14:42 14.11.2022
Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Պրիշտինա, որտեղ նոյեմբերի 16-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ: Հավաքականի կազմում ընդգրկվելեն հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ՝ Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Հենրի Ավագյան – ԲԿՄԱ Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Հրայր Մկոյան – «Արարատ» Ժիրայր Մարգարյան – […]
14:29 14.11.2022
Վալերի Կարպինը հաստատել է ՀՖՖ-ի կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։ «Ինձ զանգել են այդ հարցով, ես լսել եմ առաջարկը և այն գրավիչ է եղել, բայց ինձ դա չհետաքրքրեց, քանի որ ես Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» մարզիչն եմ»,- ասել է Կարպինը։ Հիշեցնենք, որ նոյեմբերին Կարպինը երկարաձգել է պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ մինչև 2024 թվականը։
22:39 13.11.2022
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների պայքարում ապահովել է չեմպիոնի տիտղոսը Հայ շախմատիստուհին Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրից առաջ Մարիամն իր միավորների թիվը հասցրել է 7,5-ի և անհասանելի […]
20:28 13.11.2022
Մրցաշրջանը փայլուն են սկսել ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը: Ինչպես տեղեկացնում է armsport,am-ը, Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 59.07 վարկանիշային միավոր, առաջատարին զիջելով ընդամենը 12.4 վայրկյան։ Կատյա Գալստյանն էլ հավասարը չի ունեցել 9 կմ ազատ […]
18:11 13.11.2022
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Ատալանտային»: Ինչպես փոխանցում է armsport.am-ը, միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեկոն, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի պաշտպան Պալոմինոն: Բերգամոյի թիմի կազմում գոլ խփեցին Լոկմանն ու Պալոմինոն: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց […]
17:14 13.11.2022
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ և 17-րդ տուրերի շրջանակներում կայացան ևս երկու հանդիպումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Ալաշկերտ»-ը Չարենցավանում մրցեց տեղի «Վան»-ի հետ: Տանտերերին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Վան»-ը միակ հաղթական գնդակը խփեց հանդիպման 85-րդ րոպեին: Օրվա մյուս խաղում «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիա»-ին: Մրցաշարային աղյուսակի հետնապահ «Նոա»-ն կրկին պարտություն կրեց: «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց 2:1 հաշվով:
15:48 13.11.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ ֆուտբոլիստներով․ Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» Արման Ղազարյան – «Ուրարտու» Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու» Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու» Հրայր Մկոյան – «Արարատ» Սերոբ Գալստյան – «Արարատ» Երեկոյան՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի […]
13:50 13.11.2022
Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին առաջարկ է արել «Լիվերպուլը» գնելու համար, հայտնում է Mirror-ը, փոխանցում է armsport.am-ը: Հաղորդվում է, որ Ամբանին աշխարհի ութերորդ ամենահարուստ մարդն է և ունի 102 միլիարդ եվրո կարողություն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դուբայից ներդրողները հետաքրքրված են «Լիվերպուլը» գնելով։ Ավելի վաղ Fenway Sports Group-ի ղեկավար և «Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին հայտնել էր […]
11:17 13.11.2022
Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում: Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ18 տարեկաններկ տղամարդկանց առաջնության առաջատարներից մեկը 7 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանն է: Նա հավաքել է 6 միավոր: Նույն տարիքային խմբի կանանց պայքարում առաջատարը Մարիամ Մկրտչյանն է, ով իր ակտիվում ունի 6,5 միավոր: Նա հաղթանակ է տոնել է նաև […]
18:12 12.11.2022
Հայաստանի հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը, ով հանդես է գալիս «Ակժայիկի» կազմում, գոլի հեղինակ է դարձել Ղազախստանի դեմ գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում: 32-ամյա կիսապաշտպանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու 7-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ Նա անցկացրել ամբողջական հանդիպում։ «Ակժայիկը» հաղթանակը բաց է թողել՝ գոլ ընդունելով ավելացված ժամանակի 8-րդ րոպեին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել […]
17:55 12.11.2022
Աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծում է, որ իր հայրենակիցները կհաղթեն Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: «Կարող եք ինձ համարել ինքնավստահ, սակայն զգում եմ, որ կրկին տեսնելու ենք Բրազիլիայի հաղթանակը»,- Թվիթերում գրել է 82-ամյա բրազիլացին: Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի 5-ակի չեմպիոն է: Բրազիլացիները նախորդ անգամ հաջողության հասել են 2002 թվականին: Մունդիալ-2022-ը կմեկնարկի […]
17:22 12.11.2022
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է Կատարում մեկնարկելիք աշխարհի առաջնության մասին։ «Աշխարհի առաջնության մակարդակը կլինի շատ բարձր, ֆուտբոլիստները հիմա լավագույն մարզավիճակում են, մրցաշրջանի կեսին դեռ հոգնածություն չկա, բոլորը ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ են։ Մանկուց երազել եմ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, պատկերացրել եմ, թե ինչպես եմ բարձրացնում գավաթը, հիմա ևս մեկ հնարավորություն եմ ստացել։ Ֆավորիտ լինելը […]
17:00 12.11.2022
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն, ով ներկայումս իսպանական «Վալյադոլիդի» սեփականատերն է, պատրաստ է վաճառել ակումբը։ Չորս տարի առաջ Ռոնալդոն ձեռք բերեց ակումբի բաժնետոմսերի 51%-ը, իսկ 2019-ին ձեռք բերեց ևս 21%-ը՝ իր մասնաբաժինը հասցնելով 72%-ի։ Ինչպես հայտնում է Relevo-ն, բրազիլացին հետաքրքրված է ակումբի վաճառքով, որի տարեկան բյուջեն Լա Լիգա մտնելուց հետո 22 միլիոնից դարձել է 55 միլիոն […]
16:51 12.11.2022
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում շարունակվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանը նվաճեց արծաթե մեդալ։ 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը, հաջորդաբար հաղթելով ֆրանսիացի, վրացի և ադրբեջանցի մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար պայքարում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովին։ 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը պարտվեց առաջին գոտեմարտում ու դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք, որ մրցումային առաջին […]
16:32 12.11.2022
«Ռոմայի» կիսապաշտպան Ռիկ Կարսդորպի գործակալ Յոհան Հենքեսը բացատրություն է պահանջել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուից այն բանից հետո, երբ նա բացահայտ մեղադրել է խաղացողին թիմի` միավորներ կորցնելու մեջ։ Մոուրինյուն զայրացած էր այն բանից, որ թիմը բաց է թողել հաղթանակը «Սասուոլոյի» դեմ խաղում: Հետխաղյա հարցազրույցում պորտուգալացին ասել էր, որ իր թիմի ֆուտբոլիստն աչքի է ընկել «ոչ պրոֆեսիոնալ […]
16:11 12.11.2022
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իրեն համարում է աշխարհի լավագույն մարզիչը։ «Ինչպե՞ս կարող եմ կասկածել ինքս իմ ուժերին: Ես աշխարհի լավագույն մարզիչն եմ։ Եթե ես պետք է ինչ-որ բան համոզեմ իմ խաղացողներին, ապա պետք է հավատամ նաև ինքս ինձ: Ինձնից լավ մարզիչ չկա։ Ես գիտեմ, որ դա այդպես չէ, բայց ես հավատում եմ դրան: […]
16:02 12.11.2022
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2023 թվականի հունիսին կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Կալիֆոռնիայում ունենք բավականին մեծ հայկական համայնք և վաղուց գաղափար կար անցկացնելու ընկերական հանդիպումներ Լոս Անջելեսում։ Վերջերս էլ նման առաջարկ ենք ստացել ԱՄՆ-ից և մոտակա ժամանակներս պետք է քննարկենք, թե ինչ ձևաչափով […]
15:43 12.11.2022
Սլովակիայի «Դուբնիցայի» կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը, որը դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, գնահատել է Ռուսաստանի ազգային հավաքական հրավիրելու շանսերը: Ավելի վաղ հայկական արմատներ ունեցող 19-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում: «Եթե օբյեկտիվորեն գնահատեմ հնարավորություններս, կարծում եմ՝ կարող էի հայտնվել երիտասարդական ու ազգային հավաքականներում: Ես գիտեմ՝ ինչպես կարող եմ խաղալ: Մասնագետները նույնպես […]
15:24 12.11.2022
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է հայրենակիցներին ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ: «Շնորհակալ եմ ձեր սիրո և աջակցության համար: Ես նույնպես անհանգիստ եմ: Հույս ունեմ՝ առավելագույն ջանքերը կգործադրենք ու յուրաքանչյուր մրցակցի դեմ կպայքարենք հաղթանակի համար: Չեմ կասկածում, որ ոչինչ հենց այնպես չենք զիջի և ամեն ինչ լավ կստացվի: Հույս ունեմ՝ Աստված կօգնի մեզ»,- «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի […]
15:08 12.11.2022
«Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի՝ Բրատիսլավայի «Սլովանի» դեմ խաղում խփած գոլը ճանաչվել է լավագույնը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: 30-ամյա հարձակվողն աչքի էր ընկել խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման 36-րդ րոպեին, իսկ Հայաստանի 15-ակի չեմպիոնը 2-0 հաշվով տնային հաղթանակ էր տարել: Հիշեցնենք, որ խմբային փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 6 միավորով […]
14:41 12.11.2022
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում շարունակվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ապահովեց առնվազն արծաթե մեդալ։ 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը, հաջորդաբար հաղթելով ֆրանսիացի, վրացի և ադրբեջանցի մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովի հետ: 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը պարտվեց առաջին գոտեմարտում ու դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք, որ մրցումային […]
14:28 12.11.2022
Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սևերով հաղթել է ուկրաինուհի Սոֆիա Հրիզլովային և 5,5 միավորով միանձնյա գլխավորել մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը: Հայաստանի գործող չեմպիոնուհին կես միավորով գերազանցում է իր մոտակա երկու հետապնդողներին: Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը, հաղթելով ռուսաստանցի Մաքսիմ Պոպովին, 5,5 միավորով ևս դարձավ միանձնյա առաջատարը: […]
14:13 12.11.2022
Mundodeportivo-ն գրում է, որ Էրլինգ Հոլանդը սկսել է իսպաներեն սովորել։ Ֆուտբոլիստը ցանկանում է բարձրացնել իսպաներենի մակարդակը։ Նշվում է, որ նորվեգացու որոշումը կապված է Լա Լիգա տեղափոխվելու մտադրության հետ։ Հայտնի էր, որ Մադրիդի «Ռեալը» երկարաժամկետ հեռանկարում դիտարկում է նրան ձեռք բերելու տարբերակը: Ֆուտբոլիստի հայրն ավելի վաղ խոսել էր Հոլանդի՝ ուժերը բոլոր թոփ լիգաներում փորձելու ցանկության մասին։ […]
13:28 12.11.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես հայտնում է La Repubblica-ն, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է պորտուգալացի մասնագետին հրավիրելու տարբերակը՝ հաջորդ մրցաշրջանում Կարլո Անչելոտիի՝ պայմանագրի ավարտից հետո։ Մոուրինյուի և հռոմեական ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Ա Սերիայի 14 տուրից հետո «Ռոման» Մոուրինյուի գլխավորությամբ առաջնության […]
13:07 12.11.2022
Արգենտինայի հավաքականը հրապարակել է իր վերջնական կազմը Կատարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության համար: Գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի ցուցակում ընդգրկված են. Դարպասապահներ՝ Էմիլիանո Մարտինեսը, Ջերոնիմո Ռուլին, Ֆրանկո Արմանին։ Պաշտպաններ՝ Նահուել Մոլինան, Գոնսալո Մոնտիելը, Քրիստիան Ռոմերոն, Գերման Պեսելիան, Նիկոլաս Օտամենդին, Լիսանդրո Մարտինեսը, Մարկոս Ակունյան, Նիկոլաս Տալյաֆիկոն, Խուան Ֆոյտը։ Կիսապաշտպաններ՝ Ռոդրիգո դե Պաուլը, Լեանդրո Պարեդեսը, Ալեքսիս Մակալիստերը, […]
23:39 11.11.2022
ԱԺ-ում 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ կրթության ոլորտին հատկացումը այս տարվա համեմատ կլինի 12 տոկոսով ավելին և կկազմի 209 միլիարդ դրամ: Սա վերաբերում է նախարարության համակարգման տակ գտնվող բոլոր ոլորտների՞ն, թե՞ միայն կրթությանը:«Հորիզոնի» տաղավարում, այս և կրթության ոլորտի այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի […]
20:21 11.11.2022
Նոյեմբերի 10-ին Կապանում անցկացվել է դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշար մարզի դպրոցական թիմերի միջեւ, որը կազմակերպել էին Երեւանում «Ռուսական տունն» ու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։ Մասնակցում են Կապանի թիվ 13, Գորիսի թիվ 2 հիմնական, Քաջարանի թիվ 2, Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցների թիմերը։ Մրցաշարի հաղթող է դարձել Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի ֆուտբոլի թիմը։ Բացման […]
20:05 11.11.2022
Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի առաջատարների խմբում գտնվող Մարիամ Մկրտչյանի և Աստղիկ Հակոբյանի մրցախաղն էր, որն ավարտվել է Մարիամի հաղթանակով: Հայաստանի գործող չեմպիոնուհին 4,5 միավորով ուկրաինուհի Սոֆիա Հրիզլովայի հետ այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջող ելույթներ է ունենում նաև մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից […]
19:47 11.11.2022
Զեպ Բլատերը կարծում է, որ Իրանը պետք է զրկվեր ԱԱ 2022-ին մասնակցելու իրավունքից։ ՖԻՖԱ-ի նախկին նախագահն իր կարծիքն է հայտնել Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների վերաբերյալ։ «Իրանին պետք է արգելել մասնակցել աշխարհի առաջնությանը»,- Բլատերի խոսքերն է մեջբերել Blick-ը։ Իրանում բողոքի ցույցեր են սկսվել սեպտեմբերին՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր հիջաբը «սխալ» […]
19:16 11.11.2022
Հեղինակավոր Transfermarkt պորտալը վերանայել է Ա Սերիայի որոշ խաղացողների տրանսֆերային արժեքները: Օրինակ «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել է։ Այժմ վրացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո: Մինչ վերագնահատումը, պորտալն այն գնահատել էր 35 մլն եվրո։ Այսպիսի կտրուկ աճը Խվիչա Կվարացխելիային թույլ է տվել մտնել Ա Սերիայի ամենաթանկարժեք 6 ֆուտբոլիստների ցուցակ՝ […]