյուսակում այժմ 10-րդն է: Մինչև այս թուրինցիները 37 միավորով երրորդն էին: Այս ամենից բացի, որակազրկվել են ակումբի նախկին նախագահ Անդրեա Անիելին և նախկին գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն։ Ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվում են Ա Սերիայի ևս մի քանի թիմեր՝ «Սամպդորիան», «Էմպոլին», […]
13:54 23.01.2023
Սույն թվականի հունվարի 21-ից 29-ը Գյումրիում անցկացվում է «Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշար»: Հենրիկ Գասպարյանը շախմատային կոմպոզիցիաների մեծ վարպետ է, 10 անգամ եղել է Հայաստանի չեմպիոն: Միջազգային վարպետ Անդրեյ Դերբենևը, ով 1 տարի է Հայաստանում է բնակվում, Գյումրիում անցկացվող մրցաշարերի մշտական մասնակիցներից է: Դերբենևը խոստովանում է, որ հայ պատանիները շատ լավ են խաղում: Այս մրցաշարի ընթացքում պատանի […]
13:03 23.01.2023
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը այցելել է Միջազգային օլիմպիական կոմիտե և արժանացել հատուկ պատվոգրի։ «Որպես Օլիմպիական խաղերի եռակի մասնակից հրավիրված էի Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզիկների բաժին` գրառում կատարելու «Օլիմպիական պատին»: Արժանացա նաև հատուկ պատվոգրի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը:
22:05 22.01.2023
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»,ArmSpor. am-ի հաղորդմամբ՝ հայտնում է El Nacional-ը։ Իսպանական ակումբը 24-ամյա Օսիմենին դիտարկում է որպես 36-ամյա հարձակվող Կարիմ Բենզեմային փոխարինող։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է «Նապոլիին» 60 միլիոն եվրո առաջարկել Նիգերիայի հավաքականի խաղացողի տրանսֆերի համար։ Նշվում է, որ նեապոլցիները մտադիր չեն Օսիմհենին վաճառել 80 միլիոնից պակաս գնով։ Նրա […]
20:56 22.01.2023
Լիոնել Մեսսին բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը։ArmSport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Փարիզյան թիմը կմրցի «Պեյ դե Կասելի» հետ Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչում։ 35-ամյա արգենտինացին հայտացուցակում ներառված չէ, քանի որ նրան հանգիստ են տվել։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
18:12 22.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր մասնակցել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը կարիերայում 5-րդ անգամ նվաճել է գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, իսկ տղամարդկանց պայքարում Հայաստանի կրկնակի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը։ […]
16:38 22.01.2023
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը ՊՍՎ կախված է նրանից, թե Մարկո Վան Գինկելը երբ կլքի ակումբը, ArmSport. am-ի փոխանցմամբ՝ հայտնում է РБ Спорт-ը։ Նշվում է, որ հոլանդական ակումբն իսկապես հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով, սակայն ակումբի աշխատավարձերի բյուջեն թեթևացնելու համար առաջին հերթին պետք է վաճառել Մարկո Վան Գինկելին։ Ինքը՝ Սպերցյանը, մտադիր չէ ձմռանը […]
14:56 22.01.2023
Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիտների ընդհանուր տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գերազանցել է 1 միլիարդ եվրոյի նշագիծը, իսկ աշխարհում միայն «Մանչեսթեր Սիթիի» կազմն է ավելի թանկ (1,1 միլիարդ եվրո): Լավագույն տասնյակում են նաև Մյունխենի «Բավարիան» (945 միլիոն եվրո), «Լիվերպուլը» (928 միլիոն եվրո), ՊՍԺ-ն (895 միլիոն եվրո), «Ռեալը» (849 միլիոն եվրո),«Արսենալը» (789 միլիոն եվրո), «Բարսելոնան» (777 միլիոն եվրո), «Մանչեսթեր Յունայթեդը» (742 միլիոն եվրո) և«Տոտենհեմը» (688 միլիոն եվրո)։ Ամառային և ձմեռային տրանսֆերային պատուհանների […]
12:58 22.01.2023
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի կազմում նորամուտը կնշի այսօր՝ հունվարի 22-ին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ Այսօր «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակում կմրցի «Ալ-Իթիֆակի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21։30-ին։ Հաղթանակի դեպքում «Ալ-Նասրը» միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Իթիֆակը» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Առաջնությունում ընդհանուր առմամբ 16 ակումբ է մասնակցում։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2022 թվականի […]
12:15 22.01.2023
Այսօր թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ArmSport. am-ի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։ Խաչանովը տեսախցիկի վրա գրել է՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։ Հիշեցնենք, որ նա նմանատիպ գրառում էր […]
21:55 21.01.2023
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին: ՀՖՖնախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Նա 2023 թվականի հունվարի 14-ին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: