21:38 22.12.2022
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել արգենտինական թղթադրամների վրա։ Այս մասին հայտնում է El Financiero-ն։ Աղբյուրի համաձայն՝ Արգենտինայի ազգային բանկի պաշտոնյաները դիտարկում են Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի նվաճումն այսպես պատմության մեջ ամրագրելու տարբերակը։ Ենթադրվում է, որ Մեսսիի կերպարը կտպվի 1000 պեսո արժողությամբ թղթադրամի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ թղթադրամը […]
21:22 22.12.2022
Transfermarkt պորտալը ներկայացրել է տրանսֆերային արժեքով ամենաթանկարժեք խաղացողների տասնյակը, որոնց պայմանագրերն ավարտվում են 2023 թվականի ամռանը։ Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին այս վարկանիշում զբաղեցնում է երրորդ տեղը։ Տասնյակը գլխավորում է Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը, որին հաջորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Ամբողջական տասնյակն ունի հետևյալ տեսքը. Միլան Շկրինյար (60 մլն եվրո, […]
21:07 22.12.2022
Իսպանական Սիտժես քաղաքում անցկացված շախմատային փառատոնին մասնակցած Հայաստանի 3 ներկայացուցիչներից առավել հաջող ելույթ է ունեցել Մանուել Պետրոսյանը՝ 10 մրցախաղերում վաստակած 7,5 միավորով զբաղեցնելով 5-րդ տեղը: Նա կստանա 700 եվրո պարգևավճար: Հայ գրոսմայստերը մեկ միավորով հետ է մնացել մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյից, որն արժանացել է 3 հազար եվրո պարգևավճարի: Մանուելը մրցաշարում մնացել է անպարտելի՝ տանելով […]
21:00 22.12.2022
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Foot Mercato-ն հայտնում է, որ Ռոնալդուն ժամանել է Էր Ռիադ՝ տեղի «Ալ Նասր» ակումբի հետ բանակցությունների համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սաուդյան ակումբը Ռոնալդուին առաջարկել է ֆանտաստիկ պայմանագիր՝ տարեկան 200 մլն եվրո աշխատավարձով, ներառյալ գովազդային պայմանագրերը։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ […]
20:33 22.12.2022
Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան, 2018 թվականի աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին քննադատել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին։ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային, և թեև Մարտինեսը իսկական հերոս էր խաղադաշտում, դարպասապահի պահվածքը խաղից հետո և մրցակիցների անընդհատ սադրանքները խաղի ընթացքում շատերին ստիպեցին նրան բացասաբար վերաբերվել: «Նա Ֆուտբոլային աշխարհի գլխավոր տականք է.․․ Ամենաատելի մարդը։ Կիլիան […]
20:08 22.12.2022
«Աշխարհի առաջնությունում իմ աշխատանքը գնահատում եմ թերի․ այդ պատճառով կարող եմ թողնել ու հեռանալ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ծանրամարտի ֆեդերացիայի ժողովի ընթացքում։ Մարզիչի խոսքերով՝ տարվա ընթացքում գրանցած արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնող են, առաջխաղացում կա, […]
19:58 22.12.2022
Մադրիդի «Ռեալը» նորից ցանկանում է ձեռք բերել Կիլիան Մբապեին: Տրանսֆերի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի։ Այն ներառում է փարիզցիներից Մբապեին գնելու ծախսերը, խաղացողի աշխատավարձն ու տարբեր բոնուսներ։ Այս մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է ԱԱ 2022-ի […]
19:40 22.12.2022
Դուբայում կայացած պարափաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությունից գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը հայրենիք վերադարձավ հաղթանակով: Մինչև 55 կգ քաշային կարգում նա նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը: Մեծ սպորտ վերադարձը Գրետան նշանավորեց հաղթանակով։ Հաշմանդամային սպորտում վաստակած բոլոր մեդալներից այս մեկն Աշխարհի գավաթակիր ծանրորդուհու համար նոր նշաձող է դառնալու։ Գրետա Վարդանյանը մի քանի մարզաձևերով […]
18:51 22.12.2022
FIFA-ն հրապարակել է The Best մրցանակաբաշխության տարվա լավագույն դարպասապահ մրցանակի հավակնորդների ցուցակը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 27-ին։ Մրցանակները կշնորհվեն 2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում ֆուտբոլիստների ցուցադրած խաղի և արդյունքների համար։ Թեկնածուների ցանկում ընդգրկվել են Ալիսոնը («Լիվերպուլ», Բրազիլիա), Յասին Բունուն («Սևիլիա», Մարոկկո), Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիա), Դոմինիկ Լիվակովիչը […]
18:22 22.12.2022
Ժոզե Մոուրինյուն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է պայմանագիր կնքել 59-ամյա մասնագետի հետ: FPF-ն ցանկանում է Մոուրինյուից որքան հնարավոր է շուտ պատասխան ստանալ: Եթե մարզիչը համաձայնի գլխավորել ազգային հավաքականը, ապա կողմերը կգտնեն լուծում, որի շնորհիվ նա կկարողանա համատեղել աշխատանքը հավաքականում և «Ռոմայում»: Պորտուգալիայի գլխավոր հավաքականի մարզչի մյուս թեկնածուն է […]
18:07 22.12.2022
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, պատմել է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել նրա հետ և ինչ տպավորություն է ստացել: «Ես և Կրիշտիանուն սիրահարվեցինք առաջին հայացքից։ Երբ ես առաջին անգամ տեսա նրան, ինձ թվաց, որ ժամանակը կանգ է առել։ Այսքան գեղեցիկ ու ուշադիր տղամարդ չեմ տեսել։ Նա ամենագեղեցիկ տղամարդն է, ում ես […]
17:55 22.12.2022
«Բարսելոնան» փորձում է վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին կատալոնական ակումբ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան պատրաստվում է մոտ օրերս կապ հաստատել արգենտինացու հետ։ Նշվում է, որ «Բարսելոնան» հույս ունի Մեսսիին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել 2023 թվականի ամռանը: «Բարսելոնան» դեռ գումարի հետ կապված խնդիրներ ունի, բայց եթե […]
17:36 22.12.2022
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում հաղթելու մասին գրառումը սոցցանցերի պատմության մեջ ռեկորդային թվով հավանումներ է ստացել։ Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո արգենտինացին լուսանկար էր հրապարակել Աշխարհի առաջնությունից։ Այս գրառումն առաջին օրվա ընթացքում հավաքել է 43 միլիոն հավանում։ Այժմ Մեսսիի հրապարակումը հավաքել է ավելի քան 70 միլիոն հավանում, և նրանց թիվը գնալով […]
17:16 22.12.2022
Պելեի առողջական վիճակը նորից վատացել է: Այս մասին հայտնել են Սան Պաուլոյի կլինիկայի բժիշկները։ Այժմ նա ավելի լուրջ խնամքի կարիք ունի՝ կապված երիկամների և սրտի աշխատանքի հետ: Ինչպես հայտնում է Sky News-ը, Պելեն ստիպված կլինի Սուրբ Ծնունդն անցկացնել հիվանդանոցում։ Այս նորության հրապարակումից հետո Պելեի դուստրը՝ Կելի Նասիմենտոն, շտապել է շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության և ֆուտբոլային […]
17:03 22.12.2022
Լևոն Արոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ ճանապարհի փակմանը։ «Այս պահին, երբ ողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 հայեր շրջափակման մեջ են: Նրանք էկզիստենցիալ սպառնալիքի տակ են ադրբեջանցիների կողմից, որոնք տարբեր անօրինական մեթոդներ են կիրառում՝ շրջափակելու Ստեփանակերտի՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը: Հայաստանն ավերիչ կորուստներ կրեց […]
16:46 22.12.2022
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին փարիզցիների հաջորդ տնային խաղում ցանկանում է հանրությանը ցույց տալ Աշխարհի առաջնության գավաթը։ Ինչպես հաղորդում է Goal-ը, Մեսսին խնդրել է ակումբին թույլ տալ իրեն ցույց տալ գավաթը երկրպագուներին, սակայն ակումբի ղեկավարությունը վստահ չէ՝ արդյո՞ք նրան դա թույլ կտան: Գլխավոր խնդիրն այն է, որ Կատարի Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինան հաղթեց […]
16:36 22.12.2022
Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն պատրաստվում է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է Globo Esporte-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար արտասահմանցի թեկնածուներ: Բրազիլացիներն ԱԱ-2022-ում պարտություն կրեցին մրցաշարի քառորդ եզրափակչում՝ 11 մետրանոցներով զիջելով Խորվաթիային։ Հավաքականի նախորդ մարզիչ Տիտեն լքել է իր պաշտոնն այդ հանդիպումից հետո։ […]
16:22 22.12.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հայաստանի Ազգային հավաքականը զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը դասակարգման աղյուսակում։ Նախորդ դասակարգման աղյուսակում, որը կազմվել էր հոկտեմբերին, մեր հավաքականը զբաղեցնում էր 93-րդ հորիզոնականը։ Աշխարհի նորընծա չեմպիոն արգենտինացիները բարձրացել են երկրորդ տեղ։ Ցուցակը գլխավորում է Բրազիլիան։ Լավագույն եռյակը եզրափակում […]
16:08 22.12.2022
Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (FINA) հայտարարել է, որ տղամարդ սինխրոն լողորդները կկարողանան մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Համապատասխան թույլտվությունը տվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը։ Նոր կանոնները թույլ են տալիս առավելագույնը երկու տղամարդկանց ընդգրկել ութ մարզիկից բաղկացած թիմում: Պատմության մեջ առաջին անգամ տղամարդիկ իրավունք կստանան մասնակցել Օլիմպիական խաղերի մրցումներին: Փարիզի ամառային օլիմպիական խաղերը […]
14:15 22.12.2022
Անգլիայի Պրեմիեր լիգայում կարող են ժամանակավոր փոխարինումների կանոն մտցնել: Ծրագրվում է նորամուծությունը հաջորդ մրցաշրջանից՝ փորձնական ռեժիմով: Այդ մասին գրում է BBC-ն։ Մասնավորապես, ժամանակավոր փոխարինումներ կարող են պահանջվել այն խաղացողների համար, ովքեր ստացել են գլխի վնասվածքներ: Ֆուտբոլիստը կարող է խաղադաշտում իր տեղը զիջել մեկ այլ խաղացողի 10-15 րոպե և արագ բժշկական հետազոտություն անցնել։ Դրանից հետո խաղացողը […]
14:00 22.12.2022
Մադրիդի «Ռեալը» դարձյալ կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Դա տեղի կունենա 2023 թվականի ամռանը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ 24-ամյա հարձակվողի և ՊՍԺ-ի միջև մինչև 2025 թվականը կնքված պայմանագիրը չի վախեցնում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Նա պատրաստ է մեծ գումար վճարել Մբապեի համար: Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ին կառաջարկի 150 միլիոն […]
12:50 22.12.2022
Բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի ինքնազգացողությունը վատացել է. Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, հայտնել են մարզիկի բժիշկները։ «Էդսոն Արանտես դու Նասիմենտոն (իսկական անունը՝ Պելե. – հեղ.), ով հոսպիտալացվել էր նոյեմբերի 29-ին՝ ուղիղ աղիքի քաղցկեղի քիմիաթերապիայի ընթացքը հարմարեցնելու և շնչառական վարակը բուժելու համար, ունի քաղցկեղի բացասական միտում, և, հետևաբար, նրան ավելի ինտենսիվ խնամք է պետք երիկամների և սրտի […]
12:42 22.12.2022
Սաուդյան «Ալ-Նասրը» պատրաստվում է հայտարարել Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու մասին: Ըստ Marca-ի դա տեղի կունենա մոտակա ժամերին: Նշվում է, որ 37-ամյա հարձակվողն արդեն կնքել է պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ։ Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում տարեկան կվաստակի 200 միլիոն եվրո, ներառյալ գովազդային պայմանագրերը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Կրիշտիանու Ռոնալդուն առանց ակումբի է մնացել նոյեմբերի վերջից, […]
19:04 21.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների/հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Այսպիսով՝ 2022 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել. Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն) […]
18:23 21.12.2022
ՈւԵՖԱ-ն կարող է «Յուվենտուսին» հեռացնել եվրոպական մրցաշարից՝ ֆինանսական խարդախության պատճառով: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ՈւԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության մարմինը հետաքննություն է սկսել թուրինյան ակումբի նկատմամբ: ՈւԵՖԱ-ն կարող է պատժել «Յուվենտուսին», եթե հետաքննությունը պարզի, որ «ակումբի ֆինանսական վիճակը զգալիորեն տարբերվել է այն բանից, թե ինչպես է այն գնահատել CFCB-ն նախկինում», կամ «էական նոր փաստեր […]
17:44 21.12.2022
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու կարիերայի այս փուլում պատրաստ չէ գլխավորել ազգային հավաքական։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է։ «Գուցե կարիերայիս վերջում մտածեմ հավաքականում աշխատելու մասին, բայց այս պահին ցանկանում եմ ամեն օր շփվել խաղացողների հետ, ինձ դուր է գալիս ակումբային մարզչի […]
17:25 21.12.2022
Հայաստանի համար 2022 թվականը ռեկորդային էր նվաճված մեդալների քանակով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Միջազգային մրցաշարերին մարզիկների մասնակցության մասին խոսում են թվերը: Սպորտը շատ չափելի է: Կա մեդալ, կա արդյունք: Այս պահին Հայաստանն ունի 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Սա լավագույն արդյունքն է»,-ասել է Կարեն Գիլոյանը: […]
16:53 21.12.2022
Հայտնի է դարձել, թե ինչ է ասել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ԱԱ-2022-ի Արգենտինայի դեմ եզրափակիչ խաղի ընդմիջմանը։ Առաջին խաղակեսից հետո ֆրանսիացիները պարտվում էին 0։2 հաշվով։ Իր մոտիվացիոն խոսքում հարձակվողն ասել է, որ աշխարհի առաջնության եզրափակիչը համարում է կյանքի հանդիպում։ «Սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, սա ամբողջ կյանքի հանդիպումն է: Մենք վերադառնում ենք խաղադաշտ և […]
16:38 21.12.2022
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կրկին ծաղրել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։ Բուենոս Այրեսում կայացած չեմպիոնական շքերթի ժամանակ՝ ի պատիվ 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթանակի, Արգենտինայի հավաքականի դարպասապահը ցույց է տվել ֆրանսիացի հարձակվողի դեմքով տիկնիկ։ Եզրափակիչ խաղից հետո, որում Մբապեն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, համացանցում կադրեր էին տարածվել Արգենտինայի հավաքականի հանդերձարանից։ Դարպասապահը հանդերձարանում թիմակիցների հետ […]
15:39 21.12.2022
Բուենոս Այրեսի իշխանությունները հայտնելեն, որ ավելի քան 3 միլիոն մարդ է դուրս եկել մայրաքաղաք փողոցներ՝ չեմպիոնական շքերթին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը։ «Ավելի քան 3 միլիոն երկրպագու կաթվածահար է արել քաղաքը, իսկ ազգային հավաքականի հետ ավտոբուսի երթուղին անընդհատ փոփոխվել է»,- հայտնել է հեռուստաալիքը։ Նշենք, որ Արգենտինայի բնակչությունը մոտ 45 միլիոն է։ Ստացվում […]