TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Հրաժեշտի մենամարտում Ջեֆ Մոնսոնին ռինգից դուրս են բերել պատգարակով

15:38 30.10.2022

Ռուսական անձնագրով ամերիկացի մարտիկ Ջեֆ Մոնսոնը հրաժեշտի մենամարտ է անցկացրել Ալեքսանդր Իլյասովի դեմ Draka ակցիայի ժամանակ։ Արգելված հարվածի համար մենամարտը համարվել է չկայացած: Երկրորդ ռաունդում Իլյասովը ոտքով հարվածել է պառկած Մոնսոնի գլխին։ 51-ամյա մարտիկը չի կարողացել ոտքի կանգնել, և դատավորները որոշել են մենամարտը դադարեցնել՝ հայտարարելով այն չկայացած: Մոնսոնին ութանկյունից դուրս են բերել պատգարակով: Մոնսոնը մրցում […]

̰
Արթուր Գալոյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Ալանիայի» կազմում

14:56 30.10.2022

Վլադիկավկազի «Ալանիան» հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանի գոլի շնորհիվ խուսափել է պարտությունից Տոլյատիի «Ակրոնի» դեմ ՌԴ Առաջին դիվիզիոնի 16-րդ տուրի տնային խաղում: Գալոյանն աչքի է ընկել հանդիպման 72-րդ րոպեին, երբ հաշիվը 2-3 էր: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն «Ալանիայի» կազմում անցկացրած 16 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում: Վլադիկավկազը ներկայացնող ակումբը 16 խաղում […]

̰
Մխիթարյանը 7,1 միավոր է ստացել «Սամպդորիայի» դեմ խաղում

13:55 30.10.2022

WhoScored վիճակագրական ռեսուրսը 7,1 միավոր է գնահատել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ջենովայի «Սամպդորիայի» հետ դիմակայությունում: Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել միլանյան գրանդի մեկնարկային կազմում ու մասնակցել ամբողջ խաղին: Ամենաբարձր գնահատականին արժանացել է թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն (8,9), որը 21-րդ րոպեին գոլային փոխանցում էր կատարել հոլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյին: Ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի փոխչեմպիոնի կազմում […]

̰
Հարավային Աֆրիկայում 4 թիմ ընդմիշտ որակազրկվել է 59-1 և 33-1 հաշիվների համար

13:30 30.10.2022

Հարավային Աֆրիկայի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում 4 թիմ որակազրկվել է պայմանավորված խաղերի համար, հայտնում է Marca-ն։ «Մատիյասի» ակումբին առաջին դիվիզիոնում հայտնվելու համար անհրաժեշտ է եղել վերջին տուրում հաղթել «Նսամի» ակումբին՝ նվազագույնը 18 գոլի տարբերությամբ։ Արդյունքում խաղն ավարտվել է «Մատիյասի» ակումբի՝ 59-1 հաշվով հաղթանակով։ Հատկանշական է, որ 59 գոլից 41-ը ինքնագոլեր են եղել։ Մեկ այլ խաղում, որտեղ […]

̰
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» իր վերադարձն աղետ է համարել

13:22 30.10.2022

Կրիշտիանու Ռոնալդուն իր վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ» աղետ է համարել։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում կատարելով լրագրող Ջոնաթան Կլեգի գրքին, որը լույս կտեսնի հաջորդ ամիս։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդուն բացասական է գնահատում նախորդ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակաշրջանը։ Պորտուգալացին զայրացած է, որ ակումբն իր՝ 2009 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր չի […]

̰
«Բարսելոնան» հաղթեց 93-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ ու գլխավորեց Լա լիգան

12:17 30.10.2022

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Վալենսիային»։ Հյուրերը հաղթական գոլը խփել են 93-րդ րոպեին։ Աչքի է ընկել Լեվանդոկսվկին։ Այս հաղթանակից հետո Բարսելոնան 31 միավորով առաջին տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև «Ռեալը», սակայն մադրիդյան թիմն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։ Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում կատալոնացիներն արդեն 10-րդ «չոր» […]

̰
Իտալիայի հավաքականն ԱԱ-2022-ում կարող է փոխարինել Թունիսի ընտրանուն. Le Parisien

11:58 30.10.2022

Իտալիայի հավաքականը կարող է մասնակցել Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությանը՝ փոխարինելով Թունիսի ընտրանուն։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ն կարող է հեռացնել Թունիսին աշխարհի առաջնությունից՝ երկրի կառավարության՝ ֆուտբոլային հարցերին միջամտելու համար։ Խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ Թունիսի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Կամել Դեգիշը հայտարարեց, որ […]

̰
«Դինամոն» Զախարյանի օգնությամբ ջախջախել է «Խիմկիին»

11:05 30.10.2022

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել է «Խիմկիին» և 6-1 հաշվով հաղթանակ է տարել։ Հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և առաջին կեսի վերջնամասում գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Երկրորդ կեսի մեկնարկում Զախարյանը փոխարինվել է: «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոհանովիչը խաղից հետո բացատրել է, որ […]

̰
9 մեդալ, որից 3-ը՝ ոսկե. հայ բռնցքամարտիկների փայլուն նվաճումը Սլովենիայում

10:35 30.10.2022

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» մրցաշարն ավարտել է փայլուն արդյունքով՝ նվաճելով 9 մեդալ, որոնցից 3-ը՝ ոսկե։ Եվրոպայի փոխչեմպիոններ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակչում գեղեցիկ ոճով հաղթել են ավստրիացի և իսպանացի մրցակիցներին ու դարձել են մրցաշարի հաղթող։ Ոսկե մեդալի է արժանացել նաև Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը վնասվածքի […]

̰
«Բարսելոնան» ցանկանում է Մեսսիին վերադարձնել այս ձմռանը

14:29 29.10.2022

«Բարսելոնան» ցանկանում է ՊՍԺ-ից վերադարձնել Լիոնել Մեսսիին: Ընդ որում, կատալոնացիները պատրաստվում են դա անել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ըստ Sport 24-ի՝ «Բարսելոնան» ցանկանում է հենց հիմա Մեսսիին գնել, քանի դեռ ակումբը լավ ֆինանսական լծակներ ունի։ Հաջորդ ամառ այդպիսի հնարավորություն կարող է չլինել: Ինքը՝ Լիոնելը, նույնպես կցանկանար վերադառնալ այն ակումբ, որտեղ անցկացրել է իր կարիերայի […]

̰
ՊԵԿ հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը Թուրքիայիում դարձել է բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

12:07 29.10.2022

Դավիթ Ներսիսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի 43-րդ առաջնության +60 տարիքային խմբի 80 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել է Իտալիայի ներկայացուցչին, նվաճել է ոսկե մեդալն ու ճանաչվել մարզաձևի աշխարհի կրկնակի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ), հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 13-ից 24-ը. մասնակցել են 56 պետության՝ ընդհանուր 1100 մարզիկ: ՊԵԿ հարկային […]

̰
«300 մեդալի շեմն առաջին անգամ կանցնենք». զրույց Կարեն Գիլոյանի հետ

22:30 28.10.2022

Հայ մարզիկների վերջին շրջանում գրանցած հաջողությունների և սպասվող սպորտային իրադարձությունների մասին հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ: ԿԳՄՍ փոխնախարարը նախ անդրադարձավ այս տարվա ընթացքում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից հայ մարզիկների նվաճած մեդալների թվին: «Մեր լավագույն արդյունքը եղել է 2019-ին՝ 222 մեդալ, անցած տարին եզրափակել ենք 199 մեդալով, այս […]

̰
Գյումրեցիներին պաշտոնապես խոստանում եմ, որ  1-2 տարվա ընթացքում առնվազն Եվրոպայի մեծահասակների առաջնություն կբերենք. Կարեն Գիլոյան

22:08 28.10.2022

Այսօր «Հորիզոնը» զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ: Խոսելով հայ մարզիկների նվաճումների մասինъ նախարարի տեղակալը հատուկ անդրադարձել է Գյումրիին և գյումրեցի մարզիկներին: «Գյումրին սպորտային մայրաքաղաք է, և ես դա պարբերաբար եմ ասում: Դա անհամեստություն չէ, այլ արձանագրված փաստ: Անընդհատ մտածել եմ, թե ինչ ամոթ է, որ մենք մեր սպորտային մայրաքաղաքում մրցակցային մարզահամալիր չունենք: […]

̰
Հիմա ես պարզապես ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի». Արսեն Զախարյան

18:08 28.10.2022

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Коммент.Шоу» հաղորդման ժամանակ խոսել է Լոնդոնի «Չելսի» ձախողված տրանսֆերի մասին: «Իհարկե, ամոթալի էր տրանսֆերի ձախողումը: Սա իմ երազանքն է։ Բայց ժամանակի ընթացքում դադարում ես մտածել այդ մասին: Չստացվեց, բայց պետք է խաղալ: Չեմ կարծում, որ ոչ արդյունավետ խաղալս կապված էր տրանսֆերի խափանման հետ։ Միգուցե հոգեբանորեն ճնշող էր, […]

̰
Ադամյանի «Քյոլնը» հաղթեց. ԿԼ

17:30 28.10.2022

Գերմանական «Քյոլնը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հետաձգված խաղում մրցակցի հարկի տակ հաղթեց Չեխիան ներկայացնող «Սլովացկոյին»։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար երեկ, սակայն հետաձգվել էր եղանակային պայմանների պատճառով։ Այսօր կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ 11 մետրանոցից աչքի ընկավ Անդրեյ Դուդան։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և […]

̰
Հիանալի թիմային աշխատանք. Ռոնալդուի անդրադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Շերիֆ» հանդիպմանը

17:08 28.10.2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի տնային խաղում Տիրասպոլի «Շերիֆի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակը: Այս խաղում 37-ամյա ֆուտբոլիստը խփել էր իր թիմի երրորդ գոլը: «Հիանալի թիմային աշխատանք և լավ հաղթանակ: Մենք միասին ենք: Առա՛ջ «Յունայթեդ»»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում: Վերջին տուրից առաջ E խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր են […]

̰
«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին դանակահարվել է

16:50 28.10.2022

«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին, որը վարձավճարով հանդես է գալիս «Մոնցայում», դանակահարվել է։ Դա տեղի է ունեցել Միլանի արվարձաններից մեկում՝ առևտրի կենտրոնում։ Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ 46-ամյա տղամարդը, որը, ենթադրաբար, հոգեպես վատառողջ է եղել, սուպերմարկետի ցուցափեղկից դանակ է վերցրել և հարձակվել է հաճախորդների վրա՝ լրջորեն վիրավորելով նրանցից երկուսին։ Հարձակվողին կանգնեցրել են այցելուները, շտապ օգնության են հասել […]

̰
Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ տոնել է «Փյունիկի» նկատմամբ հաղթանակը

16:15 28.10.2022

Բրատիսլավայի «Սլովանի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը վիրահատությունից հետո ներկա է եղել «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի տնային խաղին, որում տանտերերը հաղթել են 2-1 հաշվով: 29-ամյա ֆուտբոլիստը, որն օրեր առաջ ծանր վնասվածք էր ստացել, խաղից հետո թիմակիցների հետ տոնել է հաղթանակը: 5 տուրից հետո «Սլովանը» 8 միավորով H խմբի առաջատարն է, […]

̰
«Բարսելոնան» չի հեռացնի Չավիին

15:52 28.10.2022

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից, հայտնում է COPE-ը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը մտադիր չէ հեռացնել 42-ամյա իսպանացուն այն պատճառով, որ կատալոնացիները չկարողացան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել: Նշվում է, որ ակումբում շարունակում են վստահել Չավիին։ Հիշեցնենք՝ նա «Բարսելոնան» մարզում է 2021 թվականից։ Չավիի գլխավորությամբ թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել Լա լիգայի նախորդ […]

̰
Հայ մարզիկները պայքարի մեջ կներգրավվեն հոկտեմբերի 31-ին. սպորտային մարմնամարզության ԱԱ

15:36 28.10.2022

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն Անգլիայում է, որտեղ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը տեղի կունենա սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությանը կներկայանա 5 մարմնամարզիկով` Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե […]

̰
«Բարսելոնայի» նախկին մարզիչներից Կիկե Սետյենը խոստովանել է, որ կատալոնական ակումբը դեռ ամբողջությամբ չի վճարել իր աշխատավարձը

15:03 28.10.2022

«Վիլյառեալի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոստովանել է, որ «Բարսելոնան» դեռ ամբողջությամբ չի վճարել իր աշխատավարձը։ «Դրա վրա մեծ ազդեցություն ունեցավ ֆինանսական ճգնաժամը։ Ես սա ասում եմ, քանի որ նրանք դեռ ամբողջությամբ չեն վճարել իմ աշխատավարձը: Միևնույն ժամանակ, ես չեմ պատրաստվում շտապեցնել ակումբին, պատրաստ եմ նրանց տալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ամեն ինչ լավ […]

̰
Ավելի քան 600 հազար մարդ կարող է ականատես լինել 2024թ. Փարիզում` Սենայի ափին նախատեսված ամառային օլիմպիական խաղերի բացմանը

14:34 28.10.2022

Ավելի քան 600 հազար հանդիսական կարող է ականատես լինել 2024թ. Փարիզում` Սենայի ափին նախատեսված ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ջերալդ Դաարմանինը։ Վճարովի են միայն Սենա գետի ստորին ափի նստելատեղերը: Դրանք թվով 100. 000 են: Եվս 500.000 մարդ կկարողանա անվճար դիտել արարողությունը վերին ափից: Նախարարը նաև նշել է, […]

̰
Հայաստանի 5 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար, 4-ը կստանա բրոնզ. «Արծաթե գոտի»

13:50 28.10.2022

Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ է դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար կպայքարեն նաև Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Կիսաեզրափակիչում պարտվել և բրոնզե մեդալով են բավարարվել Բարեղամ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը, Դավիթ Չալոյանն ու Ջանիկ Սահակյանը: Ավելի վազ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ղազարյանը (60 կգ), […]

̰
Հայտնի են տարվա լավագույնը ճանաչված մենամարտն ու լավագույն բռնցքամարտիկը

13:15 28.10.2022

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) ծանր քաշային կարգում WBA, WBO, IBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի (20-0, 13 նոկաուտ) և աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուայի (24-3, 22 նոկաուտ) ռևանշ մենամարտը ճանաչել է տարվա լավագույնը: Այդ մենամարտը կայացել էր օգոստոսի 20-ին և ավարտել Ուսիկի հաղթանակով: Նշենք նաև, որ Ուկրաինացին WBO-ի վարկածով […]

̰
Ֆիգեյրեդու-Մորենո մենամարտը կդառնա պատմական. UFC

12:56 28.10.2022

UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, բրազիլացի Դեյվիսոն Ֆիգեյրեդուն 2023 թվականի հունվարի 21-ին չորրորդ անգամ կմենամարտի Մեքսիկայի ներկայացուցիչ Բրենդոն Մորենոյի հետ: UFC 283-ում կայանալիք այդ մենամարտը պատմական կլինի, քանի որ կազմակերպության պատմության մեջ առաջին դեպքն է, որ նույն մարտիկները միմյանց դեմ ռինգ դուրս կգան չորրորդ անգամ: Առայժմ այս մարտիկների դիմակայությունում հաշիվը հավասար է: Ֆիգեյրեդուն ու Մորենոն […]

̰
Հայտնի են ԵԼ փլեյ-օֆֆ փուլի 12 մասնակիցներ

12:48 28.10.2022

Եվրոպական մրցաշարի խմբային փուլերի հինգ տուրից հետո հայտնի են դարձել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի մի շարք մասնակիցներ։ A խումբ՝ «Արսենալ», ՊՍՎ B խումբ՝ «Ֆեներբահչե», Ռեն C խումբ՝ «Բետիս» D խումբ՝ «Յունիոն» Սեն-Ժիլես E խումբ՝ «Ռեալ Սոսյեդադ, «Մանչեսթեր Յունայթեդ» G խումբ՝ «Ֆրայբուրգ» H խումբ՝ «Ֆերենցվարոշ» Այս մրցաշարի փլեյ-օֆֆին մասնակցում են նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երրորդ տեղը […]

̰
«Սլովացկո» – «Քյոլն» հանդիպումը ընդհատվել է և կշարունակվի այսօր. Ադամյանը մեկնարկային կազմում է

12:39 28.10.2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Սլովացկո» (Չեխիա) – «Քյոլն» (Գերմանիա) հանդիպումը 7-րդ րոպեին ընդհատվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ու կշարունակվի հոկտեմբերի 28-ին: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: Նշենք, որ մառախուղի պատճառով խաղը մեկնարկել էր 1 ժամ 15 րոպե ուշացումով: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական ակումբի մեկնարկային կազմում էր: Հիշեցնենք, […]

̰
Մոուրինյուն՝ բացարձակ ռեկորդակիր

12:23 28.10.2022

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Ֆինլանդիայի չեմպիոն ՀԻԿ-ի նկատմամբ տարած արտագնա հաղթանակը ռեկորդային է դարձել: Opta-ի հաղորդմամբ՝ այդ հաղթանակը 107-րդն էր պորտուգալացի մասնագետի համար եվրագավաթներում: Այդ ցուցանիշով Մոուրինյոյին գերազանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին և դարձել բացարձակ ռեկորդակիր: Մոուրինյոն նախկինում գլխավորել էր նաև պորտուգալական […]

̰
Հայտնի է փլեյ-օֆֆի 10 մասնակից. ԿԼ

11:16 28.10.2022

Կոնֆերենցիաների լիգայում դեռ մեկ տուր կա, սակայն մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի որոշ մասնակիցներ արդեն հայտնի են դարձել։ A խումբ՝ «Ֆիորենտինա», «Ստամբուլ» B խումբ՝ «Վեսթ Հեմ» C խումբ՝ «Վիլյառեալ» D խումբ՝ «Նիցա», «Պարտիզան» E խումբ՝ «Ալկմար», «Դնեպր» F խումբ՝ «Յուրգորդեն» Եվրոպա լիգայից այս մրցաշար է նահանջում այն ​​թիմը, որն իր քառյակում երաշխավորվել է երրորդ տեղը։ Այս պահին […]

̰
Հավատում եմ, որ մեր երկրպագուների օգնությամբ կկարողանանք հասնել հաջողության. Եղիշե Մելիքյանը՝ փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերի մասին

10:46 28.10.2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Սլովան‎» – «‎Փյունիկ» խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայկական թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հույս է հայտնել, որ ակումբը կկարողանա հասնել հաջողության: «Առաջին հերթին ես շնորհավորում եմ մրցակցին: Ֆուտբոլը 90 րոպե է, և երկու թիմերն էլ տակտիկապես պատրաստ էին այս խաղին ու մոտիվացված էին: Այսօր այսպես ստացվեց՝ անհատական […]

̰
BACK_TO_TOP