20:51 16.11.2022
«Չելսին» շարունակում է բանակցությունները «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի շուրջ։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում ինչպես 19-ամյա կիսապաշտպանի, այնպես էլ մոսկովյան ակումբի հետ։ «Չելսին» ներկայումս կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու հարցում ֆավորիտ է: Sports.ru-ն, հղում անելով Զախարյանին մոտ կանգնած աղբյուրին, գրում է, որ Արսենը դեկտեմբերին ժամանելու է Երևան՝ Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու […]
20:37 16.11.2022
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն հետաքրքրված չէ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ «Ֆարկեն հետաքրքրված չէ Էդուարդ Սպերցյանով։ Սրանք բոլորը խոսակցություններ են, որոնք ոչ մի հիմք չունեն»,- աղբյուրի խոսքն է մեջբերել «РБ Спорт»-ը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգը» բանակցություններ են վարում «Կրասնոդարի» հետ Սպերցյանին ձեռք բերելու […]
20:00 16.11.2022
Բելգիայի թագավոր Ֆիլիպը յուրահատուկ կերպով է աջակցել իր երկրի ազգային հավաքականին, որը մասնակցելու է Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է տեսանյութ, որտեղ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ժամանում է արքայական պալատ: Հանդիպման ժամանակ միապետն ասում է՝ «Եկել է սատանաների ժամանակը»։ Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականին կոչում են նաև «Կարմիր սատանաներ»: Թագավորը նաև […]
19:20 16.11.2022
Հայաստանն առաջին հաղթանակն է տոնել Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում: Մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ է տարել 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, որի մրցակիցը սլովենացի Լուկա Պասիչն էր: Առաջին իսկ ռաունդից մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ է անցկացրել և բոլոր ռաունդներում գերազանցել է մրցակցին: 2-րդ ռաունդում Հովհաննիսյանը նոկդաունի է ենթարկել սլովենացուն: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն […]
18:48 16.11.2022
Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության մասին: «Բնականաբար, ես հետևելու եմ աշխարհի առաջնությանը, որտեղ խաղում են լավագույն թիմերը: Կարելի է ինչ-որ բան այնտեղից սովորել փորձի, խաղային գործողությունների տեսանկյունից: Կարծում եմ՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր ֆուտբոլիստ հետևելու է աշխարհի առաջնությանը: Որևէ թիմի չեմ երկրպագելու, միայն՝ լավ ֆուտբոլ»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է […]
15:23 16.11.2022
Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին սկանդալային հայտարարություն է արել Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ֆավորիտների մասին խոսելիս, հաղորդում է La Nacion-ը: «Հաղթողի 5 հիմնական հավակնորդերի թվին ես կներառեմ նաև Արգենտինայի հավաքականին: Իհարկե, Բրազիլիան ու Պորտուգալիան շատ լավ խաղացողներ ունեն: Լավ կազմ ունի նաև Ֆրանսիան, որը հաղթել է աշխարհի վերջին առաջնությունը: Երբեք չպետք է մոռանալ նաև Գերմանիայի […]
15:07 16.11.2022
Կոսովո-Հայաստան հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էլդորյան Համիտին (Ալբանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռիդիգեր Չոկայը (Ալբանիա) և Ռեյդի Ավդոն (Ալբանիա), 4-րդ պաշտոնյան է Գրամոս Շալան (Կոսովո)։ Հիշեցնենք, որ Կոսովո-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ Հայաստանի ժամանակով 21։00-ին։
14:25 16.11.2022
ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կոսովոյի հետ ընկերական խաղի համար։ Կոսովո – Հայաստան հանդիպումը կկայանա Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում և կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 21։00-ին։
19:53 15.11.2022
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն ու կոլումբիացի երգչուհի Շակիրան 14 միլիոն եվրոյով վաճառում են Բարսելոնայում գտնվող ընդհանուր առանձնատունը, հայտնում է AS-ը: Առանձնատունն ունի նաև ֆուտբոլի խաղադաշտ, թենիսի կորտ, մարզասրահ, մի քանի լողավազան, կինոդահլիճ և այլն: Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է 11 տարվա համատեղ կյանքից հետո 2022 թվականի ամռանը, Պիկեի դավաճանության պատճառով: […]
19:29 15.11.2022
Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են մրցումների թալիսմաններին։ Դրանք փռյուգիական երկու գլխարկներ են՝ Ֆրիգի անվանումով։ Փռյուգիական գլխարկը սրածայր թասակ է, այն նաև խորհրդանշել է ազատությունը՝ Ֆրանսիայում Երկրորդ Համաշխարհային պատերազմի և հեղափոխության ժամանակ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թ-ի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ին։
19:12 15.11.2022
Շախմատի աշխարհի հնգակի և մեծահասակների աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին այսօրվանից կպայքարի ևս մեկ տիտղոսի համար. իտալական Ասիսի քաղաքում մեկնարկում է մեծահասակների շախմատի աշխարհի առաջնությունը։ Հաղորդում է aliq.ge-ին։ Վրաստանի դրոշի տակ աշխարհի մրցմանը կմասնակցեն նաև՝ մեծահասակների կանանց Եվրոպայի չեմպիոն Սոփիկո Տերելաձեն և մեծահասակների տղամարդկանց 2014 թվականի աշխարհի չեմպիոն Զուրաբ Ստուրուան։ Նոնա Գափրինդաշվիլին 78 տարեկանում […]
18:40 15.11.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն Բալիում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել G20-ի երկրների առաջնորդների հետ։ Նա կոչ է արել նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում անցկացվելիք Աշխարհի առաջնության ժամանակ հրադադար հաստատել Ուկրաինայում, հաղորդում է ria.ru-ն։ Ոչ պաշտոնական ճաշի ժամանակ Ինֆանտինոն երկրների առաջնորդներին նաև խնդրել է ինքնագրեր թողնել աշխարհի առաջնության պաշտոնական գնդակի վրա։ Աշխարհի առաջնությունը կմեկնարկի […]
17:55 15.11.2022
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրին պատրաստ է մենամարտել WBA Super, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ, եթե դեկտեմբերի 3-ին նախատեսված մենամարտում հաղթանակի հասնի իր հայրենակից Դերեկ Չիսորայի նկատմամբ: «Եթե Ուսիկի թիմն իրոք ցանկանում է ստանալ այդ մենամարտը, ապա դա կանցկացնենք մի պայմանով. ես պետք […]
17:42 15.11.2022
Հեղինակավոր Transfermarkt պորտալը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Ամենաթանկ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդն է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 170 միլիոն եվրո: Երկրորդ տեղում ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն է (160 միլիոն): Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը (120 միլիոն): Կազմում տեղ են գտել նաև գերմանացի կիսապաշտպան Ջամալ […]
17:12 15.11.2022
Յոգայի հնդիկ հրահանգիչ Վինայ Մենոնը կուղեկցի Բելգիայի հավաքականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ։ Այս մասին հայտնում է Voetbal International-ը։ 48-ամյա մասնագետը նախկինում աշխատել է «Չելսիի» բելգիացի խաղացողներ Էդեն Ազարի, Տիբո Կուրտուայի, Ռոմելու Լուկակուի և Միշի Բատշուայիի, ինչպես նաև լոնդոնյան ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Բելգիայի հավաքականը […]
16:58 15.11.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է ESPN-ը, թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանդիպում է անցկացրել ակումբի ղեկավարության հետ, որտեղ քննարկել են պորտուգալացի ֆուտբոլիստի սկանդալային հարցազրույցը։ Հոլանդացի մասնագետը ղեկավարներին ասել է, որ Կրիշտիանուն չափն անցել է և այլևս չի կարող խաղալ թիմում։ Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք […]
15:14 15.11.2022
Անթալիայում ավարտվել է տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել: Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալին: 7,5 միավորով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ռուդիկ Մակարյանը: […]
14:22 15.11.2022
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 3 տարվա դադարից հետո վերջապես վերսկսվել է շախմատի եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այս անգամ հյուրընկալող կողմը Թուրքիայի շախմատի ֆեդերացիան (TSF) էր։ Անթալիա քաղաքի «Antalya Pine Beach» հյուրանոցում կազմակերպված մրցաշարում պայաքարում էին մարզիկներ աշխարհի 46 երկրից։ Մասնավորապես Թուրքիայից մասնակցում էր 196 պատանի շախմատիստ, իսկ Հայաստանից՝ 31։ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը, ինչպես […]
01:35 15.11.2022
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։ Նշվում է, որ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպում է անցկացվել Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, որին մասնակցել են բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։ Մրցաշարը […]
21:53 14.11.2022
արմնամարզիկ Արթուր Դավթյանն աննախադեպ չեմպիոնության համար կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը: «Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես: Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ և ավելի գումար է ստանում մոտ 60 […]
17:42 14.11.2022
Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում WBC 60-րդ կոնգրեսի ժամանակ տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի շրջանակներում հանդես է եկել նաև բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը: Միջին քաշային կարգում ուկրաինահայ բռնցքամարտիկը մրցել է տեղացի Ալֆրեդո Դիաս Մինյարեսի հետ: Պայքարն ավարտվել է 5-րդ ռաունդում: Արամ Ֆանիյանը WBO Oreiental-ի չեմպիոն է, իսկ անցյալ տարի նա նվաճել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի տիտղոսը։
17:19 14.11.2022
Իտալական Ա Սերիայի Թվիթերի պաշտոնական էջը «Ատալանտա»-«Ինտեր» խաղից առաջ հյուրերի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել՝ այն մակագրելով «Բարև Ձեզ» գրությամբ։ Հիշեցնենք՝ Ա Սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել էր «Ատալանտային»։ Բարեւ Ձեզ @HenrikhMkh 👋🇦🇲#AtalantaInter pic.twitter.com/CrZdu28fRd — Lega Serie A (@SerieA_EN) November 13, 2022
17:09 14.11.2022
Գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը դարձավ Անթալիայում ավարտված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։ Վերջին տուրում նա սպիտակներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Խազար Բաբազադայի հետ և 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր։ Հաղթողի կոչումը նվաճել է ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։ Փոխչեմպիոն է դարձել ռուսաստանցի Վոլոդար Մուրզինը՝ […]
16:53 14.11.2022
Կարեն Գրիգորյանը վստահ ելույթ ունեցավ պորտուգալական Ֆիգեյրա դե Ֆոշ քաղաքում անցկացված շախմատային փառատոնում՝ նվաճելով գլխավոր մրցանակը: Հայ գրոսմայստերն անցկացրած 9 պարտիայում վաստակեց 7 միավոր՝ մնալով անպարտելի: Գրիգորյանը տարավ 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի և կես միավորով գերազանցեց իրեն հետապնդող 5 շախմատիստներին: Մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանն էլ հաջող խաղաց՝ վաստակած 6 միավորով զբաղեցնելով […]
16:35 14.11.2022
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բերգամոյի «Ատալանտայի» դեմ Ա Սերիայի 15-րդ տուրի հանդիպումից հետո սոցիալական ցանցերում շնորհակալություն է հայտնել թիմին ու երկրպագուներին՝ նշելով, որ հիանալի է Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Ա Սերիայում բարձր նոտայով դադար վերցնելը: «Աշխարհի առաջնության խաղերով պայմանավորված դադարից առաջ ավարտում ենք բարձր նոտայով։ Լավ աշխատանք էր։ Շնորհակալ եմ երկրպագուներին»,- […]
16:12 14.11.2022
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է «Չելսի» տեղափոխվելու հնարավորության մասին։ Ամռանը ֆուտբոլիստը մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխությանը, սակայն տրանսֆերը հնարավոր չեղավ իրագործել ֆինանսական սահմանափակումների պատճառով։ Sport Express-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք «Չելսիի» հետ կապված պատմությունն ավարտված է։ «Ես հիմա այդ մասին չեմ մտածում։ Կարող եք ճշտել ակումբից։ Ես կարծում եմ, […]
15:33 14.11.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին։ «Ես ինձ դավաճանված եմ զգում «Մանչեսթեր Յունայթեդում»՝ ինձ հետ այդպես վարվելու պատճառով։ Ինձ նյարդայնացնում է, որ ինձ դարձրին քավության նոխազ, որին մեղադրում են բոլոր սխալների համար, ու հիմա ինձ ակտիվորեն փորձում են դուրս թողնել թիմից։ Որոշ մարդիկ ինձ այստեղ […]
15:18 14.11.2022
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է հունահռոմեական ու ազատ ոճի ևմբշամաչտերի տասը քաշային կարգերի վարկանիշային աղյուսակները: Յուրաքանչյուր քաշային կարգի երեք լավագույն ըմբիշները կստանան դրամական մրցանակներ: Լավագույն եռյակներում ընդգրկված է Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու ազատ ոճի […]
14:42 14.11.2022
Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Պրիշտինա, որտեղ նոյեմբերի 16-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ: Հավաքականի կազմում ընդգրկվելեն հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ՝ Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Հենրի Ավագյան – ԲԿՄԱ Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Հրայր Մկոյան – «Արարատ» Ժիրայր Մարգարյան – […]
14:29 14.11.2022
Վալերի Կարպինը հաստատել է ՀՖՖ-ի կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։ «Ինձ զանգել են այդ հարցով, ես լսել եմ առաջարկը և այն գրավիչ է եղել, բայց ինձ դա չհետաքրքրեց, քանի որ ես Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» մարզիչն եմ»,- ասել է Կարպինը։ Հիշեցնենք, որ նոյեմբերին Կարպինը երկարաձգել է պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ մինչև 2024 թվականը։