TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Աշխարհի առաջնությանը ամբողջ հոգով երկրպագում էի Մեսսիին. Նիկիտա Սիմոնյան

20:20 23.12.2022

Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար հարձակվող, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Կատարում կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ երկրպագում էր Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին: «Աշխարհի առաջնությունը նայեցի ինչպես կարող էի: Դուք գիտեք՝ քանի տարեկան եմ: Ամբողջ հոգով երկրպագում էի Մեսսիին: Լիոնելը մեծագույն ֆուտբոլիստ է: Նա արժանի էր […]

̰
ՄՕԿ-ը կարող է հեռացնել բռնցքամարտը Փարիզի Օլիմպիադայի ծրագրից

19:50 23.12.2022

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քննարկում է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից բռնցքամարտը հեռացնելու հարցը։ Պատճառը բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) աշխատանքից դժգոհությունն է։ «Վերջերս IBA-ի համագումարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կառույցն իրական հետաքրքրություն չունի բռնցքամարտի և մարզիկների նկատմամբ, այլ մտածում է միայն սեփական իշխանության մասին: «Գազպրոմի» հետ հովանավորչական պայմանագրի երկարաձգումն ամրապնդում է այն մտահոգությունները, […]

̰
Մբապեն՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

19:29 23.12.2022

Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: Transfermarkt-ը Կատարում կայացած աշխարհի առաջնության ավարտից հետո թարմացրել է Մունդիալին մասնակցած խաղացողների տրանսֆերային արժեքները: Մբապեի տրանսֆերային արժեքն ավելացել է 20 միլիոն եվրոյով և հասել 180 միլիոնի: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է աշխարհում: 22-ամյա ռմբարկուի տրանսֆերային […]

̰
Հայտնի է տարվա ամենաբարձր վարձատրվող մարզուհու անունը

19:09 23.12.2022

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական պահպանել է Forbes ամսագրի հրապարակած տարվա ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցուցակի առաջին տեղը: WTA-ի վարկանիշային ցուցակում 42-րդ տեղը զբաղեցնող Օսական երրորդ տարին անընդմեջ գլխավորում է այդ ցանկը: Անցնող տարվա ընթացքում Օսական վաստակել է 51,1 միլիոն դոլար, որից 50 միլիոնը ստացել է հովանավորչական պայմանագրերից, […]

̰
Անգլիայի Պրեմիեր լիգայում գնահատել են VAR-ի աշխատանքը

18:54 23.12.2022

Անգլիայի Պրեմիեր լիգայում գնահատել են VAR-ի աշխատանքը, հայտնում է BBC Sport-ը: Հատուկ վերլուծական բաժինը գնահատել է համակարգի հարյուրավոր որոշումներ՝ դրանցից առանձնացնելով 48-ը, որոնք ամենաբարդերից են եղել: Այդ 48-ից 6 դեպքերում VAR-ը սխալ է գնահատել խաղային իրավիճակը, սակայն 42-ում համակարգի միջամտությունը տեղին է եղել: Անգլիացի նախկին մրցավար Հովարդ Ուեբը, որը մրցավարական հարցերով է զբաղվում ԱՊԼ-ում, կարծում […]

̰
Եռակի օլիմպիական չեմպիոնի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել

18:42 23.12.2022

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, չինացի ծանրորդ Լյույ Սյաոցզյունի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել, հայտնում է Դոպինգի միջազգային թեստավորման գործակալության (ITA) պաշտոնական կայքը: 38-ամյա մարզիկի՝ հոկտեմբերի 30-ին հանձնած արյան նմուշում հայտնաբերվել է էրիթրոպոետին հորմոնի մեծ չափաբաժին, որը արգելված է Համաշխարհային հակադոպինգայի գործակալության (WADA) կողմից: Չինացին ժամանակավորապես հեռացված է մրցաշարերից, սակայն դեռ որակազրկված չէ: Հիշեցնենք, որ […]

̰
Բրազիլական «Սանթոսի» նախկին նախագահը ձերբակալվել է կոկաինի առևտրի համար

18:33 23.12.2022

Բրազիլական «Սանթոսի» նախկին նախագահ Օռլանդո Ռոլոն կասկածվում է կոկաինի տեղափոխություն կազմակերպելու մեջ, հայտնում է TV Tribuna-ն: Նա ձերբակալված է և կասկածվում է երկրի խոշորագույն հանցախմբի հետ բանակցություններ վարելու և կոկաին ստանալու փորձի մեջ: 958 կգ կոկաինն առգրավվել էր ոստիկանական գործողության արդյունքում, ինչից հետո Օռլանդո Ռոլոն կապ է հաստատել հանցախմբի հետ և առաջարկել վերադարձնել իրեն 790 […]

̰
Հայտնի է դարձել ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությանը մասնակցած հավաքականների ընդհանուր մրցանակային գումարը

18:24 23.12.2022

Հայտնի է դարձել ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությանը մասնակցած հավաքականների մրցանակային գումարը: NBC Sports-ի հաղորդմամբ՝ ՖԻՖԱ-ն ԱԱ-2022-ի համար հատկացրել է 440 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ, ինչը 40 միլիոն դոլարով ավելի է, քան 2018 թվականին Ռուսաստանում կայացած Մունդիալինը: Աշխարհի չեմպիոն հռչակված Արգենտինայի հավաքականը կստանա 42 միլիոն դոլար, երկրորդ տեղը զբաղեցրած Ֆրանսիան՝ 30 միլիոն, բրոնզե մեդալակիր Խորվաթիան՝ 27 […]

̰
Ո՞վ է լինելու «Բարսելոնայի» նոր ավագը

18:06 23.12.2022

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում կունենա նոր ավագ: Relevo-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբի ավագը կդառնա իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան: Ամենայն հավանականությամբ, 2023 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակում «Բարսելոնայից» կհեռանան թիմի ավագ Սերխիո Բուսկետսը և երկրորդ ավագ Սերժի Ռոբերտոն: 33-ամյա Ժորդի Ալբան 2012 թվականից է խաղում «Բարսելոնայում», որի կազմում նվաճել է 16 տիտղոս։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին […]

̰
ESPN-ը ներկայացրել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկներին

17:50 23.12.2022

ESPN-ը ներկայացրել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկներին՝ անկախ քաշային կարգերից: Ցուցակը գլխավորել է առաջին միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Թերենս Քրոուֆորդը, որը նախորդ մենամարտում հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանին: Երկրորդ տեղում է միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ճապոնացի անպարտելի բռնցքամարտիկ Նաոյա Ինոուեն: Եռյակը եզրափակել է ծանր քաշային կարգում աշխարհի […]

̰
Փաշիկ Ալավերդյանը կշարունակի գլխավորել ծանրամարտի Հայաստանի հավաքականը

17:37 23.12.2022

Փաշիկ Ալավերդյանը կշարունակի գլխավորել ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը։ 70-ամյա մասնագետը VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկման արդյունքում։ «Հնարավոր է՝ փոփոխություններ լինեն հավաքականների մարզչական կազմերում։ Առայժմ չեմ կարող որևէ հստակ բան ասել։ Եթե իմ սրտով լինի, պահանջներս բավարարվեն՝ կշարունակեմ աշխատել»,- ասել է Փաշիկ […]

̰
Ամուսինս թքած ունի ամբողջ տանը Մեսսիի նկարով պաստառների վրա․ Քեթրին Զետա-Ջոնս

17:30 23.12.2022

Քեթրին Զետա-Ջոնսը խոստովանել է, որ երկրպագում է Լիոնել Մեսսիին։ 53-ամյա դերասանուհին տեսանյութ է հրապարակել ինստագրամի իր էջում, որտեղ հետևում է ԱԱ 2022-ի Արգենտինա -Ֆրանսիա եզրափակիչ խաղին։ «Լավագույն հանդիպումը, որը ես երբևէ տեսել եմ: Ես երկրպագում եմ ՊՍԺ-ին, սիրում և խոսում եմ ֆրանսերեն, իմ սիրտը պատկանում է նրանց։ Բայց հասկացեք, ես սիրում եմ Մեսսիին։ Իսկ գիտե՞ք […]

̰
Բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը կրկին խոսել է Մեսսիին ուղղված սպառնալիքների մասին

17:20 23.12.2022

Աշխարհի գործող չեմպիոն, մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը հիշել է հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին հնչեցրած իր սպառնալիքները։ «Ես միշտ կպաշտպանեմ իմ երկիրը։ Այո, գուցե, ինչ-որ բաներ եղան, որ վերահսկողությունից դուրս եկան։ Ուրախ եմ, որ Արգենտինան հաղթեց։ Նրանք արժանի էին դրան, շնորհավորում եմ այդ տղաներին»,- նշել է Ալվարեսը։

̰
Սա մեծ բանտ է, սա ժամանակակից ստրկությունն է․ միգրանտները՝ Կատարում աշխատանքի մասին

16:12 23.12.2022

Կատարում աշխատող միգրանտները խոսել են 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ իրենց աշխատանքի վատ պայմանների և վճարումների մասին։ Այս մասին գրել է The Guardian-ը։ Շատ աշխատողներ խոստովանել են, որ չեն ստացել այն վճարը, ինչը խոստացել են նրանց: «Մինչ այստեղ գալը մեզ ասացին, որ քրտնաջան աշխատանքով կարող ես հասնել այն ամենին, ինչ ուզում ես։ Բայց դա ամենևին […]

̰
Որտե՞ղ և ում հետ է նշելու Մեսսին Սուրբ Ծննդյան տոնը

16:04 23.12.2022

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Սուրբ Ծնունդը կնշի ընտանիքի և ընկերների, այդ թվում՝ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ։ Արգենտինական լրատվամիջոցները հայտնել են, որ Սուարեսը ընտանիքի հետ Մոնտեվիդեոյից մասնավոր չվերթով ժամանել է Ռոսարիո՝ Մեսսիի հայրենի քաղաք։ Աղբյուրների համաձայն, ավելի ուշ խաղացողներին պետք է միանան համաշխարհային ֆուտբոլի շատ այլ աստղեր, մասնավորապես՝ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան […]

̰
Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-«Ռեջինա» հանդիպմանը

15:35 23.12.2022

Իտալական «Ինտեր»-ն ընկերական խաղում առավելության է հասել «Ռեջինա»-ի նկատմամբ: Խաղն ավարտվել է 2-0 հաշվով: Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել է 66-րդ րոպեին: Մխիթարյանը մասնակցել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության խաղերը կվերսկսվեն հունվարի 4-ից:

̰
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք խոհարարի՝ ԱԱ 2022-ի եզրափակիչից հետո խաղադաշտ մտնելու վերաբերյալ

15:21 23.12.2022

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո խաղադաշտում խոհարար Solt Bae-ի (Նուսրեթ Գյոկչեն )ներկայության վերաբերյալ։ Նուսրեթ Գյոկչեն թուրք մսագործ է, շեֆ-խոհարար և ռեստորատոր, որին պատկանում է Nusr-Et սթեյքհաուսների ցանցը։ ԱԱ 2022-ի եզրափակիչում Ֆրանսիայի նկատմամբ Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո նա խաղադաշտ է մտել, սելֆի արել Լիոնել Մեսսիի և այլ խաղացողների հետ, իր ձեռքում […]

̰
Հայտնի է ԱԱ 2022-ի լավագույն գոլը

15:12 23.12.2022

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը դարձել է 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակ։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ «Տոտենհեմի» հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել Սերբիայի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում։ Ռիշարլիսոնը երկրորդ գոլը խփել է «մկրատ» հարվածով։ Հենց այս գոլն էլ երկրպագուները՝ ՖԻՖԱ-ի կայքում քվեարկությամբ, ընտրել են որպես լավագույնը։ Մրցանակին հավակնում էին […]

̰
Մեսսին չի հեռանա ՊՍԺ-ից

14:31 23.12.2022

Լիոնել Մեսսին չի հեռանա ՊՍԺ-ից 2023 թվականի ամռանը: Ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հանդիպել է հարձակվողի հոր հետ ԱԱ 2022-ի ժամանակ։ Հանդիպման ընթացքում բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մեսսին ևս մեկ մրցաշրջան կանցկացնի ակումբում։ Ըստ Relevo-ի՝ Մեսսին երբեք մոտ չի եղել «Բարսելոնա» վերադառնալուն, քանի որ ակումբից առաջարկներ չեն եղել: Առաջին քայլը պետք է լիներ Լապորտայի […]

̰
ՈւԵՖԱ-ն կթուլացնի պատժամիջոցները ռուսական ֆուտբոլի նկատմամբ

13:29 23.12.2022

ՈՒԵՖԱ-ն և ՌՖՄ-ն մի շարք ոչ պաշտոնական բանակցություններ են վարում ռուսական ֆուտբոլի ապագայի վերաբերյալ։ 2022 թվականի մարտին ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն ռուս ֆուտբոլիստներին զրկել էին միջազգային մակարդակով խաղալու իրավունքից։ ՈւԵՖԱ-ն պատժամիջոցների սահմանումից հետո առաջին անգամ մրցաշար կանցկացնի Ռուսաստանում։ Այս մասին «РБК Спорт-ին հայտնել է ՈՒԵՖԱ-ի զրուցակիցը: Մրցաշարի մասին տեղեկությունը հաստատել են ՌՖՄ-ից։ 2023 թվականի մայիսին Վոլգոգրադում […]

̰
«Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

10:52 23.12.2022

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։ Հանդիպումն ավարտվեց մանչեսթերյան ակումբի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Տանտերերի կազմում խաղի արդեն 10-րդ րոպեին հաշիվը բացեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 10 րոպե անց Ֆաբիու Կարվալյուն հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռիհադ Մահրեզն առաջ մղեց մանչեսթերյան ակումբին, իսկ 1 րոպե անց Մոհամեդ Սալահը հաշիվը դարձրեց 2։2։ […]

̰
Մարոկկոյի հավաքականի շքերթն ընդունել է Մուհամեդ 6-րդ թագավորը

23:57 22.12.2022

Ֆուտբոլի Մարոկկոյի հավաքականին հայրենիքում դիմավորել են հազարավոր երկրպագուներ։ Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդն ընդունել է ազգային թիմի խաղացողներին և շնորհել պետական պարգևներ, հաղորդում է Goal.com-ը։ Մարոկկոն առաջին աֆրիկյան և արաբական թիմն է, որը հասավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, սակայն 0:2 հաշվով պարտվեց Ֆրանսիայի հավաքականին։ Երրորդ տեղի համար խաղում Մարոկկոյի թիմը 1:2 հաշվով պարտվեց Խորվաթիայի թիմին։

̰
Հայաստանը 2023 թվականի աշնանը կհյուրընկալի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը

23:50 22.12.2022

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում, նոյեմբերի 10-12-ը։ Այս մասին հայտնել է Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ FIAS-ը։ «FIAS-ի գործկոմի անդամները որոշել են հաստատել Հայաստանի թեկնածությունը՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման հաջող փորձը Երևանում»,- ասվում է FIAS-ի տարածած հաղորդագրության մեջ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի […]

̰
Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան ներողություն է խնդրել երկրպագուներից

23:37 22.12.2022

Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան ներողություն է խնդրել երկրպագուներից աշխարհի չեմպիոն ազգային թիմի ավտոբուսային շքերթն անավարտ թողնելու և Բուենոս Այրեսի կենտրոնում երկրպագուների հետ հանդիպումը չեղարկելու ու ուղղաթիռներով հեռանալու համար։ «Մեզ թույլ չեն տալիս ողջունել բոլորին։ Անվտանգության մարմիններն արգելում են շարժվել առաջ։ Բոլոր խաղացողների անունից ներողություն։ Շատ ափսոս»,- «Թվիթերում» գրել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան։ Լիոնել […]

̰
Ռուսաստանի և Բելառուսի թիմերը չեն մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը

23:21 22.12.2022

Ռուսաստանի և Բելառուսի ազգային հավաքականները զրկվել են 2023 թվականի գարնանը Շվեդիայում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից, հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան։ Հավաքականները մասնակցության իրավունքից զրկվել են ռուս-ուկրաինական պատերազմի և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով:

̰
Մբապեն հրաժարվել է արձակուրդից

23:07 22.12.2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է փարիզյան ակումբի կողմից տրամադրված 10-օրյա արձակուրդից, հայտնում է L’Equipe-ը: 24-ամյա ֆուտբոլիստն ԱԱ-2022-ին մասնակցելուց հետո կարող էր մեկ շաբաթից ավելի հանգստանալ, սակայն արդեն դեկտեմբերի 21-ին միացել է թիմին: Հիշեցնենք, որ Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Արգենտինայի ընտրանուն : Մբապեն […]

̰
Իմ առաջին աշխատավարձով Կրիշտիանուի համար գնեցի մարզակոշիկներ. Կատյա Ավեյրու

22:50 22.12.2022

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն պատասխանել է քննադատներին, որոնք նշում են, որ առանց աստղային եղբոր օգնության ինքը կյանքում ոչնչի չէր հասնի։ «Այդ ժամանակ Կրիշտիանուն 13 տարեկան էր։ Աշխատում էի օրական 16 ժամ, շաբաթական կես օր հանգստանում էի։ Իմ առաջին աշխատավարձով ես Կրիշտիանուի համար գնեցի այն մարզակոշիկները, որոնք նա այդքան շատ էր ուզում, […]

̰
Դեշամը, ամենայն հավանականությամբ, կմնա հավաքականի ղեկին

22:33 22.12.2022

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Դիդյե Դեշամը հաջորդ շաբաթ կքննարկեն պայմանագրի երկարաձգման հարցը: Այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ Նոել Լե Գրեն։ «Նա ունի պայմանագիրը երկարաձգելու բոլոր խաղաքարտերը, քանի որ այն պահից, երբ մենք աշխարհի առաջնության լավագույն քառյակում էինք, որոշումը կախված էր արդեն նրանից»,- ասել է Լե Գրեն: ՖՖՖ նախագահը նաև մեկնաբանել է այն փաստը, որ […]

̰
Ես նվիրված եմ այն ​​երկրին, որը ներկայացնում եմ. Արթուր Դալալոյան

22:18 22.12.2022

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Դալալոյանը խոսել է սպորտային քաղաքացիության փոփոխության վերաբերյալ իր վերաբերմունքի մասին՝ ռուս մարզիկներին միջազգային մրցումներից հեռացնելու համատեքստում։ «Այո, շատ մարզիկներ միջազգային մրցումներից մեր մարզիկների որակազրկումից հետո փոխել են իրենց սպորտային քաղաքացիությունը։ Իհարկե, ես դա չէի անի։ Ես նվիրված եմ այն ​​երկրին, որը ներկայացնում եմ, որն ինձ տվել է ամենաբարձր նվաճումները սպորտում։ […]

̰
Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստներն ԱԱ-ում ստացած ողջ մրցանակային գումարը կհատկացնեն կարիքավոր ընտանիքներին

22:02 22.12.2022

Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում վաստակած ողջ մրցանակային գումարը կուղարկեն իրենց երկրի կարիքավոր ընտանիքներին օգնելու համար։ Մարոկկացիներն աշխարհի առաջնությունում իրենց ելույթի համար վաստակել են մոտ 25 միլիոն դոլար, հայտնում է AP-ն: 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Մարոկկոյի հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը՝ դառնալով աֆրիկյան առաջին երկիրը, որը դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

̰
BACK_TO_TOP