18:57 21.11.2022
Իրանի հավաքականի դարպասապահ Ալիրեզա Բեյրանվանդը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել Անգլիայի հավաքականի դեմ B խմբի առաջին տուրի հանդիպումը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ Խաղի սկզբնամասում Իրանի «Պերսեպոլիս» ակումբի դարպասապահն ուղեղի ցնցում է ստացել թիմակցի հետ բախման հետևանքով։ 30-ամյա Բեյրանվանդին մոտ 10 րոպե բուժօգնություն են ցուցաբերել խաղադաշտում։ 20-րդ րոպեին նա փոխարինվել է, իսկ առաջին խաղակեսին ավելացվել […]
18:25 21.11.2022
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ¼ եզրափակիչ: Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից ¼ եզրափակիչում են 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը: 1/4-ը հաղթահարած մարզիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ։ Բացառությամբ Էրիկ Իսրայելյանի, մեր մյուս մարզիկներն […]
17:56 21.11.2022
Անգլիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և այլ հավաքականների ավագները ԱԱ-2022-ի ընթացքում խաղադաշտ դուրս չեն գա ծիածանագույն թևկապերով, հայտնում է The Athletic-ը: Ավելի վաղ եվրոպական տարբեր երկրների ֆեդերացիաներ հայտնել էին, որ մտադիր են ծիածանագույն թևկապերով դուրս գալ խաղադաշտ՝ ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի՝ Կատարում մարդու իրավունքների խախտման և խտրականության ֆոնին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն հավաքականներին արգելել […]
17:47 21.11.2022
Ազատ ոճային հայ ըմբիշները մասնակցել են ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կայացած Բիլլ Ֆարելի հուշամրցաշարին: Մրցաշարի փոխչեմպիոն է դարձել Արման Անդրեասյանը, ով մրցել է 74 կգ քաշայինների կարգում, իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշայինների կարգում դարձել է բրոնզե մեդալակիր:
17:38 21.11.2022
Էկվադորի հավաքականը երեկ վստահ հաղթանակ տարավ ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում: Էներ Վալենսիայի երկրորդ գոլից հետո թիմը միասին տոնեց այն՝ շրջան կազմելով, ծնկի իջնելով և ձեռքերը դեպի երկինք պարզելով: Այս կերպ ֆուտբոլիստները հարգել են իրենց նախկին թիմակցի հիշատակը: 2013 թվականին է Էկվադորի հավաքականի հարձակվող Քրիստիան Բենիտեսը հեռացել կյանքից: Նա մահացել է հենց Դոհայում՝ Կատարի մայրաքաղաքում, որտեղ էլ […]
17:07 21.11.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ դիմել է հավաքականի ֆուտբոլիստներին․ ԱԱ-ի խմբային փուլի առաջին տուրում ամերիկացիները կհանդիպեն Ուելսի հավաքականի հետ։ «Տղե՛րք, այս մրցաշարում դուք համարվում եք աութսայդերներ: Բայց մեր թիմում շատ լավ խաղացողներ կան։ Դուք ներկայացնում եք մեր երկիրը, ուստի խաղացեք ամբողջ սրտով: Եկեք զարմացնենք ամբողջ աշխարհին։ Վստահեք միմյանց, իմացեք, […]
16:53 21.11.2022
Կատարը խախտել է հրեական համայնքին տված մի շարք խոստումներ, հայտնում է The Jerusalem Post-ը: Մունդիալի կազմակերպիչները խոստացել էին հատուկ վայրեր ստեղծել, որտեղ հրեաները կկարողանան աղոթել, սակայն այդպիսի տեղեր չեն ստեղծվել, իսկ հրեաներին արգելել են աղոթել՝ դա բացատրելով նրանով, որ կազմկոմիտեն չի կարողանա ապահովել նրանց անվտանգությունը մահմեդական երկրում: Բացի դրանից, Կատարը խոստացել էր ապահովել կաշերային սնունդով, […]
16:41 21.11.2022
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է Կատարին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու համար և մահմեդականներին կոչ է արել արհամարհել մրցաշարը: «Ալ-Քաիդան» Կատարին մեղադրել է «անբարոյական մարդկանց, միասեռականներին, կոռուպցիա և աթեիզմ սերմանողներին Արաբական թերակղզի բերելու համար»: Ահաբեկչական կազմակերպությունից նաև հայտարարում են, որ ԱԱ-2022-ը ծառայում է որպես միջոց «մահմեդական երկրների օկուպացիայից և նրանց հարստահարումից […]
22:30 20.11.2022
Կատարում կայացել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը։ ԱԱ-2022-ի Կատար-Էկվադոր մեկնարկային խաղից առաջ վառ շոու է տեղի ունեցել Ալ-Խաուր քաղաքի «Ալ-Բեյթ» մարզադաշտում։ Արարողության VIP մասնակիցներից մեկը՝ հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմանը վարում էր արարողությունը։ Յուրահատուկ տղայի հետ, ով ծնվել է առանց ոտքերի և դարձել հայտնի պարալիմպիկ մարզիկ Ղանիմ Ալ Մուֆտան, ամերիկացի դերասանը ելույթ է ունեցել մեկ […]
19:21 20.11.2022
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Աշխարհի այս առաջնությունն առաջին անգամ է անցկացվում արաբական երկրում և բացառիկ է նաև նրանով, որ անցկացվում է ձմռանը։ Մեկնարկել է Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի բացման հանդիպումը` Կատար-Էկվադոր (ժամը` 20:00):
19:05 20.11.2022
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ։ «Յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ի վեր խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի: Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, միավորվենք և միասին կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար»,- գրել է Հենրիխ […]
16:17 20.11.2022
Ինչպես տեղեկացրել ենք՝ Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին սոցցանցի իրենց էջերում տեղադրել են լուսանկար, որին կից գրել են․ «Հաղթանակը հոգեվիճակ է»։ Ինչպես նշել է Ռոնալդուն՝ լուսանկարն արվել է Louis Vuitton-ի գովազդի համար։ Հրապարակվել է նրանց մասնակցությամբ տեսահոլովակը։
10:48 20.11.2022
Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին սոցցանցի իրենց էջերում տեղադրել են լուսանկար, որին կից գրել են․ «Հաղթանակը հոգեվիճակ է»։ Ինչպես նշել է Ռոնալդուն՝ լուսանկարն արվել է Louis Vuitton-ի գովազդի համար։
20:53 19.11.2022
Ոստիկանությունը ստուգում է անցկացնում Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող մարզահամալիրում «մարմնական վնասվածք հասցնելուց» հետո, RIA Novosti-ին հայտնել են ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունում։ RIA Novosti-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հոկեյի հանդիպման մրցավարը վնասվածք է ստացել խաղացողներից մեկի հարվածների հետևանքով: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեսանյութ էր հայտնվել, որտեղ իբր պատկերված էր հոկեյի հանդիպումը Մոսկվայի «Չկալով Արենա» մարզահամալիրում։ Տեսանյութում երևում է, […]
17:00 19.11.2022
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը խոսել է ֆուտբոլիստի՝ «Չելսի» տեղափոխվելու հարցի շուրջ։ «Առայժմ պետք չէ խոսել թե ինչպես են անցնում բանակցությունները: Սա բավականին բարդ պատմություն է՝ մեծ քանակությամբ նորածություններով։ Արսենը պետք է ամեն օր ավելի լավը դառնա և առաջընթաց գրանցի: Նա շատ է աշխատում, և դա մեզ ուրախացնում է»,- ասել է Անդրեևը […]
16:29 19.11.2022
Ալբանիա-Հայաստան ընկերական խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում մեր ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է իր սպասելիքների և նախորդ՝ Կոսովոյի ընտրանու հետ հանդիպման մասին: «Մեր խաղին բոլոր հետևողները երևի տեսան, որ մեր խաղային պատկերը բավականաչափ փոխվել է․ մենք ավելի շատ էինք լինում գնդակով։ Մի փոքր չբավականացրեց հաղթելու համար։ Ժամանակակից ֆուտբոլում հնարավոր չէ չուսումնասիրել […]
15:51 19.11.2022
Ալբանիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի հյուսիսմակեդոնական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդր Ստավրևը (Հյուսիսային Մակեդոնիա)։ Մրցավարի օգնականներն են Գոցե Պետրեսկին (Հյուսիսային Մակեդոնիա) և Կուշտրիմ Լիկան (Հյուսիսային Մակեդոնիա), 4-րդ պաշտոնյան է Էլդորյան Համիտին (Ալբանիա)։ Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 19-ին և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20։30-ին։
15:46 19.11.2022
Ալբանիայի հավաքականի պաշտպան Էլսեյդ Հյուսայը խոսել է Հայաստանի հավաքականի հետ սպասվող ընկերական խաղի մասին։ «Մենք հավատում ենք, որ պետք է հաղթանակ տանենք: Մեզ հաղթանակ է պետք, որպեսզի փակենք և մոռանանք անցնող տարին։ Դժվար պահեր ենք ունեցել, բայց ֆուտբոլն այդպիսին է։ Թիմում բոլորը ցանկանում են հաղթել այս խաղում։ Մեզ համար նշանակություն չունի՝ Հայաստանն է, թե Իտալիան: […]
12:59 19.11.2022
Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնը խոսել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ գարեջրի վաճառքի արգելքի մասին։ «Եթե ես երկրպագու լինեի, կխելագարվեի։ Այո, ես սիրում եմ գարեջուր, խոստովանում եմ։ Չնայած՝ սա չէ ամենակարևորը։ Սակայն ինձ համար անհասկանալի է գնալը Մունդիալի խաղերին, եթե չես կարողանալու գարեջուր խմել»,- Անդերսոնի խոսքերն է մեջբերել SVT-ն։ 2022 թվականի աշխարհի առաջնությունը […]
12:50 19.11.2022
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Արգենտինայի հավաքականի առաջատար Լեո Մեսսիի մասին։ Մասնագետն արգենտինացու հետ աշխատել է «Բարսելոնան» գլխավորելու տարիներին։ «Եթե Իսպանիան չհաղթի ԱԱ 2022-ում, կցանկանամ, որ չեմպիոն դառնա Արգենտինան՝ Մեսսիի հետ։ Անարդար կլինի, եթե Մեսսին ավարտի կարիերան առանց ԱԱ-ի չեմպիոն դառնալու։ Նույնը կարող եմ ասել Լուիս Սուարեսի մասին՝ Ուրուգվայի հավաքականում»,- Էնրիկեի խոսքն […]
12:37 19.11.2022
ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակն Ալբանիայի հետ ընկերական խաղի համար։ Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա այսօր՝ «Էյր Ալբանիա» ստադիոնում և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20։30-ին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 2-2 էր խաղացել Կոսովոյի ընտրանու հետ։
11:41 19.11.2022
ԱԱ-ի մասնակից հավաքականներից 9-ի գլխավոր մարզիչները արտասահմանցի են։ Ընդ որում, իսպանացի, արգենտինացի ու պորտուգալացի երկուական մարզիչ գլխավորում է այլ երկրի հավաքական։ 1. Ռոբերտո Մարտինես (Իսպանիա) – Բելգիայի հավաքական 2. Ֆելիքս Սանչես Բաս (Իսպանիա) – Կատարի հավաքական 3. Ջոն Հերդման (Անգլիա) – Կանադայի հավաքական 4. Լուիս Սուարես (Կոլումբիա) – Կոստա Ռիկայի հավաքական 5. Էրվե Ռենար (Ֆրանսիա) […]
11:24 19.11.2022
Ազգային հավաքականի նորեկ Արթուր Գալոյանի հետ զրուցել է ՀՖՖ TV-ն: Արթուրը խոստովանել է, որ երկար է սպասել հավաքականից հրավեր ստանալուն։ Դեռ չգիտի՝ ինչպես է տոնելու իր առաջին գոլը, բայց վստահեցնում է՝ անկեղծ ուրախանալու է։ Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում։
10:38 19.11.2022
ԱԱ-ի 2022-ին մասնակցող ֆուտբոլիստների շրջանում ամենացածրահասակ ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի և անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Իլյաս Չաիրն է, ում հասակը 164 սմ է։ Հետաքրքիր է, որ հավաքականի ներկայացրած պաշտոնական հայտացուցակում Իլյասի հասակը նշվում է 164 սմ, իսկ որոշ այլ աղբյուրներում՝ 158 սմ։ Այս ցուցանիշով մրցաշարում երկրորդը կամերունցի Ֆաի Քոլինսն է, իսկ երրորդը՝ ճապոնացի Յուկո Սոման։ […]
21:57 18.11.2022
Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց Ասիայի չեմպիոնին և դուրս եկավ հաջորդ փուլ: Ինչպես տեղեկացնում են բռնցքամարտի ֆեդերացիայից՝ երիտաասարդների Եվրոպայի գործող չեմպիոնն աշխարհի առաջնության իր մեկնարկային մենամարտում մրցում էր հնդիկ Հարշ Հարշի հետ: Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 4:1 հաշվով: 2-րդ-ում Իսրայելյանը ավելացրեց տեմպն ու 3 անգամ նոկդաունի ենթարկեց Ասիայի չեմպիոնին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:
13:55 18.11.2022
Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում է ու արդեն անցկացրել է վերականգնողական մարզումը: Հավաքականի կազմում առաջին մարզումն է անցկացրել Արթուր Գալոյանը: Նշենք, որ 23 ամյա կսապաշտպանը հանդես է գալիս «Ալանիայի» կազմում: 2022/23 մրցաշչջանում նա անցկացրել է 17 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիայի թիմի հետ:
13:31 18.11.2022
Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին. «Զարմանալի, կախարդական խաղացող. 16 տարի է, ինչ նրա հետ կիսում ենք բեմը, պատկերացնո՞ւմ եք։ 16 տարի։ Ես նրա հետ հիանալի հարաբերություններ ունեմ։ Մենք ընկերներ չենք՝ այն առումով, որ մենք չենք այցելում միմյանց, չենք խոսում հեռախոսով։ Ոչ, մենք այնպիսի հարաբերություններ ունենք, ինչպիսին թիմակիցներն են: […]
13:02 18.11.2022
Իտալացի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, որին հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը չի մասնակցի: Որակավորման փլեյ-օֆֆում Իտալիայի հավաքականը պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: «Աշխարհի առաջնությունն առանց Իտալիայի նման է Հռոմին առանց Կոլիզեումի: Սա անսովոր է մեզ՝ իտալացիներիս համար։ Բայց այսպիսի բաներ լինում են, և դրանք պետք է ճիշտ ընդունել։ Դա […]
12:48 18.11.2022
Հայաստանի հավաքականի ու բուլղարական ԲԿՄԱ-ի հարձակվող Ժիրայր Շաղոյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոսովոյի ընտրանու հետ կայացած խաղի և Ալբանիայի հավաքականի հետ հանդիպման սպասումների մասին: Հայ ֆուտբոլիստը անդրադարձել է նաև Բուլղարիայի առաջնությանը: «Շատ ուրախացա, երբ իմացա, որ մեկնարկային կազմում եմ: Հենց այն մտքով էի դուրս եկել խաղադաշտ, որ պետք է գոլ խփեմ»,- ասել […]
11:41 18.11.2022
Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառումը: Մրցաշարը կազմակերպվել է 8 մարզաձևերից՝ 4 փուլով: 1-ին փուլի մրցումներն անցկացվել են դպրոցներում, 2-րդ փուլի մրցումները՝ համայնքներում, 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Սպարտակիադայի եզրափակիչ 4-րդ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, […]