TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Ովքե՞ր են ԱԱ-2022-ի ամենաբարձրահասակ ու ամենացածրահասակ ֆուտբոլիստները

10:38 19.11.2022

ԱԱ-ի 2022-ին մասնակցող ֆուտբոլիստների շրջանում ամենացածրահասակ ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի և անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Իլյաս Չաիրն է, ում հասակը 164 սմ է։ Հետաքրքիր է, որ հավաքականի ներկայացրած պաշտոնական հայտացուցակում Իլյասի հասակը նշվում է 164 սմ, իսկ որոշ այլ աղբյուրներում՝ 158 սմ։ Այս ցուցանիշով մրցաշարում երկրորդը կամերունցի Ֆաի Քոլինսն է, իսկ երրորդը՝ ճապոնացի Յուկո Սոման։ […]

̰
Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց Ասիայի չեմպիոնին և դուրս եկավ հաջորդ փուլ. բռնցքամարտի ԱԱ

21:57 18.11.2022

Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց Ասիայի չեմպիոնին և դուրս եկավ հաջորդ փուլ: Ինչպես տեղեկացնում են բռնցքամարտի ֆեդերացիայից՝ երիտաասարդների Եվրոպայի գործող չեմպիոնն աշխարհի առաջնության իր մեկնարկային մենամարտում մրցում էր հնդիկ Հարշ Հարշի հետ: Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 4:1 հաշվով: 2-րդ-ում Իսրայելյանը ավելացրեց տեմպն ու 3 անգամ նոկդաունի ենթարկեց Ասիայի չեմպիոնին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:

̰
Արթուր Գալոյանն առաջին մարզումն է անցկացրել Հայաստանի հավաքականում

13:55 18.11.2022

Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում է ու արդեն անցկացրել է վերականգնողական մարզումը:  Հավաքականի կազմում առաջին մարզումն է անցկացրել Արթուր Գալոյանը: Նշենք, որ 23 ամյա կսապաշտպանը հանդես է գալիս «Ալանիայի» կազմում: 2022/23 մրցաշչջանում նա անցկացրել է 17 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիայի թիմի հետ:

̰
Ես Մեսսիի հետ հիանալի հարաբերություններ ունեմ. Ռոնալդու

13:31 18.11.2022

Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին. «Զարմանալի, կախարդական խաղացող. 16 տարի է, ինչ նրա հետ կիսում ենք բեմը, պատկերացնո՞ւմ եք։ 16 տարի։ Ես նրա հետ հիանալի հարաբերություններ ունեմ։ Մենք ընկերներ չենք՝ այն առումով, որ մենք չենք այցելում միմյանց, չենք խոսում հեռախոսով։ Ոչ, մենք այնպիսի հարաբերություններ ունենք, ինչպիսին թիմակիցներն են: […]

̰
ԱԱ-ն առանց Իտալիայի, կարծես Իտալիան՝ առանց Կոլիզեումի. Ֆրանչեսկո Տոտտի

13:02 18.11.2022

Իտալացի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, որին հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը չի մասնակցի: Որակավորման փլեյ-օֆֆում Իտալիայի հավաքականը պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: «Աշխարհի առաջնությունն առանց Իտալիայի նման է Հռոմին առանց Կոլիզեումի: Սա անսովոր է մեզ՝ իտալացիներիս համար։ Բայց այսպիսի բաներ լինում են, և դրանք պետք է ճիշտ ընդունել։ Դա […]

̰
Գոլ խփելու մտքով էի մտել խաղադաշտ. Ժիրայր Շաղոյան

12:48 18.11.2022

Հայաստանի հավաքականի ու բուլղարական ԲԿՄԱ-ի հարձակվող Ժիրայր Շաղոյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոսովոյի ընտրանու հետ կայացած խաղի և Ալբանիայի հավաքականի հետ հանդիպման սպասումների մասին: Հայ ֆուտբոլիստը անդրադարձել է նաև Բուլղարիայի առաջնությանը: «Շատ ուրախացա, երբ իմացա, որ մեկնարկային կազմում եմ: Հենց այն մտքով էի դուրս եկել խաղադաշտ, որ պետք է գոլ խփեմ»,- ասել […]

̰
Հայտնի են է 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի արդյունքները

11:41 18.11.2022

Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառումը: Մրցաշարը կազմակերպվել է 8 մարզաձևերից՝ 4 փուլով: 1-ին փուլի մրցումներն անցկացվել են դպրոցներում, 2-րդ փուլի մրցումները՝ համայնքներում, 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Սպարտակիադայի եզրափակիչ 4-րդ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, […]

̰
Ռուսաստանի հավաքականի դարպասապահը Տաջիկստանի հետ հանդիպումը լքել է հենակներով

23:45 17.11.2022

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Սերգեյ Պեսյակովը նոյեմբերի 17-ին կայացած Տաջիկստանի հետ ընկերական խաղից հետո մարզադաշտը լքել է հենակներով։ Այս մասին հայտնում է «Известия»-ի թղթակիցը։ Պեսյակովը վնասվածք է ստացել Կենտրոնական Հանրապետական ​​մարզադաշտի արհեստական ​​խոտածածկին ընկնելուց հետո և փոխարինվել 53-րդ րոպեին։ Նա խաղադաշտ է մտել ընդմիջումից հետո՝ այս կերպ խաղալով ընդամենը յոթ րոպե։ Պեսյակովից առաջ Ռուսաստանի […]

̰
Հոլիվուդյան աստղը Ռոնալդուին հրավիրում է իր թիմ

21:16 17.11.2022

Ուիլ Ֆեռելը Կրիշտիանու Ռոնալդուին հրավիրում է MLS: 55-ամյա հոլիվուդյան աստղը «Լոս-Անջելեսի» համասեփականատերն է։ «Արի Լոս Անջելես։ Մենք միշտ ուրախ կլինենք քեզ տեսնել։ Ի վիճակի չենք այդքան քեզ վճարել, բայց փոխարենը շատ լավ գոլֆի դաշտեր ու լողափեր ունենք։ Ուղղակի փորձիր»,- Ֆեռելի խոսքերն է փոխանցում Talksport-ը։

̰
Կատար-2022-ի ֆավորիտները՝ ըստ Մեսսիի

20:52 17.11.2022

Լիոնել Մեսսին նշել է, թե Արգենտինայի հավաքականի հետ նույն շարքում որ թիմերին է համարում Կատարում մեկնարկելիք Աշխարհի առաջնության ֆավորիտ։ «Երբ խոսում ենք հաղթողի հավակնորդների մասին, ամեն անգամ նշում ենք նույն թիմերին։ Եթե պետք է որևէ մի թիմի ավելի բարձր դնեմ մյուսներից, ապա կարծում եմ՝ Բրազիլիան, Ֆրանսիան և Անգլիան մի փոքր գերազանցում են մյուս թիմերին։ Սակայն […]

̰
Շակիրան, Դու Լիպան և Ռոդ Ստյուարտը հրաժարվել են երգել ԱԱ-2022-ի բացմանը

20:37 17.11.2022

Կոլումբացի երգչուհի Շակիրան հրաժարվել է երգել նոյեմբերի 20-ին նախատեսված աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, թեև նախնական պայմանավորվածություն եղել է, հաղորդում է իսպանական Marca-ն։ 45-ամյա երգչուհին հրաժարվել է երգել Կատարում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ քննադատություններից հետո։ Աշխարհի առաջնության բացմանը չեն մասնակցի նաև ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի Դուա Լիպան և անգլիացի երգիչ Ռոդ Ստյուարտը։

̰
Ջանի Ինֆանտինոն կրկին կվերընտրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

20:21 17.11.2022

ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Ջանի Ինֆանտինոն կվերընտրվի կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Ինֆանտինոյի թեկնածությունը միակը կլինի գլխավոր ֆուտբոլային կազմակերպության նախագահական ընտրություններում: Ընտրությունները տեղի կունենան մարտի 16-ին Ռուանդայում կայանալիք ՖԻՖԱ-ի համագումարում։ Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին՝ փոխարինելով Յոզեֆ Բլատերին, որը հրաժարական էր տվել կոռուպցիոն սկանդալից հետո։ 2019 թվականին Փարիզի ընտրություններում […]

̰
ՀՖՖ-ն հրաժարվել է մեկնաբանել Արսեն Զախարյանի՝ հայկական անձնագիր ստանալու մասին տեղեկությունը

19:47 17.11.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունը, որ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մտադիր է հայկական անձնագիր ստանալ։ «Մենք չենք մեկնաբանում այլ երկրի հավաքականում ելույթ ունեցող խաղացողի մասին տեղեկությունները»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարյանը […]

̰
Ավետիք Հովակիմյանը բացահայտ առավելությամբ հաղթել է մրցակցին. բռնցքամարտի երիտասարդական ԱԱ

19:30 17.11.2022

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկը մեկ ու կես րոպեում հաղթել է էստոնացի մրցակցին: 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը շատ ակտիվ է սկսել մենամարտը Կի Ռոմանի հետ: Մեր մարզիկը հենց սկզբից նետվել է գրոհի ու հարվածների տարափ հասցրել մրցակցին: Արդեն առաջին ռաունդում Հովակիմյանը 2 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին և մրցավարը դադարեցրել է մենամարտը: […]

̰
Չեմ կարծում, որ սպորտը պետք է խառնել քաղաքականության հետ. Մակրոնն անդրադարձել է ԱԱ 2022-ը Կատարում անցկացնելու վերաբերյալ դժգոհություններին

18:58 17.11.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է ԱԱ 2022-ը Կատարում անցկացնելու վերաբերյալ դժգոհություններին։ Նախագահական պալատը հայտնել է, որ պետության ղեկավարը կայցելի Կատար, եթե Ֆրանսիայի հավաքականը դուրս գա մրցաշարի կիսաեզրափակիչ։ «Չեմ կարծում, որ սպորտը պետք է խառնել քաղաքականության հետ։ Անկախ նրանից՝ դա կլիմայի, թե մարդու իրավունքների խնդիր է, մենք չենք պատրաստվում հարցեր տալ ամեն անգամ, երբ կա […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ալբանիա

18:30 17.11.2022

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ալբանիա, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ընտրանու հետ։ Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20։30-ին։ Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով էր ավարտել արտագնա ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու հետ: Իսկ ալբանացիները 1-3 հաշվով զիջել էին Իտալիայի հավաքականին:

̰
Գնդակը, որով Մարադոնան խփել է «Աստծո ձեռք» անունով հայտնի գոլը, վաճառվել է 2 մլն ֆունտով

17:35 17.11.2022

Գնդակը, որով խփվել է պատմության ամենահայտնի գոլերից մեկը, 2 մլն ֆունտով վաճառվել է Մեծ Բրիտանիայի աճուրդում։ Խոսքը այն գոլի մասին է, որը պատմության մեջ հայտնի է «Աստծո ձեռք» անունով։ Այն հեղինակել է Դիեգո Մարադոնան՝ 1996-ի ԱԱ-ի 1/4 եզրափակչի Անգլիայի դեմ խաղում։ Արգենտինան այդ խաղում հաղթել էր 2-1 հաշվով ու արդյունքում նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Գնդակը […]

̰
«Հպարտության և հուզմունքի պահեր պարգևեցիք». Վահրամ Դումանյանն ընդունել է շախմատի աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանին

17:28 17.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանին, որն օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն […]

̰
Մեսսին գոլ է խփել հատուկ իր համար թողարկված ոսկե խաղակոշիկներով

17:12 17.11.2022

Արգենտինայի հավաքականը երեկ առաջին մարզումն է անցկացրել ԱԱ-2022-ի նախապատրաստության շրջանակներում։ Երկուշաբթի օրը ԱՄԷ-ի «Ալ-Նախայան» մարզադաշտում տեղի ունեցած բաց մարզմանը ներկա է եղել մոտ տասը հազար մարդ։ Լիոնել Մեսսին մարզվել է նոր ոսկե խաղակոշիկներով, որը Adidas-ը թողարկել է հատուկ նրա՝ ԱԱ-ում հանդես գալու համար։ Այս մասին հաղորդում է Clarin-ը։ Մեսսին երեկ այդ խաղակոշիկներով մասնակցել է նաև […]

̰
Լեոնիդ Սլուցկին հրաժարվել է գլխավորել Հայաստանի հավաքականը

17:00 17.11.2022

Ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկին առաջարկ է ստացել Հայաստանի հավաքականից, հայտնում է «РБ Спорт»-ը։ Նոյեմբերի 15-ին մասնագետը լքել է «Ռուբինի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայումս մարզիչ է փնտրում ազգային հավաքականի համար։ Նրանք բանակցել են Վալերի Կարպինի և Լեոնիդ Սլուցկիի հետ։ Երկուսն էլ մերժել են առաջարկը։ Հաղորդվում էր, որ Սլուցկին կարող է գլխավորել […]

̰
Մարդիկ Աշխարհի առաջնությունից կարևոր են. «Շալկեն» բոյկոտում է ԱԱ-ը

16:40 17.11.2022

«Շալկե-04»-ը պաշտոնական կայքում հայտնել է, որ հրաժարվում է լուսաբանել ԱԱ-2022-ի խաղերը, բացի այն խաղերից, որոնց մասնակցելու է թիմի պաշտպան Մայա Յոսիդան։ Նշվում է, որ գերմանական ակումբը որոշել է արհամարհել Աշխարհի առաջնությունը, մասնավորապես, Կատարում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով։ «Կատարին Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք տալը 2010 թվականին պատմական սխալ էր։ Մենք սոլիդար ենք մարդկանց հետ, որոնք ճնշված […]

̰
Ես այն միրգն եմ, որը բոլորն ուզում են կծել. Ռոնալդուն՝ իր հայտնիության և սոցցանցերում քննադատության մասին

14:35 17.11.2022

Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է սոցցանցերում իր հայտնիության մասին։ Ներկայումս նա 497 մլն հետևորդ ունի «Ինստագրամ»-ում, որն ամենաշատն է աշխարհում։ «Դա միայն այն պատճառով չէ, որ ես լավ ֆուտբոլ եմ խաղում։ Մնացածն էլ նշանակություն ունի։ Պետք է խարիզմատիկ լինես, լավ արտաքինը ևս օգնում է։ Իրական պատճառը չգիտեմ։ Բայց ես այն միրգն եմ, որը բոլորն ուզում են […]

̰
Ինչքան գումար կվաստակեն ԱԱ 2022-ի մասնակից հավաքականները

14:21 17.11.2022

2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար յուրաքանչյուր թիմ ՖԻՖԱ-ից կստանա դրամական պարգև։ «РБК Спорт»-ը ներկայացրել է, թե որքան գումար կվաստակեն ԱԱ 2022-ի մասնակից հավաքականները։ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության նախօրեին մրցաշարին մասնակցելու իրավունք ստացած բոլոր թիմերին տրվել է 1,5 միլիոն դոլար վճար, որը հաշվարկվել է մրցաշարին նախապատրաստվելու ընթացքում ծախսերը հոգալու համար: Աշխարհի առաջնության խմբային փուլից […]

̰
Թրամփը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին

10:30 17.11.2022

Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները դիմել են Դաշնային ընտրական հանձնաժողով՝ ընտրություններին մասնակցելու համար։ Միաժամանակ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ վստահ է Թրամփի նկատմամբ իր հաղթանակին, սակայն դեռ չի հայտարարել իր մասնակցության մասին։ «Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու համար ես առաջադրում եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր […]

̰
Երկու երկիր միասնական հայտ են ներկայացրել Եվրո 2028-ն ընդունելու համար

10:11 17.11.2022

Մեծ Բրիտանիան և Իռլանդիան նախնական հայտ են ներկայացրել 2028 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անցկացնելու համար։ Տեղեկությունը տեղադրված է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում։ Հայտը ներառում է 14 մարզադաշտ, որոնք գտնվում են Բիրմինգհեմ, Լիվերպուլ, Լոնդոն, Մանչեսթեր, Նյուքասլ, Սանդերլենդ, Դուբլին, Բելֆաստ, Գլազգո, Քարդիֆ քաղաքներում։ Ընդ որում, վերջնական հայտում կընդգրկվի ընդամենը տասը մարզադաշտ։ Նրանք կընտրվեն հաջորդ տարվա սկզբին նախատեսված […]

̰
Հայաստանի հավաքականը ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կոսովոյի ընտրանու հետ

23:44 16.11.2022

Նոյեմբերի 16-ին Պրիշտինայում կայացավ Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: 24-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում հաշիվը բացել է Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը: 67-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով հաշիվը հավասարեցրել է Կոսովոյի հավաքականի և հունգարական «Ֆեհերվարի» հարձակվող Լիրիմ Կաստրատին, իսկ 82-րդ րոպեին Հայաստանի հավաքականին կրկին հաշվի մեջ առաջ է մղել ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո […]

̰
Նորվեգիայի հավաքականի նախկին հարձակվողը 14 ամսվա ազատազրկման է ենթարկվել

22:40 16.11.2022

«Վալենսիայի», «Ասթոն Վիլայի» և Նորվեգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջոն Կարյուն հարկերից խուսափելու համար դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման։ Ինչպես նշվում է՝ նա արտասահմանում ունեցած եկամուտներն ու ունեցվածքն ակամայից չի հայտնել Նորվեգիայի իշխանություններին։ Բացի դրանից՝ 43-ամյա Կարյուն տուգանվել է 540 հազար կրոնով (մոտ 52 հազար եվրո)։ Հարկային մարմինները 5,4 մլն կրոնի խախտումներ են հայտնաբերել։ Կարյուն Նորվեգիայի […]

̰
Ո՞ր ակումբներն ու լիգաները ամենաշատ ներկայացուցիչներն ունեն ԱԱ-2022-ում

22:00 16.11.2022

Առաջիկա ԱԱ-ում ամենաշատ ներկայացուցիչը կունենա ԱՊԼ-ը՝ 124 ֆուտբոլիստ։ Այս ցուցանիշով երկրորդը Լա լիգան է՝ 80 ֆուտբոլիստ, իսկ երրորդ տեղում Բունդեսլիգան է՝ 75 ֆուտբոլիստ։ 4․ Ա Սերիա – 66 ֆուտբոլիստ 5․ Լիգա 1 – 54 ֆուտբոլիստ 6․ MLS – 35 ֆուտբոլիստ 7-9․ Չեմպիոնշիփ – 33 ֆուտբոլիստ 7-9․ Սաուդյան Արաբիայի լիգա – 33 ֆուտբոլիստ 7-9․ Կատարի լիգա […]

̰
Հայտնի են ԱԱ-2022-ի մրցաշարի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

21:50 16.11.2022

Հայտնի են դարձել ԱԱ-2022-ի մասնակից բոլոր հավաքականների վերջնական հայտացուցակները և  մրցաշարի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները։ Ըստ Transfermarkt-ի  ԱԱ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 մլն եվրո։ Լավագույն եռյակում են նաև Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսն ու Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆոդենը՝ համապատասխանաբար 120 և 110 մլն եվրո տրանսֆերային արժեքով։ Ընդհանրապես, այս […]

̰
Ֆուտբոլի ԱԱ-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 17 տարեկան է

21:21 16.11.2022

Գերմանիայի հավաքականի հարձակվող Յուսուֆա Մոուկոկոն կլինի առաջիկա ԱԱ-ին մասնակցող ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Գերմանացին միակ ֆուտբլիստն է ԱԱ-ին հայտավորված խաղացողների շրջանում, ով 17 տարեկան է։ Սակայն առաջնության ընթացքում նա կդառնա 18 տարեկան։ Նշենք, որ այս ցուցանիշով ռեկորդակիրը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նորման Վիթեսայդն է, ով 1982 թվականի ԱԱ-ում նորամուտը նշել է 17 տարեկան 1 ամսական 10 […]

̰
BACK_TO_TOP