12:26 28.01.2023
Մադրիդի «Ատլետիկոն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Մադրիդի կամուրջներից մեկի վրա երկրպագուների փակցրած պաստառը՝ «Մադրիդն ատում է «Ռեալին»» մակագրությամբ։ Պաստառի կողքին եղել է տիկնիկ՝ «Արքայական ակումբի» վինգեր Վինիսիուս Ժունիորի խաղային շապիկով։ «Ուշադրություն դարձնելով այն պատկերին, որը հայտնվեց լրատվամիջոցներում Գավաթի քառորդ եզրափակչի «Ռեալի» դեմ խաղից մի քանի ժամ առաջ՝ Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարում է․ Նման […]
12:07 28.01.2023
Անգլիական «Տոտենհեմի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Քրիստիան Ռոմերոն հույս ունի, որ Լիոնել Մեսսին կշարունակի հանդես գալ Արգենտինայի հավաքականում։ «Լեոն աշխարհի լավագույն խաղացողն է։ Կմնա հավաքականում, թե կհեռանա, դա նրա անձնական որոշումը կլինի: Եթե ինձ հարցնեք, ես կցանկանայի, որ նա շարունակեր հանդես գալ ազգային հավաքականում։ Ես կկապեի նրան և կթողնեի մարզաբազայում մինչև աշխարհի հաջորդ առաջնություն։ Նա […]
11:44 28.01.2023
Հայտնի են դարձել Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուները։ Բելգիայի Արքայական ֆուտբոլային ասոցիացիան (RBFA) հանդիպումներ է անցկացնում մասնագետների վերաբերյալ քննարկումների համար։ Ըստ Het Niewsblad-ի, RBFA-ն դիտարկում է Յոահիմ Լյովի, Մաուրիսիո Պոչետինոյի կամ Անդրե Վիլաշ-Բոաշի նշանակման տարբերակները: Նրանցից ոչ մեկն այժմ չի աշխատում։ Բելգիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆրանկ Վերկաուտերենը կարող է դառնալ Բելգիայի հավաքականի տեխնիկական տնօրենը, […]
11:22 28.01.2023
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր նախկին օգնական Միկել Արտետայի՝ «Արսենալ» տեղափոխության մասին՝ նշելով, որ նրա զգացողությունները լոնդոնյան ակումբի հետ նույնն են, ինչ ինքն է զգում «Բարսելոնայի» հանդեպ։ «Արտետայի հարաբերություններն «Արսենալի» հետ նման են իմ ու «Բարսելոնայի» հարաբերություններին։ Ես կարող եմ մարզել «Մանչեսթեր Սիթին», կարող եմ աշխատել որտեղ ասես, բայց եթե «Բարսելոնան» […]
10:59 28.01.2023
«Նյուքասլի» հարձակվող Ժոելինտոնը տուգանվել է 29 հազար ֆունտով և մեկ տարով զրկվել վարորդական իրավունքից։ Որոշումն ընդունվել է դատական նիստում: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Այս մասին հաղորդում է Sky Sports Premier League թվիթերյան էջը։ Բրազիլացի հարձակվողը ձերբակալվել էր հունվարի 12-ի առավոտյան: Ոստիկանները կանգնեցրել էին նրա մեքենան Նյուքասլի Փոնթլենդ Ռոուդ թաղամասում։ […]
09:55 28.01.2023
Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը մրցել է Ֆաբիանու Կարունանայի հետ: Պարտիայի 39-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը: Արոնյանն այժմ 11 հնարավորից ունի 6 միավոր: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են: Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր […]
20:49 27.01.2023
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն, հայտնում են ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից։ 30-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականում աշխարհի չեմպիոն է, խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալն» ու «Կրիստալ Փելասը», Ամստերդամի «Այաքսը» և ֆրանսիական «Թուլուզը»։ Սանոգոն «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը: «Ուրախ ենք ողջունել Սանոգոյին […]
16:55 27.01.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնությունում իր ելույթի համար վաստակել է մոտ 140 մլն դրամ։ Հիշեցնենք, ոչ Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ հունվարի 27-ին, պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին։ Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ ռուսաստանցին կազմակերպիչներից ստացել է 925 հազար ավստրալական դոլար։ Սակայն հարկերից հետո Խաչանովի հոնորարը կկազմի 509 հազար ավստրալական դոլար։
16:08 27.01.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ամփոփել է իր ելույթը Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ խաղում նա պարտվել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Չնայած այդ հանգամանքին՝ Կարենը գոհ է Մելբուռնում իր խաղից։ «Ուրախ եմ ու հպարտ ինձնով։ Մեծ սաղավարտի երկրորդ մրցաշարն անընդմեջ դուրս եկա կիսաեզրափակիչ: Նախ US Open-ում, ապա Ավստրալիայում։ Այնպես որ, […]
21:00 26.01.2023
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինարարությունն այս ամիսներին չի դադարեցվել, եղանակային պայմանները դեռ թույլ են տալիս աշխատանքներ կատարել ամբողջ ծավալով: 10 հեկտար տարածքում մարզական համալիրի բոլոր ենթակառուցվածքների ու մասնաշենքերի կառուցում է ընթանում: Համալիրի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին, ավարտի ժամկետ նախանշվել է 2025 թվականը։ 2021 թվականի ամռանը սկսված շինաշխատանքների համար պետբյուջեից հատկացվել էր […]
19:48 26.01.2023
Բռնցքամարտի ծանր քաշային կարգում Աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին դատի են տվել բռնաբարության համար։ Այս մասին հայտնում է ABC-ն: Կինը, որը 5 միլիոն դոլարի բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել, պնդում է, որ Թայսոնը բռնաբարել է իրեն լիմուզինում, և նա ստացել է ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ տրավմա: Նրանք հանդիպել են Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքում։ Հայտարարության […]
18:57 26.01.2023
Սերխիո Ագուերոն արձագանքել է Արգենտինայի հավաքականի մասին Զլատան Իբրահիմովիչի խոսքերին: «Միլանի» հարձակվողը, մեկնաբանելով ԱԱ 2022-ի եզրափակիչի արդյունքները, ասել էր, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կհաղթի ևս մեկ աշխարհի առաջնություն, իսկ արգենտինացիները՝ ոչ: «Հիշում եմ, երբ մենք խաղում էինք միմյանց դեմ «Մանչեսթեր Յունայթեդում» և «Մանչեսթեր Սիթիում»։ Դու անընդհատ վիճում էիր: Կարծում եմ՝ քո գործը չէ, […]
18:30 26.01.2023
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն, որը ներկայումս իսպանական մեդիալիգայի նախագահն է, առաջին անգամ լուսանկար է հրապարակել իր նոր սիրելիի՝ իսպանացի մոդել Կլարա Չիա Մարտիի հետ: Հիշեցնենք՝ 2022 թվականի հունիսին ֆուտբոլիստը 11 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվեց երգչուհի Շակիրայից: Բաժանության պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն էր: Պիկեն ու Շակիրան երկու երեխա ունեն՝ Միլանը և Սաշան:
18:14 26.01.2023
Զինեդին Զիդանը չի բացառում, որ երրորդ անգամ կդառնա Մադրիդի «Ռեալի» մարզիչը։ Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ մարզիչը բաց է Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Մարսելի» հետ աշխատելու համար։ «Ռեալ» վերադառնալու համար անհրաժեշտ է, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշակի զիջումների գնա։ Զիդանը պատրաստ է գլխավորել նաև «Մարսելը», եթե ակումբը առաջընթաց գրանցի և պատրաստ լինի պայքարել գավաթների […]
18:05 26.01.2023
Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռեալ Սոսյեդադին»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ 40-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է հյուրերի կիսապաշտպան Բրաիս Մենդեսը, իսկ խաղի միակ գոլը 52-րդ րոպեին խփել է «Բարսելոնայի» հարձակվող Օսման Դեմբելեն։ «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 1-ին՝ Լա լիգայի 18-րդ տուրում հյուրընկալվելով «Բետիսին»։
17:55 26.01.2023
«Վիլյառեալի» մարզական տնօրեն Խորխե Գալյեգոն արձագանքել է Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։ «Սպերցյանի նկատմամբ մեր ակումբի հետաքրքրության մասին բոլոր լուրերը հերթական շշուկներն են»,- Գալյեգոյի խոսքերն է մեջբերում Sport24-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ՊՍՎ-ն։ Այս մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և […]
17:46 26.01.2023
Սեմյոն Դանիլյանցը Իտալիայում ընթացող Օլիմպիական փառատոնի գեղասահքի պատանիների կարճ ծրագրում գրավել է 3-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է սլովակ Լուկաս Վացլավիկը, երկրորդը՝ շվեյցարացի Նաոկի Ռոսսին: Օլիմպիական փառատոնին Հայաստանը ներկայացնում է միայն Դանիլյանցը:
17:32 26.01.2023
Հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը հերթական մենամարտը կանցկացնի: Փետրվարի 18-ին՝ WBC Eliminator մրցաշարում Հովհաննիսյանը 12 ռաունդանոց մենամարտում կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Լուիս Ներիի հետ: Հայ բռնցքամարտիկը վերջին մենամարտն անցկացրել է 2022-ի ապրիլի 9-ին: 34-ամյա բռնցքամարտիկն անցկացրել է 24 մենամարտ, որից 21-ում հաղթանակ է տարել:
17:20 26.01.2023
Լիոնել Մեսսին պատրաստ է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ, հայտնում է Diario Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը ևս երկու տարով, բայց աշխատավարձի բարձրացմամբ։ Հաղորդվում էր, որ ոչ մի այլ ակումբ չի կարողացել արժանի առաջարկ անել արգենտինացուն, և նա որոշել է շարունակել ելույթները ՊՍԺ-ում։ 33-ամյա խաղացողը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս […]
17:00 26.01.2023
Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոն դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակչի խաղում աշխարհի 5-րդ ռակետը հաղթել է վարկանիշային աղյուսակի 45-րդ հորիզոնականը զբաղեցնող լեհ Մագդա Լինետին։ Խաղը տևել է 1 ժամ 33 րոպե և ավարտվել 7:6, 6:2 հաշվով։ Մրցաշարում հաղթանակի համար Սոբոլենկոն կխաղա ղազախստանցի Ելենա Ռիբակինայի հետ։ Սոբոլենկոյի համար սա «Մեծ սաղավարտի» առաջին եզրափակիչն […]
13:26 26.01.2023
Շրջափակված Արցախում գազի և էլեկրաէներգիայի բացակայությունը բացասաբար է անդրադառնում նաև մարզիկների առօրյայի վրա. չեղարկվել են միջազգային մրցաշարեր ու սեմինար-պարապմունքներ: Միաժամանակ միջազգային կարատեն սահմաններ չի ճանաչում. մարզիչների շնորհիվ աշխարհի շատ երկրներ արդեն գիտեն Արցախի մասին իրականությունը: Մանրամասները՝ Ացախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած տեսանյութում:
13:01 26.01.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացվելիք ծրագրերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ աշխարհի խաղերի կազմակերպումը մեծ […]
21:37 25.01.2023
ՈՒԵՖԱ-ն Կազանից տեղափոխել է ՈՒԵՖԱ-ի 2023 թվականի Սուպերգավաթի անցկացման վայրը։ Որպես այլընտրանքային վայր ընտրվել է Աթենքը։ Այս մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Կազանը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման իրավունք ստացել էր երկու տարի առաջ։ Դա կարող էր եվրոպական Սուպերգավաթի առաջին խաղարկությունը լինել Ռուսաստանում։ Ռուսաստանից արդեն տեղափոխել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ու եվրոպական ֆուտբոլային մրցաշարերի տնային խաղերը, […]
19:19 25.01.2023
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները կարող են որակազրկվել ակումբի կողմից ֆինանսական խարդախությունների համար: Հունվարի 20-ին թուրինյան ակումբից ֆինանսական խարդախության դեպքի պատճառով հանվել էր 15 միավոր։ «Յուվենտուսը» մեղադրվում է խաղացողների տրանսֆերային արժեքը գերագնահատելու, ինչպես նաև աշխատակիցների ծախսերը և խաղացողների աշխատավարձի իրական չափը թաքցնելու մեջ։ Ինչպես հաղորդում է Get Italian Football News-ը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հետաքննում է դեպքը։ Ֆեդերացիայի […]
18:38 25.01.2023
Անգլիական ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարած ծախսերի ռեկորդ են գրանցել։ Պրեմիեր լիգայի ակումբներն այս ամիս արդեն ծախսել են 440 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Deloitte-ն։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2018 թվականին և կազմում էր 430 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս ամիս ամենաշատը ծախսել է Լոնդոնի «Չելսին»՝ մոտ 180 միլիոն ֆունտ ստերլինգ։
18:19 25.01.2023
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին վաճառել է իր լավագույն ձին, հայտնում է The Sun-ը։ Ֆուտբոլիստը սեր ունի ձիասպորտի նկատմամբ, «Իսպանիայի լավագույն ձին» ճանաչված կենդանին ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայի ձիասպորտի ֆեդերացիայի կողմից։ Արժեքը կազմել է 1,3 մլն եվրո։ Ալամո անունով ձին համատեղ պատկանում էր Ռամոսին և ժոկեյ Սերխիո Ալվարես Մոյային: Մոյայի հետ […]
18:12 25.01.2023
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին որևէ այլ ակումբի հետ բանակցություններ չի վարում, հայտնել է լրագրող Մարսելո Բեխլերը: 35-ամյա ֆուտբոլիստը բանակցում է միայն փարիզյան ակումբի հետ: ՊՍԺ-ի ղեկավարությունը վստահ է, որ նոր պայմանագիրն ընդամենը ժամանակի հարց է: Մեսսիի ընտանիքը կարծում է, որ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն չունենալու մասին լուրերը տարածում է նրա նախկին ակումբը՝ կատալոնական […]
17:39 25.01.2023
Հոլանդացի լրագրող Յապ դե Գրոտը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ։ «Սպերցյանն իսկապես ՊՍՎ-ի շորթ-լիստում է: Թիմին անհրաժեշտ է ուժեղացնել կիսապաշտպանությունը: Էդուարդի տրանսֆերը ակումբի համար առաջնահերթություն է»,- լրագրողի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Այս մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում […]
17:37 25.01.2023
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է մրցաշարի կազմակերպիչներից պատժել թենիսիտին։ «Ես բազմիցս ասել եմ, որ հայկական արմատներ ունեմ։ Հայրիկի, պապիկի, նույնիսկ մայրիկի կողմից: Ես կիսով չափ հայ եմ։ Անկեղծ ասած, ես չեմ ուզում ավելի մանրամասնել: Ես […]