18:08 08.11.2022
Երեք օրից, վաստակավար մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կմեկնի Իսպանիայի Ալիկանտե քաղաք, որտեղ կանցկացվի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Թիմի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Ուլիխանյանը, Արթուր Մելքումյանը և բժիշկ Հարություն Պռազյանը: Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 460 բռնցքամարտիկ: Հայաստանի թիմը հանդես կգա 11 քաշային կարգերում՝ Թումաս Թովմասյան-51 կգ […]
17:48 08.11.2022
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն Մադրիդի «Ռեալը» 2:3 հաշվով պարտվել է «Ռայո Վալիեկանոյին»։ Խաղի դրվագներից մեկում արքայական ակումբի 24-ամյա կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն այնքան բարձր է հարվածել դարպասի ուղղությամբ, որ գնդակը հայտնվել է «Վալիեկանո» ստադիոնի մոտ գտնվող բնակելի շենքի պատշգամբներից մեկում։ «Ռեալն» ընթացիկ առաջնությունում կրեց առաջին պարտությունը և 32 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջին տեղ բարձրացավ […]
17:24 08.11.2022
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին առաջիկա ընկերական հանդիպումներին պատրաստվելու համար հրավիրել է 25 խաղացողի, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Կոսովոյի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Ալբանիայի ընտրանիներին։ Դարպասապահներ՝ Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Հենրի Ավագյան – ԲԿՄԱ Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո […]
15:39 08.11.2022
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է El Confidencial-ը։ 52-ամյա մասնագետը չի մնա ազգային թիմում՝ անկախ ԱԱ-2022-ում գրանցած արդյունքի։ Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել Մադրիդի «Աթլետիկոն», որի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն քննադատության թիրախում է հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում վերջին տեղը գրավելու պատճառով։ Էնրիկեն 2018 […]
15:28 08.11.2022
Հաստատվել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումների օրացույցը։ Փետրվարի 14 և մարտի 8՝ «Միլան» – «Տոտենհեմ», ՊՍԺ – «Բավարիա»։ Փետրվարի 15 և մարտի 7՝ «Բրյուգե» – «Բենֆիկա»,«Բորուսիա Դորտմունդ» – «Չելսի»։ Փետրվարի 21 և մարտի 15՝ «Լիվերպուլ» – «Ռեալ», «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» – «Նապոլի»։ Փետրվարի 22 և մարտի 14՝ «Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի», «Ինտեր» – «Պորտու» Հանդիպումները կմեկնարկեն Հայաստանի ժամանակով կեսգիշերին։
15:16 08.11.2022
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն անցած գիշեր վերադարձել է Անգլիայից, որտեղ փայլուն է մասնակցել աշխարհի առաջնությանը։ «Զվարթնոց» օդանավակայանում մարզիկներին դիմավորել են մեծ հանդիսավորությամբ։ Հենացատկի վարժությունում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում խոսել է իր հաղթանակի մասին։ «Շատ ուրախ եմ։ Անկախությունից հետո ոսկե մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունում։ 2015-ին բրոնզե մեդալ էր նվաճել Հարություն […]
15:01 08.11.2022
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայրենիք վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում ամփոփել է Անգլիայի Լիվերպուլ քաղաքում կայացած աշխարհի առաջնության արդյունքները։ Հիշեցնենք՝ հայ մարզիկները նվաճել էին մեկ ոսկե ու մեկ բրոնզե մեդալ։ «Այս պահի դրությամբ սա էր սահմանագիծը։ Կա շատ կարևոր բան, որ թիմը մեկ ընտանիք է։ Սա բոլորի արդյունքն է՝ թիմային աշխատանք։ […]
11:43 08.11.2022
Արդեն տեղեկացրել ենք՝ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել: «Զվարթնոցում» զուռնա դհոլով դիմավորում են աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին: Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում։
20:57 07.11.2022
Արդեն տեղեկացրել ենք՝ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել: Ինչ էր կատարվում Արթուր Դավթյանի ընտանիքում աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո՝ News.am-ի տեսանյութում։
16:43 07.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի հանրապետական մրցումներ։ Շախմատի մրցումներում հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի հավաքական թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի, իսկ երրորդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի թիմը։ Բասկետբոլի […]
14:37 07.11.2022
Ղազախստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Այդոս Երբոսինուլիին արհեստական կոմայի մեջ են մտցրել կուբացի Դավիթ Մորելի դեմ խաղում կրած ծանր պարտությունից հետո: Մարտի վայրից մարզիկին պատգարակով ուղարկել են հիվանդանոց։ Երբոսինուլիի և Մորելի միջև մենամարտը տեղի է ունեցել ամերիկյան Մինեապոլիսում՝ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանելու համար։ Մի շարք պարբերականներ հայտնել են, որ ղազախ 30-ամյա բռնցքամարտիկին […]
21:48 06.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Դավթյանին սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում աշխարհի չեմպիոնական ոսկին նվաճելու առիթով։ Այս մասին վարչապետը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ «Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի […]
20:07 06.11.2022
Արդեն տեղեկացրել ենք՝ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել: Ներկայացնում ենք մեր մարզիկի չեմպիոնական մրցելույթը և պարգևատրման արարողությունը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Երեկ […]
18:33 06.11.2022
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան հենացատկի վարժության եզրափակիչ անցած մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն: Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ […]
17:41 06.11.2022
Հայաստանի Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցել է «Լեռնային Արցախի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։ Խաղը կայացել է Վայքի «Արևիկ» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը խաղի արդեն 16-րդ րոպեին բացել է Ջունիոր Նթոնե Բիլունգան, ինչի արդյունքում տանտերերն առաջին կեսից հետո հաղթել են նվազագույն հաշվով։ Երևանյան թիմի կազմում պատասխան գնդակը հեղինակել է Լուկա Յուրիչիչը: 69-րդ րոպեին […]
15:30 06.11.2022
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Օլիմպավանում նախապատրաստվում է Իսպանիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Հայտնում են Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայից։ Վերջին հավաքին ներգրավված է 15 մարզիկ, որից 11 կմեկնի մրցավայր։ Նոյեմբերի 7-ին, հերթական մարզման ժամանակ, հավաքականի մարզիչը պաշտոնապես կհայտնի այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմեկնեն մրցավայր։
13:35 06.11.2022
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չի կարողացել զսպել արցունքները իր վերջին խաղից հետո։ 35-ամյա ֆուտբոլիստը հենց խաղադաշտում հրաժեշտ է տվել թիմին և երկրպագուներին։ 35-ամյա Պիկեն «Բարսելոնայի» սան է։ Նա 2004 թվականից հանդես է եկել կատալոնական ակումբում, իսկ հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», հանդես է եկել նաև «Սարագոսայում»։ 2008 թվականին վերադարձել է «Բարսելոնա», թիմի հետ նվաճել է […]
12:12 06.11.2022
Հայաստանի հավաքականի առաջատար, 38-ամյա Հարություն Մերդինյանն Աշխարհի առաջնությունների տարիքային ռեկորդ է սահմանել։ Նա սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում մեդալ նվաճած ամենատարիքով մարզիկն է պատմության մեջ, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։ Հարություն Մերդինյանը նշել է, որ իր համար տարիքն ընդամենը թիվ է, իրեն լավ է զգում և կարող է շարունակել պայքարը մեդալների համար ու հպարտ է, որ […]
11:30 06.11.2022
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի առաջնության օղակների վարժության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ, Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը (14.600 միավոր) և Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը (14.533 միավոր) զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերը: Վահագն Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում վաստակել էր 14,566 միավոր, որը 5-րդ արդյունքն էր: Նույն վարժությունում 7-րդ արդյունքն […]
11:05 06.11.2022
2022 թվականին հայ ըմբիշները՝ բոլոր տարիքային խմբերում, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում կարողացել են 56 մեդալ նվաճել։ Հունահռոմեականները նվաճել են 6 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալ, իսկ ազատ ոճայինները՝ 6 ոսկե, 9 արծաթե և 15 բրոնզե։ Հիշեցնենք, որ մեծահասակների Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Արթուր Ալեքսանյանը, իսկ մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունոմ չեմպիոն […]
20:35 05.11.2022
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները: Ինչպես փոխանցում է Armsport.com-ը՝ Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, մասնակցելով նժույգ թափեր վարժությանը, կրկին նվաճեց մրցաշարի բրոնզե մեդալը։ Հիշեցնենք՝ Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում օգոստոսին կայացած Եվրոպայի առաջնությանը նժույգ թափեր վարժությունում դարձել էր հաղթող՝ երկրորդ անգամ նվաճելով […]
17:00 05.11.2022
Խառը ոճի մարտիկ Իգոր Գորա Ուվարովը, ով հանդես է գալիս MMA-ում, որոշել է կամավոր մեկնել ռազմաճակատ: Նա այժմ պատրաստություն է անցնում Սուրբ Ալեքսանդր Նևսկու կամավորական ջոկատում: NEWS.ru-ի փոխանցմամբ՝ նա ո՛չ զինվորական կոչում ունի, ո՛չ մարտական փորձ։ «Ես կամավոր եմ եկել, որովհետև դա սրտիս կանչն է: Տեսնում եմ, որ իմ երկրին կամավորներ են պետք։ Մենք սովորական […]
16:52 05.11.2022
ՌՖՄ-ն ազգային հավաքականի գլխավոր մարզչի և նրա օգնականների հետ համաձայնեցրել է հավաքականում և «Ռոստովում» աշխատանքը հետագայում էլ համատեղելու հնարավորությունը։ «Ցավոք, այսօր մենք հեռացված ենք միջազգային մրցաշարերից, բայց մեր խնդիրն է պահպանել հավաքականների ինստիտուտը, որը նպաստում է ֆուտբոլիստների զարգացմանը։ Բոլոր թիմերը, այդ թվում՝ ազգային հավաքականը, պետք է լավ մարզավիճակում լինեն, որպեսզի ապագայում առանց հապաղումների պատրաստ լինեն […]
15:30 05.11.2022
Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեգնանքով է արձագանքել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հայտարարությանը: 41-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հոլանդը պրոֆեսիոնալ աճ կգրանցի, եթե Գվարդիոլան նրան իրենից բարձր դասի ակումբում: «Նա ճիշտ է: Այս ակումբում իմ էգոն ցանկացած մարդուց կամ ֆուտբոլիստից բարձր է: Ինձ դուր չի գալիս, երբ […]
15:22 05.11.2022
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 74-րդ անգամ հանդես կգա «Մասթերս» շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչում։ Սերբ թենիսիստն այս ցուցանիշով զիջում է միայն իսպանացի Ռաֆայել Նադալին, որը 76 անգամ է հասել այս շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչ, հաղորդում է ATP-ն։ Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը 6:0, 6:3 հաշվով պարտության է մատնել իտալացի Լորենցո Մուզետիին։ Հիշեցնենք, որ 1/8 […]
15:08 05.11.2022
«Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Կողմերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են երկարաձգել այն: Պորտուգալացին հաճույքով է աշխատում թիմի և անձնակազմի հետ, իսկ «Ռոմայի» ղեկավարությունն աշխատում է Մոուրինյոյի հետ՝ ակումբում ներդրումներ կատարելու ռազմավարություն մշակելու համար: Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է […]
14:38 05.11.2022
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում այսօր կկայանան եզրափակիչները առանձին վարժություններում: Հայաստանն ունի այսօրվա եզրափակիչներում 3 մասնակից: Աշխարհի առաջնության մեդալների համար կպայքարեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը։ Նա օգոստոսին Գերմանիայի Մյունխեն […]
14:12 05.11.2022
Մոսկվայում կայացած խառը մենամարտերի ACA 147 մրցաշարի գլխավոր մենամարտում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Էդուարդ Վարդանյանը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ռուս Յուսուֆ Ռաիսովին: Մենամարտը կայացել է թեթև քաշային կարգում: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 31-ամյա Վարդանյանը 28 մենամարտ է անցկացրել, տարել է 24 հաղթանակ ու կրել 4 պարտություն: Ռաիսովը մենամարտել է 22 անգամ, ունի 19 հաղթանակ […]
13:54 05.11.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգի ծառայություներով, որը պետք է փոխարինի Կրիշտիանու Ռոնալդուին։ Պորտուգալացի հարձակվողը մտադիր է հունվարին հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Mediafoot-ը։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են մրցաշրջանի վերջում։ Ընթացիկ մրցաշրջանում Շուպո-Մոտինգը «Բավարիայի» կազմում 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի […]
11:56 05.11.2022
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի պաշտպան Ժերար Պիկեի՝ ապագայում ակումբի նախագահ դառնալու հնարավորությունների մասին։ Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, իսկ հրաժեշտի տեսանյութի դրվագներից մեկում նայում է մարզադաշտի նախագահական օթյակի ուղղությամբ։ Պիկեն նաև բազմիցս ակնարկել է, որ ցանկանում է զբաղեցնել այդ պաշտոնը․ «Պիկեն ապագայում կդառնա «Բարսելոնայի» նախագա՞հը․ Ժերարը կարող է ով […]