TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Ռաֆայել Նադալը վնասվածք է ստացել և բաց կթողնի 2 ամիս

10:29 20.01.2023

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի մոտ 2 ամիս։ Այդ մասին թենիսիստը հայտնել է սոցիալական ցանցերում։ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Նադալը 4:6, 4:6, 5:7 հաշվով պարտվել էր ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին։ Անցած տարի Նադալը նվաճել էր այս առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչում պարտության մատնելով ռուսաստանցի Դանիիլ […]

̰
Դարպասապահ Մարտինեսը Մեսսիից կարևոր էր աշխարհի առաջնությունում. Ուգո Գատի

10:10 20.01.2023

Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին 2022թ․ աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի ամենակարևոր դերակատար համարում է դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին։ «Դարպասապահ Մարտինեսը Մեսսիից կարեւոր էր աշխարհի առաջնությունում։ Նա կարևորագույն սեյվեր էր կատարում, հաղթում էր հետխաղային 11-մետրանոցներում։ Վճռորոշ խաղացողը դարպասապահն էր։ Վերջին րոպեներին նա փրկում էր թիմին։ Ինձ համար Մեսսիի դերը գլխավորը չէր։ Հարձակման գծում ամենակարևոր խաղացողը Դի […]

̰
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդները կխաղան Աստանայում

09:53 20.01.2023

ՖԻԴԵ-ի որոշմամբ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու և չինացի Դին Լիժենի միջև աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար շախմատային մրցախաղը կանցկացվի ղազախական Աստանա քաղաքում ապրիլի 7-ից մայիսի 1-ը: Մրցախաղի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է, որից 1,2 միլիոնը կստանա աշխարհի չեմպիոն հռչակված շախմատիստը: Այդ մրցամարտում կորոշվի շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը: Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն անցյալ […]

̰
Բայիի հարվածից մրցակիցը կողոսկրերի կոտրվածք է ստացել, վնասվել է լյարդը, տեղի է ունեցել ներքին արյունահոսություն. իվուարցին որակազրկվել է 7 խաղով

09:42 20.01.2023

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային, ով վարձավճարով հանդես է գալիս  ֆրանսիական «Մարսելի» կազմում, որակազրկվել է 7 խաղով, հայտնում է La Provence-ը: Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում կայացած «Յերի» դեմ խաղում իվուարցին 15-րդ րոպեին կոպիտ հարվածել էր մրցակից թիմի կիսապաշտպան Ալմիկե Նդիայեին, կարմիր քարտ ստացել և հեռացվել խաղադաշտից: Նդիայեի մոտ ախտորոշվել է կողոսկրերի կոտրվածք, վնասվել է նաև […]

̰
Արոնյանը առաջին հաղթանակը տարավ, Կարլսենը՝ երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց. Tata Steel Masters

09:25 20.01.2023

Մեկօրյա հանգստից հետո Հոլանդիայի Վեյք Ան Զե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters մրցաշարում կայացան  5-րդ տուրի մրցախաղերը: ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 79-րդ քայլին սպիտակներով հաղթեց գերմանացի Վինսենտ Կեյմերին:  Դա մրցաշարում Արոնյանի առաջին հաղթանակն էր 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո: Արոնյանը 3 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, ով […]

̰
ՊՍԺ-ն հաղթեց Էր Ռիադի աստղերի հավաքականին, Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ

09:11 20.01.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ն ընկերական խաղում հաղթեց «Ալ-Նասրի» ու «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստներից կազմված թիմին: Փարիզյան թիմը առավելության հասավ 5:4 հաշվով: Երրորդ րոպեին հաշիվը բացեց Մեսսին: 34-րդ րոպեին Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: 42-րդ րոպեին Բերնատը կարմիր քարտ ստացավ, սակայն ընդամենը մեկ րոպե անց 10 հոգով մնացած փարիզյան թիմը կրկին առաջ անցավ հաշվի մեջ, աչքի ընկավ Մարկինյոսը: Առաջին […]

̰
Եմելյանենկոյի մենեջերը մեկնաբանել է նրա սկանդալային պահվածքը

23:28 19.01.2023

MMA-ի ռուս մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի մենեջեր Նիկիտա Բուրչակը մեկնաբանել է մարզիկի սկանդալային պահվածքը: Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում 41-ամյա մարզիկը հարբած քայլում է փողոցում: «Հիշենք Ձյուբայի հայտնի տեսանյութը: Դե, բոլորն էլ անում են, բայց հենց Ձյուբան էր ակտիվ քննարկվում։ Այժմ Ալեքսանդրը խմեց, գաղտնի նկարահանվեց, և դա դարձավ խոսակցության հիմնական թեման։ Ավելին, նրանք, ովքեր […]

̰
Առաջատարները անփոփոխ են. ՀՀ շախմատի առաջնություն

22:54 19.01.2023

Կայացան շախմատի Հայաստանի Բարձագույն խմբի տղամարդկանց 83-րդ և կանանց 78-րդ առաջնությունների 7-րդ տուրի մրցախաղերը: Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Տիգրան Պետրոսյանի հետ: Մանուելը 5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Արամ Հակոբյանն ընդամենը կես միավոր են զիջում առաջատարին: Հակոբյանն ու Տեր-Սահակյանը հաշտություն կնքեցին միմյանց […]

̰
«Փյունիկ» ակադեմիայի ֆուտբոլիստը ստացել է ՈւԵՖԱ-ի նոյեմբեր ամսվա լավագույն ուսանողի մրցանակը

22:37 19.01.2023

«Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստ Նարեկ Սիմոնյանը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի For Players նախագծի նոյեմբեր ամսվա «Լավագույն Ուսանող»: Նարեկն արդեն ստացել է իր մրցանակը` հավաստագիր և Չեմպիոնների լիգայի 2021թ. եզրափակիչի գնդակ։ «Սակայն սա դեռ ամենը չէ. Նարեկի նպատակն է հաղթել Եվրոպա լիգայի 2022/23 եզրափակիչ խաղի տոմսը։ Անհրաժեշտ է մրցաշրջանի արդյունքներով բոլոր մասնակիցների շրջանում զբաղեցնել առնվազն 2-րդ տեղը»,- ասվում […]

̰
Շակիրան որոշել է իր և Պիկեի ծնողների տների միջև պատ  կառուցել

22:00 19.01.2023

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեից բաժանվելուց հետո կոլումբացի երգչուհի Շակիրան կշարունակի ապրել Բարսելոնա քաղաքում: Իսպանական Europa Press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Շակիրան իր և նախկին ֆուտբոլիստի ծնողների տների միջև պատ կկառուցի: Առանձնատները գտնվում են հարևանությամբ, ունեն ընդհանուր այգի: Երգչուհին 91-ամյա հոր առողջական վիճակի պատճառով շարունակում է մնալ Բարսելոնայում՝ չնայած երեխաների հետ Մայամի տեղափոխվելու մտադրությանը: Հիշեցնենք, որ […]

̰
Հայաստանի առաջնությունն IFFHS-ի լավագույն լիգաների վարկանիշում էականորեն բարելավել է դիրքերը

21:57 19.01.2023

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի լավագույն լիգաների 2022 թվականի վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը: 2021 թվականին Հայաստանի առաջնությունն այս աղյուսակում 69-րդն էր: Աշխարհի լավագույն լիգա է ճանաչվել բրազիլական Ա Սերիան, երկրորդ տեղում անգլիական Պրեմիեր-լիգան է, երրորդ տեղում Լա Լիգան է, 4-րդ տեղում՝ գերմանական Բունդեսլիգան է, իսկ հնգյակը […]

̰
Բենիկ Խլղաթյանը՝ ISSF Grand Prix-ի բրոնզե մեդալակիր

21:48 19.01.2023

Հայաստանի ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը 247,7 միավորով դարձել Է ISSF Grand Prix միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող ISSF GRAND PRIX մրցաշարում տղամարդկանց պայքարում հայ հրաձիգը 576 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղն ու անցել եզրափակիչ, որտեղ ցույց է տվել երրորդ արդյունքն ու նվաճել Հայաստանի թիմի երկրորդ մեդալը: Ավելի վաղ […]

̰
Բրազիլացի Ռոնալդոն կօգնի համոզել Անչելոտիին գլխավորել Բրազիլիայի հավաքականը

21:47 19.01.2023

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչները ծրագրում են առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հայտնում է UOL Esporte-ն։ Իտալացի մասնագետը նախատեսում է մադրիդյան ակումբում մնալ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, որը նախատեսված է 2024 թվականի ամռանը։ Այնուամենայնիվ, CBF-ի նախագահ Ռոդրիգեսն արդեն հանդիպում է նշանակել Իսպանիայում։ Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն կօգնի տեղի […]

̰
ԱԱ 2022-ի եզրափակիչը դիտել է 1․5 մլրդ հեռուստադիտող

21:37 19.01.2023

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերի հեռուստատեսային վարկանիշները։ Կատարի և Էկվադորի ազգային հավաքականների միջև մրցաշարի բացման խաղը դիտել է 550 միլիոն հեռուստադիտող։ 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը՝ Արգենտինայի և Ֆրանսիայի միջև հեռուստատեսությամբ դիտել է 1,5 միլիարդ մարդ։

̰
Ա սերիայի սուպերգավաթը Մխիթարյանի 20-րդ տիտղոսն է կարիերայի ընթացքում

21:23 19.01.2023

Ա սերիայի սուպերգավաթը Մխիթարյանի 20-րդ տիտղոսն էր կարիերայի ընթացքում: Հիշեցնենք, որ Սւպերգավաթի եզրափակիչում Մխիթարյանի «Ինտերը» 3-0 հաշվով հաղթել էր «Միլանին»: Մխիթարյանը Հայաստանի և Ուկրաինայի առաջնությունների բազմակի հաղթող է, Եվրոպա լիգայի գավաթակիր՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, և Կոնֆերենցիաների լիգայի հաղթող` «Ռոմայի» հետ: Մխիթարյանը 2022 թվականի ամռանն է միացել «Ինտերին»՝ ազատ խաղացողի կարգավիճակում: Դեռևս նա այս ակումբում Ա […]

̰
Միքայել Միքայելյանը դարձյալ 4-րդն է. Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղեր

21:08 19.01.2023

ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, դահուկորդ Միքայել Միքայելյանը 4-րդ տեղն է զբաղեցրել նաև 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում: Մինչ այդ նա 4-րն էր հատել եզրագիծը 10 կմ ազատ ոճի մրցումներում: 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի առաջատար դահուկորդին 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում 17 վայրկյան […]

̰
Գերմանական «Մայնցի» դարպասապահները մարզվում են հատուկ ստրոբոսկոպիկ ակնոցներով

20:32 19.01.2023

Գերմանական «Մայնցի» դարպասապահները մարզվում են ստրոբոսկոպիկ ակնոցներով։ Այս մասին գրում է Sports.ru-ն՝ նշելով, որ սա նորարարական տեխնոլոգիաների ներառման կարևոր քայլ է: Ակնոցներն օգնում են դարպասապահներին՝ բարելավել ռեակցիան բարդ հարվածների դեպքում։ Ակնոցներով խաղը դարպասապահների համար թվում է ավելի դանդաղ։ Ուղեղը ստացվող ինֆորմացիան բաժանում է կարևորի և անկարևորի՝ շեղելով վանող հանգամանքները: Ստրոբոսկոպիկ ակնոցներով պատկերները երևում են ավելի […]

̰
Առաջին տիտղոսն «Ինտերի» հետ. Մխիթարյան

19:58 19.01.2023

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Իտալիայի Սուպերգավաթակիր դառնալուն: Երեկ Մխիթարյանն ու թիմակիցները 3-0 հաշվով հաղթել են «Միլանին» և նվաճել տիտղոսը: «Առաջին տիտղոսն «Ինտերի» հետ, 5-րդ Սուպերգավաթն իմ կարիերայում»,- գրել է Մխիթարյանը:

̰
Դանի Ալվեսը կձերբակալվի սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով

19:37 19.01.2023

Մեքսիկական «Պումասի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը հունվարի 20-ին կձերբակալվի՝ Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում անծանոթ կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով, հայտնում է Vozpopuli-ն: Հունվարի 20-ի առավոտյան Ալվեսը հարցաքննության համար պետք է ներկայանա Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի Les Corts ոստիկանական բաժանմունք։ Այնուհետև նրան ոստիկանական մեքենայով կտեղափոխեն դատարաններից մեկը, որտեղ նա կտա ցուցմունք: Դեպքը տեղի է […]

̰
Աշխարհի ակումբային առաջնությունում փորձարկելու է VAR արձանագրությունը

19:09 19.01.2023

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) որոշել է փորձարկել VAR արձանագրությունը, որով մրցավարները հեռուստադիտողներին և մարզադաշտում գտնվող երկրպագուներին բացատրելու են խաղի ընթացքում կայացված որոշումները: Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ VAR արձանագրություն կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում նախատեսված միջազգային մրցաշարերում։ Նորարարությունն առաջին անգամ կփորձարկվի աշխարհի ակումբային առաջնությունում, որը կանցկացվի փետրվարի 1-11-ը Մարոկկոյում։

̰
ԱԱ-2022-ի խաղերին ներկա է եղել 3,4 միլիոն  երկրպագու

18:38 19.01.2023

2022 թվականին Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումներին ներկա է եղել ընդհանուր թվով 3,4 միլիոն երկրպագու, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Աշխարհի նախորդ առաջնությանը, որը կայացել էր 2018 թվականին Ռուսաստանում, ներկա էր եղել 3 միլիոն երկրպագու: Հիշեցնենք, որ առաջնությունը անցկացվել էր նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: Աշխարհի չեմպիոն էր դարձել Արգենտինայի հավաքականը:

̰
Արման Ծառուկյանը 1 աստիճանով բարձրացել է UFC-ի վարկանիշային աղյուսակում և այժմ 8-րդն է

16:21 19.01.2023

UFC-ի մամուլի ծառայությունը թարմացրել է իր մարզիկների վարկանիշային ցուցակը, որում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը մեկ աստիճան բարձրացել է և այժմ թեթև քաշայինների դիվիզիոնում 8-րդ տեղն է զբաղեցնում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 26-ամյա Արմանը պարտության է մատնել Դամիր Իսմագուլովին։ Ղազախ մարզիկին Արմանը հաղթել է 2022-ի դեկտեմբերի 17-ին՝ Լաս Վեգասում կայացած […]

̰
Ինչքա՞ն աշխատավարձ կստանա Պետրակովը Հայաստանի հավաքականում

16:08 19.01.2023

Հայտնի է դարձել, թե որքան կկազմի ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի աշխատավարձը Հայաստանի ազգային հավաքականում: profootball.ua-ի տեղեկություններով՝ 65-ամյա մասնագետը կստանա տարեկան 500-600 հազար եվրո։ Ըստ աղբյուրի` Հայաստանի հավաքականի նախորդ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տարեկան աշխատավարձը կազմում էր մեկ միլիոն եվրո։ Ալեքսանդր Պետրակովն Ուկրաինայի ազգային հավաքականում վաստակել է տարեկան 200 հազար եվրո: Հիշեցնենք, որ Պետրակովն Ուկրաինայի հավաքականը […]

̰
Հիմա նա Հայաստանում առնչվելու է պրոռուսական մարդկանց հետ, այնտեղ նրանք շատ են. Բալախնինը՝ Պետրակովի մասին

13:08 19.01.2023

Ռուսական «Ռոստովի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Բալախնինը կարծում է, որ չնայած ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուն, Ռուսաստանում խաղացող Էդուարդ Սպերցյանն ու Խորեն Բայրամյանը պետք է հրավիրվեն ազգային թիմ: «Պետք է Պետրակովին հարցնել, թե արդյո՞ք պատրաստվում է Բայրամյանին ու Սպերցյանին հրավիրել Հայաստանի հավաքական: Նա շատ է խոսել Ռուսաստանի դեմ՝ լինելով Ուկրաինայի […]

̰
Երբ մոտիվացված է և պատրաստ, նա կարող է անհավանական թենիս ցուցադրել. Օլիմպիական չեմպիոնուհին՝ Խաչանովի մասին

12:11 19.01.2023

Ռուս թենիսիստուհի, օլիմպիական չեմպիոն Ելենա Վեսնինան նշել է, որ հավատում է Կարեն Խաչանովի հաջողությանն Ավստրալիայի բաց առաջնությունում: «Ես հավատում եմ Կարենին, նա այնպիսի մակարդակի խաղացող է, որ երբ մոտիվացված է և պատրաստ, կարող է անհավանական թենիս ցուցադրել։ Ես գիտեմ, թե նա որքան է մարզվել և պատրաստվել այս մրցաշարին, նա այժմ լավ ֆիզիկական մարզավիճակում է, ինձ […]

̰
Շվեյցարական «Բազելը» հետաքրքրված է ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի ծառայություններով

11:50 19.01.2023

Շվեյցարական «Բազելը» հետաքրքրված է Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի ծառայություններով, հաղորդում է Transfermarkt-ը։ Աղբյուրը 43 տոկոս է գնահատում Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հավանականությունը։ Հիշեցնենք, որ «Փյունիկը» և «Բազելը» մրցակիցներ էին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Շվեյցարական ակումբի դեմ 2 խաղերում էլ Հարությունյանը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում։ Հովհաննես Հարությունյանը 2021-ի ամռանը «Արարատ-Արմենիայից» է […]

̰
IFFHS-ը ներկայացրել է Եվրոպայի՝ տարվա խորհրդանշական հավաքականը

11:35 19.01.2023

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է Եվրոպայի՝ տարվա խորհրդանշական հավաքականը: Ամենաշատ ներկայացուցիչներն ունի Ֆրանսիան (4 ֆուտբոլիստ), իսկ ակումբներից՝ «Ռեալ Մադրիդը» (3 ֆուտբոլիստ): Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա (ակումբը՝ «Ռեալ Մադրիդ», երկիրը՝ Բելգիա): Պաշտպաններ՝ Տեո Էրնանդես (ակումբը՝ «Միլան», երկիրը՝ Ֆրանսիա), Վիրջիլ վան Դեյկ (ակումբը՝ «Լիվերպուլ», երկիրը՝ Նիդերլանդներ), Յոշկո Գվարդիոլ (ակումբը՝«Լայպցիգ», երկիրը՝ Խորվաթիա), Դենզել Դյումֆրիս (ակումբը՝ […]

̰
Միքայել Միքայելյանը ձեռքից բաց թողեց բրոնզե մեդալը. Համաշխարհային Ուսանողական ձմեռային խաղեր

10:52 19.01.2023

Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը մոտ է եղել մեդալ նվաճելուն ԱՄՆ-ի Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային Ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում։ 10 կմ ազատ ոճում Միքայելյանը գրավել է չորրորդ տեղը։ Մրցատարածության զգալի մասը նա եղել է առաջատար, սակայն չի կարողացել զբաղեցնել մրցանակային տեղ։ Այսօր հայ դահուկորդը մասնակցում է 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցմանը։ Ավելի վաղ Միքայել […]

̰
«Դինամոյի» մարզիչը հուսով է, որ Զախարյանը կմնա ակումբում

10:41 19.01.2023

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա թիմից։ «Զախարյանին վերաբերվում եմ որպես «Դինամոյի» խաղացողի: Ֆուտբոլում անընդհատ խոսակցություններ են լինում։ Ֆուտբոլիստները կենտրոնացած են աշխատանքի վրա, իսկ ես՝ նրանց հետ աշխատելու վրա։ Հուսով եմ՝ Արսենը կմնա մեզ հետ: Նա կարևոր խաղացող է […]

̰
«Ռեալը» հրաժարվել է մեկնաբանել Սպերցյանի մասին լուրը

10:26 19.01.2023

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է մեկնաբանել ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հանդեպ հետաքրքրության մասին լուրը: «Ներողություն, բայց մենք չենք մեկնաբանում ասեկոսեները»,- ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են «Спорт-Экспресс»-ին: Ավելի վաղ Transfermarkt-ում տեղեկություն էր հայտնվել, որ Իսպանիայի չեմպիոնը հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Աղբյուրը տրանսֆերի հավանականությունը գնահատել էր 38 տոկոս: Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. […]

̰
BACK_TO_TOP