TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Անխել դի Մարիայի նոր դաջվածքը՝ Աշխարհի գավաթի պատկերով

17:53 27.12.2022

Արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո դաջվածք է արել մրցաշարի գլխավոր գավաթի պատկերով։ Եզրափակչում Արգենտինան հաղթեց Ֆրանսիային։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3, իսկ 11 մետրանոց հարվածաշարում արգենտինացիները հաղթել են՝ 4:2: Դի Մարիան դարձել էր գոլերից մեկի հեղինակը։

̰
2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը. L’Equipe

17:52 27.12.2022

Ֆրանսիական L’Equipe հրատարակությունը ներկայացրել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի իր տարբերակը։ Լավագույն դարպասապահ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Թիմի կազմում ընդգրկված են նաև Կուրտուայի թիմակից և ներկայիս «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման և ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Կիլիան Մբապեն։ Ամբողջությամբ խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ՝ Տիբո […]

̰
Մեզ համար հիմա գլխավոր խնդիրը ժամանակակից ֆուտբոլին հարմարվելն է. Բերեզովսկին՝ ՀՀ հավաքականի հեռանկարների մասին

17:43 27.12.2022

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլում ազգային հավաքականի հեռանկարների մասին։ «Ցանկացած թիմի համար արդյունքը շատ կարևոր է, բայց չպետք է մոռանալ, որ վերջին շրջանում Հայաստանի հավաքականում շատ երիտասարդներ են հայտնվել։ Կարևոր է, որ միջազգային հանդիպումներում արագ հաղթահարեն դժվարությունները, փորձ ձեռք բերեն։ Եթե ​​երիտասարդ սերնդի ձևավորման գործընթացը […]

̰
Չգիտեմ՝ մարտին կկարողանա՞նք Նաիր Տիկնիզյանին տեսնել հավաքականում. Բերեզովսկի

17:35 27.12.2022

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» 23-ամյա հայազգի պաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին։ «Չգիտեմ՝ մարտին կկարողանա՞նք Նաիր Տիկնիզյանին տեսնել հավաքականում։ Նրա գալը լուրջ մրցակցություն կստեղծեր հավաքականում։ Այնպես չէ, որ պաշտպանության ձախ եզրում խաղացող չունենք։ Բայց լրացուցիչ ուժեղ խաղացողը մեզ չէր խանգարի»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Metaratings-ը: Ռուսաստանի առաջնության 2022/2023 մրցաշրջանում […]

̰
Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում ոչ մի պայմանավորված խաղ չի եղել. ՖԻՖԱ

17:14 27.12.2022

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում ոչ մի պայմանավորված խաղ չի եղել։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ի կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ վերահսկելու 2022 թվականի Աշխարհի գավաթի բոլոր խաղերը պայմանավորված խաղերի և արդար խաղի հետ կապված խնդիրների համար, հաջողությամբ ավարտեց իր աշխատանքը: Նման դեպք չի հայտնաբերվել։ […]

̰
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները 5 տուրից հետո. Արագ շախմատի ԱԱ

14:12 27.12.2022

Ալմաթիում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում 5 տուրերից հետո Սամվել Տեր-Սահակյանը լավագույն արդյունք ունեցող հայաստանցի շախմատիստների թվում է. նա Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի ու Մանուել Պետրոսյանի հետ 3,5 միավոր ունի և կիսում է 15-37-րդ տեղերը։ Զավեն Անդրիասյանն ու Գաբրիել Սարգսյանը 2,5-ական միավոր ունեն, Մամիկոն Ղարիբյանն ու Տիգրան Պետրոսյանը՝ 2-ական միավոր, իսկ Տիգրան Հարությունյանն ու Ռոբերտ […]

̰
«Ալ-Նասրը» արդեն բնակարան է վարձել Ռոնալդուի համար

12:33 27.12.2022

Կրիշտիանու Ռոնալդուի հաջորդ ակումբը ըստ ամենայնի կլինի «Ալ-Նասրը»: Ինչպես հայտնում է CBS Sports-ը, սաուդյան ակումբն արդեն բուժզննում է նշանակել 37-ամյա պորտուգալացու համար։ Բացի դրանից, «Ալ-Նասրը» արդեն բնակարան է վարձել Ռոնալդուի և հարազատների համար: Ակումբը հույս ունի շուտով ավարտել գործարքը: Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն մեկ ամսից ավելի է, ինչ ակումբային գրանցում չունի։ Նոյեմբերին նա խզել է […]

̰
Պելեի վիճակը վատացել է, նա հրաժեշտ է տվել ընտանիքին

11:56 27.12.2022

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի առողջական վիճակը նորից վատացել է։ Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է գործարար Ֆրենկ Հալիդը։ «Պելեն, ով շարունակում է գտնվել հիվանդանոցում, հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում։ Նրա ընտանիքն ասում է, որ վիճակն էլ ավելի է վատացել»,- գրել է Հալիդը։ Պելեն շարունակում է […]

̰
Գիրացած Մեսսին. Արգենտինայի հավաքականի երկրպագուի դաջվածքը

11:48 27.12.2022

Արգենտինացի երկրպագուները տարբեր կերպ են նշում Աշխարհի առաջնությունում իրենց հավաքականի հաղթանակը։ Փողոցներում, հրապարակներում բազմաթիվ տոնախմբությունների մասնակցելուց բացի նորաձև է դարձել Մեսսիի պատկերով դաջվածքներ ունենալը: Դաջվածքներն էլ են տարբեր: Երբեմն Մեսսին բոլորովին իրեն նման չէ: Երկրպագուներից մեկի դաջվածքում նա օրինակ չափազանց գեր է:

̰
«Կրասնոդարը» շնորհավորել է Սպերցյանին

10:44 27.12.2022

«Կրասնոդար» ակումբի մամուլի ծառայությունը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին՝ Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ։ «Շնորհավորում ենք մեր Էդոյին և մաղթում անդադար առաջընթաց և էլ ավելի մեծ հաջողություններ խաղադաշտում»,- ասվում է ուղերձում։

̰
Շտկման կարիք կար․ Դավիթ Մանոյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ընտրության մասին

10:29 27.12.2022

Ինչպես հայտնի է՝ ՀՖՖ-ն ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները։ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ տեղում՝ իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, eրրորդում՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: «Արարատի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Մխիթարյանի լուսանկարն ու գրել․ […]

̰
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2022 թ. ֆուտբոլի լավագույն մարզիչ

10:14 27.12.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 94 միավոր: Երկրորդ հորիզոնականում 57 միավորով Վահե Գևորգյանն է, ում գլխավորությամբ «Նորավանքը» 2022 թ. նվաճեց Հայաստանի գավաթը: 31 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: «Շնորհակալություն բոլոր […]

̰
Ռոնալդուն՝ ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու

09:56 27.12.2022

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, հրապարակել է պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հաշվարկվել են պաշտոնական միջազգային ակումբային մրցումներում (մայրցամաքային և համաշխարհային), ինչպես նաև ազգային հավաքականի կազմում խփած գոլերը։ Այստեղ հաշվառված չեն ազգային առաջնություններում, ազգային գավաթի խաղերում գրանցված գոլերը։ Առաջին տեղը մեծ առավելությամբ զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն (270 գոլ): Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է (235), […]

̰
Պարգևատրում ԿԳՄՍՆ-ում՝ սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար

18:40 26.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին ու բազկամարտի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և 2022 թվականին ցուցաբերած բարձր մարզական նվաճումների համար մարզիկներին պարգևատրել է շնորհակալագրերով: Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքն ու գրանցած հաջողությունները 2022 […]

̰
Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

17:59 26.12.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։ 20 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան […]

̰
Ջորջինան Սուրբ Ծնունդի առթիվ Ռոնալդուին 428 հազար դոլար արժողությամբ Rolls-Royce է նվիրել

17:25 26.12.2022

Ջորջինա Ռոդրիգեսը Կրիշտիանու Ռոնալդուին Rolls-Royce է նվիրել: Պորտուգալացի ֆուտբոլիստը հրապարակել է սիրելիի կողմից արված շքեղ նվերի լուսանկարը և գրել։ «Շնորհակալ եմ, սեր իմ»: Rolls Royce Dawn ավտոմեքենայի արժեքը 428 հազար դոլար է գնահատվում:

̰
2022-ի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների թոփ 10-ը

17:07 26.12.2022

Forbes-հրապարակել է 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցանկը։ Վարկանիշն արտացոլում է օրացույցային տարվա ընթացքում ստացված եկամուտները։ 1. Նաոմի Օսակա Սպորտը՝ թենիս Ընդհանուր եկամուտը՝ 51,1 մլն դոլար, որից «խաղադաշտում»՝ 1,1 մլն, «խաղադաշտից դուրս»՝ 50 մլն 2. Սերենա Ուիլյամս Սպորտը՝ թենիս Ընդհանուր եկամուտը՝ 41,3 մլն դոլար, որից «խաղադաշտում»՝ 0,3 մլն, «խաղադաշտից դուրս»՝ 41 մլն 3․Էյլին Գու Սպորտը՝ […]

̰
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է մայրաքաղաքի 10 լավագույն մարզիկներին

16:22 26.12.2022

Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ ձևավորել է երևանցի մարզիկների լավագույն տասնյակը: Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներին ու նրանց մարզիչներին քաղաքապետարանում հյուրընկալել են Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լավագույն տասնյակում ընդգրկվել են մարմնամարզիկ, […]

̰
Մբապեն երեք պայման է ներկայացրել ՊՍԺ-ին, որոնց կատարման դեպքում միայն կմնա ակումբում

13:46 26.12.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երեք պայման է ներկայացրել, որոնց կատարման դեպքում պատրաստ է մնալ փարիզյան ակումբում: Այս մասին հայտնում է OK Diario-ն: Աղբյուրի փոխանցմամբ, Մբապեն ՊՍԺ-ից կարող է հեռանալ կա՛մ հաջորդ ամառ, կա՛մ 2024 թվականին՝ ազատ խաղացողի կարգավիճակում: Որպեսզի սա տեղի չունենա, ֆուտբոլիստն իր պահանջներն է ներկայացրել: Առաջինը ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի վաճառքն է: Ակումբը […]

̰
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

11:32 26.12.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. 2022 թվականին կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում […]

̰
Սերբ պաշտպանը հեռացել է «Փյունիկ»-ից

21:43 25.12.2022

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել էսերբ պաշտպան Զորան Գայիչը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Զորան Գայիչը «Փյունիկում» հանդես էր գալիս 2021թ․-ի հուլիսից: 32-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանի առաջին հատվածում «Փյունիկի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ՝ երկուսն էլ խփելով Չեմպիոնների լիգայի այս խաղարկության […]

̰
ՀՖՖ-ն Լոռու մարզի 28 հանրակրթական դպրոցների տրամադրել է մարզական գույք

18:33 24.12.2022

Դեռևս մայիս-հունիս ամիսներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների թարմացման նպատակով կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնացկել են նաև Լոռու մարզի 28 հանրակրթական դպրոցների ուսուցիչներ: Այդ դպրոցները ֆեդերացիայի կողմից ստացել են նաև մարզական գույք: Ուսուցիչների հետ հանդիպումն անցկացվել է Լոռու մարզպետարանում, որտեղ ՀՖՖ-ի, վերջինիս մարզային կառույցի մեծ ներդրումը Լոռու մարզում ֆուտբոլ մարզաձի զարգացման […]

̰
Ռամզան Կադիրովի որդին MMA-ի նորամուտի գոտեմարտում նոկաուտով հաղթանակ է տարել

23:30 23.12.2022

Ռուսաստանցի մենամարտիկ Էլի Կադիրովը, ով Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի որդին է, MMA-ում նորամուտը նշել է տպավորիչ հաղթանակով: Դեկտեմբերի 23-ին 16-ամյա Կադիրով կրտսերը Մոսկվայում կայացած ACA 150 մրցաշարում հաղթել է Իսլամ Ակբարովին: Մենամարտը ավարտվել է առաջին ռաունդում, քանի որ Էլին կարողացել է նոկաուտի ենթարկել մրցակցին: ACA 150-ի գլխավոր մենամարտում ռուս Անդրեյ Կոշկինը ուժերը կչափի Ղազախստանի ներկայացուցիչ […]

̰
ՈւԵՖԱ-ն դեմ է, որ Ռուսաստանը միանա Ասիական կոնֆեդերացիային

22:52 23.12.2022

ՈւԵՖԱ-ն դեմ է ՌՖՄ-ի հնարավոր տեղափոխմանը Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիա։ «ՈւԵՖԱ-ն, չնայած ստեղծված իրավիճակին, չի ցանկանում կորցնել Ռուսաստանի անդամակցությունն իր կազմակերպությանը։ ՈւԵՖԱ-ն կողմ է տարբերակին, որով աշխարհաքաղաքական իրավիճակի թուլացումից հետո ռուսական ֆուտբոլը նորից կսկսի ինտեգրվել եվրոպական ֆուտբոլին։ ՈՒԵՖԱ-ի համար նման երկրի կորուստը մեծ հարված կլինի մեր հեղինակությանը, նույնիսկ ներկայիս իրավիճակում»,- ասել է Чемпионат-ին կազմակերպության ներկայացուցիչը:

̰
Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

22:38 23.12.2022

«Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ Բրազիլացիներն արդեն զրուցել են 59-ամյա մասնագետի ներկայացուցիչների հետ։ Նա պետք է պատասխան տա մինչև հունվարի վերջ։ Պորտուգալիայի հավաքականը նույնպես հետաքրքրված է Մոուրինյուին հրավիրելու հարցում։ Բրազիլիան դուրս մնաց Աշխարհի 2022 թվականի առաջնությունից՝ քառորդ եզրափակիչում պարտվելով Խորվաթիային։ Դրանից հետո ազգային հավաքականի մարզիչ Տիտեն հրաժարական է տվել։ Որպես նոր […]

̰
Սպերցյանը պետք է շտապ ուժեղ առաջնություն տեղափոխվի. Ռոման Բերեզովսկի

22:24 23.12.2022

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է Էդուարդ Սպերցյանի մասին, որը հանդես է գալիս «Կրասնոդարում»: «Սպերցյանը հասել է Գերմանիայի ու Ֆրանսիայի ակումբների մակարդակին: Կարծում եմ՝ նրան շտապ զարգացող առաջնություն է պետք: Պիտի տեղափոխվել ամենաուժեղ առաջնություն, նա երիտասարդ է ու արագ կադապտացվի: Էդիկը կարող է իր համար հիանալի կարիերա ստեղծել: Նրա համար […]

̰
Ռոնալդուն կարող է պայմանագիր կնքել «Ալ-Նասրի» հետ մինչև դեկտեմբերի վերջ. The Times

22:10 23.12.2022

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է պայմանագիր կնքել «Ալ-Նասրի» հետ մինչև դեկտեմբերի վերջ, հայտնում է The Times-ը։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ պայմանագիր կնքելուն, քանի որ չի կարողացել հարմար տարբերակ գտնել Եվրոպայում։ Նշվում է, որ Ռոնալդուն առաջարկ ուներ Կատարից, սակայն այս առաջարկի ֆինանսական պայմանները զիջում էին «Ալ-Նասրի» առաջարկին։ Նոյեմբերին Ռոնալդուն խզել էր […]

̰
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության չեմպիոնները

21:46 23.12.2022

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները։ Դեկտեմբերի 22-23-ին անցկացված առաջնությանը մասնակցել է 80 ըմբիշ։ Հայաստանի չեմպիոններ են դարձել․ 57 կգ քաշային կարգ՝ Մանվել Խնձրցյանը 61 կգ՝ Մեժլում Մեժլումյանը 65 կգ՝ Տիգրան Ղազարյանը 70 կգ՝ Հայկ Պապիկյանը 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը 79 կգ՝ Մհեր Օհանյանը 86 կգ՝ Կնյազ Իբոյանը 92 կգ՝ Իգոր Սարգիսյանը 97 […]

̰
Իրավունք չունեմ որևէ մեկի որոշումը դատապարտել. Բերեզովսկին՝ Զախարյանի՝ ՌԴ հավաքականում ելույթ ունենալու որոշման մասին

21:38 23.12.2022

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում ելույթ ունենալու որոշումը: «Եթե ես ցանկանայի դատապարտել կամ դատել որևէ մեկին, ապա կգնայի իրավաբանական ֆակուլտետ, կդառնայի դատախազ կամ դատավոր: Իրավունք չունեմ որևէ մեկի որոշումը դատապարտել: Դա նրա ընտրությունն է և պետք է հարգել: Նա ունի նույնքան իրավունքներ, որքան […]

̰
Հայտնի է «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը

21:15 23.12.2022

«Նորավանքի» նախկին գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարեն Բարսեղյանը հրաժարական էր տվել զբաղեցրած պաշտոնից: Վահե Գևորգյանը 2021/22 մրցաշրջանու «Նորավանքի» հետ նվաճել էր Հայաստանի գավաթը:

̰
BACK_TO_TOP